User Tag List

Էջ 1 45-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 673 հատից

Թեմա: Բողոքի գիրք

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Բողոքի գիրք

    Այս թեմայում կարող եք ներկայացնել մոդերատորների, ավագ մոդերատորների և ադմինիստրատորների գործողությունների վերաբերյալ բողոքները:

    Արված բողոքներին ղեկավարությունը կարող է արձագանքել, կարող է թողնել անարձագանք: Մեր կողմից լուրջ գնահատված բոլոր լուրջ և առավել ևս տեղին բողոքները, սակայն, արձագանք կունենան, կարվեն համապատասխան հետևություններ, անհրաժեշտության դեպքում գործողություններ, պետք եղած դեպքում կտրվեն բացատրություններ կամ կմեկնաբանվեն:

    Այլոց (ոչ ղեկավարների կողմից) արված յուրաքանչյուր պատասխան, ծավալված դիսկուսիա կարող է համարվել թեմայից դուրս, ստանալ տուգանային միավոր, ջնջվել:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.08.2009, 23:43:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Ինչո՞ւ իմ այս գրառումը մոդերատորը որակել է որպես «Մեծ չափի տառերով գրառում», բայց խմբագրել է միայն գրառման վերնագիրը։ Էդ դեպքում պետք էր որակել որպես «Մեծ չափի տառերով վերնագիր»… թե՞ դա խախտում չէր լինի։

    Խնդրում եմ մոդերատորին, որ լինի ավելի կոռեկտ։

    Մեկ էլ մի բան էլ։ Վերնագրի տառերը, որոնք եղել են 7 չափսով, ու դառել են 4, կխնդրեմ դարձնել գոնե 5։ Վերջ ի վերջո ինձ թվում է վերնագիրը կարելի է մի քիչ մեծ գրել։

    Շնորհակալ եմ ուշադրության համար։

    ՀԳ. Մեկ էլ շնորհակալ եմ, որ տուգանքային միավոր չի տվել մոդրատորը։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 09.09.2009, 02:29:

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւ իմ այս գրառումը մոդերատորը որակել է որպես «Մեծ չափի տառերով գրառում», բայց խմբագրել է միայն գրառման վերնագիրը։ Էդ դեպքում պետք էր որակել որպես «Մեծ չափի տառերով վերնագիր»… թե՞ դա խախտում չէր լինի։

    Խոնդրում եմ մոդերատորին որ լինի ավելի կոռեկտ։

    Մեկ էլ մի բան էլ։ Վերնագրի տառերը, որոնք եղել են 7 չափսով, ու դառել են 4, կխնդրեմ դարձնել գոնե 5։ Վերջ ի վերջո ինձ թվում է վերնագիրը կարելի է մի քիչ մեծ գրել։

    Շներհակալ եմ ուշադրության համար։
    Գրառման վերնագիրը լրիվ այլ հասկացություն է, գրառման մեջ եղած տեքստի վերնագիրն այլ (օրինակ այս գրառմանս վերնագիրը մեքենայորեն կլինի «Պատ. Բողոքի գիրք», իսկ տեքստիս առանձին լրացուցիչ վերնագիր չեմ տա): Քո գրառման մեջի եղած տեքստի վերնագիրն է անհարկի չափազանց մեծ եղել («LIEBE IST FÜR ALLE DA» հատվածը), այլ կերպ ասած գրառմանդ մեջ օգտագործվել են անհարկի մեծ տառեր: Քո տրամաբանությամբ եթե տեքստի մեջ ասենք մեծ տառեր են օգտագործվելշ ապա մոդերատորը պետք է գրեր ասենք «գրառման հինգերորդ տողի վեցերորդ բառում մեծ տառերի կիրառում»:

    Բացի այդ խնդրում եմ այսուհետև արտահայտվելուց մնալ կոռեկտության սահմանում, քանզի բողոքը բողոք, բողոքել միշտ կարելի է, բայց անտեղի մոդերատորին մեղադրել ոչ կոռեկտության մեջ հենց ոչ կոռեկտության նշան է:

    Ինչևէ: Խուսափիր անհարկի գունավորումներից ու մեծ տառերից: Գրառումը լրացուցիչ խմբագրման ենթակա չէ, քանզի գրառման այս ձևաչափում ալբոմի վերնագիրն ավելի քան առանձնանում է, ավելի մեծ տառերով գրելը ավելորդ է ու անհարկի, անշնորհք:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.09.2009, 02:31:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (09.09.2009), Rammstein (09.09.2009)

  5. #4
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Նախ շնորհակալ եմ արագ արձագանքի համար, Չուկ։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո տրամաբանությամբ եթե տեքստի մեջ ասենք մեծ տառեր են օգտագործվել, ապա մոդերատորը պետք է գրեր ասենք «գրառման հինգերորդ տողի վեցերորդ բառում մեծ տառերի կիրառում»:
    Այնքան էլ չէ։ Այդ դեպքում քո տրամաբանությամբ, օրինակ` այս գրառումը (պատահական եմ ընտրել, հեղինակի դեմ ոչ մի բան չունեմ) պիտի որակվեր, որպես մեծատառերով ու թավ տառերով կատարված գրառում։

    Լավ, Chuk ջան, մի խոսքով, չեմ ուզում երկարացնել։ Եթե փոփոխության ենթակա չէ, ապա չեմ պատրաստվում վիճել ու համոզել, որոշողը դու ես։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց անտեղի մոդերատորին մեղադրել ոչ կոռեկտության մեջ հենց ոչ կոռեկտության նշան է:
    Ոչ կոռեկտության մասին խոսք լինել չի կարող։ Խոսք կարող է լինել պակաս կոռեկտության մասին, բայց դրանում էլ չեմ ուզում որեւէ մեկին մեղադրած լինել։

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնքան էլ չէ։ Այդ դեպքում քո տրամաբանությամբ, օրինակ` այս գրառումը (պատահական եմ ընտրել, հեղինակի դեմ ոչ մի բան չունեմ) պիտի որակվեր, որպես մեծատառերով ու թավ տառերով կատարված գրառում։
    Այդ գրառումը, ի տարբերություն քոնի, անշնորհք տեսք չունի, նրանում մեծատառերի օգտագործման քանակը չի գցում ընդհանուր էջի տեսքը, չի դարձնում այն տհաճ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Քանի որ երեկ հոգնած էի, կարճ պատասխանեցի, այժմ փոքր ինչ ավելի կոնկրետացնեմ: Այսպիսով մեջբերում եմ արծարծված հարցին վերաբերվող կանոնադրության կետերը.

    Մեծ տառաչափին վերաբերվող կետը
    2.2.7. Չեն ողջունվում անընթեռնելի գրառումները, կախված
    - ...
    - տեքստը ձևաչափելու ոճից, մասնավորապես՝ որոշ դեպքերում տեքստերի համար ընտրված գույնը, տառատեսակը, տառերի չափը:


    և Մեծատառերին վերաբերվող կետը
    2.2.1. Չեն թույլատրվում միայն մեծատառերով կատարված գրառումները և գրառումներ, որոնցում գերիշխում են մեծատառերը: Դրանք թույլատրվում են միայն բացառիկ դեպքերում, երբ դրանցից է կախված գրառման իմաստը:


    Եթե գրառման մեջ կա հատված, որն անհրաժեշտ է ընդգծել, տվյալ դեպքում ալբոմի վերնագիրը, ապա ընդգծման համար կարելի է օգտագործել թե՛ ձևաչափման հնարավորությունները, թե մեծատառերը: Երկուսն էլ թույլատրելի են, ընդունված տարբերակներ են: Սակայն եթե ձևաչափումը բերում է գրառման անըթեռնելիությանը, նրա տհաճ տեսքին, ապա դրանք 2.2.7 կետի համաձայն չեն թույլատրվում: Մինչդեռ մեծատառերով գրված գրառման տեքստում վերնագրերը չեն հակասում 2.2.1 կանոնին, ըստ որի գրառումը չպետք է ամբողջովին կազմված լինի մեծատառերից կամ նրանում գերիշխեն մեծատառերը: Դա է պատճառը, Rammstein, որ հենց քո գրառման մեջ ալբոմի վերնագիրը թեև մեծատառերով է, բայց դրա համար դիտողություն չես ստացել, այն փոքրատառերի չի փոխարկվել: Տուգանային միավոր ստացել ես չափազանց մեծ տառերի կիրառման համար, որն անընթեռնելի ու տհաճ էր դարձնում գրառումը՝ ակումբում ընդունված չափանիշներով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Ճիշտ հասցեով եմ?
    Ինձ նիզաշտո տեղը տուգանում են
    Ըստ ինստրուկցիայի` ինչպես վարվել էդ դեպքում?

  9. #8
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ հասցեով եմ?
    Ինձ նիզաշտո տեղը տուգանում են
    Ըստ ինստրուկցիայի` ինչպես վարվել էդ դեպքում?
    Եթե իմ տված տուգանայինի մասին է խոսքը, ապա նիզաշտո չէր, այլ թեմայից դուրս գրառման համար: Գրառումը ոչ միայն թեմայից դուրս էր, այլ անլուրջ:
    Բողոքարկում եք ադմինիստրատորներին, ավագ մոդերատորներին:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dragon (09.09.2009)

  11. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իմ տված տուգանայինի մասին է խոսքը, ապա նիզաշտո չէր, այլ թեմայից դուրս գրառման համար: Գրառումը ոչ միայն թեմայից դուրս էր, այլ անլուրջ:
    Բողոքարկում եք ադմինիստրատորներին, ավագ մոդերատորներին:
    Գրառւմը ոչ միայն թեմայից դուրս չէր, այլև համահունչ էր հարցադրման ոճին` կատակափիլիսոփայական: Իսկ իմաստը ավելի քան լուրջ էր. 13 տարեկանում ծնող-երեխա հարաբերությունները տեղափոխվում են ուրիշ հարթություն, որտեղ ծնողը այլևս թելադրող չի, այլ միանգամայն հակառակը` երեխան է թելադրում ու կարևորը` ի տարբերություն մանուկ հասակի` գիտակցված:

  12. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Բարեկամ, ունես երեք տուգանային միավոր, երեքն էլ թեմայից դուրս գրառումների համար, որոնք են.

    1. «Մեր համատեղ պատվմածքը» պրոյեկտ. գրանցամատյան թեմայում հետևյալ գրառումը.
    օկ
    լավ ա որ մեջտեղում եմ, սկսելու ու ավարտելու պատասխանատվությունից պրծած
    Մինչդեռ թեմայի առաջին գրառման մեջ հստակ նշված են տվյալ թեմայի կանոնները, մասնավորապես.
    2. Այս թեման միայն հայտերի տեղադրման համար է, ցանկացած այլ գրություն (մեկնաբանություն) համարվելու է թեմայից դուրս գրառում` դրանից բխող հետեւանքներով: Բոլոր քննարկումները, առաջարկությունները անում ենք այստեղ:
    2. «Անկապ օրագիր - 3» թեմայում Ռուֆուսի գրառմանն արված հետևյալ արձագանքի համար.
    Firefox XP-տակ ինչի չի աշխատու՞մ
    Մինչդեռ այդ թեմայում բազմիցս ասվել է, և դու գիտեիր, որ թեմայում թույլատրվում են միայն անկապ օրագրային գրառոմները, այլ ոչ թե մեկնաբանություններն ու կատրարված գրառումների քննարկումները:

    3. «Ընտանեկան իրավունք» թեմայում հետևյալ գրառման համար.
    13?
    եթե ինքնապաշտպանվելու համար է, երևի ունի
    Մինչդեռ թեման բացված է «Իրավագիտություն, քաղաքագիտություն» բաժնում ու հարցադրումը ոչ թե կատակների, այլ իրավական հարցերի քննարկման համար է, տրված հարցն էլ իրավական, ոչ թե հոգեբանափիլիսոփայական էր:


    Ի՞նչ կարող ես անել: Շատ պարզ, հարցը բարձրացնել ղեկավարության մոտ և սպասել արձագանքի, տվյալ դեպքում իմ արձագանքն է, որ բոլոր տուգանային միավորները տվել են տեղին ու իրավաչափ, փոփոխման ենթակա չեն:

    Կարող ես նաև այս թեմայում գրել ու բողոքել, որ տուգանայինները տեղին չեն, սակայն միևնույն է փոփոխություն չի լինելու, քանզի մենք պատասխանատու ենք, որպեսզի նման գրառումները ակումբում չլինեն:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.09.2009, 14:31:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (09.09.2009), Elmo (09.09.2009)

  14. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Չուկ, երրորդ նշածդ կետի հետ կապված`
    անգամ լուրջ քաղաքա-տնտեսական ոլորտներում պրոֆեսիոնալ ու հարցեր վճռող քաղաքագետ-տնետսագետները իրենց թույլ են տալիս լրջագույն հարցերին պատասխանելիս տալ սրամիտ կամ հումորային ձևակերպումներ, որոնցից պատասխանի հիմնակետը ոչ միայն չի փոխվում, այլև ավելի նուրբ ու դիպուկ ա արտահայտվում: Եթե դուք դա ֆորումում բացառում եք, դա առնվազն դեսպոտիզմի ու վատ ճաշակի նշան ա: Հուսով եմ ուղիղ պատասխանս ոչ մեկին չնեղացրեց:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Second Chance (09.09.2009), Բիձա (10.09.2009)

  16. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, երրորդ նշածդ կետի հետ կապված`
    անգամ լուրջ քաղաքա-տնտեսական ոլորտներում պրոֆեսիոնալ ու հարցեր վճռող քաղաքագետ-տնետսագետները իրենց թույլ են տալիս լրջագույն հարցերին պատասխանելիս տալ սրամիտ կամ հումորային ձևակերպումներ, որոնցից պատասխանի հիմնակետը ոչ միայն չի փոխվում, այլև ավելի նուրբ ու դիպուկ ա արտահայտվում: Եթե դուք դա ֆորումում բացառում եք, դա առնվազն դեսպոտիզմի ու վատ ճաշակի նշան ա: Հուսով եմ ուղիղ պատասխանս ոչ մեկին չնեղացրեց:
    Շատ լավ, անվանենք դեսպոտիզմ ու վատ ճաշակ, սակայն լուրջ թեմաները անլուրջ քննարկումների, ծիծաղ ու խինդի վերածել չենք թույլատրի: Կթույլատրենք Dragon-ի պատասխանի նման սպառիչ ու նորմալ պատասխանները:

    Ինչ վերաբերվում է անարդարացիությանը, ապա բազմիցս նկատել եմ, որ դու և Dvgray-ը միմյանց այսպիսի կատակային հարց ու պատասխաններով անլրջացնում եք շատ թեմաներ: Այսուհետ կաշխատեմ առավել ուշադիր լինել ու նույնը կխնդրեմ բոլոր մոդերատորներից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dragon (09.09.2009)

  18. #13
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ, անվանենք դեսպոտիզմ ու վատ ճաշակ, սակայն լուրջ թեմաները անլուրջ քննարկումների, ծիծաղ ու խինդի վերածել չենք թույլատրի: Կթույլատրենք Dragon-ի պատասխանի նման սպառիչ ու նորմալ պատասխանները:

    Ինչ վերաբերվում է անարդարացիությանը, ապա բազմիցս նկատել եմ, որ դու և Dvgray-ը միմյանց այսպիսի կատակային հարց ու պատասխաններով անլրջացնում եք շատ թեմաներ: Այսուհետ կաշխատեմ առավել ուշադիր լինել ու նույնը կխնդրեմ բոլոր մոդերատորներից:
    Չուկ ջան, պատասխանդ ստալինյան ռեժիմի ծանրություն ունի.
    Կթույլատրենք Dragon-ի պատասխանի նման սպառիչ ու նորմալ պատասխանները:
    Նույնիսկ օրինակներ ես բերում, որ յուրացնենք ու կրկնօրինակենք:

    Պայքարելու ոչ մի ցանկություն չունեմ, ինչպես նաև կորում է պարզ ցանկությունը որևէ գրառում անելու: Այնպես որ ավելորդ մի լարի քեզ առավել ուշադիր լինելու համար:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (10.09.2009)

  20. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, պատասխանդ ստալինյան ռեժիմի ծանրություն ունի.

    Նույնիսկ օրինակներ ես բերում, որ յուրացնենք ու կրկնօրինակենք:

    Պայքարելու ոչ մի ցանկություն չունեմ, ինչպես նաև կորում է պարզ ցանկությունը որևէ գրառում անելու: Այնպես որ ավելորդ մի լարի քեզ առավել ուշադիր լինելու համար:
    Բարեկամ, ակումբի կարգերը ով ինչպես ուզի կարող անվանի, մեկը ֆաշիստական, մեկը Հիտլերյան, մյուսը «ստալինյան ռեժիմ»: Խնդրեմ, անավանեք: Սակայն նորից եմ հիշեցնում, մենք պատասխանատու ենք քննարկումների նորմալ հունն ապահովելու համար և անկախ ցանկացած պիտակավորումից, թեկուզ և վիրավորական, մեր գործը պատվով անելու ենք:

    Առանձին այդպիսի գրառումը սարսափելի չէ: Սակայն մեր փորձը ցույց է տալիս, որ ցանկացած նման գրառման թույլատրումը, որն անկախ ամեն ինչից անլուրջ ու թեմայից դուրս է, բերելու է թեմայից դուրս գրառումների շարքի, անլրջացնելու ցանկացած թեմա, հետևաբար միանշանակ անզիջում ենք լինելու

    Իսկ գրառում անել թե չանելը յուրաքանչյուր ակումբցու ընտրությունն է: Բնական է, որ եթե վերոշարադրյալ կանոնները ու խստությունը այսինչ ակումբցուն չեն գոհացնում, նա չցանկանա գրառում անել, ընտրությունն իրենն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (09.09.2009)

  22. #15
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    էդ վերջին տուգանային ստացած գրառմանս համար ստացած վարկանիշներն էլ բաշխում եմ "օրինակելի" ու կանխատեսված, "պլանից" դուրս չեկող գրառումներ անողներին: Տենց ավելի "արդարացի" կլինի: Կամ գուցե մի համակարգ մտածես, որ եթե տուգանային ստացած գրառման համար վարկանիշ ա գալիս` դառնա նույնքան "մինուս" վարկանիշ: Վատ միտք չի, չէ?

Էջ 1 45-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 22
    Վերջինը: 13.12.2012, 17:23
  2. «Գալա» հեռուստաընկերության բողոքի ակցիան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2010, 17:24
  3. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.09.2009, 00:25
  4. Բողոքի ցույց
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.11.2008, 18:09
  5. Լուռ բողոքի շարք
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 20.03.2008, 19:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •