Հա՜: Դե, ես երբեք տենց բազարների չեմ մասնակցել, ու իմ հիշելով` տենց շատ էլ չէին մասնակցողները: Բայց գուցե հիմա էլ կա էդ երևույթը, ուղղակի նամակներով են պայմանավորվում : Ինչևէ, ինչ ուզում եք` արեք, ես ընդամենը իմ կարծիքն արտահայտեցի` նախապես իմանալով, որ ոչ ոք հետս համաձայն չի լինելու: Ի՞նչ արած, սենց միայնակ էլ յոլա կգնամ :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էդ վարկանիշի իմաստը որն ա?
Եթե գրառումը սրտովդ ա շնորհակալություն ես դնում, իսկ եթե կոնկրետ գրառման հետ կապված առանձին բան ունես ասելու էդ նույն համակարգով ասա, բայց առանց միավորի: Որ իմանամ միավոր հավաքելով ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆինալի տոմս պիտի շահեմ կասեմ հա, բայց էնա որ թիվն ա մեծանում:
Չէ, վարկանիշը շատ լավ բան ա: Միավորները հեչ. ես մինչև հիմա մեկ-մեկ հետ եմ գնում, անցած տասը տարվա ցուցակս սքռոլլ եմ անում, կարդում-հուզվում եմ, բուռն մանկությունս աչքիս առաջով անցնում ա : Հետո բացում եմ՝ տեսնեմ՝ ինչի համար են տենց տեքստով վարկանշել, շշմում եմ, որ ես տենց բան եմ գրել, կամ էլ որ հլը կարողանում էի տենց բաներ գրել :
DIXIcarpe noctem
Freeman (12.07.2018), Mr. Annoying (12.07.2018), Smokie (28.07.2018), StrangeLittleGirl (12.07.2018), Բարեկամ (12.07.2018), Գաղթական (12.07.2018), Նաիրուհի (17.07.2018), Նիկեա (12.07.2018), Ուլուանա (12.07.2018), Տրիբուն (12.07.2018)
Ան, էն ժամանակ Ակումբի ակտիվ անդամները բոլորը շատ ջահել էին, տենց բաները մանկապարտեզում սթիկեր տանալու պես նշանակալից բան էր, հիմա մի տասնամյակ մեծացել են ու չեմ կարծում որևէ մեկի համար դա էն աստիճան կարևորություն ա, որ դիտավորյալ իրանց սիրած մարդկանց տան անտեղի, մենակ որ վարկանիշային ցուցատողն աճի։ Ի դեպ, էդ ցուցատողն էլ ավատարի վերևում մի առանձնապես պարզ ցույց չի տալիս քանի հատիկ վարկանիշ ունես, եթե դա դեր պիտի խաղա անդամի իմիջի մեջ։
Չէ իհարկե, մտքովս էլ չէր անցել, որ ինձ նկատի ունես։ Ուղղակի չեմ կարծում, որ հատուկ իրար վարկանշեն, որ միավորներ աճեցնեն կամ չգիտեմ ինչ։ Բայց Հայկօն ճիշտ ա ասում, վարկանիշները կարծես բուքմարկ են դառնում էն գրառումների համար, որոնց մեջ մարդիկ ինչ-որ հետաքրքիր բան են գտել, ի տարբերություն շնորհակալությունների։ Ու էդ առումով, է՛լ ավելի արժի, որ սահմանափակումը հանվի, որովհետև լիքը նենց թոթոլ վարկանիշի արժանի գրառումներ չես կարողանում ըստ արժանվույն գնահատես, որ հեղինակն էլ իմանա։
Ղեկավարման վահանակում վարկանիշների մեկնաբանությունների անմիջապես վերևը (կապույտի վրա) գրված ա «Վերջին ստացած վարկանիշը (Ընդամենը ... միավոր)»: Բայց, ըստ իս, էդ թիվը ոչ մի բանով հետաքրքրություն չի ներկայացնում : Ոչ էլ հիշում էի, թե որտեղ ա գտնվում, չգիտեմ էլ` վերջին անգամ քանի տարի առաջ էի դրան նայել: Ուղղակի մի քիչ ման եկա, գտա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան, հա ուզում եմ էդ թեմային էլ չանդրադառնամ, բայց հա գրում եք : Փաստն էն ա, որ վարկանիշները որպես չաթային զրույցի միջոց օգտագործելու, ինչպես նաև խծբ-ական նկատառումներով տալու հետևանքով (հա, շատերը հենց տենց աճեցնելու նպատակով էլ տալիս էին, սա ենթադրություն չի, հաստատ բան եմ ասում) մարդկանց վարկանիշներն ահագին աճում են: Ժամանակին, համենայնդեպս, եղել են դեպքեր, երբ նենց մարդիկ, որ նույնիսկ հոդաբաշխ մտքեր արտահայտելու հետ կապված լուրջ խնդիր ունեին, ու երբևէ նենց գրառում չէին անում, որին որևէ գիտակից մարդ զուտ մտքի համար կարող էր վարկանիշ տալ, բայց մեկ էլ տեսնում էիր` վարկանիշը թռել ա եսիմ ուր, ինչի՞ հաշվին, պարզ ա, չէ՞. մոտիկների տված անկապ վարկանիշների: Ուղղակի եթե դա տենց անէական բան ա, այսինքն` նորմալ ա, որ մարդկանց ստացած վարկանիշը ոչ թե արտահայտի էդ մարդկանց գրառումների որակը` ընդհանուր ակումբցիների կարծիքով, այլ ուղղակի կարծիք արտահայտելու ձև լինի` զուտ վարկանիշը ստացողի համար, էն ա` թող ընդհանրապես չերևար որևէ կերպ, բայց քանի դեռ երևում ա, նշանակում ա` տենց անէական բան չի համարվում, չէ՞, ու լավ կլինի` իր նպատակին ծառայի:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ