Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ան, առաջին գրառումս մի տեսակ քո գրածին ի պատասխան ստացվեց, բայց հուսով եմ` գոնե քեզ համար պարզ էր, չէ՞, որ ասածս անձամբ քեզ չէր վերաբերում, համենայնդեպս, երբեք չեմ համարել, թե դու խծբ-ով ես վարկանիշ տալիս:
Չէ իհարկե, մտքովս էլ չէր անցել, որ ինձ նկատի ունես։ Ուղղակի չեմ կարծում, որ հատուկ իրար վարկանշեն, որ միավորներ աճեցնեն կամ չգիտեմ ինչ։ Բայց Հայկօն ճիշտ ա ասում, վարկանիշները կարծես բուքմարկ են դառնում էն գրառումների համար, որոնց մեջ մարդիկ ինչ-որ հետաքրքիր բան են գտել, ի տարբերություն շնորհակալությունների։ Ու էդ առումով, է՛լ ավելի արժի, որ սահմանափակումը հանվի, որովհետև լիքը նենց թոթոլ վարկանիշի արժանի գրառումներ չես կարողանում ըստ արժանվույն գնահատես, որ հեղինակն էլ իմանա։