Արտակ ջան, ես չեմ հիշում մի դեպք, որ բողոքած լինեմ ինձ տուգանելու համար: Եթե ես էլ սխալ գրառումներ եմ անում, ինձ էլ տուգանեք: Մի քիչ չեմ կարողանում համաձայնել, որ ես կոնկրետ ակումբցիներին ուղղված վիրավորական գրառումներ եմ արել: Ո՞ւմ պետք է վիրավորեի: Տրիբունի՞ն, որ իմ ամենասիրելի, իմ կողմից ամենաընդունելի ակումբցիներից մեկն ա, թե՞ Անվերնագրին, երբ իր տեսակի երիտասարդ, հումորով, խելացի ակումբցիների ի հայտ գալով բացմիցս ընդգծել եմ թե ոնց եմ ուրախանում: Իմ որակումները վերաբերել են գրառումներին ու ոչ գրառում անողներին, ու չէի ուզի, որ դրա պատճառով հիմա դուրս գա, որ ես էդ մարդկանց վիրավորել եմ: Իսկ եթե վիրավորել եմ, ես ներողություն եմ խնդրում Տրիբունից ու Անվերնագրից: Տուգանեք ինձ, ես հենց էդ եմ ասում, եթե խախտում ենք, տուգանեք:
Իմ արածը, ձեռքս դնում եմ խղճիս, նորմալ էր, ես ակումբցի եմ, երբեմն, շաաատ երբեմն, նաև վրդովվում եմ, շաաատ-շաաատ հաճախ սխալներ եմ թույլ տալիս: Մոդերատորներն էլ վերահսկում են: Չեմ կարծում, որ էն ակումբցիներից եմ, որ առանձնապես բարդացնում են մոդերատորների աշխատանքը: Համենայն դեպս փորձում եմ չանել:
Էլի ստացվում ա, որ մոդերատորներից ուղղությունը փոխում ենք շարքային ակումբցիներին, մինչդեռ էլի եմ ասում, ես Տրիբունից կամ Անվերնագրից չէի բողոքում, ես բողոքում էի, որ մոդերներն են շնորհակալություն տալիս էդ գրառմանը: Ու էդ կոնկրետ հաց ու պատասխանի կտրվածքով իմ կարծիքով, հա, էդ գրառումները պետք է ջնջվեին: Ես ըտեղ հումոր չտեսա էլ, այլ տափակություն, խնդրեմ, տուգանեք ինձ, եթե էս արտահայտությունը ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ մասին վիրավորական ա համարվում:
Ու ընդհանրապես, սենց երբեք նորմալ, կառուցողական քննարկում չի կարող ստացվել, եթե ես ամեն հաջորդ անգամ ոչ թե իմ հարցերի պատասխանները պետք ա քննարկեմ, այլ սկսեմ նորից պարզաբանել, թե ես ինչ նկատի ունեի, մինչդեռ հստակ ասել եմ:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.07.2013, 14:28:
keyboard (17.07.2013), StrangeLittleGirl (17.07.2013), Անվերնագիր (17.07.2013), Դատարկություն (17.07.2013), Նաիրուհի (17.07.2013)
Ցավում եմ, որ սխալդ չես ընդունում:
Փաստորեն ստացվում է, որ մասնակցի գրառմանը տարաբնույթ պիտակներ կպցնելը մասնակցին վիրավորել չէ, իսկ մասնակցի՝ եկեղեցու տալիք մկրտության վկայականի մասին հումոր անելը՝ վիրավորանք: Ի՞նչ է սա, եթե ոչ երկակի ստանդարտ: Ու այո, «ու մեկ էլ մեկը սենց մի ապուշ գրառում ա անում: Հասկանում եմ` անհնար ա, որ մեկը չհայտնվի, որ չուզենա իր սրամտությունը ի ցույց դնել, բայց կարծում եմ` էս կարգի ախմախ գրառումները տասը րոպեից ավել իրավունք չունեն մնալու ակումբում» տիպի որակումներ եթե իմ գրառմանն արվեին, ես կվիրավորվեի, նույն կերպ իմ գրառման մասին էս տիպի ձևակերպումից կվիրավորվեի. «սենց ցինիկ գրառումներից ձեր հավեսը գալի՞ս ա»:
Իսկ մոդերատորներից շարքային ակումբցուն քննարկումը չի փոխվում: Մոդերատորները զբաղվել են իրենց գործով: Ավելին, մոդերատորներից մեկը էս ընցացքում տուգանվել ու խիստ զգուշացվել ա: Էդ չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող ա խախտումներ անի, հետո չքմեղ դեմքով ամեն ինչը բարդի մոդերատորների վրա: Ու կարծեմ առաջին դեպքն էլ չի, չէ՞, Շին, որ դու որոշում ես թեմաներում թեմայից դուրս գրառումներ անել՝ քո վրա վերցնելով «դատավորի» ֆունկցիա:
Ես քեզ այսուհետ արգելում եմ դա անել: Մոդերատորների գործողությունների վերաբերյալ վերապահումներդ էլ գիտես, թե ինչպես կարող ես առանց խախտումներ անելու քննարկման առարկա դարձնես, ի վերջո մոդերատոր ես եղել, ու վատ մոդերատոր չես եղել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (18.07.2013)
Օքեյ, Արտակ ջան, շնորհակալություն: Ինձ ձեր դիրքորոշումը պարզ ա, ես էլի մնում եմ իմ կարծիքին գրածս բոլոր հարցերի վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերվում ա իմ անթույլատրելի գրառումների դեպքում ինձ տուգանելուն, ես ոնց մինչ օրս չեմ բողոքել, տենց էլ չեմ բողոքելու սրանից հետո: Չեմ կարող խոստանալ, որ էլ չեմ անի, պատժեք ինձ, խնդրում եմ, եթե սխալվում եմ: Բնականաբար էս կարգի պահվածքներից էլ չեմ բողոքի, որովհետև առնվազն հիմար պիտի լինեմ, որ իմանալով ադմինի և մոդերների վերաբերմունքը՝ փորձեմ ջուր ծեծել: Դուք գիտեք: Թող սխալը ես լինեմ:
keyboard (17.07.2013)
Քանի որ իմ կողմից շատ հարգված Շինարարը էնպես ներկայացրեց, որ իբր ես թեման շեղում եմ մոդերատորների քննարկումից, մի անգամ էլ կետերով հստակ գրեմ իմ դիրքորոշումները բարձրացված հարցերի վերաբերյալ.
1. Կոնկրետ գրառումները իմ կարծիքով տուգանման ու ջնջման ենթակա չէին, սակայն որոշում կայացնողը բաժնի մոդերատորն է, հետևաբար այդ գրառումները տուգանվել ու ջնջվել/խմբագրվել են, հաջորդ դեպքերում ևս որոշումները կայացնելու են բաժնի մոդերատորները:
2. Բացասական վարկանիշ տալը յուրաքանչյուր ակումբցու իրավունքն է:
3. Բացասական վարկանշի պատճառով մասնակցին ուղղված վիրավորական գրառում անելը անթույլատրելի պրակտիկա է, ինչի պատճառով նման քայլ արած մոդերատորը տուգանվել է ավագ մոդերատորի կողմից, նրա գրառումը ջնջվել է: Ավելին, ես այստեղ հրապարակային ուզում եմ տեղեկացնել, որ դրա պատճառով Վիստի նկատմամբ «հսկողությունս» հիմա ուժեղացնելու եմ:
4. Մոդերատորները ռոբոտ չեն, նրանք են որոշում որ գրառմանը շնորհակալություն դնեն, ու որին չէ: Այո, կարող են լինել անգամ դեպքեր, որ մոդերատորը շնորհակալություն դնի խախտում հանդիսացող գրառմանը, այդ պահին չֆիքսվելով, չընկալելով դրա խախտման բնույթը, կամ համաձայն չլինելով այլոց, այդ թվում մյուս մոդերատորների կամ թեկուզ իմ կարծիքի հետ, որ դա խախտում է: Որևէ մեկը, կլինեմ դա ես թե շարքային ակումբցի, իրավունք չունի մոդերատորից պահանջել մտածել իր նման: Պարզ է, որ խոսքը չի վերաբերում ակնհայտ խախտումով, ասենք մասնակցին ակնհայտ վիրավորանք հասցնող, հայհոյախառն գրառումներին ու այլ նման դեպքերին:
5. Շինարարի թեման բարձրացրել եմ, որովհետև
ա) վրդոված էի իր գիտակցված խախտումից, ինքը գիտեր, որ չպետք է թեմայում նման գրառումներ անի,
բ) մոդերատորի՝ իրեն անպատիժ թողնելուց, գրառումները պարզապես ջնջված լինելուց:
Այս կետը մնացած 4 կետերին չի «ջրում», թեման չի շեղում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammstein (17.07.2013)
Ներողություն եմ խնդրում թեմայից դուրս գրառման համար, քանի որ գրառումս ոչ թե բողոք է, այլ առաջարկ (առաջարկներ բաժինը փակ գտա)։
Առաջարկում եմ "Ինչ հեծանիվ գնել" թեման վերանվանել ուղղակի "Հեծանիվ", որպեսզի թեմայի գրառումները համապատասխանեն անվանմանը։ Կամ եթե գտնում եք, որ առանձին թեմա բացելու կարիք կա, ապա բացել նոր թեմա և գրառումների մի մասը տեղափոխել։ Շնորհակալություն։
Moonwalker (07.10.2013), One_Way_Ticket (07.10.2013), Smokie (07.10.2013), StrangeLittleGirl (07.10.2013), Աթեիստ (07.10.2013), Ձայնալար (07.10.2013)
Դե մի առաջարկ էլ ես անեմ։
Առաջարկում եմ ինչ-որ կերպ սահմանափակել անկապ օրագրում կատարվող գրառումները, որովհետև երբեմն մտնում ես ու տեսնում ես, որ դարձել ա անձնական օրագիր՝ մի էջի վրա նույն մասնակցից 6 գրառում կա, որից 3-ը իրար տակ։ Կարծում եմ՝ դա չի համապատասխանում թեմայի տրամաբանությանը։ Կամ կարելի է տվյալ մասնակիցներին խնդրել տեղափոխվեն անձնական օրագրեր։
![]()
Ինձ թվում ա՝ քո ասածի խնդիրն ուրիշ ա։ Գրառումները եթե բավականաչափ բովանդակալից ու հետաքրքիր լինեն, այսպես ասած, հրապարակ հանելու համար, թեկուզ նույն մարդը հինգ անգամ գրի, նորմալ կդիտվի, իմ կարծիքով։ Բայց երբ մտքին եկած ամեն ինչ գրում են, թեման սկսում ա Ֆեյսբուքի ստատուսների շարան հիշեցնել։ Ես, օրինակ, մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչ սկզբունքով ու ինչ հիմքով կարելի ա նման սահմանափակում մտցնել։ Կոնկրետ ի՞նչ ես առաջարկում, թիվ սահմանենք, որ դրանից ավելի իրար հետևից գրառում անել չի՞ կարելի։ Մի տեսակ անկապ ա, իմ կարծիքով։ Ուղղակի պետք ա կոչ անել, որ մարդիկ գրելուց առաջ համոզվեն՝ արդյոք իրենց գրառումը բավականաչափ հետաքրքիր ու ինֆորմատիվ ա էդքան մարդու ուշադրությանը ներկայացնելու ու ընդհանուր թեմայում տեղ զբաղեցնելու համար, թե՞ կարելի ա սեփական օրագրում դնելով սահմանափակվել։ Ու, ինչպես շատ դեպքերում, էստեղ էլ, մեկ ա, պիտի թողնվի գրառում անողի հայեցողությանը, որովհետև գրառման հետաքրքիր լինելը սահմանելու համընդանուր չափանիշներ սահմանել անհնար ա, իսկ մարդկանց վիրավորելու հավանականությունը՝ շատ մեծ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
enna (11.11.2013), My World My Space (11.11.2013), Ուլուանա (11.11.2013)
Երևի Անկապում ամենաշատ գրառումներ անողը ես եմ: Եթե գրառման սահմանափակումներ դրվի, շատ գրառումներ էլ չեմ անի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ