Ես էլ եմ մեկ-մեկ տենց ք*ք կերել՝ լուրջ քննարկումը շեղել հումորներով։ Ես էլ եմ շնորհակալել էտ «չարաբաստիկ» գրառմանը (եթե հիշողությունս ինձ չի դավաճանում), որովհետև հումորը տեղին էր ու իմ կարծիքով ուղղված ոչ թե հարց բարձրացնողին՝ այլ եկեղեցուն: Ընդհանուր առմամբ նման գրառումները թեմայից դուրս չեն, կանոնադրությունը չեն խախտում, պատժի արժանի չեն, բայց նման գրառումները սպանում են դիալոգը կամ քննարկումը: Պետք չի թեման վերածել «ուրախների ու հնարամիտների ակումբի»:
Մեկ էլ, որ նորեկ ա գալիս, տապոռ թեմա ա բացում, պետք ա նախ բացատրել իրա սխալը, եթե չհասկանա՝ նորից բացատրել, ոչ թե քլնգել ու ղժժալ: Հակառակ դեպում աչքիս առաջ մի ռուսական ֆորումի ճակատագիր ա գալիս, որ վերածվել ա զուտ բարևելու, ո՞նց ես, ո՞նց չես ասելու, զվարճալի նկարներ ու վիդեոներ տեղադրելու տեղ:
Էջանիշներ