Շինարար-ի խոսքերից
Արտակ ջան, ես չեմ հիշում մի դեպք, որ բողոքած լինեմ ինձ տուգանելու համար: Եթե ես էլ սխալ գրառումներ եմ անում, ինձ էլ տուգանեք: Մի քիչ չեմ կարողանում համաձայնել, որ ես կոնկրետ ակումբցիներին ուղղված վիրավորական գրառումներ եմ արել: Ո՞ւմ պետք է վիրավորեի: Տրիբունի՞ն, որ իմ ամենասիրելի, իմ կողմից ամենաընդունելի ակումբցիներից մեկն ա, թե՞ Անվերնագրին, երբ իր տեսակի երիտասարդ, հումորով, խելացի ակումբցիների ի հայտ գալով բացմիցս ընդգծել եմ թե ոնց եմ ուրախանում: Իմ որակումները վերաբերել են գրառումներին ու ոչ գրառում անողներին, ու չէի ուզի, որ դրա պատճառով հիմա դուրս գա, որ ես էդ մարդկանց վիրավորել եմ: Իսկ եթե վիրավորել եմ, ես ներողություն եմ խնդրում Տրիբունից ու Անվերնագրից: Տուգանեք ինձ, ես հենց էդ եմ ասում, եթե խախտում ենք, տուգանեք:
Իմ արածը, ձեռքս դնում եմ խղճիս, նորմալ էր, ես ակումբցի եմ, երբեմն, շաաատ երբեմն, նաև վրդովվում եմ, շաաատ-շաաատ հաճախ սխալներ եմ թույլ տալիս: Մոդերատորներն էլ վերահսկում են: Չեմ կարծում, որ էն ակումբցիներից եմ, որ առանձնապես բարդացնում են մոդերատորների աշխատանքը: Համենայն դեպս փորձում եմ չանել:
Էլի ստացվում ա, որ մոդերատորներից ուղղությունը փոխում ենք շարքային ակումբցիներին, մինչդեռ էլի եմ ասում, ես Տրիբունից կամ Անվերնագրից չէի բողոքում, ես բողոքում էի, որ մոդերներն են շնորհակալություն տալիս էդ գրառմանը: Ու էդ կոնկրետ հաց ու պատասխանի կտրվածքով իմ կարծիքով, հա, էդ գրառումները պետք է ջնջվեին: Ես ըտեղ հումոր չտեսա էլ, այլ տափակություն, խնդրեմ, տուգանեք ինձ, եթե էս արտահայտությունը ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ մասին վիրավորական ա համարվում:
Ու ընդհանրապես, սենց երբեք նորմալ, կառուցողական քննարկում չի կարող ստացվել, եթե ես ամեն հաջորդ անգամ ոչ թե իմ հարցերի պատասխանները պետք ա քննարկեմ, այլ սկսեմ նորից պարզաբանել, թե ես ինչ նկատի ունեի, մինչդեռ հստակ ասել եմ:
Էջանիշներ