Ես ուզում եմ բողոքեմ մոդերատոր Վիստոլոգի՝ մոդերատորին ոչ հարիր, մանկապարտեզային պահվածքից:
Ինձ թվում ա իմ հակակրոն գրառումներին պարտաճանաչ բացասական վարկանիշներ տալը լրջության նշան չի քո կողմից:

Երեկ թեմաներից մեկում մոդերատոր Վիստոլոգը շնորհակալություն էր հայտնել ակնհայտ թեմայից դուրս, ակումբը՝ որպես ֆորում, ջրիկացնող, անլրջացնող գրառման տակ:
Հետաքրքիր ա թե ինչի ես ավելի հաճախ կրոնական թեմաներում նկատում էդ թեմայից դուրս ու անլուրջ գրառումները, հիմնականում իմը, որոնք քո անձնական կարծիքով կանոնադրության խախտում են: Եթե ապարանցի լինեիր, պիտի ասեիր ապարանցիներին վերաբերվող անեկդոտների տակ շնորհակալություն մի դիր, դա վիրավորումա ինձ, հա՞

Էսօր Վիստոլոգի՝ իմ չհավանած գրառումներից մեկին բացասական վարկանիշ տվեցի: Ով ով, մոդերները երևի գիտեն, որ եթե բացասական վարկանիշ տալու համակարգը գործում է, ուրեմն կիրառելի է:
Ինձ թվում ա քո «դուր չեկած գրառումներին» տված բացասականներդ ավելի շատ սադրիչ են, քան ուղղակի գնահատական:

Այո, գուցե աշխատում եմ որպես բանվոր, ավելին՝ սևագործ բանվոր, ու եթե նեղվում էլ եմ դրանից, հաստատ չեմ ամաչում, որովհետև ի վերջո աշխատում եմ:
Դու գիտես որ ես մականունդ նկատի ունեի, կարիք չկա կարդացողների մոտ ուրիշ լույսի տակ ներկայացնել գրածս: