Ուլուանա-ի խոսքերից
Չեմ հասկանում, Դուք զոռով կռի՞վ եք ման գալիս։ Շատ հետաքրքիր է, իսկ ու՞մ հետ պիտի քննարկվեին նման հարցերը, եթե ոչ համապատասխան երկու ոլորտների մասնագետների։ Իսկ լեզվի մասնագետների մասին Ձեր կարծիքն առնվազն վիրավորական է ու անպատասխանատու։ Ի՞նչ է նշանակում՝ լեզվի մասնագետները նեղ մասնագիտական հարցեր կան, որ չեն հասկանում։ Ի՞նչ իրավունքով եք բոլոր լեզվի մասնագետներին նման ձևով վարկաբեկում։ Դուք համապատասխան գիտելիքներ ունե՞ք նրանց գնահատելու համար։ Թեմայի վերնագիրը ես եմ խմբագրել, քանի որ սխալ էր թե՛ լեզվի, թե՛ հոգեբուժության տեսակետից։ Որ լեզվի տեսակետից սխալ էր՝ ես եմ պնդում՝ որպես լեզվագետ, անհրաժեշտության դեպքում կարող եմ մանրամասն հիմնավորել, ու թող չհամաձայնողն ապացուցի հակառակը։ Հոգեբուժության տեսակետից էլ StrangeLittleGirl–ը սխալ համարեց, ու սխալն ուղղվեց։ Ընդ որում՝ թեմայի հեղինակը, որքան գիտեմ, բողոքներ չի ներկայացրել կատարված փոփոխության հետ կապված, ընդամենը փորձել է պարզաբանել։ Էլ ո՞րն է խնդիրը։ Այն, որ ձեր անձնական քմահաճությամբ վերնագիրը նույնը չմնա՞ց։ «Բարեփոխում» բառը լրիվ սխալ եք հասկացել, փաստորեն։
Էջանիշներ