Ես բողոք ունեմ
Ինչու՞ է 07.07.2011թ.-ից ի վեր Արթուր Մեսչյանի թեման փակ: Գուցե՞ մոռացել եք բացել:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Բողոքում եմ ինձ շնորհակալություն չհատնողներից:
Բողոքում եմ նրանցից, ովքեր չեն հասկանում, թե խի եմ ես պահի տակ, առանց պատճառ ֆազերս քցում, իրենց վիավորում: Հլը մի հատ էլ ինձնից ներողություն չեն խնդրում, որ ես իրանց վիրավորեցի:
Բողոքում եմ նրանցից, ովքեր տարբեր թեմաներում իմ կարծիքի հետ չեն համաձայնվում ու ինձ հետ փաստարկված վիճում են:
Բողոքում եմ նրանցից, ովքեր չեն հասկանում, որ իմ ճիշտը ճիշտ ա, ու ճիշտը մի հատ ա:
Բողոքում եմ նրանցից, ովքեր հետաքրքիր թեմաներ չեն բացում, որ ակումբը ինձ համար աշխուժացնեն: Դա հո ես չեմ անելու, ես պտի տարբեր թեմաներ մտնեմ, ու թեմայից դուրս ջուր ծեծեմ:
Բողոքում եմ մոդերներից, որ ինձ կանոները խախտելու համար տուգանում են: Ուզու՞մ եք բերանս փակեք![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Առարկությունս կուզենայի գրել Առաջարկությունների բաժնում, բայց քանի որ այն փակվել ու երևի փոխարինվել է Բողոքի գիրք բաժնով ինքնըստինքյան ասելիքս կարող է ընկալվել որպես բողոք: Նկատել եմ որ համարյա բոլորը գրում են այնպես ոնց որ խոսում են, անկախ թեմայի շրջանակներից համատարած է-ն փոխարինվել է ա տառով, հասկանում եմ որ ամաչում եք գրական խոսելուց, բայց գրելուց գոնե պահեք: Առաջինը ակումբի ղեկավարը պիտի պահպանի այդ որակը բայց ....
Վերջին խմբագրող՝ Hayk Avetisyan: 26.12.2012, 16:26:
«ա»-ն դա Արարատյան բարբառնա, որը տիպիկ արտահայտում ունի Երևանում և նրա հարակից շրջաններում, Հայաստանի մի շարք շրջաններում բարբառն ավելի մոտ է գրականին, օրինակ Շիրակի մարզում շատ հազվադեպ կհանդիպես մարդու, ով «ա»-ով կխոսի, որոշ շրջաններում էլ բարբառն ընդհանրապես այլ դրսևորում ունի:
Դե եթե հաշվի առնենք Դար ակումբի կարգախոսը` «Պահպանել հայ գիրն ու գրականությունը», ապա հետևաբար պետք է այստեղ գրական գրենք: Մի երկու տարի առաջ այս հարցին ավելի շատ ուշադրություն էր դարձվում:
Վերջին խմբագրող՝ yerevanci: 27.12.2012, 13:40:
Hayk Avetisyan (27.12.2012)
Նեղացնում եք ժողովուրդ, ակումբ մտնելու հավեսը լրիվ կորում ա:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ