Մոդերատորը միշտ էլ կարող է սխալ լինել: Եթե ուշադիր չեք եղել, մի անգամ ևս հիշեցնեմ, որ երբ հովարսը հարցը պնդեց, ես որոշեցի այն դնել ղեկավար կազմի քննարկման, հնարավոր համարելով որ թե՛ որոշում ընդունող մոդերատորը (Moonwalker-ը), թե՛ ես կարող է սխալ ենք պատկերացնում իրավիճակը: Քննարկման ընթացքում պարզվեց, որ ղեկավար կազմում չի եղել գեթ մեկը, ով համարի, որ այդ որոշումը սխալ էր:
Եթե դու քեզ վեր ես դնում այս բոլոր մարդկանցից ու համարում որ ոչ, նրանց հասանելի չէ ճշմարտությունն իսկ քեզ հասանելի է, դա քո գործն է: Բայց պնդելը, որ իբր «պրինցիպով ճիշտ ենք հանում մոդերատորին», ես գնահատում եմ անազնվություն:
Էնպես չի, որ մոդերատորները քննարկման մասնակիցների թշնամիներն են: Մի անգամ չի ակումբում, որ մոդերատորների գործողությունները չեղարկվել են ու շտկվել կատարված սխալները: Բայց մի օրինաչափություն կա, որ հիմնականում այս թեմայում բողոքում են իսկապես խախտում արածները, այլ ոչ թե բողոքում են մեր սխալ քայլերը (այդ օրինակներից մեկը դու ես):
Էջանիշներ