Հովարս, հերիք է խեղաթյուրես:
Իրավիճակը շատ պարզ է (սա գրում եմ ոչ թե Հովարսի, այլ քննարկմանը մյուս հետևածների համար): Մասնակիցներից մեկի կողմից եղել է ծաղրական, զվարճանքի տարրեր պարունակող գրառում: Հովարսը դրան արձագանքել է անձնական հարթության եղանակով, այդ արձագանքը որևէ կապ չի ունեցել թեմայի հետ (նորից մեջբերեմ այդ արձագանքը՝ «հիմա էլ այտեղ ես ուզում դատարկաբանես, արի կլնի չխառնվես քեզ անտեղյակ բաների մեջ», ինչպես տեսնում ենք դա ոչ միայն կապ չունի թեմայի հետ, այլև պարունակում է վիրավորական տարրեր): Հովարսի այդ գրառմանը արձագանքել է keyboard-ը, բարոյախրատական ոճի գրառմամբ, որը նույնպես որևէ առնչություն չի ունեցել թեմայի հետ, սրան հաջորդել ա քննարկում, որը որևէ կապ չի ունեցել «Աղոթք» թեմայի հետ, եղել է անձնական հարթության:
Ջնջվել են ԲՈԼՈՐ այդ գրառումները, որովհետև արգելվում են ինչպե՛ս ծաղրական, այնպե՛ս էլ թեմայից դուրս գրառումները, առավել ևս որ այդ գրառումները քննարկում էին նախնական՝ ծաղրական գրառումը, որը ջնջվել էր: Տրամաբանորեն անգամ չի կարող պահպանվի քննարկումը, որը վերաբերում ա արդեն գոյություն չունեցող գրառմանը:
Սա գրառումների առաջին խումբն էր, որը միանշանակ ճիշտ է արվել, որ ջնջվել է:
Երկրորդ խումբը վերաբերվել ա Հովարսի մի գրառմանը, որում վերջինս պատմել է, թե ինչպես է աղոթքով բուժել իր 40 աստիճան տաքություն ունեցող աղջկան: Ծավալվել էր քննարկում, որը իմ կարծիքով տեղավորվում է «Աղոթք» թեմայի մեջ, բայց քննարկումը ջնջվել է, որովհետև սահուն թևակոխել էր անձնական հարթության դաշտ ու այնքան էլ գեղեցիկ իրավիճակ չէր: Կարծում եմ, որ այս խումբը ևս ճիշտ է արվել, որ ջնջվել է՝ ընդհանուր մթնոլորտի պահպանման, անձնական հարթության խոցող գրառումներից խուսափելու, վիրավորանքների շեմին չհասնելու համար:
Գրառումներից որևէ մեկը ենթակա չէ վերականգնման:
Էջանիշներ