Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Yerevanci, խոսքը չի գնացել Jarre-ին վիրավորելու մասին:

Հովարսի գրառումը եղել է հեգնական ոճի արձագանք այլ գրառմանը, սադրիչ իր բնույթով: Նման գրառումները անթույլատրելի են ու ես լիահույս եմ, որ նոր մոդերատորները կկարողանան առնել դրա դեմն ու քննարկումները բերել հանդուրժողականության մթնոլորտ:

Ոչ մեկին չի արգելվում գրել իր պատկերացումները, այդ թվում մարդու՝ կապիկից առաջացած լինել կամ չլինելու մասին: Բայց դրանք պետք է լինեն համապատասխան կոնտեքստում, որպես տեսակետների շարադրում, այլ ոչ թե ուրիշներին ուղղված հեգնանք կամ ծաղր: Հստակեցնում եմ. չի արգելվել կոնկրետ հայացքների շարադրումը, արգելվել է հեգնանքը:

Անկախ ամենից տեղեկացնեմ, որ տրված տուգանայինը չեղարկվել է հենց իր՝ մոդերատոր Jarre-ի միջնորդությամբ, որովհետև եղել է մեծ միավորներով: Այդքան միավորներ նախատեսված չեն նման խախտումների համար: Մոդերատորը ցանկացել է տալ 0 միավորանոց խախտում-զգուշացում, տեխնիկական պատճառներով այլ բան է ստացվել, ինչը ներելի է, հաշվի առնելով, որ Jarre-ի մոդերատորության առաջին օրերն են ու կարող են առաջանալ նման խնդիրներ:
Զարմանում եմ , որ իմ փոխարեն որոշում եք իմ ոճի բնույթը, իմ գրվածքի մեջ ոչ մի վիրավորանք և հեգնանք չի եղել: Յուրաքանչյուր արտահայտություն ամեն մարդ յուրովի կարող է հասկանա և մեկնաբանի: