Հարգելի Չուկ, ամեն ինչն իրա տեղն ունի: Չեմ կարծում, թե խնդրո առարկա թեմայում, որը զուտ ժամանցային բնույթ ա կրում, գտնվում ա «Ժամանց» բաժնում, որտեղ մարդիկ հենց ենթադրվում ա, որ պետք ա մտնեն պարապ ժամանակ ու նույնիսկ որից գրառումները պարբերաբար ջնջվում են, պետք ա ինձանից կամ ցանկացած այլ յուզերից ակնկալել լուրջ ու ինֆորմատիվ գրառումներ: Իսկ այդ գրառումները նման ավելորդ՝ նույնիսկ ծիծաղ առաջացնող խստությամբ մոդերավորելը ոչ լուրջ ա ու ոչ էլ խելքին մոտ:
---------- Ավելացվել է՝ 18:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:24 ----------
Վերջապես, ասում եմ, նման տիպի արտահայտություններ շատ կարելի է հանդիպել, ու հենց շատ ավելի լուրջ բնույթ կրող թեմաներում: Եվ ոչինչ: Առաջին անգամն եմ այսպիսի բան տեսնում, դրա համար էլ խիստ զարմացած եմ:
Չեմ կարծում, թե այդքան դժվար է ընդունելը, որ Rammstein-ը որպես մոդեր ադեկվատության սահմաններն ուղղակի անցել ա էս անգամ: Ոչ մի անձնական հարթություն էլ չեմ տեղափոխում ի դեպ: Ինքն էստեղ իմ կողմից համակրելի յուզերներից ա համենայն դեպս:
Էջանիշներ