Հիմա եթե որպես թեմայից դուրս գրառում տուգանեմ ու գրառումը ջնջեմ, պիտի նոր բողոքի ալիք բարձրանա, մինչդեռ թեմայի առաջին գրառումը հստակ հուշում է, որ թեման վերաբերվում է ղեկավար կազմի ղեկավար գործունեությանը վերաբերվող բողոքներին, այլ ոչ թե ընդհանրապես բողոքներին: Ինչ վերաբերվում է ակումբցիների շնորհակալություն հայտնելու հիմնարար իրավունքին, ապա անձամբ ես քո տեղը լինելու դեպքում կմտածեի, թե այդ ինչ եմ արել, որ այսքան մարդիկ ճիշտ են համարում արգելափակումս, և ինչպես անեմ, որ չարգելափակվեմ: Սակայն ինչպես ցույց է տալիս իմ փորձը այդ տրամաբանությունը չորդեգրած մարդիկ այդպես էլ չեն կարողանում ինտեգրվեն ակումբին, խախտում են կանոններն ու կանոնադրության համաձայն արգելափակվում: Վարքի ընտրությունն, անշուշտ, ակումբում գրանցվածինն է:
Էջանիշներ