Բարեկամ, ակումբի կարգերը ով ինչպես ուզի կարող անվանի, մեկը ֆաշիստական, մեկը Հիտլերյան, մյուսը «ստալինյան ռեժիմ»: Խնդրեմ, անավանեք: Սակայն նորից եմ հիշեցնում, մենք պատասխանատու ենք քննարկումների նորմալ հունն ապահովելու համար և անկախ ցանկացած պիտակավորումից, թեկուզ և վիրավորական, մեր գործը պատվով անելու ենք:
Առանձին այդպիսի գրառումը սարսափելի չէ: Սակայն մեր փորձը ցույց է տալիս, որ ցանկացած նման գրառման թույլատրումը, որն անկախ ամեն ինչից անլուրջ ու թեմայից դուրս է, բերելու է թեմայից դուրս գրառումների շարքի, անլրջացնելու ցանկացած թեմա, հետևաբար միանշանակ անզիջում ենք լինելու
Իսկ գրառում անել թե չանելը յուրաքանչյուր ակումբցու ընտրությունն է: Բնական է, որ եթե վերոշարադրյալ կանոնները ու խստությունը այսինչ ակումբցուն չեն գոհացնում, նա չցանկանա գրառում անել, ընտրությունն իրենն է:
Էջանիշներ