1 տարուց ավելա իմ հիմնական նիկը չի հաստատվել(heartless) ինչի?
1 տարուց ավելա իմ հիմնական նիկը չի հաստատվել(heartless) ինչի?
անցել եմ հենց էտա...
ինձ երեք նամակ էր եկել ակտիվացման 3 ով ել մտել եմ
Եթե դվար չի ջնջեք որ նորից ոեգիստրացիա անեմ
Chuk ջան )) 2003 ից vbulletini ի վրա աշխատում եմ ու էտ ամեն ինչը լավ գիտեմ բայց ես նամակները ստացել եմ 6 րոպեի ընթացքում
Մերսի
Հարգելի ֆորումցիներ,
ինչքան հասկացա ես առաջինը չեմ բարձրացնում այս թեման`
Հարգելի մոդերատորներ, եթե ձեզ մոտենա մի մարդ ու փրփուրը բերանում սկսի ապացուցել, որ մածունը սպիտակ է, դուծ նրան չե՞ք ծաղրի: Ձեզ ինչպե՞ս է թվում, եթե մեկը սկսի ապացուցել, որ, ասենք, մարդկությանը սաղ կյանք խաբել են ու 2x2=5, նրան պետք է լուրջ դեմքով, առանց ծաղրելու պատասխանել "Ոչ, հարգելի մոլորյալ, դուք սխալվում եք...": Ծաղրանքը ,ճիշտ է հաճելի չէ, բայց համապատասխան սահմաններում այն սթափեցնում է ու թույլատրելի է նույնիսկ ամենաազնվական զրույցներում: Ու երբ հեգնում են չափից դուրս ոգևորված հռետորին, կարող է առաջին հայացքից թվալ, թե դա օֆֆտոպ է: Բայց եկեք հասկանանք, որ "դուզ խոսքը էշին են ասում":Ես էլ մի բողոք ունեմ:
Գիտեմ, որ այս ֆորումում ուշադրությամբ հետևում են օֆֆտոպներին և անմիջապես հեռացնում դրանք: Բայց կան դեպքեր, երբ թեմայից մի փոքր շեղվելը օֆֆտոպ չպիտի համարվի, առավել ևս չպիտի ջնջվի: Դրանք այն դեպքերն են, երբ լուրջ վիճաբանություն է սկսվում զրուցակիցների միջև հենց տվյալ թեմայում արտահայտված մտքի շուրջ, որը եթե ոչ ուղիղ, բայց "շեղված" կապ ունի թեմայի հետ: Իսկ դո´ւք, (հարգելի մոդերատորներ) առանց նախազգուշացման վերցնում ջնջում եք/ կամ տեղափոխում կիսատ մնացած և պատասխանի սպասվող խոսակցությունը, կարծես նման ձևով ուզում եք " բերան փակել" : Դա նույնիսկ անհարգալից մոտեցման է նման: Հա ուրիշ բան, եթե դրանք լինեն դատարկամիտ օֆֆտոպներ, բայց երբ լուրջ քննարկումներն եք տեղափոխում Օֆֆտոպանոց, գոնե նայեք այդ գրառումները սազո՞ւմ են Օֆֆտոպանոցում: Էս ի՞նչ "գեստապոյական" կարգ ու կանոն ա: ՈՒրիշ թեմաներում էլ կբողոքեք, որ հայերը վիճաբանելու կուլտուռա չունեն: Իհարկե չեն ունենա... բա ամո՞թ չի
Հենց այդ "բարեկիրթ" զրույցների պատճառով է, որ ֆորումում առաջացել է 0-ի 0 աստիճան թեման: Այն ծիծաղելի կլիներ, եթե այդքան ցավալի չլիներ: Արդեն երկրորդ անգամն է, որ նկատողություն եմ ստանում, ընդ որում երկու անգամն էլ ասպասելի էին` այլ ֆորումներում, որ մի կտրուկ բան եմ գրում, հլը մտածում եմ, որ կարող ա պատահի սրա համար նկատողություն տան, իսկ ստեղ ինչ-որ անիմաստ տեղը նկատողություն եմ ստանում:
Տիկնայք ու պարոնայք մոդերատորներ, ես հասկանում եմ, որ իշխանությունը(թեկույզ ֆորումային) հարբեցնում է, բայց դե մարդը նրանով է մարդ, որ մի բան անելուց առաջ մտածի` արդյո՞ք իր արած գործողության հետևանքները ավելի շատ դրական կլինեն, քան բացասական: Ֆորումում մտնում ու լուրջ դեմքով գրում են ինչ-որ աշխարհի վերջի մասին, "սեփական կարծիքներ" են հայտնում մաթեմատիկական պարզ թեմաների վերաբերյալ, ապացուցում են հայերի համաշխարհային տիրակալությունը, նրանց կապը բուրգորի մասին և այլն : Այդ թեմաների հեղինակները չեն պատժվում, բայց հեգնողները, որոնց գրածը պիտի սթափեցներ գրառումների հեղինակներին պատժվում են: Հանկարծ չմտածեք, որ ես ծաղրել եմ ինչ-որ մեկին սթափեցնելու համար, բայց և այնպես, հաշվի առնելով այլ ֆորումներում իմ գրառումների վերաբերյալ առողջ հեգնանքների ազդեցությունը իմ վրա պիտի ասեմ, ար այն պետք է:
Էլի եմ ասում, դուզ խոսքը էշին են ասում ու սենց շարունակելով, էս ֆորումը բիսեդկի նման մի բան կդառնա, որտեղ պնդում են, որ, ասենք, Սերժ Սարգսյանը Ղարաբաղը կրվել ա թուրքերին կամ որ Լևոնը մասսադի լրտեսն ա ու բոլորը համաձայնվում են ու մեկը չկա, որ ասի, որ ինքն էլ Անգլիայի թագուհին ա :
Գրառման մնացած ողջ շարադրանքին անդրադառնալու կարիք չեմ զգում, քանզի դա ձեր սուբյեկտիվ մոտեցումն է, որն իրավունք ունեք ունենալ ու բարձրաձայնել, սակայն այս կետի մասին հստակ ասում եմ, որ ակումբում ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ծաղրական գրառումները, և նման ոճի գրառումների կրկնության դեպքում կտրուկ կմոտենաք նախազգուշական, ժամանակավոր արգելափակմանը:
Ակումբում քննարկման յուրաքանչյուր մասնակից անկախ տեսակետների տարբերություններից, առաջադրված տեսակետին անհամաձայնությունից կամ այն աբսուրդային համարելուց ՊԱՐՏԱՎՈՐ Է հարգել քննարկման մյուս մասնակցին, մյուս ակումբցիներին:
Ակումբի կանոնադրությանն ամբողջովին ծանոթացեք այստեղ: Դրա հետ անհամաձայնություն ունենալու դեպքում առաջարկում սեղմել վերևում գտնվող «Ելք» կոճակը ու լքել ակումբը, քանզի ակումբն ունի իր կարգերը ու դրանք հանուն ձեզ չի փոխելու: Բարի եղեք որևէ համայնքում հանդես գալուց համակերպվել այդ համայնքի կանոններին:
Վերջին խմբագրող՝ Chuk: 16.10.2009, 22:13: Պատճառ: Նկատված տառասխալների շտկում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հարգելի Vahagn_IV, քանի որ բողոքում եք տուգանայինի համար, ուզում եմ հիշեցնել, որ ֆորումում գրանցվելիս դուք կարդացել և ընդունել եք այս ֆորումի կանոնադրությունը, ըստ որի, ֆորումում արգելվում են ծաղրական գրառումները: Դար ակումբը բաց է ցանկացած կանոնադրության սահմաներում գտնվող թեմայի քննարկման համար և այստեղ արգելվում է ցանկացած թեմայի հեղինակին կամ այդ թեմայում գրառում կատարած անձին ծաղրելը, թեմայից դուրս, թեմայի բովանադակությանը չհամապատասխանող գրառումներ կատարելը: Եթե ուրիշների բացաշ թեմաները ձեզ դուր չեն գալիս, կարող եք բացել նոր ու ավելի եհտաքրքիր թեմաներ և քննարել դրանք: Ֆորումը նախատեսված է հայերեն լեզվով քննարկումներ անց կացնելու, և ոչ թե ֆորումցիներին ծաղրելու համար: Մնացեք կանոնադրության ու քաղաքավարության սահմաններում և ոչ մի տուգանային չեք ստանա:
VisTolog (16.10.2009)
Հասկացանք: Ես դրանցից դուրս չեմ եկել և եթե մեկը հակառակն է համարում ապա թող ինձ նշի որևէ անքաղաքավարի արարք կամ ուսումնասիրի քաղաքավարության կանոնները, որոնք կարելի է գտնել ինտերնետում: Իսկ այն փաստը, որ կանոնադրությունը քաղաքավարությունից ավելի խիստ պահանջներ է ներկայացնում, ես արդեն նշել եմ ինչի է բերել:
Ակումբում գոյության իրավունք ունեն բացառապես բոլոր թեմաները, այդ թվում քո գնահատականով աբսուրդ թեմաները: Միաժամանակ հիշենք, որ այլոց աչքին քո մտքերը կարող են աբսուրդ համարվել, օրինակ իմ համար քո վերևում գրած միտքը, որ ծաղրական գրառումը քաղաքավարության սահմանում էր:
Անկախ ամեն ինչից կրկնում եմ, եթե ակումբում գործող կարգերը ձեզ չեն բավարարում, ապա մենք ձեզ այստեղ զոռով չենք պահում, ու հիշեցնում եմ, որ այդ կարգերը փոխման ենթակա չեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իմ գրածից ամենաքիչը հետևում էր այն փաստը, որ այդ թեմաները պիտի գոյության իրավուն չունենան: Դե բայց քեզ տենց էր պետք` տենց հասկացար:
Այ սա վարջն էր: Ուրեմն էսքան խոսալուս եզրակացությունը սա էր:
Իսկ էս մասը, ընդհանրապես քաղաքավարության գլուխգործոց էր`
Ի՞նչ ասեմ, ձեզ բարի "քննարկումներ": Երբ որոշեք(դե իհարկե հավասար, բարեկիրթ քվեարկումների միջոցով), թե 0^0 աստիճանը ինչի է հավասար, խնդրում եմ տեղյակ պահեք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ