Շատ չեմ սիրում բողոքել, բայց էս անգամ ստիպված եմ:
Ուրեմն մի շաբաթից էլ ավել առաջ մի գրառում էի արել "Ադոլֆ Հիտլեր" թեմայում, մոտավորապես հետևյալ իմաստով.
Գրառումս մի շաբաթից ավել մնաց էդ թեմայի վերջին էջում, ոչ մեկին չխանգարելով: Եվ տենց երկար մնալուց հետո ջնջվեց ու թեմայում հայտնվեց հետևյալ մոդերատորական հաղորդագրությունը.Հիտլերը իրա ապրած կյանքով կարգին տղա ա եղել![]()
Իմ մոտ երկու հարց առաջացավ:Մոդերատորական: Զգուշացնում եմ բոլորին, ովքեր արդարացնում են հրեաների ցեղասպանությունը: Մի մոռացեք, որ մենք էլ ենք ցեղասպանություն ապրել: Ու նման գրառումները Հայկական ֆոռումում պատժվելու են ոչ միայն տուգանային միավորների առավելգույն չափով, այլ կրկնվելու դեպքում, տվյալ անդամին ուղարկելու ենք հարկադիր արձակուրդի: Ու ոնց որ իրենք են սիրում ասել «լավ ենք անելու»:
1. Թե ինչու իմ գրառումը ջնջվեց ու ջնջվեց այդքան երկար մնալուց հետո?
2. Արդյոք Հիտլերի մասին դրական ու որոշ չափով կատակային արտահայտվելը համարվում է հոլոքոստի արդարացում?
Առաջին հարցը թեմայի հետ կապ չունի ու փաստացի մոդերատորի աշխատանքի հետ էր կապված: Այդ պատճառով, ես իմ պատկերացումներից ելնելով չշոշափեցի թեմայում: Եվ ճիշտ արեցի, որ չշոշափեցի, քանի որ հետագայում ստացա դրա պատասխանը:
Երկրորդ հարցը հենց տեղին է ու ընդհանուր առմամբ թեմայի քննարկումների հետ համընկնում էր: Այդ պատճառով ճիշտ գտա այն բարձրացնել հենց Հիտլերի թեմայում: Եվ իմ կատարած մոտավորապես հետևյալ գրառման համար.
Ես քիչ առաջ ստացա տուգանային միավորներ, թեմայից դուրս գրառում կատարելու համար, հարգելի Չուկի կողմից:Փաստորեն, եթե մեկը Հիտլերի մասին դրական է արտահայտվում, ուրեմն արդարացնում է հոլոքոստը?![]()
Հիմա հարց ա առաջանում հարգելի Չուկին.
Հարգելի Չուկ, նախ ինչից ենթադրեցիր, որ ես մոդերատորի հետ հարցեր էի ուզում պարզել? Չի կարելի արդյոք "Ադոլֆ Հիտլեր" թեմայում նման հարց բարձրացնել? Եվ վերջապես, արդյոք ճիշտ ես գտնում, որ ես գայի ու քո նշած հարցեր պարզելու համար նախատեսված համապատասխան թեմայում` Բողոքի գրքում, հարց բարձրացնեի Հիտլերի մասին դրական արտահայտվողների ու հոլոքոստը արդարացնողների կապի մասին: Չես գտնում, որ դա բողոքի գրքում ավելի հեշտ կարելի է ընկալել, որպես թեմայից դուրս գրառում, քան եթե այն արվի "Ադոլֆ Հիտլեր" թեմայում?
Հարգանքներով`
Արիացի:
Էջանիշներ