User Tag List

Էջ 3 45-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 673 հատից

Թեմա: Բողոքի գիրք

  1. #31
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմո ջան, ես քո մասին վաղուց արդեն մոռացել էի, եթե չհիշեցնեիր:
    Իսկ ես համոզված եմ, որ իմ տված տուգանայինն է խթանել, այս թեմայի մի քանի էջով ավելանալը:
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (09.09.2009)

  3. #32
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես համոզված եմ, որ իմ տված տուգանայինն է խթանել, այս թեմայի մի քանի էջով ավելանալը:
    խթանել է, բայց դա չի նշանակում, որ ապտակով գործը գլուխ կգար:

  4. #33
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մի կարևոր դիտարկում.

    ակումբի կանոնադրության մեջ փոփոխություններ արվել են շատ անդամների գրանցվելուց հետո, և նոր կանոնադրության մասին եթե անգամ տեղեկացվել է նամակով բոլորին /իսկ կարծեմ այդպես էլ արվել է/, դա չի նշանակում որ տվյալ անդամը "ստորագրել է" այդ նոր կանոնադրության տակ: Ավելին, ես չեմ հիշում, որ առաջ, մինչ կանոնադրության մշակվելը, գրանցվելիս որևէ կանոնադրություն է առաջարկվել, որի տակ մենք գրանցվելուց այսպես ասած "ստորագրել" ենք:
    Եվ բացի այդ, նոր կանոնադրության ուղարկումը որպես պրայվիթ նամակ բոլորին, արդյո՞ք ավտոմատ ենթադրում ա դրա ակամա ստորագրում այն ստացողի կողմից, իհարկե ոչ, նշանակում ա կանոնադրության գործառումը անդամների վրա օրինական ուժ չունի…
    Մեջբերում եմ.

    «ԴԱՐ» ակումբում օրենքի գերակա ուժ ունի սույն կանոնադրությունը: Ակումբի ղեկավարների որոշման համաձայն այն գործարկման մեջ է մտել 2007 թվականի հունվարի 1-ից, սակայն նույն թվականի ապրիլի 8-ին կատարված փոփոխությունների համաձայն այն դրվելու է 1 շաբաթ տևողությամբ քվեարկության, իսկ ակումբի անդամների հավանությանը չարժանանալու դեպքում լիովին կամ մասնակի փոփոխվելու է՝ հնարավորինս համապատասխանեցնելով ակումբի անդամների պահանջներին:

    «ԴԱՐ» ակումբի կանոնադրությունը ենթակա է փոփոխությունների և հավելումների՝ ժամանակին և պահանջին համապատասխան: Կախված փոփոխությունների և (կամ) լրացումների կարևորությունից և (կամ) բնօրինակից տարբերվելու աստիճանից, ակումբի նոր՝ փոփոխություններով տարբերակը գործարկման է դրվում կա՛մ ակումբի տիրոջ որոշմամբ, կա՛մ անցկացված քվեարկության հիման վրա:


    Ակումբն իր ստեղծման օրվանից ունեցել է կանոնների համակարգ, որոնք ներկայիս տարբերակից գրեթե չեն տարբերվում: Այս նոր տարբերակն ընդամենը ավելի համափարփակ ու կոնկրետ ձևով է ներկացնում այդ կանոնները: Յուրաքանչյուր մասնակից գրանցվելիս համաձայնվել է այդ կանոններին:

    Ինչ վերաբերվում է իրավական ուժին, ապա այն կանոնները, որոնք մինչ կանոնադրության հրապարակումը չեն եղել, չեն տարածվում մինչ կանոնադրության հրապարակումն արված գրառումների վրա, սակայն հրապարակումից հետո եղել է երկու տարբերակ. համաձայնվել առաջարկված կանոններին, որն ընտրվել է ընդհանուր քվեարկությամբ, կամ չհամաձայնվել ու այլևս չմասնակցել քննարկումներին: Կանոնադրության ընդունումից հետո արված յուրաքանչյուր գրառում պետք է համապատասխանի կանոններին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (09.09.2009), Kuk (09.09.2009)

  6. #34
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նշածդ հատվածը կանոնադրության՝ իրավաբանորեն աբսուրդ ա ու չի կարող որևէ իրավբանակ ուժ ունենալ, անկախ անգամ ակումբի տիրոջ ցանկությունից:
    Հավես չկա ուղղակի վերլուծելու, բայց ցանկացած կանոնադրություն առաջին հերթին չպետք ա հակասի տվյալ պետույան սահմանադրությանը, իսկ քո կանոնադրության նշածդ հատվածը հակասահմանդրական ա:

    Եթե լուրջ հավակնություններ ունես, խորհուրդ հարցրու որևէ իրավաբանից, կասի նույնը:

    ու ընդհանրապես, կանոնադրություն գրելիս առաջին հերթին պետք ա զուգահեռաբար աշխատեիր, որ չհակասեր ՀՀ սահմանադրությանը, հակառակ դեպքում ջանքերդ իզուր են գնում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.09.2009, 16:26: Պատճառ: Գրառ

  7. #35
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Բարեկամ, քո ասածը նույնն է, որ ՀՀ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ԱՄՆ-ում գտնված քաղաքացին վերադառնա ՀՀ և հայտարարի, որ կանոններն իր համար նշանակություն չունեն, քանի որ ինքը հանրաքվեին չի մասնակցել: Օրենքը հետադարձ ուժ չունի, դա նշանակում է, որ նախկինում արված ու ներկայիս կանոնադրությամբ խախտում հանդիսացող, բայց այն ժամանակ այդպես չպիտակվող գործողությունները չենք կարող որակել որպես խախտում, սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, եթե առավել ևս այն գործածության է մտել ընդհանուր քվեարկությամբ, առավել ևս հաշվի առնելով, որ «akumb.am» կայքն իրավաբանորեն պատկանում է անհատիս և իրականում ես եմ որոշում այնտեղի կարգերը, ահա այս ամենից հետո այն ունի օրենքի գերակա ուժ ակումբում:

    Յուրաքանչյուր նախկինում գրանցված կամ ապագայում գրանցվող ակումբցի ունի ընտրության ընդամենը երկու հնարավորություն.
    - Համաձայնվել պայմաններին ու մասնակցել քննարկումներին,
    - Չհամաձայնվել պայմաններին ու չմասնակցել քննարկումներին:

    Կանոնադրության քննարկման հանդիսացող ցանկացած նոր գրառում այս թեմայից ջնջվելու է ու տուգանվելու որպես թեմայից դուրս գրառում: Ինչ վերաբերվում է կանոնադրությանը, ապա նրա քննարկումը բաց է և կարելի է կատարել այստեղ:

    Ինչ վերաբերվում է հակասահմանադրականությանը, ապա խնդրում և պահանջում եմ իրականության հետ աղերս չունեցող պնդումներից զերծ մնալ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.09.2009, 16:27:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (09.09.2009), Kuk (09.09.2009)

  9. #36
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Հարգելի ղեկավարություն,

    Նախ շնորհակալ եմ, որ մեկ անգամ ևս հավաստեցիք, որ մնում եմ իմ ստեղծագործությունների միակ սեփականատերը:

    Ու եթե թույլ կտաք, մի քանի ռեպլիկ անեմ.

    Ժամանակին, հիշում եմ, ակումբում մի բան էի գրել, որ չեմ վստահում էն մարդկանց հայրենասիրությանը, որոնք անընդհատ հայրենիքից են խոսում: Հիմա նույնը կասեմ նաև օրինապաշտության մասին:

    Եթե այդքան լուրջ ենք օրենքին մոտենում.

    Բավական երկար ժամանակ գրանցվելուց գրանցվողին ակումբի կանոնադրությանը ծանոթանալու համար հղում էր առաջարկվում, որը ոչ մի տեղ չէր տանում: Այսինքն՝ դատարկ էր: Փաստորեն չէր ապահովված կնքվելիք համաձայնության կանոններին ծանոթանալու մատչելիությունը: Ակումբի ադմինն ինքը մի գրառման մեջ խոստովանեց, որ այդ հղումը դատարկ է արդեն երկար ժամանակ, ու որ ինքը գիտակցված չէր դրել կանոնադրությունը, որպեսզի ուսումնասիրի, թե գրանցվողների քանի տոկոսն է փորձում կարդալ այն, և համոզվել էր, որ որոշակի ժամանակում ոչ մի գրանցվող չի կարդացել այն:

    ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ՝ Ակումբի ղեկավարությունը տեղյակ է, որ գրանցվողների ծնշող մեծամասնությունը չի կարդում կանոնադրությունը, ընդ որում նա այդ փաստը պարզել է անօրինական ուսումնասիրության արդյունքում, թեև ժամանակակից վիճակագրական ծառայությունները թույլ են տալիս պարզել նույն բանը միանգամայն օրինական ճանապարհով: Գուցե նման ուսումնասիրությունը դեռ ընդունելի լիներ, եթե անընդհատ օրենքից խոսող ակումբի ղեկավարությանը դրդեր այդ ուղղությամբ որևէ դրական քայլ անել, օրինակ՝ չթույլատրել գրանցումը առանց կանոնադրության հղման վրա քլիք անելու: Բայց, ըստ էության, այդ էքսպերիմենտը պարզապես կամայականություն էր, դրդված՝ պարզ հետաքրքրությունից կամ գուցե այլ մղումներից, օրինակ՝ պարզել, թե կարելի՞ է որոշ կոշտ կետեր մտցնել կանոնադրության մեջ, թե՞ ոչ:

    Հ.Գ. Ես ինքս որոշակի մասնակցություն ունեցել եմ ակումբի կանոնադրության կազմմանը: Ու այս գրառումը կանոնադրության քննադատություն չէ՛, ոչ էլ բողոք գործուղությունների նկատմամբ, որոնք բարդացնում կամ բարդացրել են իմ կյանքը
    Սա պարզապես ևս մի հայելի էր՝ ակումբային օրինապաշտական ոճով՝ ակումբի մասին:

    Վերջում մի մեջբերում էլ մի հայտնի գրքից.
    «Օրենքն է մարդու համար, ոչ թե մարդը օրենքի»:

    Հ.Հ.Գ. Ողջ լերուք

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (21.09.2009), Նաիրուհի (10.06.2010)

  11. #37
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Ակումբի կանոնների հակիրճ տարբերակը մշտապես առաջարկվել բոլոր գրանցվողներին, որից հետո առաջարկվում է դնել «Ես համաձայն եմ պայմաններին» և նոր միայն սեղմել առաջ գնալու կոճակը: Եթե որևէ ակումբցի այդ տեքստը չկարդալով է սեղմում «համաձայն եմ» դա միայն իր խնդիրն է: Ինչ վերաբերվում է կանոնադրության երկար տարբերակին, ապա այո, նշվածս տեքստից տարվող հղումը երկար ժամանակ դատարկ է եղել, սակայն յուրաքանչյուր ակումբցի իմացել է կանոնադրությանը տեղը, այն գրված է եղել պարզ տեսքով, բոլորին բազմից առաջարկվել է կարդալ այն թեմաներում ու նամակների միջոցով, այլ կերպ: Ինչ վերաբերվում է ղեկավարության ջանքերին, ապա դրանք ակնհայտ են, փաստ է, որ գրանցվողների մեծ մասը գրանցվելիս կանոնները չի կարդում, մինչդեռ գրանցումից անմիջապես հետո ջանքեր չեն խնայվում այդ կանոններին ծանոթացնելու համար: Եթե որևէ մեկը ծանոթ չէ օրենքներին, դա իր խնդիրն է, մինչդեռ կանոններին ծանոթանալ ցանկացող որևէ մեկը դժվարություն երբևէ չի ունեցել այդ կանոններին հասնելու:

    Քո գրառումը խիստ ոճական էր, թեմայի կանոնների խախտում էր, քանզի հիշեցնում եմ, թեման նախատեսված է միայն ու միայն բողոքների, այլ ոչ թե վերլուծությունների համար, սակայն հաշվի առնելով, որ քո գրառումը որոշակի մեղադրանք է ղեկավարության հասցեին, այն չի ջնջվի, քանզի մեր գործունեությունը բաց է և որևէ քննադատությունից կամ մերկապարանոց ձևակերպումներից թաքնվելու որևէ խնդիր մենք չունենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #38
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մելիք, ի դեպ շնորհակալություն հուշելու համար, պարզվեց որ այդ հղումը նորից փչացել է վերջին թարգմանության տեղադրելուց հետո: Շուտով կշտկեմ:

    Այսուհանդերձ առանց հետևյալ տեքստը կարդալու ոչ մեկը չէր կարող գրանցվել.

    Ֆորումի օրենքներ

    Այս ֆորումում գրանցվելն անվճար է: Խնդրում ենք անպայման ծանոթանալ մեր նախագծի օրենքներին: Եթե դուք համաձայն եք բոլոր պայմաններին, ապա նշեք 'Ես համաձայն եմ' կետն ու սեղմեք 'Գրանցվել' կոճակը: Եթե չեք ցանկանում գրանցվել, ապա սեղմեք այստեղ, որպեսզի վերադառնաք ֆորումի գլխավոր էջ:

    Չնայած «ԴԱՐ» Ակումբը սպասարկող ադմինիստրատորներն ու մոդերատորները աշխատում են հետևել ու ջնջել բոլոր վիրավորական և ոչ կոռեկտ գրառումները, բայց, այնուամենայնիվ, անհնար է նայել բոլոր գրառումները: Գրառումները արտահայտում են այդ գրառումների հեղինակների, այլ ոչ թե ֆորումի ադմինիստրատորների տեսակետը, հետևաբար գրառումների պարունակության պատասխանատվությունը կրում է միայն տվյալ գրառման հեղինակը:

    Համաձայնվելով մեր օրենքներին՝ դուք պարտավորվում եք կատարել ֆորումի բոլոր պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահանջները:

    Ֆորումում արգելվում է օգտագործել հայհոյանքներ, կատարել գրառումներ, որոնք ատելություն են սերմանում հասարակության այս կամ այն խավի նկատմամբ, մղում են հանցագործության: Չի թույլատրվում վիրավորել միմյանց: Նաև արգելվում է օգտագործել ոչ նորմատիվ բառապաշար, ժարգոն:

    Բոլորին խնդրում ենք ֆորումում գրել հայերեն, հնարավորության դեպքում առանց տրանսլիտի:

    Ֆորումի ղեկավարները իրավունք ունեն իրենց հայեցողությամբ խմբագրել, տեղափոխել, ջնջել ցանկացած թեմա կամ գրառում, ֆորումից հեռացնել ցանկացած անդամի:

    Ֆորումի ամբողջական օրենսդրությանը ծանոթացեք այստեղ:
    Ու այս տեքստը մշտապես առաջարկվել է բոլոր գրանցվողներին: Եթե ինչ-որ մեկը «այստեղ» լինկով գնալուց հետո գտել է դատարկ հղում, իսկ հետո չի գտել կանոնադրությունը, որը երևացող տեղում է, ապա դա անշուշտ մեր մեղավորությունն է, բայց իրականում իր անուշադրության պատճառը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #39
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    ՆՈՐ ՓԱՍՏ. Այցելուին ցուցադրվել է, կանոնադրության ոչ ամբողջական տեքստը, այսինքն եթե անգամ գրանցվողը նշելէ «համաձայն եմ», տեղյակ չի եղել, որ ստորագրում է նաև շատ այլ կետերի տակ, որոնք ինքը հենց նոր ստորագրեց:

    Չուկ ջան, նորից եմ ասում, սա բողոք չի: Սա ուղակի գրառում է ակումբային ոճով, որը ընդհամենը նպատակ ունի ցուցադրելու մանրախնդրությունը, ինչը որոշ մարդկանց կարծիքով դրական երևույթ է, մյուսների կարծիքով բացասական:
    Էնպես որ հանգիստ խղճով կարող ես ջնջել գրառումը:

    Մյուս վարկանիշ տվողներին կխնդրեի սխալ հետևություններ չանել

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (21.09.2009), Բարեկամ (09.09.2009)

  15. #40
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տուգանային միավոր ստացել ես չափազանց մեծ տառերի կիրառման համար, որն անընթեռնելի ու տհաճ էր դարձնում գրառումը՝ ակումբում ընդունված չափանիշներով:
    Չեմ ստացել տուգանքային միավոր (0 միավոր է)։ Ապրի Կիտան։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (09.09.2009)

  17. #41
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    ՆՈՐ ՓԱՍՏ. Այցելուին ցուցադրվել է, կանոնադրության ոչ ամբողջական տեքստը, այսինքն եթե անգամ գրանցվողը նշելէ «համաձայն եմ», տեղյակ չի եղել, որ ստորագրում է նաև շատ այլ կետերի տակ, որոնք ինքը հենց նոր ստորագրեց:

    Չուկ ջան, նորից եմ ասում, սա բողոք չի: Սա ուղակի գրառում է ակումբային ոճով, որը ընդհամենը նպատակ ունի ցուցադրելու մանրախնդրությունը, ինչը որոշ մարդկանց կարծիքով դրական երևույթ է, մյուսների կարծիքով բացասական:
    Էնպես որ հանգիստ խղճով կարող ես ջնջել գրառումը:

    Մյուս վարկանիշ տվողներին կխնդրեի սխալ հետևություններ չանել
    Սուտ է: Եթե ևս մեկ անգամ ուշադիր կարդաս, ապա կտեսնես, որ այդ տեքստում հստակ նշվում է, որ դա ամբողջական տեսքը չէ: Ինչ վերաբերվում է մանրախնդրությանը, ապա խորհուրդ կտամ լռել մարդուն, ով լռում էր երկար ժամանակ, ու վերադարձավ իր որոշակի վեաբերմունքը արտահայտելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #42
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մոդերատորական. Թեմայից դուրս և անձնական հարթության երեք գրառումներ ջնջվել են: Նորից հիշեցնեմ, որ թեման նախատեսված է բողոքների համար: Սա անձնական հարաբերություններ պարզելու, վրեժշխնդրության, մանրախնդրության կամ հիշաչարությունն արտահայտելու հարթակ չէ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #43
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    խթանել է, բայց դա չի նշանակում, որ ապտակով գործը գլուխ կգար:
    Սրտիդ մոտիկ մի ընդունի: Էս սհաթին չթողեցի ապտակես, մի հատ էլ որ հարց չլուծվի: Բան էր ասեցինք էլի:
    էսպես չի մնա

  20. #44
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Չուկ կարծում եմ դոզան չափից ավել է:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  21. #45
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բողոքի գիրք

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ կարծում եմ դոզան չափից ավել է:
    Ի՞նչ դոզա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Elmo (21.09.2009)

Էջ 3 45-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 22
    Վերջինը: 13.12.2012, 17:23
  2. «Գալա» հեռուստաընկերության բողոքի ակցիան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2010, 17:24
  3. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.09.2009, 00:25
  4. Բողոքի ցույց
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.11.2008, 18:09
  5. Լուռ բողոքի շարք
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 20.03.2008, 19:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •