Skeptic (12.11.2013)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (12.11.2013)
Էդ նույն ձևով ես էլ եմ երևի համ մեխին, համ նալին խփողի տպավորություն թողնում էս թեմայում։ Ուղղակի դեմ եմ կոնկրետ սահմանափակումներին, բայց համարում եմ, որ լավ կլիներ, եթե բոլորը գրառում անելիս ավելի պատասխանատու լինեին ու առավել հետաքրքիր գրառումներն էդ թեմայում դնեին, իսկ պահի տակ իրենց այցելած անհետաքրքիր մտքերը կամ իրենց մեջ պահեին, կամ իրենց անձնական օրագրերում։ Բայց նույնիսկ եթե էդպես չեն անում, դա իրենց իրավունքն ա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լիլ ջան, հավասարության սկզբունքը
Բայց հաշվի չի առնված կապիտալիզմի աստվածային ոսկե աքսիոման. բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, բայց ոչ բոլորն ունեն հավասար հնարավորություններ:![]()
VisTolog (12.11.2013)
Համաձայն չեմ բացարձակ, Այվի ջանՕրինակ քո հիմնական ասածն էն էր, որ Իմփրեշնի սահմանած ձևով պետք ա լինի թեման, ինքը հենց անկապի միտք ա դրել: Չեմ կարծում, որ իմ գրառումն ուշադիր կարդացողը չէր նկատի, որ էդ մտքին կտրուկ հակառակվել էի: Ի՞նչ է, պետք է անպայման մեջ բերեի ու չո՞ր ձևով հակառակվեի, որ ընկալելի լիներ
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իմ նպատակն էդքան իմպերատիվ միջոցների կիրառումը չէր, ինչքան հարցը քննարկման դնելը, որ նկարագրածիս պես գրառումներ անողները մտածեն էս մասին։ Դիսկուրսը բուռն էր, էդ էլ հաստատ իրա ազդեցությունը կունենա…
Բարի քննարկումներ …![]()
My World My Space (12.11.2013)
Ժող, անկապ ա՞… թող անկապ էլ գրեն… իսկ լավ ու վատն ուրիշ հարց ա… չես կարող մարդու գրառումը ջնջել որտև լավը չի կամ ձանձրալի ա…
Թեմայի բովանդակությունն ու մոդերատորի գրածն իրար հետ չեն բռնում: Էդ նույնն ա, ոնց որ զվարճալի թեմայում մոդերատորը գրի, բայց գրեք լուրջ բաներ, որ կարդացողը մի 5 տարի հետո էլ կարդա ու հաճույք ստանա: Եթե ուզում եք միայն լավ մտքեր կարդալ, ապա դրա համար կարելի ա մեկ այլ թեմա բացել: Կամ էլ էս թեմայի բովանդակությունը փոխեք, որ մարդիկ չշփոթվեն:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Ընդունեք, որ ծիծաղելի է բողոքել, որ «Անկապ օրագրում» անկապ բաներ են գրում: Ու պետք չի մենակ շեշտել «Անկապ օրագրում» տիրող իրավիճակը: Որոշ թեմաներում, որ մտնում եմ, էլի իմ ավատարն է մի քանի անգամ կրկնվում: Իսկ լավ չի լինի, եթե ցուցակ կազմվի, թե ո՞վ որ թեմայում է գրելու, կամ քանի՞ գրառում է անելու...էդպես ճիշտ կլիներ, որովհետև գրառում անելուց առաջ չես կարող գուշակել, թե գրառումդ քանի հոգու դուր կգա...
Վերջին խմբագրող՝ Այբ: 12.11.2013, 17:19:
keyboard (12.11.2013)
Չէ, Այբ ջան, ծիծաղելի չի: Որովհետև եթե մի պահ վերանալու լինենք «անկապ» բառի ստուգաբանությունից, իր բառարանային բացատրությունից, ինչպես նաև վերանանք թեմայի նախաբանից, կտեսնենք, որ անկապ օրագիրը դարձել է ակումբի կոլորիտային մի թեմա, իսկ դրա վերնագիրը՝ բրենդ:
Շատերն են խոսում առաջին գրառման մասին՝ առաջնորդողի: Ինչու՞ դրան ձեռք չենք տվել. հասարակ պատճառով, դա պատմություն ա, այդ կոլորիտային թեման հենց էդպես է ստեղծվել, հենց էդ նախաբանով, իսկ հետո ինքնիրեն, ինքնաբուխ, ինքնըստինքյան դարձել է կոլորիտային տեղ, որտեղ մարդիկ գրել են բաներ, որոնք շատերին դուր են գալիս, կա գրառումների մի տիպ, որը չենք կարող սահմանել, բայց բոլորս ակամա էդ տիպի գրառումներն էդտեղ ենք անում:
Բացել նոր թեմա ու նոր սահմանումներ դնել նշանակում է հրաժարվել ակամա բրենդ դառած սիրելի անունից, փորձել սահմանումներ անել, կդառնա անշնորհակալ գործ, որովհետև իրականում, կրկնեմ, չենք կարող սահմանել, թե մեր պատկերացրած անկապ օրագիրն ինչի համար է: Դա ավելի սեփական զգացողության վրա հիմնված բան է:
Դրա համար է, որ թեմայում սահմանափակումներ դնելուն ես դեմ եմ: Էստեղ խոսք գնաց նաև առաջնորդող գրառման ու նույն գրառման մոդերատորականի հակասության մասին: Իրականում հակասություն բացարձակ չկա: Նախ նկատենք, որ մոդերատորականը իմպերատիվ նորմ չէ այդտեղ, այլ սկսվում է «խնդրում ենք»-ով: Այո՛, դա խնդրանք է, ոչ թե պարտադիր պահանջ: Այո՛, մենք ժամանակ առ ժամանակ արել ենք քայլեր, որ մեր պատկերացրած գրառումները գերակշռող լինեն թեմայում, բայց դա չենք արել չոր մոդերավորման, արգելելու, ջնջելու ու նման ձևերով: Ընդամենը հորդորել ենք ու նաև ստեղծել պայմաններ, որ որոշ գրառումներ այլ տեղեր ունենան (դրա համար ստեղծվել են այլ թեմատիկ օրագրեր, դրա համար խթանվել է սեփական օրագրերի ինստիտուտը):
Հիմա էլ մենք չենք դնելու սահմանափակումներ: Ի վերջո գրառում անողն է լինելու որոշողը, անկապում գրի, թե ոչ: Բայց հորդորել կարող ենք: Ընդ որում փաստորեն հորդորողն այս դեպքում ոչ այնքան ղեկավար կազմն է, որքան ակումբի համայնքը, ով ինքն է ստեղծել այդ թեմայի կոլորիտը:
Իհարկե ոչ մեկս էլ նախօրոք վստահ չենք կարող լինել, մեր գրառումն ուրիշներին դուր կգա, թե չէ: Ավելին, շատերը կարող է իրենց մտքինը գրեն՝ թքած ունենալով, թե ում դուր կգա, որովհետև այդ պահին ունեն ասելիք: Բայց իմանալ, թե որ տիպի գրառումներն են այդ թեմայում համայնքի կողմից ավելի ողջունվում, դժվար չէ նկատելը: Դրա համար ընդամենը պետք է ուշադիր լինել այսպես կոչված ֆիդբեքին, մասնավորապես գրառումների շնորհակալություններին, վարկանիշներին, այլ թեմաներում գրառման ասելիքի արծարծումներին ու տենց բաներին: Ինքս մի անգամ չի եղել, որ ժամանակ չունենալուս ժամանակ մտել եմ թեմա, սքրոլ արել ու կարդացել միայն ամենաշատ ֆիդբեք (շնորհակալությունների տեսքով) գրառումները: Հիմնականում (ոչ միշտ) դրանք ամենալավերն են: Իհարկե կան նաև հրաշալի գրառումներ, որոնք չեն գնահատվում. կյանք է, ամեն ինչ էլ լինում է:
Ու ես չեմ կարծում, որ էս հարցում հիմա պետք է անձնավորում մտցնել: Ես չեմ ուզում, որ որևէ մեկի խոսքը ստեղ վերևից լինի: Ինքս էլ եղել է, իրար հետևից գրառումներ եմ արել: Ինքս էլ եղել է, որ այդ թեմայում ախմախ գրառումներ եմ արել, որոնք հենց իմ պատկերացումներով թեմայի կոլորիտից դուրս են: Բայց այ որ աշխատում եմ, թեմայում անել էն գրառումները, որոնք ակումբի համայնքից շատերի կարծիքով այդ թեմայի ու բրենդի կոլորիտին բռնում են, էդպես է: Իհարկե՛, միշտ չի, որ կհաջողվի: Միշտ չի, որ ճիշտ կգնահատեմ: Բայց կձգտեմ ու նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին:
Ինչ վերաբերում է այլ թեմաներին, ապա այո, ուրիշ թեմաներում էլ է լինում ոչ հաճելի վիճակ: Բոլորն էլ պետք է շտկել: Բայց անկապի մասին եղած էս քննարկումը հուշում է, որ այդ թեման շատերն են կարևորում ու այդ թեմայից շատերը սպասելիք ունեն, որ իսկապես այնտեղ կա կոլորիտ, որն արժի պահել, որ իսկապես այդ բրենդը մեզ պետք է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 12.11.2013, 17:34:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
My World My Space (14.11.2013), Աթեիստ (12.11.2013), Այբ (12.11.2013), Նաիրուհի (13.11.2013), Տրիբուն (16.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ