Ի դեպ, իսկ տուգանային միավորներս ու դրա հետ կապված գրառումներս հրապարակավ դնելը չի հակասում անդամի` privacy-ի իրավունքները? Թե դա էլ համակարգի մեթոդներից է. ընդհանուր ժողովում ի ցույց բոլորի մերկացնել անդամի տուգանայինի "արժանի" վարքը, ու այդպիսով վախեցնել մնացածին, ու նաև հաստատել սեփական անզիջումային ու "սկզբունքային" "հզորությունը":
Պահանջում եմ իմ գրառումների ցուցակը իրենց տուգանային "խայտառակ" միավորներով հանել ընդհանուր դիտարկումից:
Դու ղեկավարությանը մեղադրում ես անհարկի տուգանային միավորնել տալու մեջ, անշուշտ դու կարող է և ճիշտ ես, բազում հայացքներ ունեցող մարդիկ կարող են գտնել, որ ճիշտ ես, սակայն ակումբի կանոնադրության մեջ կա հետևյալ դրույթը.
«ԴԱՐ» ակումբում կատարված ցանկացած գրառում ակումբում տեղադրվելու պահից դառնում է ակումբի սեփականությունը, այդ գրառման ակումբում մնալ կամ չմնալու հարցը որոշում են ակումբի ղեկավարներն ու մոդերատորները:
որը յուրաքանչյուր ոք, այդ թվում դու կարող ես համարել անարդարացի, բայց որի հետ համաձայնվել ես գրառում անելուց առաջ՝ կամա թե ակամա: Ու այդ կետից օգտվելով պաշտպանվելու և իմ տեսակետը հիմնավորելու համար ես իրավունք եմ վերապահում այստեղ տեղադրել կատարված գրառումները: Եվ այո՛, թող յուրաքանչյուր ակումբցի իմանա, որ բողոքելու դեպքում իր գրառումները ևս կարող են հրապարակվել, որպեսզի հնարավորինս պակասեն անհարկի բողոքները: Հիշեցնեմ, որ եթե որևէ տուգանային միավոր տրվել է անհարկի, ապա այդ գրառման հեղինակը անհանգստանալու կարիք չունի գրառման հրապարակումից, քանզի այդ հրապարակումը միայն ու միայն կապացուցի իր պնդման ճշմարտացիությունը: Ավելին, նա պետք է շահագրգռված լինի: Գրառումների հրապարակումը ոչ մի կերպ չի ազդում privacy-ի վրա, քանզի դրանք արվել են հրապարակային, մոդերատորական զգուշացումները ևս կարող են արվել հրապարակային:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Harcaser (07.09.2010)
Տուգանային միավորները դու ստացել ես ակումբում կատարած գրառումների համար, նամակով քեզ ընդամենը տեղեկացվել է այդ տուգանային միավորի մասին, իսկ տուգանային միավորն ինքը կոնֆիդենցիալ ինֆորմացիա չի, քո ոչ մի անձնական նամակ, անձնական ինֆորմացիա չի հրապարակվել: Ավելին, տեղեկացնեմ, որ մոդերատորների համար նախատեսված բաժնում գեներացվում է յուրաքանչյուր տուգանային միավորի մասին թեմա, այն տեսանելի է ղեկավար կազմի բոլոր անդամներին: Եթե տեղեկացման նամակին դու պատասխանում ես, այդ նամակն արդեն կոնֆեդենցիալ է, այն տեսնում է միայն հասցեատերը, հրապարակման ենթակա չէ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
երկու տակ հակասություն քո գրածում.
1. եթե կոֆիդենցիալ չի, ինչու եմ ստանում որպես անձնական նամակ ու ինչու հնարավորություն չունեմ իմանալու մյուս անդամների տուգանային միավորների մասին:
2. Այն, որ տվյալ անձնական նամակի բովանդակությունը ակումբում արված գրառման մասին է, դա չի զրկում նամակը անձնականությունից, հակառակ դեպքում ես կիմանայի նաև մյուսների "վատ" վարքի մասին էլ, ինչպես բոլորն իմացան հիմա իմի մասին, ու փաստորեն սենց խայտառակ եղա...
Կրկնում եմ ևս մեկ անգամ. նամակով դու ընդամենը տեղեկացվում ես տուգանային միավորի մասին, ավելին, այդ նամակը չի հրապարակվել: Հրապարակվել է ընդամենը գրառումը, որոնց համար ստացել ես տուգանային միավորներ: Հրապարակվել է այն գրառումը, որը դու ես գրել, գրել ես հրապարակային: Եթե ակումբի տուգանային միավորները սովորական պայմաններում չեն հրապարակվում, դա չի նշանակում, որ դրանք գաղտնի են (ի դեպ հրապարակվում է ոչ առաջին անգամ): Յուրաքանչյուր հեղինակ ինքն է պատասխանատու իր գրառման համար, հաճախ գրառումները տուգանային ստանալուց (այդ թվում նամակով տեղեկացվելուց հետո) մնում են թեմայում, նրանց տակ ավելանում է մոդերատորական զգուշացում այն մասին, որ դա կանոնների խախտում է ու որ նման գրառումներն այլևս չկրկնվեն: Ինչ վերաբերվում է խայտառակվելուն, ապա ոչ, չես խայտառակվել, քանզի ակումբի մասնակիցների մեծ մասը ստացել են նման տուգանային միավորներ, որոնց գլխավոր նշանակությունն է տեղեկացնել նման գրառումների անթույլատրելիության մասին: Ես ինքս, լինելով ակումբի ադմինիստրատոր, արել եմ խախտումներ և հրապարակային այդ մասին զգուշացվել մոդերատորների, մասնավորապես հենց այսօր քեզ տուգանած մոդերատորի կողմից: Ու ես չեմ խայտառակվել այլ ընդամենը հասկացել ու շտկել եմ սխալս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի դեպ
և Դրագոնը քո հետագա գրառման շնորհակալություն է հայտնելԿթույլատրենք Dragon-ի պատասխանի նման սպառիչ ու նորմալ պատասխանները:
Ծանոթ համակարգ ա, յոթանասունամյա թրծվածքով: Հաջորդ քայլը Դրագոնին մոդերատոր կարգելն ա
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Dragon (09.09.2009)
անգամ ստալինի վախտ լոզունգներն էսքան "համարձակ" չէին«ԴԱՐ» ակումբում կատարված ցանկացած գրառում ակումբում տեղադրվելու պահից դառնում է ակումբի սեփականությունը, այդ գրառման ակումբում մնալ կամ չմնալու հարցը որոշում են ակումբի ղեկավարներն ու մոդերատորները:
«ԴԱՐ» ակումբում կատարված ցանկացած գրառում ակումբում տեղադրվելու պահից դառնում է ակումբի սեփականությունը, այդ գրառման ակումբում մնալ կամ չմնալու հարցը որոշում են ակումբի ղեկավարներն ու մոդերատորները:
Ի գիտություն բոլոր այն ստեղծագործողների, որոնք երբևէ դրել են իրենց ստեղծագործություններից որևէ բան ակումբում: Դրանց հեղինակային իրավունքներն այլևս ձեզ չեն պատկանում: Կամ էլ քանի շուտ է ջնջեք:
Որևէ բան սխալ եմ հասկացել?
Ընդամենը ցույց ես տալիս, որ կանոնադրությանը չես ծանոթացել, մեջբերում եմ կանոնադրությունից.
«ԴԱՐ» ակումբում տեղադրված գրական և այլ տիպի ստեղծագործությունները շարունակում են մնալ դրանց հեղինակների սեփականությունը, այդ ստեղծագործությունների հեղինակային իրավունքները պատկանում են միայն ստեղծագործողին: Հեղինակային ստեղծագործությունների ցանկացած տիպի հրատարակումը (տպագրական, էլեկտրոնային, ձայնային կամ այլ տարբերակներով) առանց ստեղծագործողների համաձայնության արգելվում է ակումբի բոլոր անդամներին, այցելուներին ու ղեկավարներին: Սակայն ակումբում հրատարակվելու պահից ի վեր դրանք ակումբում մնալ-չմնալու հարցը վճռում է ակումբի ղեկավարությունը:
Փոքր ինչ պարզաբանեմ: Սա նույնն է, որ որևէ հեղինակ իր ստեղծագործությունը տա տպագրելու ասենք «Առավոտ» թերթին, իսկ հետո, ասենք մեկ շաբաթ անց «Առավոտի» խմբագրությունից պահանջի գտնել տպված թերթի բոլոր օրինակներն ու վերացնել: Ջնջման ենթակա են բոլոր այն ստեղծագործությունների թեմաները, որոնք ակումբում տեղադրվել են առանց հեղինակի համաձայնության և հեղինակը պահանջում է ջնջել (նման բաներ գտնելու դեպքում ինքնուրույն ենք ջնջում):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ու մի կարևոր դիտարկում.
ակումբի կանոնադրության մեջ փոփոխություններ արվել են շատ անդամների գրանցվելուց հետո, և նոր կանոնադրության մասին եթե անգամ տեղեկացվել է նամակով բոլորին /իսկ կարծեմ այդպես էլ արվել է/, դա չի նշանակում որ տվյալ անդամը "ստորագրել է" այդ նոր կանոնադրության տակ: Ավելին, ես չեմ հիշում, որ առաջ, մինչ կանոնադրության մշակվելը, գրանցվելիս որևէ կանոնադրություն է առաջարկվել, որի տակ մենք գրանցվելուց այսպես ասած "ստորագրել" ենք:
Եվ բացի այդ, նոր կանոնադրության ուղարկումը որպես պրայվիթ նամակ բոլորին, արդյո՞ք ավտոմատ ենթադրում ա դրա ակամա ստորագրում այն ստացողի կողմից, իհարկե ոչ, նշանակում ա կանոնադրության գործառումը անդամների վրա օրինական ուժ չունի…
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 09.09.2009, 16:09:
Բարեկամ ջան մոտիկ լինեի, կասեի մի հատ ինձ ապտակի, հանգստացի: Էդ ի՞նչ ծանր ես տանում էդ 2 տուգանային միավորը, որոնք լրիվ տեղին էին:
Դրել արդեն քիչ ա մնում ակումբին դատի տաս: Բուտն ես անում:
Արդար չի, մենք հո քո նկատմամբ վատ չե՞նք տրամադրված: Բոլորս էլ տուգանային ստացել ենք, բայց սեն պատմություն չենք սարքում:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ