Ինչ-որ հավեսս տվել ա՝ օնլայն կրակոցի անելու : Բայց դե՝ ոնց որ կենացում էր ասում՝ ցանկություն ունեմ տուն գնելու, հնարավորություն չունեմ: Փորձեցի Counter-Strike-ի սերվերներին կպնել, հիմնականում դուրս էին գցում՝ ահավոր մեծ ping-ի պատճառով (Hi-Line ): Բայց ցանկությունը մնաց: Ակումբում շութերների սիրահարներ կա՞ն. առաջարկում եմ սերվեր սարքել ու երեկոներով կրակել, դանակահարել ու պայթեցնել իրար :

Հա, ու մի բան էլ ա շատ հետաքրքրում. 256/64 կապով ինչ-որ լուրջ բան հնարավոր ա՞ խաղալ: Մասնավորապես՝ Call of Duty 4-ի մուլտիփլեյերը շատ կուզենայի փորձել:

Team Fotress 2, Quake: Enemy Territory, Battlefield 2, Call of Duty 4, Crysis Wars, Counter-Strike: Source... Ինչքա՜ն լավ անուններ կան : Հավաքվենք իրար գլխի, մի բան կազմակերպենք, զբաղվենք: