Ինչ-որ չեմ դիմանում, ուզում եմ մի երկու ընդհանրական բան էլ իմ կողմից ավելացնել׃
Առաջին հերթին, քննարկումների ընթացքում շահարկվեց թեմայի վերնագիրը՝ մեկ «տեր կանգնելու» կապակցությամբ, մեկ էլ հայագիտական ուսումնասիրությունների անհրաժեշտության կապակցությամբ׃ «Տեր կանգնելու» հաշվով հնչեցին բավական կտրուկ, որոշ տեսանկյունից նաև մեր ազգի համար վիրավորական արտահայտություններ, թե մենք՝ հայերս մեր գլխին անպայման ինչ-որ «տեր» ենք ման գալիս׃ Կուզենայի ասել, որ իմ կարծիքով այս կոնտեքստում սխալ է «ո՞վ պիտի տեր կանգնի» հարցադրումը որպես «էստեղից-էնտեղից մեկին բերելու - մեր գլխին նստեցնելու» հակում մեկնաբանելը׃ Ինձ համար համենայնդեպս միանգամայն պարզ է, որ ինքներս մեզ՝ մեր պատմա-մշակութային ժառանգությամբ, մեր ներկա ու ապագա խնդիրներով ու իրավունքներով հանդերձ, ՄԵՆՔ պիտի տեր կանգենք׃
Ինչ վերաբերում է հայագիտությունն ու պատմությունը մի կողմ դնելուն ու ավելի «արդիական» խնդիրներով զբաղվելուն՝ կասեմ հետևյալը׃ Հայագիտությունը, պատմական ուսումնասիրություններն ու պատմական ճշմարտության վերծանումը անշուշտ օգտակար են և անգամ անհրաժեշտ׃ Եվ ասյտեղ խնդիրը «աշխարհին ներկայանալու» մեջ չի ամենևին׃ Խնդիրը ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ներկայանալու մեջ է, «խեղճ ու կրակ», «աբիժնիկ» ու «չուզող» ազգ լինելու բարդույթից ձերպազատվելու մեջ է׃ Ներկա դրությամբ մեր պետությունը, մեր ազգը ունի մի կարևորագույն հոգեբանական, բարոյական ու գաղափարական խնդիր՝ ազգային առողջ մենտալիտետի ձևավորումը׃ Իսկ այսօրվա մեր մենտալիտետը որպես «առողջ» որակելը կուրություն է առնվազն, և մեր անառողջության վառ ապացույցներից էին այս քննարկման սահմաններում ծավալված ապակառուցողական վեճերն ու անհանդուրժող մթնոլորտը׃
Պարզ է, որ «առողջացման» հարցը միայն պատմական փաստերով ու ազգասիրական-հերոսական քարոզչությամբ չես լուծի׃ Անհրաժեշտ են հազար ու մի բարեփոխումներ սոցիումի մեջ՝ սկսած կենցաղից, կրթությամբ շարունակած ու պետական մարմիններով վերջացած׃ Սակայն զուտ սոցիալական-քաղաքական ոլորտներով սահմանափակվելը նույնպես սխալ է׃ Ինչպես ես քիչ վերևում ասացի՝ մեր պետության ներկայիս անմխիթար վիճակի պատճառները թաքնված են բարոյալքության, արժեքների խեղաթյուրման ու հոգեբանական ընկճվածության մեջ׃ Այսինքն մեր արդի խնդիրների լուծումը կոմլեքսային մոտեցում է պահանջում, որում մեծ տեղ պիտի զբաղեցնի ազգային արժեքների, ազգային արժանապատվության զգացողության ձևավորումը հասարակության մեջ׃ Իսկ այս հարցում մեր պատմության վերանայումը, մոտեցումների թարմացումը, «մութ» մնացած էջերի բացահայտումն ու կեղծիքների հերքումը շատ կարևոր է׃ Էնպես որ պատմական հարցերով և /կամ/ ազգասիրական քարոզչությամբ զբաղվող մարդկանց հասցեին հնչած մեղադրանքները լրիվ անհիմն եմ համարում׃
Ի վերջո ես չեմ պատկերացնում, թե մարդ (կամ թեկուզ մի ամբողջ ազգ) ինչպե՛ս կարող է իրեն վստահ զգալ ներկայում ու վստահ հայացքով նայել իր ապագային, եթե նրա անցյալն աղոտ է ու լեցուն չբացահայտված խնդիրներով׃
Էջանիշներ