davidus ես վերևում արդեն գրել եմ որ տարբեր պետություններ առաջնորդվում են իրենց կրթական համակարգերով, նրանք սովորում են այն, ինչը կարևոր են համարում:
Հայաստանում սովորեցնում են գրեթե ամեն բանից, սակայն շատ ու շատ պետություններ այդպես չեն վարվում, իրանք իրենց ծրագրերով են առաջնորդվում:
Մեր ազգը խելացի մարդիկ շատ ունի, դրա համար էլ այս օրին ենք հասել որ արդեն ուզում ենք ստիպել ուրիշ ազգերին որ մեր մասին տեղեկանան:
Հայաստանում երբ մի օրենք են հանում, ենթադրենք ազդանշան չի կարելի տալ բնակելի վայրում, խելացի մարդիկ տալիս են՝ ու երբ ուզում են տուգանեն օրինախախտին, օրինախախտը ասումա (հա բայց օրենքում գրված չի որ կարմիր ջիպին չի կարելի ազդանշան տալ) ու մի ամիս հետո նորից օրենք են հանում որ կարմիր, սև, սպիտակ... ջիպերին, գռուզավիկներին, համեռներին չի կարելի ազդանշան տալ:
Անցնումա մի օր ու նորից մի կռուտիտ գտնում են էդ խելացի մարդիկ որ նորից ազդանշան տան ու սենց բազմահատոր օրենքներ ենք գրելու, որովհետև շատ խելացի ենք: Ես համոզված եմ վերջում խելացի մարդիկ օրենքը գրելուց հետո վերջում ավելացնելու են ով որ էս օրենքի վրով կռուտիտ կլինի ու քֆուր են դնելու, որ շատ խելացի մարդիկ հասկանան:
Դու ուզում էս բոլորը մտածեն այնպես ինչպե՞ս դու էս մտածում, էդ նույն քո նշած շարքային գերմանացին քեզ հանգիստ կպատասխանի ( քեզ ովա ասում իմ պետության մասին տեղեկացի, որ հըլը մի հատ էլ ինձ ստիպում էս որ ես էլ քո պետության մասին ինչ որ բան իմանամ)
davidus մյուս անգամ աշխատի գրառում անես առանց ամբիցիաների ու վիրավորանքի:
Էջանիշներ