Լավ ենթադրենք « պատմական իրավունք ունենք)ի՞նչ անենք մատներս մցնենք ուրիշների աչքը՞:
Մեղապարտ ջան, ախր դու քեզ տրամադրել էս, թե իբր մեզ պիտի ճանաչի ողջ աշխարհը ու բարձրաձայն ինչ որ բան ասի:
Դու գիտե՞ս Հայաստանը մեծամասամբ որ պետություններն են ճանաչում՝ առաջվա խորհրդային միյության երկրները, իրանը, թուրքիան, Լիբանանը, մեկ էլ քարը տրաքի մի երկու պետություն, որ վացունից յթանասուն տոկոս բնակչությունը իմանա Հայաստանը:
Եվրոպական որոշ երկրներում էլ որոնք փոքր տոկոսային հարաբերությամբ գիտեն Հայաստանը՝ հայերի մեծամասնությանը ճանաչում են որպես գողացողներ, ավազակներ, ոչ թե ( պատմական իրավունք ունեցողներ) Սա շարքային հասարակ քաղաքացիների մասինա խոսքը ու ես հիմնական երկրներն եմ նշել: Դե ոնց ուզումա լինի մի քանի պետություններում էլ լսած կլինեն Հայաստանի մասին, բայց շատ փոքր տոկոսային հարաբերությամբ:
Գիտես սա ինչիցա գալիս, մեզ թվում է որ բոլոր երկրները նույն կրթական ծրագրերով են առաջնորդվում, ինչպես ասենք Հայաստանը, դե տրամաբանականա որ մենք մեր կրթական ծրագիրը համարում ենք նորմալ, որ գոնե երեքի սովորող աշակերտը պիտի իմանա մի քանի տասնյակ պետություններ իրա մայրաքաղաքներով ու քարտեզի վրա ցույց տա այդ պետությունները, էլ չեմ ասում որ բազմապատկման աղուսյակը պիտի անգիր իմանա:
Իսկ այն որ ասում էս աշխարհը պիտի բարձրաձայն ասի, էդ աշխարհը մեր կրթական նորմերով չի առաջնորդվում որ մի հատ էլ իմանա թե քարտեզի վրա որտեղա գտնվում Հայաստանը:
Ես քեզ ասում եմ Կանադայի չափահաս մարդկանց հիսունհինգ տոկոսը չգիտի թե իրանց պրիմեր մինիստրը ովա՞ դու ասում էս կապ չունի՝ կարան չիմանան թե իրանց ղեկավարը ովա, բայց պարտադիր պիրի իմանան թե հայը ովա ու ինչա արել աշխարհի համար ու պարտադիր բարձրաձայն ասեն դրա մասին:
Մեղապարտ ջան, էդ մարդիկ լռիվ լոյալ են մեր պատմության վերաբերյալ ու իրանցից պետք չի ըտենց բան սպասել, բայց սպասի որ եթե աստված չանի մի պետություն դժբախտության մեջ լինի, ամբողջ ազգով ով ինչ կարա տնից կտանի որ ուղարկեն էդ դժբախտություն պատահած երկիր: Ամբողջ դպրոցների աշակերտները դուրս կգան փողոց փող մուրալու, ( բառիս բուն իմաստով) որ հաջորդ օրը իրենց ուսուցչի գլխավորությամբ ուղարկեն այն երկիրը, որտեղ իրենց տարեկիցները կարիքի մեջ են:
Էդ պետությունների շարքային քաղաքացիներից, հոգատարություն ու ջերմություն սպասի, ոչ թե բարձրաձայն ինչ որ հայտարարություն ու իրենց գիտակցությունում քո պետության գերակայությունը, իրանց ոչ մեկին հետաքրքիր չի թե ինչա եղել անցիալում, իրանք ապրում են ՀԵՆՑ ՀԻՄԱ, ԱՅՍ ՊԱՀՈՎ:
Չեն ապրում անցիալի պատմությամբ՝ էն էլ ուրիշի:
Թաքուն մի բան էլ ասեմ, էսօր տաս անծանոթ մարդու հարցրել եմ, ի՞նչ որ բան գիտեք Հայաստանի մասին: Տասն էլ զարմացած հարցնում էին էդ ինչա՞ ասում եմ ո՞նց, դա պետությունա հռչակավոր ոնց չեք լսել, ժպտում ու սորի էին ասում, որ ինձ չեն կարող օգնել այդ հարցով: Միայն մի գեղեցկատես միջին տարիքի կին ասեց հա լսել եմ, կարծեմ չեմիմանում ինչերենով դա շականակագույննա, խորը հոգոց հանելով սեցի ճիշտա:
Մեղապարտ ջան դու որ էդ ուղղությամբ էս խորացել ( այսինքը պատմություն, եսիմ էթնոս բան) դրա համար էլ քեզ թվումա թե սաղ աշխարհը քո ռիթմովա շնչում, մեկ էլ երբ փոքր էի, այնպիսի տպավորություն էի ստանում մամուլից, հեռուստատեսությունից, ռադիոյից, թե իբր ամբողջ աշխարհը Հայաստանը գիտի ու մի տեսակ ներքին հպարտությամբ էի լցվում, սակայն իրականությունը լրիվ ուրիշա:
Մենք որ գրեթե բոլոր պետությունները գիտենք, դրա համար էլ մեզ թվումա թե էդ բոլորն էլ մեզ պիտի իմանան:
Ավելի լավ չի՞ պատմությանը հանգիստ թողնենք, պատմությունը հենց նրանովա պատմություն որ ինքը եղելա ու չի սիրում որ իրան ապացուցում են:
Ավելի լավա մենք ազգովի իրար հետ լավ լինենք, սերով ու համերաշխ, մեկս մյուսի նկատմամբ զիջող ու համբերատար, ուրախանանք ուրիշի հաջողությամբ ու ժպտանք մեկս մյուսին, քան թե ուրիշներից պահանջենք որ մեր պատմության վրա ուշադրություն դարձնեն ու վերջապես գիտակցեն որ մենք սաղի պապան ենք:
Էջանիշներ