Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այս ողջ դատարկախոսության իմաստը այս փակագծերի մեջ առնվածն ասելն է.
Ընդհանուր առմամբ դեբիլություն է, ներկայացված է այնպես, կարծես եթե հայերը եկվոր լինեն, վերջ, հայերին խժռելու են, կամ հայերի պատիվը արատավորվելու է, կամ էլ մեկ այլ ահավոր բան է լինելու: Մի ողջ աշխարհամասի՝ Ամերիկայի բնակչության մեծամասնությունը եկվորներ են: Բոլորին էլ հայտնի է, թե թուրքերը որտեղից են եկել ու զավթել Փոքր Ասիան: Հետո՞,
մե՞ջն ինչ կա… Մի պահ հիշեցինք որ «Հայ Արիական Միաբանություն» անունով կատաղած կազմակերպություն կա մի հոգուց՝ Արմեն Ավետիսյանից բաղկացած, որը հերոսաբար պայքարում է սիոնա-մասոնականների դեմ, որոնք աղավաղում են հայերիս պատմությունը… Իմիջայլոց, այս բաց նամակը զուրկ է փաստեր պարունակող հղումներից, նշված են միայն մարդկանց անունները ու մեղադրանքները: Ականջդ կանչի Ստալին, սովետական «պակլյոպի» պես մի բան է սա, միայն թե մնալու է անհետևանք, որովհետև Սովետը մեռավ, բայց սովետական փտած կերպարներ ինչպես տեսնում ենք, դեռ մնացել են:
Հ.Գ. Սերժը հալբաթ այդ փակագծավոր նախադասության համար մի գործից մի բանից մեկ էլ տեսար, ո՞վ գիտի… Զզվելս եկավ:
Էջանիշներ