User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #32
    I lenker til Ragnarök Loki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2006
    Հասցե
    Åsgard
    Տարիք
    37
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Ինչ­-որ չեմ դիմանում, ուզում եմ մի երկու ընդհանրական բան էլ իմ կողմից ավելացնել׃

    Առաջին հերթին, քննարկումների ընթացքում շահարկվեց թեմայի վերնագիրը՝ մեկ «տեր կանգնելու» կապակցությամբ, մեկ էլ հայագիտական ուսումնասիրությունների անհրաժեշտության կապակցությամբ׃ «Տեր կանգնելու» հաշվով հնչեցին բավական կտրուկ, որոշ տեսանկյունից նաև մեր ազգի համար վիրավորական արտահայտություններ, թե մենք՝ հայերս մեր գլխին անպայման ինչ-­որ «տեր» ենք ման գալիս׃ Կուզենայի ասել, որ իմ կարծիքով այս կոնտեքստում սխալ է «ո՞վ պիտի տեր կանգնի» հարցադրումը որպես «էստեղից-էնտեղից մեկին բերելու - մեր գլխին նստեցնելու» հակում մեկնաբանելը׃ Ինձ համար համենայնդեպս միանգամայն պարզ է, որ ինքներս մեզ՝ մեր պատմա-մշակութային ժառանգությամբ, մեր ներկա ու ապագա խնդիրներով ու իրավունքներով հանդերձ, ՄԵՆՔ պիտի տեր կանգենք׃

    Ինչ վերաբերում է հայագիտությունն ու պատմությունը մի կողմ դնելուն ու ավելի «արդիական» խնդիրներով զբաղվելուն՝ կասեմ հետևյալը׃ Հայագիտությունը, պատմական ուսումնասիրություններն ու պատմական ճշմարտության վերծանումը անշուշտ օգտակար են և անգամ անհրաժեշտ׃ Եվ ասյտեղ խնդիրը «աշխարհին ներկայանալու» մեջ չի ամենևին׃ Խնդիրը ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ներկայանալու մեջ է, «խեղճ ու կրակ», «աբի­ժնիկ» ու «չուզող» ազգ լինելու բարդույթից ձերպազատվելու մեջ է׃ Ներկա դրությամբ մեր պետությունը, մեր ազգը ունի մի կարևորագույն հոգեբանական, բարոյական ու գաղափարական խնդիր՝ ազգային առողջ մենտալիտետի ձևավորումը׃ Իսկ այսօրվա մեր մենտալիտետը որպես «առողջ» որակելը կուրություն է առնվազն, և մեր անառողջության վառ ապացույցներից էին այս քննարկման սահմաններում ծավալված ապակառուցողական վեճերն ու անհանդուրժող մթնոլորտը׃

    Պարզ է, որ «առողջացման» հարցը միայն պատմական փաստերով ու ազգասիրական-հերոսական քարոզչությամբ չես լուծի׃ Անհրաժեշտ են հազար ու մի բարեփոխումներ սոցիումի մեջ՝ սկսած կենցաղից, կրթությամբ շարունակած ու պետական մարմիններով վերջացած׃ Սակայն զուտ սոցիալական-քաղաքական ոլորտներով սահմանափակվելը նույնպես սխալ է׃ Ինչպես ես քիչ վերևում ասացի՝ մեր պետության ներկայիս անմխիթար վիճակի պատճառները թաքնված են բարոյալքության, արժեքների խեղաթյուրման ու հոգեբանական ընկճվածության մեջ׃ Այսինքն մեր արդի խնդիրների լուծումը կոմլեքսային մոտեցում է պահանջում, որում մեծ տեղ պիտի զբաղեցնի ազգային արժեքների, ազգային արժանապատվության զգացողության ձևավորումը հասարակության մեջ׃ Իսկ այս հարցում մեր պատմության վերանայումը, մոտեցումների թարմացումը, «մութ» մնացած էջերի բացահայտումն ու կեղծիքների հերքումը շատ կարևոր է׃ Էնպես որ պատմական հարցերով և /կամ/ ազգասիրական քարոզչությամբ զբաղվող մարդկանց հասցեին հնչած մեղադրանքները լրիվ անհիմն եմ համարում׃

    Ի վերջո ես չեմ պատկերացնում, թե մարդ (կամ թեկուզ մի ամբողջ ազգ) ինչպե՛ս կարող է իրեն վստահ զգալ ներկայում ու վստահ հայացքով նայել իր ապագային, եթե նրա անցյալն աղոտ է ու լեցուն չբացահայտված խնդիրներով׃

    Vår lekam skal brennast ved Ragnarok
    Våre sjeler bindast i Frost og Eld
    Our flesh shall burn at Ragnarok
    Our souls shall be united in Frost & Fire

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (29.08.2009), Բիձա (29.08.2009), Մեղապարտ (29.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինձ պետք չի, կնվիրեմ
    Հեղինակ՝ impression, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.09.2014, 11:43
  2. Պետք է C# ծրագրավորող
    Հեղինակ՝ Shah, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.08.2014, 17:35
  3. Որպեսզի.... պետք է
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 448
    Վերջինը: 20.11.2013, 21:58
  4. Բաց նամակ իմ կողքին ապրող հային
    Հեղինակ՝ Tig, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.08.2013, 13:40
  5. Ժող, օգնություն է պետք
    Հեղինակ՝ impression, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 28.06.2010, 22:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •