User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի


    Բաց նամակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

    Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի




    Դեռ տարիներ առաջ Հայ Արիական Միաբանության պաշտոնաթերթ «Հայ-Արիներ»-ում հրապարակեցինք մի հոդված, թե ինչպես են օտար եւ հայազգի պատմաբաններն աղավաղել հայոց պատմությունը եւ ովքեր են այդ հակագիտական ու հակահայկական պատմություններ հնարողները: Այո՛, սրանք ոչ թե պատմաբաններ են (էլ չեմ ասում՝ հայագետներ), այլ պատմակեղծարարներ՝ պատմություն հնարողներ: Այն ժամանակ մենք հրապարակեցինք այս կեղծարարների ցուցակը՝ այն անվանելով «սեւ ցուցակ»... Եվ սա իր ազդեցությունն ունեցավ: Մի շարք պատմաբաններ հանդիպեցին մեզ հետ, պարզաբանումներ արվեցին, եւ ոմանց անունները դուրս բերվեցին «սեւ ցուցակից»: Նույնիսկ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր հետաքրքրվել այդ ցուցակով ու նրան էլ էին դիմել՝ միջնորդության համար...

    Ինչեւէ: Եթե օտարների մաղձը հայոց պատմության, հայության եւ Հայաստանի հանդեպ ինչ-որ տեղ հասկանալի է, ապա հայ հորջորջյալ ստահակ «պատմաբանների»՝ ծախու գրչակների մաղձն անընդունելի է:

    Սրանցից ոմանք դեռ խորհրդային տարիներին դարձան ակադեմիկոսներ, որովհետեւ պաշտպանեցին պիոտրովսկիների եւ դյակոնովների հակահայկական «խորհրդային» հայագիտությունը: Խորհրդային կարգերի փլուզումից հետո այս կեղծարարներն ընկան «ամերիկյան» հայագիտության ազդեցության տակ, քանզի սրանց նմաններն աշխատում են նրանց համար, ովքեր լավ են վճարում: Դե՜, իսկ խորհրդային աղքատավարձերից եւ ողորմելի պարգեւատրումներից հետո ամերիկյան առատաձեռնությունն առավել եւս գրգռիչ էր: Եվ գրգռված (հաճախ ասում ենք՝ գիտա-կլինիկական մահվան վիճակում հայտնված) ծերակույտը շարունակեց իր հակահայկական արշավը իրական՝ հայկական հայագիտության դեմ:

    Նրանց այժմ հուզում էր ոչ միայն հաստափոր կերակրախողովակից օգտվելու հարցը, այլեւ՝ իրենց «գիտական» կոչումները պահպանելու խնդիր ունեին նորանկախ Հայաստանում: Եվ ամերիկյան սիոնա-մասոնական հայագիտական կենտրոնները (նույնը կարելի է ասել խորհրդային հայագիտական կենտրոնների մասին) լավագույնս գործածեցին այս ծերակույտին, ովքեր ոչ միայն պնդեցին իրենց հակագիտական ու հակահայկական տեսությունները, այլեւ՝ նոր աճող պատմաբանների սերունդը նույնպես կտրեցին իրենց արմատներից եւ կռտեցին (իմա՝ թլպատեցին) հուդայական ավանդույթով, սակայն ուղեղից...

    Տարիներ անց մի նոր պայքարի ալիք սկսվեց կեղծ պատմագրության դեմ, եւ դա նախաձեռնեցին սփյուռքահայ ուսանողները, հատկապես՝ ամերիկահայ: Հայ Առաջադեմ Ուսանողական Միության պայքարը նպաստեց, որ Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ եւս բարձրաձայն հնչեցնի կեղծ պատմաբանների անունները եւ ներկայացնի այն վտանգները, որոնք առկա են ներկայիս հայագիտությունում: Այս անգամ մեր պայքարին միացավ Հայ Ազգայնականների Համախմբումը, եւ մեր ձայնն ավելի լսելի դարձավ: Այնքան լսելի, որ կեղծարարները չդիմացան եւ այս անգամ արձագանքեցին:

    Հայ Ազգայնականների Համախմբման հայտարարությունում մասնավորապես ասված էր. «Ողջունում ենք նաեւ սփյուռքահայ ուսանողների հայրենասիրական պոռթկումը, ովքեր բողոքում են հայոց պատմության եւ հայագիտական առարկաների՝ իրենց դասագրքերից, որոնցում հայերը ներկայացված են որպես Հայկական լեռնաշխարհի եկվորներ, իսկ Արցախը համարվում է աղվանների երկիր, կեղծված են նաեւ պատմական ու վիճակագրական թվեր ու տվյալներ: Հայ Ազգայնականների Համախմբումը պատրաստվում է անզիջում համահայկական պայքար ծավալել Հայոց պատմության իրական ու ճշմարիտ վերաշարադրման ուղղությամբ: Ազգադավ պատմաբանները՝ մի կողմից, կղերական քահանա «դիվանագետները»՝ մյուս կողմից Հայոց պատմությունը խեղաթյուրել ու հարմարացրել են իրենց եւ օտարի շահերին:

    Եթե օտարները եւ մեր ծախու գրչակները փորձում են հայերին որպես Հայկական բարձրավանդակի եկվորներ ներկայացնել, ապա քրիստոնյա «դիվանագետներն» էլ փորձում են անտեսել եւ մոռացության տալ 1700 տարուց առաջ եղած մեր փառահեղ անցյալը՝ իբր ամեն հայկական բան իրենցից է սկսել...»: Այնուհետեւ, հայ ազգայնականները հայտնել էին, թե «Այսօր էլ, երբ Հայաստանում պատրաստ է տպագրության Հայոց պատմության հնարավորինս ամփոփ քառահատորյակը, միջազգային եւ ազգային տականքները խոչընդոտում են դրա հրատարակմանը, քանի որ այդ աշխատությունում Հայոց պատմությունը սկսվում է արիական անցյալից եւ առաջին անգամ պետք է մեր նորօրյա պատմագրքերում ամրագրվի հայերի արիական ծագումը: Կոչ ենք անում՝ բողոքել նաեւ այս ապօրինի միջամտության համար, որպեսզի քառահատորյակը տպագրվի՝ ներառելով բուն ճշմարտությունը՝ հայոց արիական անցյալը: ԱԶԳ-ը երբեք չի ներում առանց պատժելու, վկա հայկական վրիժառության սքանչելի պատմությունը՝ սկսած Հայկ Նահապետից մինչեւ մեր օրերը՝ Արցախյան ազատամարտիկները: Արդար վրեժը, ինչպես ցեղասպանության պարագայում, վաղեմություն չի ճանաչում... Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ ղեկավարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել հայոց անվտանգության հիմնասյուներից հայոց պատմությունը պաշտպանելու եւ հակահայկական դրսեւորումներին արժանի հակահարված տալու համար»: Սա ասվել է նաեւ այն նպատակով, որ հայագիտությունը պետք է դարձնել ազգային ու պետական անվտանգության կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը:

    Ահա, այս վերջնամասն էլ հատկապես բորբոքել էր ծախու գրչակների բորբոսնած ուղեղները: Երկար ժամանակ մի շարք ամերիկյան «հայագետների» անունների կողքին չէր շրջանառվում ոչ անհայտ Ռիչարդ Հովհաննիսյանի անունը: Այս պատմաբանն, իհարկե, ունի նպաստավոր աշխատություններ՝ կապված Հայոց ցեղասպանության հետ, որոնք գիտական են, դրական ու գովելի: Սակայն, այս հանգամանքը նրան իրավունք չի տալիս իրեն ամբարտավան ու ամենագետ ձեւացնել եւ որպես խմբագիր ստորագրել մի «հայագիտական» երկհատորյակի տակ, որտեղ տեսակետ կա հայերի եկվորության մասին: Լինելով հիմնականում ցեղասպանագետ՝ այս պարոնը լավ պիտի հասկանար, որ կան տեսակետներ, որոնց արծարծումն իսկ ազգադավություն է: Այս կերպ, եթե որեւէ մեկը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, բոլոր պատմաբաններն ընդվզում են եւ հրաժարվում անհերքելին ապացուցելու անհեռանկար ու սադրիչ քաղաքականությունից (գուցե համապատասխան հանձնաժողովի առկայության դեպքում նոր դավաճաններ ի հայտ գան): Սակայն, չգիտես ինչու, ամերիկյան «հայագետներ» Ռիչարդ Հովհաննիսյանի, Ռոնալդ Սյունու, Ռալֆ Սեթյանի, Ջորջ Բուռնությանի, Ռուբինա Փիրումյանի, Բարլո Տեր-Մկրտչյանի, Վարդան Մաթիոսյանի, Գաբրիելա Ուլուհոջյանի, Օհանես Գեոքչյանի, Պողոս Լեւոն Զաքյանի, Լեւոն Ավդոյանի, Նինա Գարսոյանի... եւ սրանց բոլորի կնքահայր Ջեյմս Ռասսելի պնդմամբ՝ կարելի է կասկածի տակ առնել հայերի՝ Հայկական բարձրավանդակում բնիկության հարցը: Ու ոչ միայն կասկածի տակ առնել, այլ որպես ամենահավանական տեսակետներից մեկը՝ պարտադրել աշխարհի հայագիտական կենտրոններին: Երբ նայում ենք, թե սրանց բողոքի ստորագրություններին ովքեր են միացել, միանգամից պարզ է դառնում, թե ինչ հակահայ տականքներ են հավաքվել մեկտեղ եւ ինչ նոր փորձանքներ են դեռ սպասվում հայագիտությանը: Թվարկենք մի քանիսին՝ ավստրալահայ Արմեն Գաքավյանը (ով անհաջող փորձ արեց թուրք մտավորականների նախաձեռնած՝ Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու շարժմանը հակադարձել ԱՍԱԼԱ-ի վրիժառուական գործողությունների համար թուրքերից ներողություն հայցելը), Հայաստանից փախած ամերիկահայեր՝ ԱՄՆ-ի ազդեցության գործակալներ Ժիրայր Լիպարիտյանն ու Գրիգոր Արեշյանը (ովքեր ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սիոնա-մասոնական ուժերին էին ծառայեցնում Հայաստանը, իսկ հիմա էլ փորձում են վերատիրել իշխանությունը), կանադահայ պատմաբան Սիմա Աբրահամյանը, թուրք Թաներ Աքչամը (ով մի կողմից հայերի բարեկամ է խաղում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, մյուս կողմից էլ՝ հայերի եկվորության թեզն է ամրապնդում՝ հայերին թուրքերի հետ Արարատյան լեռնաշխարհում հավասար պայմաններում դնելով)*, Միքայել Առաքելյանը (Մատենադարան, նաեւ Երուսաղեմի Եբրայական համալսարան), Վազգեն Ղուկասյանը (Նյու Յորքի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանի քարտուղար) եւ այլք (այդ թվում հայկական կուսակցությունների եւ լրատվամիջոցների անդամներ):

    Այս բոլորը միացել են Ռիչարդ Հովհաննիսյանի մի նամակի, որում նա ի լուր աշխարհի (նաեւ իր մասոնա-սիոնական տերերին) ահազանգում է, թե լուրջ վտանգ է սպառնում տասնյակ տարիներ արված միլիոնավոր դոլարների ներդրումներին, եւ որ հարկավոր է հենց բնում խեղդել՝ ի պաշտպանություն հայագիտության Հայաստանում եւ Սփյուռքում նախաձեռնած պայքարը: Ի՞նչ է ասում այս ամերիկյան գիտնականը: Նա պնդում է, որ ընդհանուր համացանցում (ինտերնետ) եւ ՀՀ-ում հեռուստատեսային արշավ է ընթանում, որի թիրախը ԱՄՆ-ի հայագիտությունն է եւ ի մասնավորի՝ իրենց անդամներից մի քանիսը: «Մենք անտեսեցինք զրպարտությունը շատ երկար ժամանակ: Բայց որովհետեւ այն հիմա հասել է ՀՀ պաշտոնական մարմիններին եւ շփոթության է մատնում հայրենասեր, բայց պարզամիտ շատ անհատների...», զգուշացնում են այդ մասին: Բանից պարզվում է՝ մեր հայ պաշտոնյաներն ու մտավորականները, նաեւ հայրենասեր մարդիկ շա՜տ պարզամիտ են եւ միայն ինքը՝ օ՜ մեծն Ռիչարդ Հովհաննիսյանը, կարող է լույս սփռել Հայաստանի ու հայության վրա... Այս պատմաբանը նշում է, թե հայ ազգայնականները հրապարակայնորեն պնդում են, որ «Հայաստանն ու հայագիտությունը հարձակման են ենթարկվում թուրք-ադրբեջանական եւ ԿՀՎ-ի գործակալների կողմից (այսինքն, Հայոց պատմության ակադեմական կեղծարարների)», եւ սա արդեն չի կարելի արհամարհել: «Ուստի, մենք նախագծել ենք մի հայտարարություն՝ վերահաստատելով ազատ ակադեմական հետազոտության սկզբունքը, եւ մտադիր ենք այն ուղարկել Հայաստանի մամուլին ու պաշտոնյաներին»:

    Խորապես վրդովվելով՝ նամակագիրն ասում է, թե Հայ Առաջադեմ Ուսանողների Միությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը վայելում են ՀՀ որոշ պաշտոնական անձանց ու հիմնարկների աջակցությունը եւ քաջալերանքը. «Պարտադիր չէ համաձայնել գիտնականի հանգած եզրակացությանը կամ տեսակետին... եւ՝ ա. Գիտնականի հաղորդածը չպետք է հանել բուն տեքստից կամ գրվածի հակառակ իմաստը տալ: բ. Տարակարծությունը պետք է հիմնավորվի ուսումնասիրությամբ եւ արտաբերվի քաղաքավարությամբ: գ. Անհամաձայնությունները պետք չէ վարածվել խաչակրության, որ մտավորական ահաբեկչության (տեռորի) եզր է պարունակում»:

    Ըստ պատմաբան Հովհաննիսյանի եւ նրա համախոհների, ակնհայտ է, որ մեր շարժումն անցնում է քննադատության սահմանը եւ բանավեճի ու տարակարծության ընդունված կանոնները: Այս «հարձակումը նպաստում է» Հայոց պատմության միակողմանի մեկնաբանությանը, մի հեղինակության ներքո, որը ստեղծում է մի իրավիճակ, որից ցանկացած շեղում պիտի պիտակվի որպես դավաճանություն: Նման մոտեցումը եղել է առանձնահատկությունը բռնատիրական վարչակարգերի եւ դատապարտելի է... որովհետեւ՝ ա. Հակասում է ուսումնասիրության վրա հիմնված պատմության վերլուծության գաղափարին: բ. Բաց է թողնում առիթը՝ նայելու անցյալին իր բոլոր բարդություներով, չուսումնասիրված ծավալներով: գ. Պատմական եւ մշակութային ուսումնասիրությունները՝ ըմբռնելու ներկան եւ ընտրություն կատարելու ապագայի վերաբերյալ, դարձնում են անտեղի:

    Նամակն ավարտվում է այսպես. «Ակնհայտ է որ սա այլեւս հարձակման ենթարկվող որոշ գիտնականների խնդիրը չէ միայն, ոչ էլ ընդհանրապես հայագիտության: Այս խնդիրը հայ մշակույթի խնդիրն է բառի բովանդակ իմաստով: Այս գաղափարապես սնանկ գրոհումը՝ վարկաբեկելու գիտնականներին եւ պարտադրելու մեկնաբանությունների միատեսականություն, շատ վնասակար է ինչպես հայագիտության, այնպես էլ ՀՀ-ի եւ հայ ժողովրդի համար»:

    Հիմա իմ տեսակետը հայտնեմ նամակի եւ նամակագիրների մասին: Ինքս լինելով Հայ Ազգայնականների Համախմբման հայտարարության նախաձեռնողներից մեկը՝ պարտքս եմ համարում եւ՛ նամակին պատասխանելը եւ՛ վերստին հայությանը դիմելը:



    Շարունակությունը հղումով..
    http://www.hayary.org/index.php?opti...=905&Itemid=56
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (26.08.2009), Loki (21.08.2009), ranchpar (26.09.2009), Բիձա (28.08.2009), Գաղթական (03.09.2009), Լեռնցի (26.08.2009), Մեղապարտ (20.08.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Մենք բոլորս, ում համար ճիշտ հայագիտությունը գերխնդիր է:
    Ես միանում եմ այս կոչին և իմ աշխատանքներում պաշտպանելու եմ ավտոխոն թեզը:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Loki (21.08.2009)

  5. #3
    FLÜGGÅɘNKƏ€ČHIŒβ ØLSÊN Sandarameth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2009
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Միանում եմ այս նամակին…իսկ ինչ կարելի ա անել էս գործին նպաստելու համար՞
    We shall once again sing
    Hymns from ancient times
    Like we did in those days
    A long time ago

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Loki (21.08.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Պատասխանեմ հարցին -

    Պետությունը, պետությունը և... նորից պետությունը, ազգանվեր ու գրագետ անձանց աջակցությամբ ու օժանդակությամբ:

    Իսկ նամակում բարձրացված խնդիրների հետ սկզբունքորեն համաձայն եմ. սա աննկատ, սակայնշատ կարևոր մի ոլորտ է, որը գործնականում բարձիթողի վիճակում է

    Դե իսկ տեղաբնիկության և արիականության պահերով - գրքիս առաջին հատորներում ես այդ հարցերին մանրամասն անդրադարձել եմ

    - Հայերը միանշանակ տեղաբնիկ են,
    - «արի»-ն «հայ» անվան հոմանիշն է, իսկ արիները ուղղակիորեն հայերն էին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (26.08.2009), Loki (21.08.2009), ranchpar (26.09.2009)

  9. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Անիմաստ նամակ: Հայերի տեղաբնիկության մասին աննպատակ խոսակցությունների փոխարեն լավ կանեն զբաղվեն մեր մշակութային ժառանգության պահպանմամբ, որ ուրիշներին ցույց տալու ու հպարտանալու բան ունենանք:

    "Տեղաբնիկնե'ր", մինչև արիական կապույտ արյունը գենետիկ անալիզի տալը, լավ կանեք, գոնե նվազագույնը, կանգուն մաքուր պահեք ձեր հուշարձանները:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (26.08.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Անիմաստ նամակ: Հայերի տեղաբնիկության մասին աննպատակ խոսակցությունների փոխարեն լավ կանեն զբաղվեն մեր մշակութային ժառանգության պահպանմամբ, որ ուրիշներին ցույց տալու ու հպարտանալու բան ունենանք:

    "Տեղաբնիկնե'ր", մինչև արիական կապույտ արյունը գենետիկ անալիզի տալը, լավ կանեք, գոնե նվազագույնը, կանգուն մաքուր պահեք ձեր հուշարձանները:
    Ամեն մեկը պետք է զբաղվի նրանով ինչ ինքը լավ է անում և պրոֆեսիոնալ է:
    Մենք մաքրում ենք, համոզված եղիր ,իսկ կենցաղային աղբի խնդիրներով իշխանությունը պեք է զբաղվի իսկ նա թքած ունի ինչպես կապույտ այնպես ել մյուս գույների և անալիզների վրա:
    Իմ դաշտը մաքոր է, ոչ ոք չի կարող աղբոտել Իմ հուշրձանները, կպատժեմ:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (26.08.2009), ranchpar (26.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինձ պետք չի, կնվիրեմ
    Հեղինակ՝ impression, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.09.2014, 11:43
  2. Պետք է C# ծրագրավորող
    Հեղինակ՝ Shah, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.08.2014, 17:35
  3. Որպեսզի.... պետք է
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 448
    Վերջինը: 20.11.2013, 21:58
  4. Բաց նամակ իմ կողքին ապրող հային
    Հեղինակ՝ Tig, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.08.2013, 13:40
  5. Ժող, օգնություն է պետք
    Հեղինակ՝ impression, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 28.06.2010, 22:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •