User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Սուտ մատնության սուտ մեղադրանք

  1. #31
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ չհասկացա ագրեսիվ պատասխանիտ իմաստը ?
    Եթե չես նկատել նորից եմ նշում խոսքը համաժողովրդական մասին չի այլ ընդհանրապես, անկախ նրանից թե հավաքը լինի բնապահպանական թե մարդու պաշտպանության թե քաղաքական, իմ կարծիքով որոշ թեկուզ փոքր մաս կարա լինի անտեղյակ ու զուտ հավեսի համար մասնակցի: Իսկ քաղաքացիորեն ակտիվ մարդկանց ես հարգում եմ անկախ իրա քաղաքական դիրքորոշումներից:
    հ.գ. պայմնական կոչված "չրթողները" չեն պայքարում, իրանք ուղղակի ֆիզիկապես մասնակցում են :
    Անցանք առաջ, պետք չի թեման էս խոսակցությամբ լցնել Ուղղակի ես որքան հասկացել էի, Elmo-ի ասածը հենց մեզ էր վերաբերվում, իսկ չռթելը վատ բան չի, առավել ևս եթե հետևում ես շրջակա միջավայրի մաքրության նորմերին:

    Մարիամի կայքը վատ չի ստացվել, բայց նավիգացիոն պահը թերևս այնքան էլ հարմար չէ: Ինչևէ, փորձիր բաններ սարքել որոշ ժամանակ ակումբում դնեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #32
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անցանք առաջ, պետք չի թեման էս խոսակցությամբ լցնել Ուղղակի ես որքան հասկացել էի, Elmo-ի ասածը հենց մեզ էր վերաբերվում, իսկ չռթելը վատ բան չի, առավել ևս եթե հետևում ես շրջակա միջավայրի մաքրության նորմերին:
    Մարիամի կայքը վատ չի ստացվել, բայց նավիգացիոն պահը թերևս այնքան էլ հարմար չէ: Ինչևէ, փորձիր բաններ սարքել որոշ ժամանակ ակումբում դնեմ:
    հա վատ բան չի ուղղակի պայմանական բնութագիր ա մարդկանց ովքեր լուրջ խնդիրները բարձրայնողներին միանում են միայն տրամադրություն բարձրացնելու համար, Elmo-ի մեջբերած հենց այդպիսի մարդկանց մասին էր:

    Բաննէրը լավ միտք եր մերս~ի, մոռացել էի դրա մասին : մոտ ապագայում կփորձեմ հայկական տարբերակնել ստեղծել ուղղակի ժամանակի խնդիր ա
    ...

  3. #33
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    նոր տեսա գրածտ
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ երբ կդադարես մարդկանց «չրթողների» ու «Չչրթողների դասակարգել», երբ բոլորը կդադարեն այդպիսի դասակարգումների արատավոր սովորույթից, էլ Մարիամին էլ սուտ մեղադրանք չեն ներկայացնի:
    Որովհետև իրանց համար դուք(մենք, նրանք) ընդամնեը «չրթող» եք, որոնց կարելի ա անտեղի դատել, կամ ծեծել:
    դա քո կարծիքնա իսկ իմ կարծիքով կա քաղաքցիորեն ակտիվ և քաղաքիցորեն ոչ ակտիվ մարդիկ, երկրորդ տիպի մարդիկ հիմնականում ինչ խնդիրել հանդիպեն նախընտրում են լռել և չբարձրայնել.,ասում եմ քանի որ ինքս տենց մարդիկ գիտեմ նույնիսկ այս խնդրում

    Հին գրառումդ մեջ եմ բերել, հենց էդ պատճառով, որովհետև հիշում եմ, որ մարդիկ ասում էին մի օր հերթը քեզ կհասնի, ու էդ ժամանակ տենց չէս խոսա: Հիմա էդ օրը եկել ա, ու դու սխալդ ընդունելու փոխարեն դեռ շարունակում ես ձևվավոր մտքերդ շարադրել:
    Նախ հերթը ինձ չի հասել, երկրորդը ես իմ կարծիքը չեմ փոխվել

    Ես էլ եմ ժամանակին տարբեր գնահատականներ տվել զանգվածային բողոքի ակցիաին, բայց կարծիքս փաստերի ճնշման տակ փոխել եմ: Խորհուրդ եմ տալիս հետևել օրինակիս ու բազմաթիվ համախոհներ ձեռք կբերես:
    իմ համար կարևոր ա նպատակը, անկախ մարդը ՀԱԿից ա թե ՀՀԿ ից ա եթե ինքը պայքարում է ավելի լավ պայմաններ ստեղծելու համար նա արժանի է հարգանքի, բայց եթե մարդ գարեջուր խմելուց հետո մտածում ինչ անի որ լոքշ չլնի ու մտածում ինչ որ մի հավաքի գնալ որից տեղյակ ել չի և չի ել ցանկանում տեղեկանալ այլ զուտ զվարճանալ դա այդքան ել գնահատելի քայլ չի:
    ու վերջում.. ուղղակի հետաքրքիր ա, որ թեմա մտար, ժամանակ կորցրիփնտրեցիր իմ հին գրառումը ու գրիր ապացույց որ ես ՀԱԿից չեմ? իմաստը իմ համար մնաց գաղտնիք.. :

    բաժնի մոդերատորնետրին
    ` ջնջեք կամ տեղափոխեք իմ անձի մասին բոլոր քննարկությունը , քանի որ թեմայից դուրս է,
    ...

  4. #34
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    cause-ից >>>
    ___
    Մինչ նորություններին անցնելը խնդրում եմ ձեր ընկերներին նույնպես հրավիրել cause-ին
    http://apps.facebook.com/causes/3346...971?m=cc366e79

    Նորություններ
    _________________
    Ավելացվել է Հատուկ Գոտի ռեպորտաժը
    այս նյութերի հեղինակն է նախկինում Հայլուրի լրագրող Սյուզան Սիմոնյանը , նա իր անձնական հետաքննություն էր նախաձեռնել մեր տրամադրված նյութերից հետո, նրան այդպես ել չհաջողվեց խոսել երեխաների հետ առանց ուսուցիչների ներկայության, նույնիսկ առանց նկարհանող սարքի նրան ամեն կերպ խոչնդոտեցին որպիսզի նա երեխաների հետ առանձին չշփվի , տեսանյութը կարող եք դիտել այս էջում ` http://mariamsukhudyan.info/inv.php , իսկ բեռնել/download/ այստեղից մաս 1` http://blip.tv/file/get/Azatxosq-hatukGotiMas1105.flv մաս 2` http://blip.tv/file/get/Azatxosq-hatukGotiMas2918.flv
    _________________
    Մամլո ասուլիս
    Կենտրոն և Հայ TV հեռուստաայլիքների անդրադարձը մամլո ասուլիսին կարող եք դիտել կայքի նոր բաժնում ` http://mariamsukhudyan.info/press.php
    _________________
    մեջբերում http://hetq.am/am/society/mariam-sukhudyan-2/ էջից
    «Առաջին աշակերտուհու տեսանյութը եթեր հեռարձակելուց հետո ինձ հետ կապվեց Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկի մեկ այլ նախկին սան եւ ասաց, որ ուսուցիչն իր նկատմամբ էլ է ոտնձգություններ թույլ տվել: Բացի այդ, պատմեց դպրոցում տիրող իրավիճակից, տարբեր պատիժների, վատ սննդի մասին: Ի դեպ, այդ աղջիկը քննիչների մոտ վկայություն է տվել եւ հաստատել է իր ասած տեղեկությունները, բացի այդ` նա ուսուցչի հետ առերեսման է գնացել եւ նրա ներկայությամբ պնդել է իր խոսքերը»,- պատմեց Սյուզան Սիմոնյանը:

    Նա նաեւ ասաց, որ դեռեւս գիշերօթիկում սովորող երեխաները հերքել են իրենց խոսքերը ուսուցչի վերաբերյալ, քանի որ կախում ունեն դպրոցի տնօրինությունից: «Երեխաները հաճախ ուսուցիչների կամ տնօրենի ուղեկցությամբ են հարցաքննվել, եւ պետք է միամիտ լինել` կարծելու համար, թե նրանք կհամարձակվեին դպրոցի տնօրինության դեմ տեղեկություններ տրամադրել»,- ասաց Սյուզան Սիմոնյանը:"

    այլ թարմացումներ` http://mariamsukhudyan.info/armlinks.php http://mariamsukhudyan.info/ruslinks.php http://mariamsukhudyan.info/englinks.php
    _________________
    Ավելացվել է կարծիքների նոր բաժին, կարդացեք այստեղ`
    http://mariamsukhudyan.info/groups.php
    __________________
    Տուժվածների խոսքը
    այժմ արդեն առանձին տեսանյութներով կարող եք դիտել ` http://mariamsukhudyan.info/inv.php
    __________________
    Թարմացվել է նաև Մարիամի վիդեոների էջը, կարող եք դիտել Մարիամի նկարահանած ամկահարույց տեսանյութը արգելավայրի որսագող անտառապահի մասին և այլ հետաքրքիր վիդեոներ
    http://mariamsukhudyan.info/mariam.php
    __________________
    Ռադիոյի նյութերը համար այժմ նոր բաժին
    http://www.mariamsukhudyan.info/audio.php
    __________________
    Խոսող գիրք + Slideshow կարող եք դիտել այստեղ
    http://mariamsukhudyan.info/work.php
    __________________
    Մոտ ժամանակները կաշխատենք նաև կայքի հայալեզու տարբերակի վրա:
    ...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (30.08.2009)

  6. #35
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործն ապացուցում է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարացման գործընթացները շարունակում են գրանցել ահագնացող տեմպերի նահանջ, ինչի մասին բազմիցս ահազանգել է ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը: Ընդ որում, առավել անհանգստացնող է այն հանգամանքը, որ իրական հանցագործներին բացահայտելու փոխարեն ՀՀ իրավապահ մարմինները որդեգրել են և հաջողությամբ “իրականացնում են” մի ծրագիր, երբ անօրինականությունների վերաբերյալ բարձրաձայնողները կամ դրա դեմ պայքարողները դառնում են ոստիկանության ու դատախազության թիրախ, և նրանց դեմ շինծու գործեր են հորինվում: Դրա վառ ապացույցը Մարիամի դեմ հարուցված քրեական գործն է, իսկ դրանից ընդամենը մեկ ամիս առաջ` մեր ընկեր Տիգրան Առաքելայնի դեմ հարուցված կեղծ քրեական գործը: Մտահոգող է նաև այն հանգամանքը, որ վերջերս ռեժիմի թիրախ են դարձել երիտասարդները: Այն, որ իշխող վարչակազմն արդեն իր համար որոշել է, թե ինչպես է ավարտվելու Մարիամ Սուխուդյանի գործը, ապացուցում են ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ասուլիսում հնչած մտքերը. “Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց և անչափահասին դրդել պատժելի արարքների”,- Մարիամի “հանցանքի” մասին նշել է նա: Քրեական գործը դեռ ընթացքի մեջ է, իսկ իրավապահ համակարգի վերնախավում կանգնած այս պաշտոնյան, անտեսելով անմեղության կանխավարկածը, Մարիամի գործի մասին խոսում էր այնպես, կարծես դատարանը մեկ ժամ առաջ որոշում էր կայացել Մարիամին մեղավոր ճանաչելու վերաբերյալ:

    ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում հասարակական տարբեր ոլորտների բարեփոխման գործընթացներին իր ակտիվ մասնակցությամբ հայտնի Մարիամ Սուխուդյանին, իսկ պատկան մարմիններից պահանջում է անհապաղ դադարեցնել շինծու բոլոր քրեական գործերը և պատժել իրական հանցագործներին: Նախաձեռնությունը նաև հայտարարում է, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներ օգտագործելու է` իրավապահ համակարգն այս արատավոր երևույթներից և անգրագետ մասնագետներից մաքրելու համար:

    http://www.mariamsukhudyan.info/groups.php
    ...

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուֆուս (30.08.2009), Ֆրեյա (28.08.2009)

  8. #36
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկու միջոցառում սեպտեմբերի 1ին

    --------------------------------------------------------------------
    Ուշադրություն Սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-15:00-ին տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ Կրթության նախարարության դիմաց

    Պահանջում ենք

    Դադարեցնել հատուկ դպրոցներում կատարվող անօրիանականությունները /թերի ուսուցում, անառողջ մթնոլորտ, երեխաների անօրինական աշխատանք, տարբեր կարգի բռնություններ/

    Ցուցաբերել հատուկ դպրոցների նկատմամբ հատուկ ուշադրություն

    խստացնել վերահսկողությունը

    ապահովել թափանցիկություն

    վերականգնել երեխաների ոտնահարված իրավունքները

    Թող ուսումնական տարվա առաջին օրը բացվեն հատուկ դպրոցների դռները ու էլ երբեք չփակվեն:

    -------------------------------------------------------
    Սեպտեմբերի 1-ին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում են տարբեր հանրակրթական հաստատություններ` շնորհավորելու ուսումնական տարվա սկիզբը:
    Իսկ հատուկ դպրոցները մնում են փակ և հեռու հասարակությունից:
    Ժամանակն է բացվեն և այդ դռները:
    ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի խումբ երիտասարդների հետ այցելելու է Նուբարաշենի հատուկ դպրոց և սաներին գրենական պիտույքներ, ուսումնական այլ պարագաներ է փոխանցելու, ինչպես նաև ծանոթանալու է նրանց առօրյային, ուսումնական ծրագրին, նիստ ու կացին, երեխաների հոգեվիճակին:
    Այս կերպ պետական այրերի ուշադրությունը հրավիրվելու է այս խոցելի խմբի վրա:

    Դուք ևս կարող եք աջակցել հատուկ դպրոցներում սովորող երեխաներին`

    - կատարելով նվիրատվություններ երեխաներին` գրենական պարագաների տեսքով
    Նվիրատվությունները փոխանցելու համար կարող եք երկուշաբթի, օգոստոսի 31-ին, ժամը 16:00-19:00 այցելել Թրանսփարենսի Ինթերնեշնլ գրասենյակ, Այգեստան 9, տուն 6 հասցեում, և այնտեղ թողնել նվերները: Հեռ. 010- 569910, 571399
    ...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (30.08.2009)

  10. #37
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    Թեև ակցիան միայն Մարիամին չի նվիրված եղել, բայց ուզեցի նյութն այստեղ տեղադրել: Մեջբերում եմ Ա1+-ից.

    Այսօր ժամը 18.30- ին «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը երթ էր կազմակերպել ընդդեմ երիտասարդների նկատմամբ գործադրվող բռնությունների:

    Չորս տասնյակից ավելի երիտասարդներ երթին մասնակցելու նպատակով հավաքվել էին Կորյունի փողոցում գտնվող ՀԱԿ գրասենյակի մոտ: Մինչ երթը սկսելը նրանց մոտեցան մի խումբ ոստիկաններ, որոնք պահանջեցին երիտասարդներից որպեսզի երթի ժամանակ ոստիկանների նկարներով ցուցապաստառներ չլինեն: «Հակառակ դեպքում մենք կարգելենք ձեր երթը» ,-ասացին նրանք:

    « Հիմա» անդամները տեղեկացրեցին, որ այս երթի ժամանակ իրենք ընդհանրապես պաստառներ չեն ունենալու եւ որ ոստիկանների մտահոգությունն անտեղի է:

    Այնուհետեւ «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Ո'չ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ անարդարությանը» կոչերով նախաձեռնության անդամները ոստիկանների եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների ուղեկցությամբ Աբովյան փողոցով ուղղվեցին դեպի Հանրապետության հրապարակ , Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա:

    Ճանապարհին երիտասարդները անցորդներին էին բաժանում թռուցիկներ: Նրանք նաեւ կոչ էին անում ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին եւ Խաչատուր Սուքիասյանին: «Հիմա» երիտասարդական նախաձեռնության երթն ավարտվեց Մարտիրոս Սարյանի արձանի մոտ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.09.2009), Elmo (05.09.2009), Grieg (10.09.2009), Ձայնալար (21.10.2009)

  12. #38
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    «Նախարարության մարդկային ռեսուրսները չեն բավարարում հատուկ դպրոցներում վերահսկողություն իրականացնելու համար: Սա է պատճառը, որ հաճախ այս ոլորտում առկա խնդիրներին նախարարությունը տեղեկանում է լրատվամիջոցների հրապարակումներից»- ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն

    Դպրոց, ուր փոքրիկ աղջիկներին բռնաբարում էին. ոստիկանությունը կոծկում է հանցագործությունն ու մեղադրում բացահայտողին
    «Բրուտյան Անահիտին շուրջկալ արած՝ տղերքը մի լավ ծեծին, հետո էլ բռնաբարեցին: Ես էն վախտ 10-11 տարեկան էի, Անահիտն էլ քիչ էր ինձնից մեծ: Գիշերը էկավ քնելու, սաղ մարմինը կապույտ էր, ոտերի արանքն էլ արնոտ. ես հասկացա ինչ են արել: Ինձ կպած դողացնում ու ասում էր. ինձ պինդ բռնի, հանկարծ չգան տանեն»
    http://ankakh.com/?p=15419


    АрмИнфо. Минобразования и науки РА объявляет о начале приема заявок для участия в процессе ужесточения контроля над сферой спецобразования.

    http://bnamard.blogspot.com/2009/09/arminfo.html

    "«ԲՌՆԱԲԱՐԵԼԸ » ՀԻՄԻ ԴԵ ՏԵՍ"
    Հետաքննություն
    Մենք մտադրված չենք մեղադրել քննիչին քրեադատավարական այդ նորմը խախտելու մեջ, քանի որ նա` քննիչը, պարզապես խաբել էր Մ.Սուխուդյանին
    http://bnamard.blogspot.com/2009/09/blog-post_09.html

    "Էլի մեկ զոհ"
    Հրապարակ
    34-35 տարեկան կանայք առաջ ու հետ ընկնելով պատմում են այն, ինչը տարիներ շարունակ նրանց խանգարել է ապրել, եւ ինչը միանգամից ընկալելու համար պետք է այլասերված երեւակայություն ունենաս:
    Կանայք պատմում են, որ երեխա ծեծելը տնօրեն Ենգիբարյանի հիվանդագին սովորությունն էր. եթե մի օր երեխա չէր ծեծում, անհանգիստ էր:
    http://bnamard.blogspot.com/2009/09/blog-post.html

    Գուցե թիվ 11 գիշերօթիկ դպրոցի "երկարակյաց" տնօրեն Մերուժան Ենգիբարյանն է ազդել Հ1-ի ղեկավարության վրա: Մեր տեղեկություններով՝ Ենգիբարյանը բավականին ազդեցիկ "մեջք" ունի, որի շնորհիվ էլ նրան չեն հեռացնում նույնիսկ այն բանից հետո, երբ դպրոցի նախկին սաները պատմում են տնօրենի առանձնակի դաժանությամբ ծեծերի եւ խոշտանգումների մասին:
    http://www.hraparak.am/hodvac.php?h_id=3352

    Նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել երիտասարդների հետ, մասնավորապես` ստեղծել նախարարությանը կից մի վերահսկողության մարմին, որտեղ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
    http://hetq.am/am/society/hatuk-dprots/
    <><><><><><><><><><><><><><>
    http://armkids.blogspot.com/2009/09/news.html
    Վերջին խմբագրող՝ Grieg: 10.09.2009, 21:12:
    ...

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (11.09.2009), Aurora (10.09.2009), cold skin (11.09.2009), Kita (10.09.2009), Ձայնալար (11.09.2009), Ռուֆուս (10.09.2009)

  14. #39
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    Մարիամ Սուխուդյանը` մեղադրյալի կարգավիճակում
    19:08 | Հոկտեմբեր 20, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

    Կանաչ շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն այսօր ծանուցագիր է ստացել Էրեբունու քննչական բաժանմունքից, որով նրան կանչում են հարցաքննության' որպես մեղադրյալի: Սուխուդյանը փաստաբանի ուղեկցությամբ ոստիկանություն կներկայանա հոկտեմբերի 21-ին,ժամը 12:00-ին:

    Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանին մեղադրում են սուտ մատնության մեջ, այն բանից հետո, երբ նա, ընկերների հետ բարձրաձայնել է Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկում կատարված մտահոգիչ երեւույթների մասին, (այդ թվում' սեռական ոտնձգություններ աշակերտների նկատմամբ):
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #40
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    Էրեբունու քննչական բաժանմունքից Կանաչ շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը եւ նրա փաստաբան Նոնա Գալստյանը դուրս եկան մոտ 1,5 ժամ անց: Մարիամը չէր հարցաքննվել, քննիչ Մեսրոպյանը նրան պարզապես տեղեկացրել էր, որ գործով նյութերին ծանոթանալուց հետո նախկինում առաջադրված «Սուտ մատնություն» մեղադրանքը փոխել է «Զրպարտություն» մեղադրանքով:

    Կանաչ շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը մեղադրվել էր սուտ մատնության համար այն բանից հետո, երբ ընկերների հետ բարձրաձայնել է Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկում կատարված մտահոգիչ երեւույթների մասին, (այդ թվում' սեռական ոտնձգություններ աշակերտների նկատմամբ):

    Քր Օր 135 հոդվածի 1-ին մասը / Զրպարտություն / նախատեսում պատիժ մինչեւ երեք տարի կամ տուգանք: Մինչդեռ, նախկին Քր. Օր 333 հոդվածով նախատեսված մեղադրանքը/ Սուտ մատնություն/ կիրառում է ավելի խիստ պատիժ' ազատազրկում առավելագույնը 5 տարով: Մեղադրանքի նման մեղմացումը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարիամ Սուխուդյանն ու նրա փաստաբանը պայմանավորեցին նրանով, որ գործը հասարակական հնչեղություն է ստացել:

    «Երեւի կարծում էին, որ փակ-փակ իրենց գործը կանեն, բայց քանի որ գործը հասարակական հնչեղություն ստացավ' զգացվում է, որ վախեցած են»,-ասաց Մարիամ Սուխուդյանը: Նա, ի դեպ, տեղեկացրեց որ խնդրի բարձրաձայնելուց հետո հայտնվել են այդ գիշերօթիկի նախկին աշակերտուհիները, որոնք եւս վկայել են, որ արդեն 10 տարուց ավելի թե դպրոցի տնօրենը, թե նույն ուսուցիչը իրենց նկատմամբ բռնություններ եւ սեռական ոտնձգություններ են կիրառել:

    Փաստաբան Նոնա Գալստյանն էլ նշեց, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալին հարցաքննել են միայն որպես վկա, գործով լսել են միայն անչափահաս Դիանա Ամիրխանյանի ցուցմունքները: Իսկ երբ ինքը միջնորդել է որպեսզի Սուխուդյանի եւ Ամիրխանյանի միջեւ առերեսում լինի' քննիչը մերժել է ասելով'թե Ամիրխանյանը քաղաքում չէ:

    «Մենք կշարունակենք ներկայացնել մեր միջնորդությունները, քանի որ գտնում ենք, որ առ այսօր վարույթն իրականացնող մարմնի կողմից որեւէ գործողություն չի կատարվել, որպեսզի դպրոցում տեղի ունեցած դեպքերը բացահայտվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»,-լրագրողներին ասաց փաստաբան Նոնա Գալստյանը:

    Նշենք նաեւ, որ հանդիպման ժամանակ քննիչը Մարիամ Սուխուդյանին առաջարկել է ընդունել համաներում կիրառելու իր առաջարկը, ինչին աղջիկը բացասական է պատասխանել:

    Քննիչը նաեւ տեղեկացրել է, որ գործով նախաքննությունը ավարտվել է, եւ հոկտեմբերի 23-ին Սուխուդյանն ու նրա փաստաբանը հրավիրվել են Էրեբունու քննչական բաժին' գործով նյութերին տեղեկանալու համար:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.10.2009), Ռուֆուս (21.10.2009)

  17. #41
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.10.2009), Nadine (10.11.2009)

  19. #42
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    ռադիո վանի ուղիղ եթերով կարող եք Ձեր հարցերն ուղղել~
    կամ կարծիքներն առաջադրել այս աբսուրդ գործի շուրջ


    Գործելու է օնլայն չաթ
    http://blogs.radiovan.am/pryamoj-efi...eme-pedofilii/
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Grieg (28.10.2009), Nadine (10.11.2009), Yellow Raven (27.10.2009), Ռուֆուս (27.10.2009)

  21. #43
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռադիո վան

    Հատուկ փոքր եմ արել ֆայլը որ նույնիսկ դանդաղ կապերով լինի լսել , իմ կարծիքով բավականին թեժ անցավ եթերը, դպրոցի աշխատողները զանգում եին ուղիղ եթեր, որի պատճառով մի քիչ Մաֆիա խաղներ հիշացնում ծրագիրը:
    գտնում եմ, որ այդ աշխատողները նույնպես մեղքի չափ ունեն` նրանք ոչ միայն չեն բարձրաձայնել ժամանակին խնդիրները այլև ամեն գնով փորձում են ազդել ընթացքի վրա ձգտելով կոծկել իրավիճակը:
    Հա ու մեկել երբ նախկին սաներից մեկը վերադառնում եր եթերից հետո , ճանապարհին նրա ուշքը գնաց և երկար ժամանակ հետո վատ եր զգում իրեն, իր խոսքերով դա դպրոցում բազմաթիվ ծեծերի և գլխին ուղղված հարվածների հետևանքն է, երբ x-ը փորձեց մերսել նրա գլուխը նկատեց, որ նրա գլուխը ամբողջովին ծածկված էր վերքերով...

    http://azatxosq.blip.tv/file/2772291/
    Download - http://blip.tv/file/get/Azatxosq-RadioVan203.wmv

    Շնորհակալություն Ռադիո Վան-ին խնդրին անդրադառնալու համար !
    http://blogs.radiovan.am/zapis-pyamo...aya-shkola-11/
    ...

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (31.10.2009), Nadine (10.11.2009), Yellow Raven (02.11.2009), Ռուֆուս (31.10.2009)

  23. #44
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    ...

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (02.11.2009), Ուլուանա (31.10.2009), Ռուֆուս (31.10.2009)

  25. #45
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սուտ մատնության սուտ մեղադրանք

    Նախշուն ջան, ո՞վ ա քեզ ասել, որ զրպարտության հոդվածը մինչև 3 տարի ազատազրկում ա նախատեսում: Առաջին մասը` մենակ տուգանք, երկրորդ մասը` տուգանք կամ մինչև մեկ տարի ազատազրկում: Խնդրեմ`

    Հոդված 135. Զրպարտությունը




    1. Զրպարտությունը` ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը`

    պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

    2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`

    պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
    (135-րդ հոդվածը խմբ. 09.06.04 ՀՕ-97-Ն)
    Աղբյուր` www.arlis.am

    Էրեբունու քննչականում տե՞նց են աշխատում:
    Վերջին խմբագրող՝ _Հրաչ_: 30.10.2009, 23:30:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ով էնպիսի սուտ ասի...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 92
    Վերջինը: 24.05.2018, 16:29
  2. Սենց է՞լ սուտ...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 18
    Վերջինը: 06.06.2014, 16:32
  3. Անբարեխիղճ գովազդ կամ սուտ ինֆորմացիայի տարածում
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 25.04.2012, 17:18
  4. Այնպիսի սուտ…
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 35
    Վերջինը: 20.02.2008, 10:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •