User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #34
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա թեման կարողա ակտուալ ա, բայց կարելիա գոնե մոդերատորին խնդրել՝ չորս ամիսը մեկ վերնագիրը խմբագրի, որ վերնագիրն էլ ակտուալ լինի
    Ընդհակառակը ինչքան երևա, որ հին «նորություն» է այնքան հասանելի կլինի կարդացողին նպատակը - խմորումները հայաստանյան ռեժիմի մաս կազմող ու սերժանտահաբՌՔիստական օլիգարխիկ ասպարեզում քաղաքականության հետ բոլորովի կապ չունեն ու չեն ունենա։ Այսինքն քաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ որ բան այդ ռեժիմի շարքերում փոխելուց, ՉԻ փոխվի, նույնիսկ եթե այնտեղ ԼՏՊն ու Վանոն հետ հայտնվեն...

    Ցավոք սրտի հայ ժողովուրդի մի ստվար զանգված միայն դրանով է հետաքրքրված ու քաղաքականություն, օրենսդրություն, արժանապատվություն, կարգ ու կանոնի ՉԻ ձգտում։

    Արդարության զգացումը հայ ժողովրդի մոտ ՄԵՌԱԾ ու ՄԵՌՑՎԱԾ է, հանուն փողի ամեն անբարոյականության ու արժանապատվության կորստի պատրաստ են ու որպես հետևանք իրենց այս անբարոյական խմորումները հույժ կարևոր են թվում ու հա ինչ որ բան են սպասում։

    Ընդդիմությանը չպետք է հետաքրքրի ՀՀԿ-ԲՀԿ հակասությունը, քանի որ այդ հակասությունը զուտ տնտեսական խնդիրների, սեփականության վերաբաշխմանը վերաբերող հակասություն է եւ երկրի զարգացման վերաբերյալ բանավեճ չի պարունակում: Այդ կարծիքի հեղինակը ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն է:

    Կարապետյանը համարում է, որ ներիշխանական հակասությունները, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան ներկայիս հարաբերությունները վերաբերում են տնտեսական հարցերին, եւ Ռոբերտ Քոչարյանն իր տեղն է որոնում, քանի որ նա այժմ ըստ էության ոչմիբան է: Արամ Կարապետյանը նշել է, որ Քոչարյանը ռուսական Սիստեմա ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, բայց իր տեղեկություններով այդ ընկերությունը Ռուսաստանում ֆինանսական խնդիրներ ունի Մոսկվայի բանկի հետ:

    Կարապետյանը նշում է, որ Քոչարյանը հենց բիզնես խնդիրների համար էր մեկնել Մոսկվա եւ հանդիպումներ ունեցել: Կարապետյանի խոսքով, բիզնես խնդիրներն էին, որ Սերժ Սարգսյանին էլ տարել էին Կիպրոս: Կարապետյանը նշում է, որ Կիպրոսը օֆշորային գոտի է եւ քանի որ անդամակցել է Եվրամիությանը, պետք է դադարի այդպիսին լինելուց: Ըստ ՆԺԿ ղեկավարի, Հայաստանց շատ փողեր կան այդ օֆշորային գոտիներում եւ այժմ առաջանում է այդ փողերը, բիզնեսները այլ տեղ տանելու հարցեր:

    Արամ Կարապետյանը նշել է նաեւ, որ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության գլոբալ համաժողովին գնաց եւ Հիլարի Քլինթոնին ու Ավստրալիայի արտգործնախարարին հանդիպեց Վիկիլիքսի պարունակած ինֆորմացիայից դրդված: Ըստ Կարապետյանի, Վիկիլիքսը ունի բավական նյութեր Հայաստանից դեպի արտասահմանյան բանկեր փողերի հոսքի մասին եւ դրանք առաջիկայում կհրապարակվեն: Ըստ ՆԺԿ նախագահի, Վիկիլիքսի “հայաստանյան դոսյեն” կհրապարակվի մինչեւ վերջ:

    Արամ Կարապետյանը նշել է նաեւ, որ ներիշխանական հակասությունները չեն հանգի ավելի խորը քաղաքական առճակատման, քանի որ այդ ուժերն իրենք իրենց դեմ չեն գնա:http://www.lragir.am/armsrc/country43992.html
    Վերջին խմբագրող՝ voter: 11.02.2011, 14:40:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սոցիալիզմը որպես քաղաքական մոդել Հայաստանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 14.12.2016, 06:44
  2. Պոեզիա. Աշուն
    Հեղինակ՝ Լուսինե Ալես, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.12.2012, 20:05
  3. Կարո՞ղ է որևէ քաղաքական ուժ փոխել իրավիճակը Հայաստանում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 20.01.2009, 04:10
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. Աշուն էր…...
    Հեղինակ՝ Devushka_noch, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 11.02.2007, 18:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •