Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Մի ենթադրություն էլ, կարծում եմ քաղբանտարկյալներին բաց թողնելը կապված է սերժանտների վաղուց պլանավորված այս հակաօլիգարխական արշավի հետ ու մի քանի ճակատներում կռիվ անելուց խուսափելու համար փորձում են ընդդիմության լարվածությունը իրենց դեմ թուլացնել...
Օլիգարխա-քրեականա համակարգը իր հերդին, ներկա բացակա է արել վերջերս, փորձելով հասկանալ ով որ կողմից է կռվին մասնակցելու...
http://www.hraparak.am/2010/12/07/to...chi-hravirvel/
Տողերի արանքում կարդալով, կարելի է հասկանալ, որ խաղաղ ու փոխադարձ զիճումներով ճանապարհներ գնալը, նշանակում է, պատվեր է եկել սերժանտներից, թե մի քանի ձի, թիղ էշ պիտի զոհ տրվի, թե չէ թագավորին Մոսկվայից մատ անելու վտանգ կա։
Որոշել են ով ինչքան պիտի ՄՈՒԾՎԻ ու ով վաաբշե պիտի ջիպից ԻՇՆԻ մնացած ճամփեն ոտով գնա...

Քաղաքապետը, ԻՇՆՈղներից է ստացվել ու հաջորդ օրը ինչպես արդեն շատերը գիտեն ջիպավորից ոտավոր է դառել...
Արդարադատության նախարարը նույնպես Իջացրել են...
Ծառուկյանին ու բարգավաճիստներին երևի մուծող են դարձնելու, դրանից էլ նրանք արդեն վաղուց ոչ մեկի հետ չունեն....
ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ

Երկիր թերթը գրում է, թե իշխանության վերին էշելոններում, ինչպես երևում է, կադրային փոփոխությունների թափանիվը արագություն է հավաքում։ Ըստ շրջանառվող լուրերի, Երևանի քաղաքապետի և արդարադատության նախարարի պաշտոնանկությանը հետևելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, մի շարք նախարարների, ինչպես նաև ուժային կառույցների որոշ ղեկավարների հեռացումը։

Այս փոփոխությունները, ըստ նույն աղբյուրների, նախագահ Ս. Սարգսյանը մտադիր է անել անմիջապես Մոսկվայից վերադառնալուց հետո։ Դրան զուգահեռ, պաշտոններից կազատվեն ավելի ցածր պաշտոն զբաղեցնող բոլոր այն անձինք, ովքեր չեն տեղավորվում Բաղրամյան 26 հասցեում մշակված կառավարման բուրգի տրամաբանության մեջ։

Սովորաբար մասսայական կադրային զտումներ արվում են այն ժամանակ, երբ իշխանությունն իր ներսում հեղաշրջման կամ դավադրության վտանգ է տեսնում։ Կարծես այս տարբերակը բացառվում է։ Իսկ գուցե ամեն ինչ ընթանում է դեպի նոր ընտրություններ, գրում է թերթը:
http://lragir.am/armsrc/country41781.html