User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

    Ինչ է իրականում լինելու աշնանը Հայաստանում։

    Կարծում եմ , որ Արցախի հարցն այդքան արագ չի բացահայտվելու, որ վնասի սերժանտներին, նրանք դա դեռ երկար են ձգելու ինչը իրենց տերերին ռուսաստանում նույնպես շահավետ է - ձգել էլի մի քանի տարի, քանի իրենց տղեն է իշխանությունում։

    Բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ այդքան ժամանակ ձգելու համար սերժանտներին ինչ որ բան պետք է փոխարենը ներկայացնել եթե ոչ հայաստանցիներին, որոնց կարծիքի վրա իրենք հաստատ թքած ունեն, բայց գոնէ սփյուռքին։

    Այսինքն սերժանտների «ազգիս համար» գործիչ լունելը ուրիշ մեթոդներով պիտի փորձեն ապացուցել։ Այսօր հանդիպեցի «նախապատրաստական» մի հոդվածի իրվունք դե ֆակտոում, որը կարծում եմ լինելով սերժանտական, «ընդվզող» սերժանտականներից է ու նրանց միջոցով ուրվագծում են, նախախատրաստում են հայ հասարակությանը «շոգ» աշնանը, երբ սերժանտերը պիտի փորձեն այն մեթոդները, որոնք կիրառել է Պուծինը իր վարկանիշը «ազգի փրկչի» կարգավիճակի բարձրացնելու համար, այն է պայքա օլիգարխների դեմ....

    14/08/2009 Քոչարյանական օլիգարխի երազը
    ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ԿԱՐՈՏԱԽՏ
    Մեր հավաստի աղբյուրի պնդմամբ, արտասահմանում իր ամառային հանգիստն անցկացնող հայաստանցի օլիգարխներից մեկը, նույնիսկ դրսում, չի կարողացել դիմանալ առանց հայկական միջավայրի հետ «ջերմ շփման»։ Ճոխ խնջույք է կազմակերպել ու հրավիրել բազմաթիվ սփյուռքահայերի։ Քեֆ-ուրախության ընթացքում հայրենի օլիգարխը վերհիշել է «անցած-գնացած լավ ժամանակները», երբ երկիրը կառավարում էր Ռոբերտ Քոչարյանը, որի հավատարիմն է եղել ուղն ու ծուծով։
    Անիծյալ խմիչքը, ինչպես լինում է նման դեպքերում, արել է իր գործը. օլիգարխը գինովցել է, հիշել հին դարդերը և, տուրք տալով հոգում կուտակվածին, հանդես եկել հրապարակային խոստովանությամբ։ Նա սփյուռքահայ հայրենակիցներին հավաստիացրել է, թե հայաստանյան օլիգարխների բացարձակ մեծամասնությունը` չնչին բացառությամբ, շատ դժգոհ է Սերժ Սարգսյանից։ Սփյուռքահայ մեծահարուստներից մեկի միամիտ հարցին, թե ինչի՞ց եք դժգոհ, օլիգարխը չի դիմացել ու վերջնականապես բացել է «սիրտը», հայտարարելով, թե Քոչարյանի ժամանակ իրենք ապրում էին ուզածի պես, անում իրենց ուզածը։ Ավելին, ըստ օլիգարխի. «Էն ժամանակ բոլորն էլ լավ էին ապրում, տնտեսական աճ էլ կար։ Հիմա սաղիս կյանքն էլ մի բան չի։ Սերժը վարչապետ նշանակելուց ոչ մեկիս կարծիքը մի հատ չհարցրեց էլ, ըտենց բան Քոչարյանի ժամանակ չկար»։
    «Գրադուսը» բարձրանալուն զուգահեռ հայաստանցի օլիգարխն ավելի ու ավելի է ոգևորվել ու, որպես խոշոր գաղտնիք, տեղյակ պահել հավաքվածներին, որ Քոչարյանը բոլորովին էլ վերջնականապես չի հեռացել։ «Այ, կհասնենք տարեվերջին», ու երբ ներկա կառավարությունը մինչև կոկորդը կհայտնվի համապատասխան հոտ արձակող զանգվածի մեջ, «այդ ժամանակ էլ Քոչարյանը հետ կգա իբրև վարչապետ, ու ամեն ինչ կրկին տեղը կընկնի»։
    Հեքիաթանման այս պատմությանը մենք էլ չէինք հավատա, եթե չիմանայինք մեր ժամանակակից «պետաքաղաքական ու տնտեսական էլիտայի» հոռի բարքերը։ Այսինքն, խնդիրն այն չէ, որ մարդիկ վատ են ապրում, ժողովրդի մաշկը քերթելով հարստացած որևէ օլիգարխ ինչպես տերպետրոսյանական, այնպես էլ քոչարյանական ու ներկա ժամանակներում որևէ բանի պակաս չունի։ Մարդիկ դժգոհ են, որ չեն կարողանում ուզածի պես ապրել և իրենց ուզածն անել։ Այսինքն` եթե երկրի նախագահը սահմանափակել է ինչ-որ մարդկանց ազդեցությունը պետական գործունեության ոլորտում, կամ, թերևս, բացատրել, որ հյուրասենյակում թքելը և դաշնամուրը զուգարանակոնքի տեղ օգտագործելը լավ դաստիարակության նշան չէ, դրանով, իհարկե, ոտնահարել է օլիգարխների «քաղաքացիական իրավունքները»։ Մնում է դիմեն Եվրադատարան և պահանջեն հասցված բարոյական վնասների փոխհատուցումը։
    Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

  2. #2
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

    ՀԱԿը կարծում եմ տեղություններ ու ազդանշաններ ստանում է սերժանտական պլանների մասին դրա համար էլ համոզված են, որ աշնանշ հաստատ ինչ որ բան տեղի է ունենալու։

    Հնարավոր է, որ ինֆորմացիա կա, որ հենց բարգավաճողներն են քավության նոխազի դերում հայտնվելու ու նրանց են ռասկուլաչիտ անելու ինչու համար էլ Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո նրանց ուղղված ուղերձ էր եղե «տեսաք ձեր հետ ինչ արին, բանի տեղ չդրին»։

    Կարճ ասած, կա խիստ անհրաժեշտություն ջուրը պղտորել Հայաստանում, որ Թուրքիայի հետ ահարաբերությունների ու Արցախի հարցում պարտություները սերժանտները մարսեն։ Պղտորելու են հույսեր ստեղծելով, թե լայնածավալ գործողություններ են ընդանում հայաստանում արդարությունը վերականգնելու ուղղությամբ - օպերացիա «ռազբիրատ օլիգարխների հետ», որ մեծ հաջողությամբ կիրառվում է Ռուսաստանում, երբ պետք է լինում պետության «պայքարը» անարդարության դեմ ցուցադրել։

  3. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

    Թեժ, voter, թեժ :

    Կարծում ես՝ ինտելեկտուալին ժեռտվա կտա՞ն ... Դժվար ա ասելը: Ամեն դեպքում՝ Հայաստանի ներքաղաքական վիճակը ոչնինչ չի կարող այնպես ակտիվացնել, ինչպես Ղարաբաղի հարցը, ու թեժ աշունը, կարծում եմ, հիմնականում հենց դրանով ա պայմանավորված լինելու: Իսկ որ էս ամառային դադարը վերջանալու ա՝ կասկած չկա: Բայց օլիգարխ ու արդարություն խաղացնելով մախաթը պարկի մեջ չեն պահի: Հա էլ ինչ-որ տենց բաներ արվել են. մեկ գայիշնիկներն էին արդար ու ազնիվ, մեկ՝ հակակոռուպցիոն լոլոներ էին անում, ու տենց շարունակ: Բայց բոլորի դիմակն էլ ի վերջո տրաքել ա: Որտև եթե էդ քայլերը լուրջ ու նպատակային լինեին, ոչ թե ֆիկտիվ թոզփչոցի, սրանք իրանք իրանց դավաճանած կլինեին. ես որ չեմ կարծում, թե հիմիկվա ջոջերից ինչ-որ մեկը ընդունակ ա, ասենք, լուրջ հակակոռուպցիոն պայքար մղելու: Իսկ մի երկու օլիգարխ գծերից քցելուն մարդիկ նենց են նայելու, ոնց որ հեռուստացույցով նայում են «Որոգայթի» հերթական սերիան. մի քիչ կբամբասեն, մի քիչ կզարմանան ու կանցնեն առաջ: Ուրիշ հարց, եթե, ասենք, իշխանությունները օլիգարխիկ մոնոպոլիաները լրիվ վերացնեն, որ ես ու դու կարողանանք, ասենք, շաքար կամ բենզին ներկրել, ամեն մարդ ծեծող հաստագլուխ թիգնապաներին էլ համապատասխան տարիներով փակեն ճաղերի հետևում, ու տենց՝ շարունակաբար: Չնայած սենց թե նենց Ղարաբաղը ոչ մի ձև չեն կարող ծածկադմփոց անել: Նույն Սերժը ինչքան ներսից վախենալու ունի, էդքան (կամ ավել) էլ՝ դրսից:
    DIXI
    carpe noctem

  4. #4
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեժ, voter, թեժ :

    Կարծում ես՝ ինտելեկտուալին ժեռտվա կտա՞ն ... Դժվար ա ասելը: Ամեն դեպքում՝ Հայաստանի ներքաղաքական վիճակը ոչնինչ չի կարող այնպես ակտիվացնել, ինչպես Ղարաբաղի հարցը, ու թեժ աշունը, կարծում եմ, հիմնականում հենց դրանով ա պայմանավորված լինելու: Իսկ որ էս ամառային դադարը վերջանալու ա՝ կասկած չկա: Բայց օլիգարխ ու արդարություն խաղացնելով մախաթը պարկի մեջ չեն պահի: Հա էլ ինչ-որ տենց բաներ արվել են. մեկ գայիշնիկներն էին արդար ու ազնիվ, մեկ՝ հակակոռուպցիոն լոլոներ էին անում, ու տենց շարունակ: Բայց բոլորի դիմակն էլ ի վերջո տրաքել ա: Որտև եթե էդ քայլերը լուրջ ու նպատակային լինեին, ոչ թե ֆիկտիվ թոզփչոցի, սրանք իրանք իրանց դավաճանած կլինեին. ես որ չեմ կարծում, թե հիմիկվա ջոջերից ինչ-որ մեկը ընդունակ ա, ասենք, լուրջ հակակոռուպցիոն պայքար մղելու: Իսկ մի երկու օլիգարխ գծերից քցելուն մարդիկ նենց են նայելու, ոնց որ հեռուստացույցով նայում են «Որոգայթի» հերթական սերիան. մի քիչ կբամբասեն, մի քիչ կզարմանան ու կանցնեն առաջ: Ուրիշ հարց, եթե, ասենք, իշխանությունները օլիգարխիկ մոնոպոլիաները լրիվ վերացնեն, որ ես ու դու կարողանանք, ասենք, շաքար կամ բենզին ներկրել, ամեն մարդ ծեծող հաստագլուխ թիգնապաներին էլ համապատասխան տարիներով փակեն ճաղերի հետևում, ու տենց՝ շարունակաբար: Չնայած սենց թե նենց Ղարաբաղը ոչ մի ձև չեն կարող ծածկադմփոց անել: Նույն Սերժը ինչքան ներսից վախենալու ունի, էդքան (կամ ավել) էլ՝ դրսից:
    իհարկե Ոտրոգայթի օրինակը ճիշտ բերեցիր ու անկասկած ընդհամենը թԵԺան աշուն է լինելու, դրա համար էլ գրել եմ, ՏԱՔ, լավագույն դեպքում շոգ....

    Դա հեդթական թոզփչոցին է լինելու ինչպես ամբողջ ռուսասատնում է արվել ու արվում - հրապարակային խարազանում մի երկու խադարկովսկի, բերեզովսկի...

    Բայց իրական թեժություն, որ կարող է ստեղծվել անկասկած Ղարաբաղի հարցի կարգավորման պատճառովց, կրկնվեմ ռուսաստանին հիմա պետք չի այնպես, որ եթե լինի էլ ինչ որ բան լինելու է ներքին ռազբիրատի մակարդակի։

    Հնարավոր է, որ նույնիսկ դրա արդյունքում ԼՏՊ կարողանա իր իշխանությունը ընդլայնել, քանի որ նա ռուսների ու Պուծինի մոտ հայտնի է անտիբերեռովսկի ու անտիօլիգարխ լինելու հարցում ու այդ պայքարում նրան էլ ներառեն, որ այդ թատրոնին իրական կրքեր ներշնչեն, մարդիկ չհասկանան իրականում ինչով է այդ հերդական «Որոգայթը» ավարտվելու։

    ՈՒ քանի դեռ բոլորը գամված կլինեն հեռացույցին հերդական սերիան նայելու Թուրքերի հետ մերձեցման, Արցախի հարցի շուտափույթ լուծման հարցը ծածկադմփոցի կանեն, կհանգստացնեն։

    Հիմա ԱՄՆն շտապում է Արցախի հարցը լուծել, կարևոր չի ոնց կարևոր չի ում օգտին, բայց կարևորը, որ Ռուսաստանին զրկի կամ Հայերի կամ ադրբեջանցիների ընգեր լինելուց, քանի որ ինչ լուծում էլ լինի մեկն ու մեկը նեղանալու ա Ռուսասատնից ու գնա ԱՄՆի մոտ։

    Վախենամ մենք ենք նեղանալու, քանի որ Ռուսները վատագույն դեպքում, որ տեսնեն ճար չունեն էլի ու էլի հայերին են քցելու, քանի որ Բաքվից գոնէ միքիչ գազա, նավթա ու դեպի Իրան ճանապարհ ա կպոկեն, մեր ֆոռպոստից իրանց մենակ տնտեսական վնասներ են կրում։

    Թեմայից չշեղվեմ - քնի որ հարցը հայ ժողովրդին թեմայից շեղելու մասին է, որի համար շուտով թատրոն սկսվելու է հայաստանում «Որոգայթ-reloaded»,ընդհուպ մինչև գյուլլոցի հնարավոր է գնան...

  5. #5
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քոչարյանն անցնում է գրոհի

    Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է առաջիկայում լուրջ գրոհի անցնել: Սույն լուրերը հաստատելու են գալիս մոսկովյան մեր աղբյուրներից ստացված խիստ ուշագրավ տեղեկությունները:
    Նախ, երեկ իշխանական շատ բարձր օղակներից մեզ լուրեր հասան այն մասին, որ նախօրեին գիշերը օլիգարխները եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հավաք են արել: Ըստ նույն աղբյուրներից ստացված տեղեկությունների, քննարկվել է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը: Մեր աղբյուրները պնդում են, որ հավաքվածները շատ վճռական են եղել եւ նշել են, որ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, ապա իրենք այլ քայլեր կձեռնարկեն: Ըստ նույն աղբյուրների, հավաքվածները խոսել են Ռոբերտ Քոչարյանին քաղաքականություն վերադարձնելու մասին: Ավելին, խոսվել է պրոցեսը հենց առաջիկա օրերին սկսելու մասին: Սրան զուգահեռ, Մոսկվայից մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ Քոչարյանը իշխանության վերադառնալու հատուկ պլան ունի, որը ներկայացրել է նաեւ ռուսներին: Ինչպես փոխանցում են Մոսկվայի մեր աղբյուրները, Քոչարյանը մշակել է պլան, որի իմաստը հետեւյալն է. օգտագործելով այն մեղադրանքները, որ Սերժ Սարգսյանը զիջումների է գնում Ղարաբաղի հարցում, Քոչարյանը ոտքի է հանելու իր ամբողջ թիմը: Ռուսներին ներկայացվել է, որ հավաքագրման (վեռբովկայի) աշխատանքներ են տարվում նաեւ ՀՀԿ-ի շրջանակներում, վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ խոստացել են, որ եթե վերջինս անցնի իրենց կողմը կամ գոնե չեզոք լինի, օպերացիայի ավարտից հետո նրան կվերադարձնեն Կենտրոնական բանկը: Տիգրան Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների, երեք օր ժամանակ է խնդրել, որ մտածի: Մեր տեղեկություններով, վարչապետը լուրջ մտահոգություններ ունի իր անվտանգության համար եւ դրա համար է տատանվում: Ըստ նույն աղբյուրների, սակայն, Քոչարյանը եւ նրա թիմը լուրջ մտահոգված են, որ «օպերացիայի» արդյունքում կարող է ընտրությունների անհրաժեշտություն առաջանալ: Ու հաշվի առնելով այն, որ կա ուժեղ ընդդիմություն, որի դեմ պայքարելը դժվար է, որպես պլան Ա, ուզում են պարտադրել Սերժ Սարգսյանին, որ Ռոբերտ Քոչարյանին նշանակի վարչապետ: Իսկ դա նրանք կարող են անել Ազգային ժողովի մեծամասնությանը տանելով իրենց կողմը եւ ստեղծելով մի վիճակ, երբ իշխանության մեծամասնությունն իրենց կողմն է, եւ ընտրություններ անելու անհրաժեշտություն չկա: Այս պլանը, Քոչարյանը, ըստ մեր մոսկովյան աղբյուրների, ներկայացրել եւ լոբբինգ է արել Մոսկվայում` աջակցություն ստանալու ակնկալիքով: Ներկայացրել է, որ արդեն ՀՀԿ-ի կեսն իրենց կողմն է, որ շատ շուտով Ղարաբաղը ոտքի են հանելու եւ որ արդեն բավականաչափ մարդկանց են «վեռբովկա» արել ուժային կառույցներում: Ասել է նաեւ, որ եթե Սերժ Սարգսյանը ինչ-որ պատճառով հրաժարական տա կամ ստիպված լինեն նրան հրաժարականի տանել, նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հակառակորդը կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում իրենք կհաղթեն` օգտագործելով իրենց հսկայական կապիտալը: Հասկանալով, սակայն, որ այս պնդումը մեծ թերահավատություն է առաջացնում ռուսների մոտ, Քոչարյանը ռուսներին փորձել է համոզել, որ իրենց առաջնային պլանը Սերժ Սարգսյանին անգլիական թագուհու կարգավիճակով պահելն է: Ի դեպ, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ սույն պլանը օրեր առաջ Ղարաբաղում քննարկել են Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Արկադի Ղուկասյանը: Վերջին օրերին բավական ակտիվացել է նաեւ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որ համարվում է Սերժ Սարգսյանի ոխերիմ թշնամին: Մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ Բաբայանն այս օրերին գտնվում է Իրանում եւ հանդիպումներ ունենում Իրանի բարձրաստիճան զինվորականների հետ ու նրանց հետ խոսակցություններում հավաստիացնում, որ շատ շուտով Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվելու է պաշտպանության նախարար: Մի խոսքով, Քոչարյանը շատ լուրջ է տրամադրված: Մեր աղբյուրները չեն բացառում անգամ, որ գործընթացը սկսվի Ազգային ժողովի հենց առաջիկա քառօրյայում (քառօրյան սկսվում է մայիսի 17-ին): Մոսկովյան մեր աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվել տպավորություն թողնել իր ներկայացրած հեռանկարով. Մոսկվայում նրա վերադարձին դեմ են, քանի որ նրան համարում են խիստ կոռումպացված, եւ կարծում են, որ նրա վերադարձը Մոսկվայի համար ավելորդ խնդիրներ կարող է հարուցել: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է այս ամենին, եւ բոլորովին պատահական չեն Քոչարյանի թիմի, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի եւ նրա թիմի դեմ սկսված լայնածավալ հարձակումները: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի միջեւ ծանր խոսակցություն է եղել, որի արդյունքում Խաչատրյանը խոստացել է հրաժարական տալ: Հիշեցնենք` խոսակցությունը վերաբերել է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության շրջանակներում օլիգարխների մոտ ստուգումներ անցկացնելուն: Ըստ իշխանական հավաստի աղբյուրների, պետեկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է լայնածավալ ստուգումներ սկսել Գագիկ Ծառուկյանին եւ նրա թիմակիցներին պատկանող ձեռնարկություններում եւ մանրակրկիտ ներկայացնել այդ ստուգումների արդյունքները: Տիգրան Սարգսյանը դա, բնականաբար, արել է Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ: Ծառուկյանին թուլացնելուն զուգահեռ, ինչպես տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը եւ նրա փեսան` Միքայել Մինասյանը փորձում են ՀՀԿ-ն համալրել երիտասարդ կարիերիստ ջահելներով: Մի խոսքով, երկու կողմն էլ (Քոչարյան-Սարգսյան) տրամադրված են շատ վճռական:

    Լուսինե Բարսեղյան - Մայիս 14, 2010

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Քոչարյանն անցնում է գրոհի
    Մի խոսքով, երկու կողմն էլ (Քոչարյան-Սարգսյան) տրամադրված են շատ վճռական:
    շատ հետաքրքիր է… շաաատ հետաքրքիր
    սինխրոն ձևի, այն ժամանակ, երբ ընդիմադիր հորջորջվող Լևոնը վերջին հրապարակային ելույթում քարոզում էր ոտանավոր կարդալ քաղաքականություն տեղը, ու չամադանը լցրած թռավ ԱՄՆ, երևի տղու թուշը պաչելու /բայց դա կարևոր չէ/, հայ պայծառամիտ քաղաքական էլիտան պլեյբեյին զվարճացնելու ու զբաղեցնելու ու ամենակարևորը ՝ կառավարելու նոր ինտրիգներ է մշակում: այս անգամ մեկ այլ սիամական զույգի Սերժ- Քոչ հակամարտության խաղարկությունը :
    նախորդները՝ գուռու Լևոնի ու իր սիրելի աշկերտներ ՝ Քոչի մի կողմից ու Սերժի մյուս կողմից "հակամարտությունը" մտավ իր ավարտական փուլ ու այդ խաղարկությունը ավարտվեց:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սոցիալիզմը որպես քաղաքական մոդել Հայաստանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 14.12.2016, 06:44
  2. Պոեզիա. Աշուն
    Հեղինակ՝ Լուսինե Ալես, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.12.2012, 20:05
  3. Կարո՞ղ է որևէ քաղաքական ուժ փոխել իրավիճակը Հայաստանում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 20.01.2009, 04:10
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. Աշուն էր…...
    Հեղինակ՝ Devushka_noch, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 11.02.2007, 18:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •