User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

  1. #16
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր տեղեկություններով` ՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը եւ մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում` հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի եւ փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաեւ ՀՀ պաշտոնյաներ:

    ՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, եւ կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկել են 32 անուն: Մեր տեղեկություններով, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել: Սակայն, ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են, որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են: Մեր տեղեկություններով, ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետեւյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան («Նեմեց Ռուբո») եւ Լեւոն Սարգսյան («Ալրաղացի Լյովիկ»), ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան («Լֆիկ Սամո»), ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: Ըստ մեր տեղեկությունների, ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել, քանի որ ի սկզբանե բացառել են, որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել:
    http://www.armtimes.com/18188
    Հեռախոսազրույց Պուտինի հետ
    15:49 | Հոկտեմբեր 14, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

    Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

    Օգտվելով առիթից` Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և հաջողություն մաղթել Ռուսաստանի տնտեսության վերելքի ուղղությամբ կատարվող լայնամասշտաբ ձեռնարկումներին` համոզմունք հայտնելով, որ բարեկամ Ռուսաստանի տնտեսական հզորացումը նաեւ զարգացման լուրջ ազդակ է Հայաստանի տնտեսության համար:

    Հայաստանի Նախագահը եւ Ռուսաստանի վարչապետը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգային խնդիրներ:
    Աչքիս սրանք իրար հետ կապված դեպքեր են ու սերժանտենրի վիճակը պալաժենիա, չեմ կարծում թե ռուսները տենց հանգիստ կարող է հանդուրժեն օլիգարխիա հաբռգում իրենց «գավառներից» մեկում ինչպիսինն է դարձել Հայաստանը...
    Կարծում եմ Պուտինը այդքան հաճախ չի զանգում ուրիշ պրեզիդենտների, չէ որ նա վարչապետ է իսկ դիպլոմատիկ կարգ ու կանոն կա, պերզիդենտը պրեզիդենտի հետ պիտի շփվի...

    Ինձ թվում է պուտինը զանգել է հաշվետվություն պահանջի թե ինչու է Հայաստանը բարձր մակարդակով հովանավորում ռուսաստանում քրեականներին – халоп чё за бардак у тебя дома, наведи порядок....

    Հավանական է,որ ԼՏՊ սրա մասին է խոսելու վաղը հանրահավաքում...

  2. #17
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան հասականում եմ, գնալով ինտենսիվանում են ներռեժիմային անհամաձայնությունները իսկ ժողովուրդն էլ համբերությունից սկսում է դուրս գալ,քանի որ սոցիալական վիճակը գնալով վատթարանում է - արդեն աշխատավարձերն սկսել են չվճարել, աշխատողներին կրճատել, բյուջեյի ծակերը լրացնելու համար սեփական ծնյալներին ստուգելով բացահայտում են...

    Բայց ամենահետաքրքիրը, այն է, որ ԱԳ նախարարը մեկ էլ հիշել է «երեխաներին» թե Ալիեվա ամոթ չի անում երեխեքի դեմ կանգնում պատերազմով է վախացնում - միջազգային ատյաններ ուր էք նայեք պատերազմա ուզում Ալիեվը։

    Իրականուն նպատակը, համբերության բաժակը լցված հայ ժողովրդին վախեցնելն է, որ «հեն ա գելը ու գազանը թուր ու դանակ են սրում գան մեզ մորթեն, մենք սերժանտա-ռոբոտական ռեժիմը, որ կործանվի գալու են թուրքերը մեզ մորթեն, պատերազմ ա սկսվելու...» Վախ մամա ջան ինչ պրիմիտիվ են....

    Չեմ զարմանա, եթե նույնիսկ ծայրահեղ հուսահատության վիճակը գիտակցելով, սերժանտները իրենց պախանին խնդրել են, նա էլ համաձայնվել է, Աիեվին քսի տա, թուր ճոճի, որ հայ ժողովուրդը մեկել չմտածի սերժանտա-ռոբոտների գլխին Կիրգիզստան սարքի, դնի սախին գյուլլի...

    Հուսամ հայ ժողովուրդը համ սրանցից ազատվելու դուխ կունենա, համ էլ չի թույլ տա պրովոկատորներին ներքաշել Հայաստանը ավանտյուրաների մեջ։ Որ ծայրահեղությունների գնացող ու հանուն իշխանությունը պահելու համար սեփական ժողովրդի գլխին ինչ ասես սրանք սարքող են, պարզ է կարծում եմ բոլորին, ով հասկանում է Մարտի 1ի դեպքերի էությունը...

  3. #18
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ զորավարժությունները պատասխան են սահմանի մյուս կողմում հնչող սպառնալիքներին
    Վերջին շրջանի հայտարարությունները ու լեզվակռիվը ալիեվների հետ պատերազմի թեմաներով, միայն ծիծաղ է առաջացնում, երբ հասկանում ես, որ արտաքին ուժերի դժգոհությունը Հայաստանում տիրող վիճակից ու իշխանության կորուստի վտանգը հայաստանյան ռեժիմը փորձում է կոմպենսացնել, շանտաժի ենթարկելով բոլորին ներառյալ սեփական ժողովրդին, պատերազմի վերսկսկման վտանգների մասին պրոպագանդիստական ելույթներով...

  4. #19
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամերիկահայն, եվրոպահայն ու հայաստանի հայն զրուցում են հանդուրժողականության մասին։
    Ամերիկահայ – հոս հանդուրժող են այնքան, որ հաշմված, առանց ոտքի մարզիկին թողնում են օլիմպիադայի մասնակցի,
    Եվրոպահայ – մեր մոտ այնքան հանդուրժող են, որ առանց ձեռքերի մարզիկին թույլ են տալիս լողի մրցումների...
    Հայաստանահայ – մեզ մոտ այնքան հանդուրժող են, որ անուղեղների թողնում են երկրի կառավարմանը մասնակցեն...

  5. #20
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն օրերս դարձել է ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի անդամ:Մինչ այդ նա ԱԺ Կրթության եւ գիտության հարցերով հանձնաժողովի կազմում էր, եւ քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս փոքր խմբակցությունների պատգամավորներին լինել միանգամից երկու հանձնաժողովի անդամ, տիկին Բիշարյանը որոշել է մաս կազմել նաեւ Եվրոինտեգրացիայի հանձնաժողովին:

    Մեր ունեցած տեղեկություններով, նա այս որոշումը պատահական չի կայացրել: Բանն այն է, որ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության արդյունքում ԲՀԿ-ն հնարավոր է ստիպված կլինի դուրս գալ կոալիցիայից եւ վայր դնել պորտֆելները: Ուստի հիմիկվանից ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողով է գործուղել Հեղինե Բիշարյանին, որպեսզի այդ սցենարի դեպքում, երբ հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հրաժարական ներկայացնի, այդ պաշտոնն անցնի ՕԵԿ-ին:

    Նշենք նաեւ, որ մինչ այս ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովում ՕԵԿ-ը պատգամավոր չուներ:
    Պտրաստվըմ են մատաղ - առավաել ևս եթե հաշվի առնենք որ վերջերս ինչ որ Populus հարցումային բյուրոի ի հայտ գալը, որ կապուտ եկրինք ա խոստանում բարգավաճողներին, չնայած բացի ԲՀԿից այս Populusի վերլուծությունը ոչ մեկի Populusին չի....

  6. #21
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախագահ Սերժ Սարգսյանի հինգշաբթի օրվա հրամանագրով Գեւորգ Դանիելյանը ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից` պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

    Դանիելյանի պաշտոնանկության մասին կառավարության նիստում հայտարարեց նաեւ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը մանրամասնեց, որ արդարադատության նախարարը չի կատարել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարին էթիկայի կանոնները խախտելու համար հրապարակային պատժի ենթարկելու իր հանձնարարականը:

    Գեւորգ Դանիելյանը որպես արդարադատության նախարար պաշտոնավարում էր 2007 թվականի հունիսից` մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո:

    Արդարադատության նախարարի պաշտոնը կոալիցիայի շրջանակներում հատկացված է Հանրապետական կուսակցությանը:
    http://www.azatutyun.am/content/article/2243149.html
    Աչքիս կամ Wikileaksի նոր փաստաթղթերին ընհառաջ պատրաստվում են կամ ռազբիրատն սկսվելա...

  7. #22
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ենթադրություն էլ, կարծում եմ քաղբանտարկյալներին բաց թողնելը կապված է սերժանտների վաղուց պլանավորված այս հակաօլիգարխական արշավի հետ ու մի քանի ճակատներում կռիվ անելուց խուսափելու համար փորձում են ընդդիմության լարվածությունը իրենց դեմ թուլացնել...
    Օլիգարխա-քրեականա համակարգը իր հերդին, ներկա բացակա է արել վերջերս, փորձելով հասկանալ ով որ կողմից է կռվին մասնակցելու...
    Շաբաթ օրը Երեւանում քաղաքի թաղային հեղինակությունների աննախադեպ հավաք է եղել: Նախաձեռնողը եղել է Թոխմախի Մհերը, այն տեղի է ունեցել նրա եղբորը պատկանող «Արգիշտի» ռեստորանում՝ Էրեբունիում: Այստեղ են հավաքվել մայրաքաղաքի մոտ 300 հեղինակություններ՝ բոլոր համայնքներից: Ներկա են եղել Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Էդուարդ Մադաթյանը, Գագիկ Բեգլարյանը եւ շատ ուրիշներ: Տեւել է մոտ 6 ժամ: Ուշացումով եկել եւ մոտ մեկ ժամ մնացել է նաեւ Հովիկ Աբրահամյանը: Գագիկ Ծառուկյանը հավաքին չի հրավիրվել:

    Սեղանակիցներն առաջին կենացը խմել են հանրապետության նախագահի համար: Բաժակաճառ է ասել նաեւ քաղաքապետը, ով, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել հեղինակություններին՝ իր ընտրությանը նպաստելու համար: Հավաքի պաշտոնական բացատրությունն այն է, որ հեղինակությունները որոշել են խոշոր խնդիրներ ծագելու պարագայում հարցերը լուծել խաղաղ՝ քննարկումների ու փոխադարձ զիջումների ճանապարհով:

    Սակայն իրականում սա մի տեսակ «գողերի սխոդկայի» նման մի բան է եղել, որը նմանվել է իրար իրավունքները ճանաչելու եւ իրար հարգելու արարողության: Սակայն ներկաներից ոմանց մոտ կարծիք է ձեւավորվել, թե հավաքի բուն իմաստն այն է, որ Մհեր Սեդրակյանը ցանկանում է իշխանություններին ցույց տալ, որ միայն ինքը կարող է մի կանչով իր հարկի տակ հավաքել եւ հրահանգներ տալ այս անձանց: Իսկ որ այս զանգվածն է երկրի համար վճռական պահերին եւ հատկապես ընտրությունների ժամանակ որոշիչ դեր խաղացողը՝ ոչ ոք կասկած չունի:
    http://www.hraparak.am/2010/12/07/to...chi-hravirvel/

    Տողերի արանքում կարդալով, կարելի է հասկանալ, որ խաղաղ ու փոխադարձ զիճումներով ճանապարհներ գնալը, նշանակում է, պատվեր է եկել սերժանտներից, թե մի քանի ձի, թիղ էշ պիտի զոհ տրվի, թե չէ թագավորին Մոսկվայից մատ անելու վտանգ կա։
    Որոշել են ով ինչքան պիտի ՄՈՒԾՎԻ ու ով վաաբշե պիտի ջիպից ԻՇՆԻ մնացած ճամփեն ոտով գնա...

    Քաղաքապետը, ԻՇՆՈղներից է ստացվել ու հաջորդ օրը ինչպես արդեն շատերը գիտեն ջիպավորից ոտավոր է դառել...
    Արդարադատության նախարարը նույնպես Իջացրել են...
    Ծառուկյանին ու բարգավաճիստներին երևի մուծող են դարձնելու, դրանից էլ նրանք արդեն վաղուց ոչ մեկի հետ չունեն....
    Վերջին խմբագրող՝ voter: 10.12.2010, 19:55:

  8. #23
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ենթադրություն էլ, կարծում եմ քաղբանտարկյալներին բաց թողնելը կապված է սերժանտների վաղուց պլանավորված այս հակաօլիգարխական արշավի հետ ու մի քանի ճակատներում կռիվ անելուց խուսափելու համար փորձում են ընդդիմության լարվածությունը իրենց դեմ թուլացնել...
    Օլիգարխա-քրեականա համակարգը իր հերդին, ներկա բացակա է արել վերջերս, փորձելով հասկանալ ով որ կողմից է կռվին մասնակցելու...
    http://www.hraparak.am/2010/12/07/to...chi-hravirvel/
    Տողերի արանքում կարդալով, կարելի է հասկանալ, որ խաղաղ ու փոխադարձ զիճումներով ճանապարհներ գնալը, նշանակում է, պատվեր է եկել սերժանտներից, թե մի քանի ձի, թիղ էշ պիտի զոհ տրվի, թե չէ թագավորին Մոսկվայից մատ անելու վտանգ կա։
    Որոշել են ով ինչքան պիտի ՄՈՒԾՎԻ ու ով վաաբշե պիտի ջիպից ԻՇՆԻ մնացած ճամփեն ոտով գնա...

    Քաղաքապետը, ԻՇՆՈղներից է ստացվել ու հաջորդ օրը ինչպես արդեն շատերը գիտեն ջիպավորից ոտավոր է դառել...
    Արդարադատության նախարարը նույնպես Իջացրել են...
    Ծառուկյանին ու բարգավաճիստներին երևի մուծող են դարձնելու, դրանից էլ նրանք արդեն վաղուց ոչ մեկի հետ չունեն....
    ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ

    Երկիր թերթը գրում է, թե իշխանության վերին էշելոններում, ինչպես երևում է, կադրային փոփոխությունների թափանիվը արագություն է հավաքում։ Ըստ շրջանառվող լուրերի, Երևանի քաղաքապետի և արդարադատության նախարարի պաշտոնանկությանը հետևելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, մի շարք նախարարների, ինչպես նաև ուժային կառույցների որոշ ղեկավարների հեռացումը։

    Այս փոփոխությունները, ըստ նույն աղբյուրների, նախագահ Ս. Սարգսյանը մտադիր է անել անմիջապես Մոսկվայից վերադառնալուց հետո։ Դրան զուգահեռ, պաշտոններից կազատվեն ավելի ցածր պաշտոն զբաղեցնող բոլոր այն անձինք, ովքեր չեն տեղավորվում Բաղրամյան 26 հասցեում մշակված կառավարման բուրգի տրամաբանության մեջ։

    Սովորաբար մասսայական կադրային զտումներ արվում են այն ժամանակ, երբ իշխանությունն իր ներսում հեղաշրջման կամ դավադրության վտանգ է տեսնում։ Կարծես այս տարբերակը բացառվում է։ Իսկ գուցե ամեն ինչ ընթանում է դեպի նոր ընտրություններ, գրում է թերթը:
    http://lragir.am/armsrc/country41781.html

  9. #24
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին նախարարա, ոստիկանապետային ձևափոխումները իշխանությունում ու դրա շնորհիվ Քոչարյանի վստահելի մասսամբ նույնիսկ համագյուղացի տղեքի իշխանության կարևոր լծակներում տեղավերվելը թույլ է տալիս ենթադել, որ նա փորձում է նախապատրաստվել վատագույնի, որ ՍՍն ստիպված է լինելու հրաժարական տալ քանի որ ԱՄՆի ու Ռուսաստանի պահանջները չի պատրաստվում կատարել, զբաղվել կոռուպցիայի դեմ պայքարելով ու Արցախի հարցում զիճումների գնալ...

    Նման իրավիճակում Քոչարյանին ու իր շքախումբին ապահովվություններ են պետք, թալանածից չզրկվելու համար, որը ապահովվելուց հետո միայն ՍՍին հանգիստ կթույլատրեն հրաժարականանալ...

    Անհրաժեշտության դեպքում նոր նախագահական ընտրություններին մասնակցելը Քոչարյանը ապահովվելու է իր բարգավաճական ռեսուրսներով որն էլ փորձում են ներկայացնել որպես իրական ամեն տեղ 50+1 տոկոս հավաքելու պոտենցիալի մասին խոսելով... Բարգավաճականները փորձելու են հանդես գալ որպես ընդիմադիր ու այլընտրանքային ՀՀԿին ու կարծես թե տարբեր թիթիզություններ արդեն սկսել են անել...
    http://lragir.am/armsrc/country42078.html

  10. #25
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍՍի ելույթից
    Այստեղ ուզում եմ անդրադառնալ այն ասեկոսեներին, այն խոսակցություններին, որ վերջին շրջանում պտտվում են որոշ քաղաքական շրջանակներում, թե իբրև ես վերջնագիր եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Եվ, ղեկավարվելով իրենց տրամաբանությամբ` իրենց իսկ ժարգոնով ասած, փորձում են թասիբի գցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և կոնկրետ Գագիկ Ծառուկյանին: Բոլորիդ է հայտնի, որ ես երբեք որևէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ` իմ գործընկերների հետ: Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օրինաչափ է, և հակառակը ենթադրել` պարզապես անտրամաբանական է:
    http://lragir.am/armsrc/country42101.html
    ՈՒղիղ ասած, այդ ՏՂԱ, ՊԱՀԱՆՋ ա պահանջ, ինչ վերջնագիր ինչ բան, ասել ենք պիտի անես...

  11. #26
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անուշ Սեդրակյանն Նարինե Դիլբարյան բանավիճումը հետաքրքիր է ու բվական իրական...
    http://www.azatutyun.am/video/14054.html
    Մի քանի հետաքրքիր մտքերի հանգեցրին
    -ՕԵԿին են փորձում սարքել արժեք ու ձայներ գողանալ և ոչ թե Բարգավաճիստներին, քանի որ վերջիններից սերժանտները վախենում են, որ եթե դրանց ուղարկեն ՀՀԿին զուգահեռ ու ՀՀԿից անկախ ձայներ հավաքելու, այն ձայները, որ ընդիմությանը չեն ուզում ընտրել բայց և ՀՀԿին չեն ուզում, ապա այդ կերպ կարող է բարգավաճիստները մեկել ու ՀՀԿից ավելի ձայներ հավաքեն, կամ այնքան շատ հավաքեն, որ ՀՀԿն վատ վիճակում հայտնվի...

    -Ընդիմադիր դաշտում ՀԱԿի շուրջ հավաքված ուժերը չեն կարողանալու զուտ գաղափարական պայքարում հաղթել, քանի որ դրա համար գաղափարախոսությունից բան հակացող ընտրազանգված է պետք, ինչը չկա։ Ապաշնոհր, անկիրթ ու անգրագետ մասսաները ժողովրդի մեջ մեծամասնություն են կազմում, որոնց կյանքի գոյատեվման մի փոր հացի կարոտ պահելով քարշ են տալիս օրից օր այսորվա սերժանտա-հաբռգածները իսկ դրանք չեն էլ գիտակցում, ով է իրենց այդ չարքաշ կյանքի պատճառը ու հավերժ փրփուներից են կախվում, հավատում ու թույլ տալիս իրենց խաբել...

    -շատերշ չեն հավատում հայ ժողովրդի ինքնագիտակցության վերականգնմանը ու 88ի նման ինչ որ մի շարժման ստեղծմանը, քանի որ գաղափարախոսություններով ապրող մարդիկ ասպարեզից ու ամեն բնագավառից հեռացված են ու փոխարինված որովայնի ու փողի համար գոյատևողներով։ Ամենավառ օրինակը ոստիկանա-դատական-դատախազական-անվտանգության համակարգն է, որը փողով ամեն օլիգարխի համար օրենք կարող է խաղտել ու թքած ունեն անգամ ազգային անվտանգության վրա, կարևորը շատ մուծվեն, ամեն ինչի պատրաստ են - բնությունը այլանդակել, մարդասպանների ու պեդոֆիլների պաշտպանել, ազատ արձակել

  12. #27
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենացները քաղցրանում են

    Ծառուկյանը ասում է ՀՀԿին ով ուզի կարա ամեն ձև ունենա, օրինակ մարնի տարբեր մասերի, հոգնաների սիրահար Քոչարյանը որ ուզի ՀՀԿին անի...
    Կարճ ասած Քոչարյան ուզում ես կուսակցություն գնա հենա ՀՀԿից օգտվի...

    Հիմա կամ կամպրամատը կլցվի բլոգերների, բոգներներն ու Ծառուկյանից Լուժկով կսարքեն, քանի որ Խոդորկովսկու մակարդակի չի քաշում կամ ՀՀԿն չի արձագանքի, որ ամեն կղղանքի ջրի երես դուրս գալու ու քննարկվելու առիթ չտա...
    http://lragir.am/armsrc/comments43528.html
    Վերջին խմբագրող՝ voter: 01.02.2011, 02:04:

  13. #28
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևում է Մոսկվա գնալ գալուց հետո Քոչարյանը դուխ ա առել ու փորձում ա հասկացնել իր վերջին Մեդիամաքսի հարցազրույցով, որ առանց իրան հարցնելու ոչ մի խաղեր տվող չի լինելու Հայաստանում։
    Համ ԲՀԿն ա իրանը. համ ՀՀԿն ա իրանը ու որ ինքը ոնց ուզի ուր ասես կմտնի։

    Բայց դե ինքը "լավ" տղայա թողելու ա ուրիշները մտնեն, ինքն էլ կողքից թույլ ա տալու, կամ չի տալու, կամ թողելու ա որ ուրիշը Սերժ Սարգսյանը իրա անունից թույլ տա։ Բայց թե ով ուր պիտի մտնի, մեկ առ մեկ կամ ցուցակներով որոշողն ա լինելու ինքը...
    Սկզբունքայնորեն Ծառուկյանի «Քոչարյան առբիտր»ասածը հիմա պարզ ա դառնում, որ դա Քոչարյանի ասածն ա եղել ուղղակի չի ստացվել չերեզ քաղաքական մտքի տիտան Ծառուկյան միտքը հասկացնել, թե Քոչարյանը մտադիր չի դուրս գա քաղաքական տռաս, ինքը փողի գործ ա անում, բայց մեկա ինչ քաղաքական տռասում լինում ա արվում ա իրա որոշելով ու տենց պիտի արվի - պուտինի ջանին մատաղ լենք։

    Այսպես ասած հայաստանյան Պուտին ա խաղում Քոչարյանը ու որ հանկարծ մեկնումեկը չերազի Քոչարյանից անկախ խաղեր տալու մասին, գնացել ա մոսկվայից «տղեքի դաբրոն ա» ստացել...

    Սերժանտներն ատբոյ են լինելու ու էլ չեն թփրտալու, արդեն հենա ՀՀԿն «Քոչարյանի հետ արդյունավետ համագործակցության ու շնորհակալության» մասին ա զառանցում։

    Բազմապալատ մալատ ԱԺ, արտահերդ ընտրություններ, ֆլան ֆստան չի լինելու, բոլորը շարք կանգնած, ցուցակներով գնալու են դաբրո ստանանան Քոչարյանից ներառյան Սերժ Սարգսյանը թույլատրություն էլի միքիչ պրեզիդենտ պլստալու համար։ Դա հիմանակնում արվելու է Մեդվեդեվին հասկացնելու համար, որ եթե բանի տեղ են դնում, պրեզիդենտ են քեզ դնում չպիտի հաբռգես երևակայես, թե կարաս հիմա ինչ ուզես անես....
    Վերջին խմբագրող՝ voter: 09.02.2011, 18:11:

  14. #29
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոտեր ջան, թեմադ չի հնացե՞լ մի տեսակ, կամ գոնե վերնագիրը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #30
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոտեր ջան, թեմադ չի հնացե՞լ մի տեսակ, կամ գոնե վերնագիրը:
    ապեր, ներդաշնակությունը չի՞ ես խախտում…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (10.02.2011)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սոցիալիզմը որպես քաղաքական մոդել Հայաստանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 14.12.2016, 06:44
  2. Պոեզիա. Աշուն
    Հեղինակ՝ Լուսինե Ալես, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.12.2012, 20:05
  3. Կարո՞ղ է որևէ քաղաքական ուժ փոխել իրավիճակը Հայաստանում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 20.01.2009, 04:10
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. Աշուն էր…...
    Հեղինակ՝ Devushka_noch, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 11.02.2007, 18:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •