User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

    Ինչ է իրականում լինելու աշնանը Հայաստանում։

    Կարծում եմ , որ Արցախի հարցն այդքան արագ չի բացահայտվելու, որ վնասի սերժանտներին, նրանք դա դեռ երկար են ձգելու ինչը իրենց տերերին ռուսաստանում նույնպես շահավետ է - ձգել էլի մի քանի տարի, քանի իրենց տղեն է իշխանությունում։

    Բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ այդքան ժամանակ ձգելու համար սերժանտներին ինչ որ բան պետք է փոխարենը ներկայացնել եթե ոչ հայաստանցիներին, որոնց կարծիքի վրա իրենք հաստատ թքած ունեն, բայց գոնէ սփյուռքին։

    Այսինքն սերժանտների «ազգիս համար» գործիչ լունելը ուրիշ մեթոդներով պիտի փորձեն ապացուցել։ Այսօր հանդիպեցի «նախապատրաստական» մի հոդվածի իրվունք դե ֆակտոում, որը կարծում եմ լինելով սերժանտական, «ընդվզող» սերժանտականներից է ու նրանց միջոցով ուրվագծում են, նախախատրաստում են հայ հասարակությանը «շոգ» աշնանը, երբ սերժանտերը պիտի փորձեն այն մեթոդները, որոնք կիրառել է Պուծինը իր վարկանիշը «ազգի փրկչի» կարգավիճակի բարձրացնելու համար, այն է պայքա օլիգարխների դեմ....

    14/08/2009 Քոչարյանական օլիգարխի երազը
    ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ԿԱՐՈՏԱԽՏ
    Մեր հավաստի աղբյուրի պնդմամբ, արտասահմանում իր ամառային հանգիստն անցկացնող հայաստանցի օլիգարխներից մեկը, նույնիսկ դրսում, չի կարողացել դիմանալ առանց հայկական միջավայրի հետ «ջերմ շփման»։ Ճոխ խնջույք է կազմակերպել ու հրավիրել բազմաթիվ սփյուռքահայերի։ Քեֆ-ուրախության ընթացքում հայրենի օլիգարխը վերհիշել է «անցած-գնացած լավ ժամանակները», երբ երկիրը կառավարում էր Ռոբերտ Քոչարյանը, որի հավատարիմն է եղել ուղն ու ծուծով։
    Անիծյալ խմիչքը, ինչպես լինում է նման դեպքերում, արել է իր գործը. օլիգարխը գինովցել է, հիշել հին դարդերը և, տուրք տալով հոգում կուտակվածին, հանդես եկել հրապարակային խոստովանությամբ։ Նա սփյուռքահայ հայրենակիցներին հավաստիացրել է, թե հայաստանյան օլիգարխների բացարձակ մեծամասնությունը` չնչին բացառությամբ, շատ դժգոհ է Սերժ Սարգսյանից։ Սփյուռքահայ մեծահարուստներից մեկի միամիտ հարցին, թե ինչի՞ց եք դժգոհ, օլիգարխը չի դիմացել ու վերջնականապես բացել է «սիրտը», հայտարարելով, թե Քոչարյանի ժամանակ իրենք ապրում էին ուզածի պես, անում իրենց ուզածը։ Ավելին, ըստ օլիգարխի. «Էն ժամանակ բոլորն էլ լավ էին ապրում, տնտեսական աճ էլ կար։ Հիմա սաղիս կյանքն էլ մի բան չի։ Սերժը վարչապետ նշանակելուց ոչ մեկիս կարծիքը մի հատ չհարցրեց էլ, ըտենց բան Քոչարյանի ժամանակ չկար»։
    «Գրադուսը» բարձրանալուն զուգահեռ հայաստանցի օլիգարխն ավելի ու ավելի է ոգևորվել ու, որպես խոշոր գաղտնիք, տեղյակ պահել հավաքվածներին, որ Քոչարյանը բոլորովին էլ վերջնականապես չի հեռացել։ «Այ, կհասնենք տարեվերջին», ու երբ ներկա կառավարությունը մինչև կոկորդը կհայտնվի համապատասխան հոտ արձակող զանգվածի մեջ, «այդ ժամանակ էլ Քոչարյանը հետ կգա իբրև վարչապետ, ու ամեն ինչ կրկին տեղը կընկնի»։
    Հեքիաթանման այս պատմությանը մենք էլ չէինք հավատա, եթե չիմանայինք մեր ժամանակակից «պետաքաղաքական ու տնտեսական էլիտայի» հոռի բարքերը։ Այսինքն, խնդիրն այն չէ, որ մարդիկ վատ են ապրում, ժողովրդի մաշկը քերթելով հարստացած որևէ օլիգարխ ինչպես տերպետրոսյանական, այնպես էլ քոչարյանական ու ներկա ժամանակներում որևէ բանի պակաս չունի։ Մարդիկ դժգոհ են, որ չեն կարողանում ուզածի պես ապրել և իրենց ուզածն անել։ Այսինքն` եթե երկրի նախագահը սահմանափակել է ինչ-որ մարդկանց ազդեցությունը պետական գործունեության ոլորտում, կամ, թերևս, բացատրել, որ հյուրասենյակում թքելը և դաշնամուրը զուգարանակոնքի տեղ օգտագործելը լավ դաստիարակության նշան չէ, դրանով, իհարկե, ոտնահարել է օլիգարխների «քաղաքացիական իրավունքները»։ Մնում է դիմեն Եվրադատարան և պահանջեն հասցված բարոյական վնասների փոխհատուցումը։
    Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

  2. #2
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

    ՀԱԿը կարծում եմ տեղություններ ու ազդանշաններ ստանում է սերժանտական պլանների մասին դրա համար էլ համոզված են, որ աշնանշ հաստատ ինչ որ բան տեղի է ունենալու։

    Հնարավոր է, որ ինֆորմացիա կա, որ հենց բարգավաճողներն են քավության նոխազի դերում հայտնվելու ու նրանց են ռասկուլաչիտ անելու ինչու համար էլ Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո նրանց ուղղված ուղերձ էր եղե «տեսաք ձեր հետ ինչ արին, բանի տեղ չդրին»։

    Կարճ ասած, կա խիստ անհրաժեշտություն ջուրը պղտորել Հայաստանում, որ Թուրքիայի հետ ահարաբերությունների ու Արցախի հարցում պարտություները սերժանտները մարսեն։ Պղտորելու են հույսեր ստեղծելով, թե լայնածավալ գործողություններ են ընդանում հայաստանում արդարությունը վերականգնելու ուղղությամբ - օպերացիա «ռազբիրատ օլիգարխների հետ», որ մեծ հաջողությամբ կիրառվում է Ռուսաստանում, երբ պետք է լինում պետության «պայքարը» անարդարության դեմ ցուցադրել։

  3. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

    Թեժ, voter, թեժ :

    Կարծում ես՝ ինտելեկտուալին ժեռտվա կտա՞ն ... Դժվար ա ասելը: Ամեն դեպքում՝ Հայաստանի ներքաղաքական վիճակը ոչնինչ չի կարող այնպես ակտիվացնել, ինչպես Ղարաբաղի հարցը, ու թեժ աշունը, կարծում եմ, հիմնականում հենց դրանով ա պայմանավորված լինելու: Իսկ որ էս ամառային դադարը վերջանալու ա՝ կասկած չկա: Բայց օլիգարխ ու արդարություն խաղացնելով մախաթը պարկի մեջ չեն պահի: Հա էլ ինչ-որ տենց բաներ արվել են. մեկ գայիշնիկներն էին արդար ու ազնիվ, մեկ՝ հակակոռուպցիոն լոլոներ էին անում, ու տենց շարունակ: Բայց բոլորի դիմակն էլ ի վերջո տրաքել ա: Որտև եթե էդ քայլերը լուրջ ու նպատակային լինեին, ոչ թե ֆիկտիվ թոզփչոցի, սրանք իրանք իրանց դավաճանած կլինեին. ես որ չեմ կարծում, թե հիմիկվա ջոջերից ինչ-որ մեկը ընդունակ ա, ասենք, լուրջ հակակոռուպցիոն պայքար մղելու: Իսկ մի երկու օլիգարխ գծերից քցելուն մարդիկ նենց են նայելու, ոնց որ հեռուստացույցով նայում են «Որոգայթի» հերթական սերիան. մի քիչ կբամբասեն, մի քիչ կզարմանան ու կանցնեն առաջ: Ուրիշ հարց, եթե, ասենք, իշխանությունները օլիգարխիկ մոնոպոլիաները լրիվ վերացնեն, որ ես ու դու կարողանանք, ասենք, շաքար կամ բենզին ներկրել, ամեն մարդ ծեծող հաստագլուխ թիգնապաներին էլ համապատասխան տարիներով փակեն ճաղերի հետևում, ու տենց՝ շարունակաբար: Չնայած սենց թե նենց Ղարաբաղը ոչ մի ձև չեն կարող ծածկադմփոց անել: Նույն Սերժը ինչքան ներսից վախենալու ունի, էդքան (կամ ավել) էլ՝ դրսից:
    DIXI
    carpe noctem

  4. #4
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    իհարկե Ոտրոգայթի օրինակը ճիշտ բերեցիր ու անկասկած ընդհամենը թԵԺան աշուն է լինելու, դրա համար էլ գրել եմ, ՏԱՔ, լավագույն դեպքում շոգ....

    Դա հեդթական թոզփչոցին է լինելու ինչպես ամբողջ ռուսասատնում է արվել ու արվում - հրապարակային խարազանում մի երկու խադարկովսկի, բերեզովսկի...

    Բայց իրական թեժություն, որ կարող է ստեղծվել անկասկած Ղարաբաղի հարցի կարգավորման պատճառովց, կրկնվեմ ռուսաստանին հիմա պետք չի այնպես, որ եթե լինի էլ ինչ որ բան լինելու է ներքին ռազբիրատի մակարդակի։

    Հնարավոր է, որ նույնիսկ դրա արդյունքում ԼՏՊ կարողանա իր իշխանությունը ընդլայնել, քանի որ նա ռուսների ու Պուծինի մոտ հայտնի է անտիբերեռովսկի ու անտիօլիգարխ լինելու հարցում ու այդ պայքարում նրան էլ ներառեն, որ այդ թատրոնին իրական կրքեր ներշնչեն, մարդիկ չհասկանան իրականում ինչով է այդ հերդական «Որոգայթը» ավարտվելու։

    ՈՒ քանի դեռ բոլորը գամված կլինեն հեռացույցին հերդական սերիան նայելու Թուրքերի հետ մերձեցման, Արցախի հարցի շուտափույթ լուծման հարցը ծածկադմփոցի կանեն, կհանգստացնեն։

    Հիմա ԱՄՆն շտապում է Արցախի հարցը լուծել, կարևոր չի ոնց կարևոր չի ում օգտին, բայց կարևորը, որ Ռուսաստանին զրկի կամ Հայերի կամ ադրբեջանցիների ընգեր լինելուց, քանի որ ինչ լուծում էլ լինի մեկն ու մեկը նեղանալու ա Ռուսասատնից ու գնա ԱՄՆի մոտ։

    Վախենամ մենք ենք նեղանալու, քանի որ Ռուսները վատագույն դեպքում, որ տեսնեն ճար չունեն էլի ու էլի հայերին են քցելու, քանի որ Բաքվից գոնէ միքիչ գազա, նավթա ու դեպի Իրան ճանապարհ ա կպոկեն, մեր ֆոռպոստից իրանց մենակ տնտեսական վնասներ են կրում։

    Թեմայից չշեղվեմ - քնի որ հարցը հայ ժողովրդին թեմայից շեղելու մասին է, որի համար շուտով թատրոն սկսվելու է հայաստանում «Որոգայթ-reloaded»,ընդհուպ մինչև գյուլլոցի հնարավոր է գնան...

  5. #5
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քոչարյանն անցնում է գրոհի

    Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է առաջիկայում լուրջ գրոհի անցնել: Սույն լուրերը հաստատելու են գալիս մոսկովյան մեր աղբյուրներից ստացված խիստ ուշագրավ տեղեկությունները:
    Նախ, երեկ իշխանական շատ բարձր օղակներից մեզ լուրեր հասան այն մասին, որ նախօրեին գիշերը օլիգարխները եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հավաք են արել: Ըստ նույն աղբյուրներից ստացված տեղեկությունների, քննարկվել է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը: Մեր աղբյուրները պնդում են, որ հավաքվածները շատ վճռական են եղել եւ նշել են, որ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, ապա իրենք այլ քայլեր կձեռնարկեն: Ըստ նույն աղբյուրների, հավաքվածները խոսել են Ռոբերտ Քոչարյանին քաղաքականություն վերադարձնելու մասին: Ավելին, խոսվել է պրոցեսը հենց առաջիկա օրերին սկսելու մասին: Սրան զուգահեռ, Մոսկվայից մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ Քոչարյանը իշխանության վերադառնալու հատուկ պլան ունի, որը ներկայացրել է նաեւ ռուսներին: Ինչպես փոխանցում են Մոսկվայի մեր աղբյուրները, Քոչարյանը մշակել է պլան, որի իմաստը հետեւյալն է. օգտագործելով այն մեղադրանքները, որ Սերժ Սարգսյանը զիջումների է գնում Ղարաբաղի հարցում, Քոչարյանը ոտքի է հանելու իր ամբողջ թիմը: Ռուսներին ներկայացվել է, որ հավաքագրման (վեռբովկայի) աշխատանքներ են տարվում նաեւ ՀՀԿ-ի շրջանակներում, վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ խոստացել են, որ եթե վերջինս անցնի իրենց կողմը կամ գոնե չեզոք լինի, օպերացիայի ավարտից հետո նրան կվերադարձնեն Կենտրոնական բանկը: Տիգրան Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների, երեք օր ժամանակ է խնդրել, որ մտածի: Մեր տեղեկություններով, վարչապետը լուրջ մտահոգություններ ունի իր անվտանգության համար եւ դրա համար է տատանվում: Ըստ նույն աղբյուրների, սակայն, Քոչարյանը եւ նրա թիմը լուրջ մտահոգված են, որ «օպերացիայի» արդյունքում կարող է ընտրությունների անհրաժեշտություն առաջանալ: Ու հաշվի առնելով այն, որ կա ուժեղ ընդդիմություն, որի դեմ պայքարելը դժվար է, որպես պլան Ա, ուզում են պարտադրել Սերժ Սարգսյանին, որ Ռոբերտ Քոչարյանին նշանակի վարչապետ: Իսկ դա նրանք կարող են անել Ազգային ժողովի մեծամասնությանը տանելով իրենց կողմը եւ ստեղծելով մի վիճակ, երբ իշխանության մեծամասնությունն իրենց կողմն է, եւ ընտրություններ անելու անհրաժեշտություն չկա: Այս պլանը, Քոչարյանը, ըստ մեր մոսկովյան աղբյուրների, ներկայացրել եւ լոբբինգ է արել Մոսկվայում` աջակցություն ստանալու ակնկալիքով: Ներկայացրել է, որ արդեն ՀՀԿ-ի կեսն իրենց կողմն է, որ շատ շուտով Ղարաբաղը ոտքի են հանելու եւ որ արդեն բավականաչափ մարդկանց են «վեռբովկա» արել ուժային կառույցներում: Ասել է նաեւ, որ եթե Սերժ Սարգսյանը ինչ-որ պատճառով հրաժարական տա կամ ստիպված լինեն նրան հրաժարականի տանել, նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հակառակորդը կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում իրենք կհաղթեն` օգտագործելով իրենց հսկայական կապիտալը: Հասկանալով, սակայն, որ այս պնդումը մեծ թերահավատություն է առաջացնում ռուսների մոտ, Քոչարյանը ռուսներին փորձել է համոզել, որ իրենց առաջնային պլանը Սերժ Սարգսյանին անգլիական թագուհու կարգավիճակով պահելն է: Ի դեպ, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ սույն պլանը օրեր առաջ Ղարաբաղում քննարկել են Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Արկադի Ղուկասյանը: Վերջին օրերին բավական ակտիվացել է նաեւ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որ համարվում է Սերժ Սարգսյանի ոխերիմ թշնամին: Մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ Բաբայանն այս օրերին գտնվում է Իրանում եւ հանդիպումներ ունենում Իրանի բարձրաստիճան զինվորականների հետ ու նրանց հետ խոսակցություններում հավաստիացնում, որ շատ շուտով Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվելու է պաշտպանության նախարար: Մի խոսքով, Քոչարյանը շատ լուրջ է տրամադրված: Մեր աղբյուրները չեն բացառում անգամ, որ գործընթացը սկսվի Ազգային ժողովի հենց առաջիկա քառօրյայում (քառօրյան սկսվում է մայիսի 17-ին): Մոսկովյան մեր աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվել տպավորություն թողնել իր ներկայացրած հեռանկարով. Մոսկվայում նրա վերադարձին դեմ են, քանի որ նրան համարում են խիստ կոռումպացված, եւ կարծում են, որ նրա վերադարձը Մոսկվայի համար ավելորդ խնդիրներ կարող է հարուցել: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է այս ամենին, եւ բոլորովին պատահական չեն Քոչարյանի թիմի, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի եւ նրա թիմի դեմ սկսված լայնածավալ հարձակումները: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի միջեւ ծանր խոսակցություն է եղել, որի արդյունքում Խաչատրյանը խոստացել է հրաժարական տալ: Հիշեցնենք` խոսակցությունը վերաբերել է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության շրջանակներում օլիգարխների մոտ ստուգումներ անցկացնելուն: Ըստ իշխանական հավաստի աղբյուրների, պետեկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է լայնածավալ ստուգումներ սկսել Գագիկ Ծառուկյանին եւ նրա թիմակիցներին պատկանող ձեռնարկություններում եւ մանրակրկիտ ներկայացնել այդ ստուգումների արդյունքները: Տիգրան Սարգսյանը դա, բնականաբար, արել է Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ: Ծառուկյանին թուլացնելուն զուգահեռ, ինչպես տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը եւ նրա փեսան` Միքայել Մինասյանը փորձում են ՀՀԿ-ն համալրել երիտասարդ կարիերիստ ջահելներով: Մի խոսքով, երկու կողմն էլ (Քոչարյան-Սարգսյան) տրամադրված են շատ վճռական:

    Լուսինե Բարսեղյան - Մայիս 14, 2010

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Քոչարյանն անցնում է գրոհի
    Մի խոսքով, երկու կողմն էլ (Քոչարյան-Սարգսյան) տրամադրված են շատ վճռական:
    շատ հետաքրքիր է… շաաատ հետաքրքիր
    սինխրոն ձևի, այն ժամանակ, երբ ընդիմադիր հորջորջվող Լևոնը վերջին հրապարակային ելույթում քարոզում էր ոտանավոր կարդալ քաղաքականություն տեղը, ու չամադանը լցրած թռավ ԱՄՆ, երևի տղու թուշը պաչելու /բայց դա կարևոր չէ/, հայ պայծառամիտ քաղաքական էլիտան պլեյբեյին զվարճացնելու ու զբաղեցնելու ու ամենակարևորը ՝ կառավարելու նոր ինտրիգներ է մշակում: այս անգամ մեկ այլ սիամական զույգի Սերժ- Քոչ հակամարտության խաղարկությունը :
    նախորդները՝ գուռու Լևոնի ու իր սիրելի աշկերտներ ՝ Քոչի մի կողմից ու Սերժի մյուս կողմից "հակամարտությունը" մտավ իր ավարտական փուլ ու այդ խաղարկությունը ավարտվեց:

  7. #7
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը

    Դվ, ճիշտ ե՞մ հիշում, որ կար ժամանակ, երբ դու էիր Լևոնին ընդդիմադիր..... համարում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դվ, ճիշտ ե՞մ հիշում, որ կար ժամանակ, երբ դու էիր Լևոնին ընդդիմադիր..... համարում:
    Կուկ ջան: իհարկե դու ճիշտ ես: նույնիսկ կար ժամանակ, որ հայերի 90 և ավելի %-ի նման Լևոնին համարում է հայ-հայ փրկիչ… /մեղա քեզ մեղա Աստված / :
    գիտես՞ թե իմ, քո … տարբերությունը այս դաշտում ինչում է Լևոնից, Քոչից, …
    որ մենք կարող ենք մի օր համարենք որ մածունը սպիտակ է, մյուս օրը՝ սև է: քանի որ մենք պրոֆեսիոնալ չենք այս դաշտում: իսկ եթե իրանք են այդպես , ապա իրանք էլ մեր պես Սիրողական մակարդակի վրա են: ուրեմն ինչ՞ գործ ունեն այդ պոստերում:
    այնպես որ ժողովրդի մեջինի հայացքների փոփոխականությանը կարծում եմ պետք է հանգիստ վերաբերվել: Ես ինքս չեմ զարմանա, եթե ինչ-ինչ օբեկտիվ պատճառներից ելնելով, դու, կամ Չուկը, կամ ես, հավանենք ու նաև մեր համակրանքը փոխենք ասենք դեպի դաշնակցություն: ու դա անելուց երբևէ վախենալ կամ կոմպլեկսավորվել պետք չէ
    սա ասացի որպես օրինակ

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկը... հավանենք ու նաև մեր համակրանքը փոխենք ասենք դեպի դաշնակցություն
    Մեղա քեզ, մեղա Աստված
    Իրականում տեսակետիդ լրիվ համաձայն եմ, բայց էս վերջին օրինակը քիչ մը ծայրահեղական էր: Օրինակ ես կարող եմ դաշնակ որոշ գործիչների կամ որոշ քայլեր համակրեմ, բայց ընդհանուր ՀՅԴ-ին համակրելու համար անհրաժեշտ ա գաղափարական կտրուկ փոփոխություն, ինչը կոնկրետ էս հարցում կարծում եմ ռեալ չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (16.05.2010)

  11. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ ջան: իհարկե դու ճիշտ ես: նույնիսկ կար ժամանակ, որ հայերի 90 և ավելի %-ի նման Լևոնին համարում է հայ-հայ փրկիչ… /մեղա քեզ մեղա Աստված / :
    գիտես՞ թե իմ, քո … տարբերությունը այս դաշտում ինչում է Լևոնից, Քոչից, …
    որ մենք կարող ենք մի օր համարենք որ մածունը սպիտակ է, մյուս օրը՝ սև է: քանի որ մենք պրոֆեսիոնալ չենք այս դաշտում: իսկ եթե իրանք են այդպես , ապա իրանք էլ մեր պես Սիրողական մակարդակի վրա են: ուրեմն ինչ՞ գործ ունեն այդ պոստերում:
    այնպես որ ժողովրդի մեջինի հայացքների փոփոխականությանը կարծում եմ պետք է հանգիստ վերաբերվել: Ես ինքս չեմ զարմանա, եթե ինչ-ինչ օբեկտիվ պատճառներից ելնելով, դու, կամ Չուկը, կամ ես, հավանենք ու նաև մեր համակրանքը փոխենք ասենք դեպի դաշնակցություն: ու դա անելուց երբևէ վախենալ կամ կոմպլեկսավորվել պետք չէ
    սա ասացի որպես օրինակ
    Չէ, Դվ ջան, ինձ սխալ հասկացար, միգուցե միտքս պարզ չէի ձևակերպել: Ես սխալ չեմ համարում քաղաքական հայացքների փոփոխությունը, եթե իհարկե այն չի կատարվում տարվա մեջ մի քանի անգամ: Կարելի է հիասթափվել ինչո-ր քաղաքական ուժից, կարելի է ընդհանրապես թքել ինչ-որ քաղաքական ուժի վրա՝ առանց հաշվի առնելու, որ ժամանակին եղել ես այդ քաղաքական ուժի համակիրը: Ես սրա մեջ ոչ մի աննորմալ բան չեմ տեսնում, ոչ էլ փորձ եմ անում ինչ-որ մեկին մեղադրել քաղաքական դիրքորոշման փոփոխության մեջ: Այստեղ հարցը նրանում ա, որ Լևոնը երկու տարի առաջ էլ էր ընդդիմադիր, հիմա էլ է շարունակում մնալ ընդդիմադիր, բայց չգիտես ինչու, դու երկու տարի առաջ նրան համարում էիր ընդդիմադիր, իսկ հիմա՝ «իրեն ընդդիմադիր հորջորջող»: Էդ արտահայտությունը, եթե ասվեր, օրինակ՝ ախքի մասին, լրիվ նորմալ կլիներ, կհամապատասխաներ իրականությանը, քանի որ ախքը մինչև ընտրությունները իշխանության վրա ցեխ շպրտելով՝ ընտրություններից ընդամենը մի քանի օր անց սեղմեց այդ իշխանության ձեռքը, չնայած, որ ընտրություններից հետո հասցրել էր հայտարարել, որ ընտրություններն անցել են խայտառակ կեղծիքներով, և այդ մասին նույնիսկ պաշտոնական փաստաթղթեր կային: Ես չեմ ասում, թե պետք է անպայման լինի այդ ձեռքսեղմումը՝ համոզվելու համար, որ այլևս ընդդիմադիր չէ, բայց այսօրվա իրականության մեջ, երբ Լևոնը՝ ՀԱԿ-ի հետ միասին անդադար քննադատում է իշխանություններին, ամեն կերպ վեր է հանում, բացահայտում է իշխանությունների կատարած ապօրինությունները, նրանց կատարած քրեական հանցագործությունները, հակասահմանադրական արարքները, և դա անում է այնպես, որ շատերը նույնիսկ մեղադրում են ՀԱԿ-ին՝ ասելով, որ իշխանությունների կատարած դրական քայլերը նույնիսկ բացասական են ներկայացնում, մեկնաբանում: Այս իրավիճակում կասկածի տակ դնել Լևոնի ընդդիմադիր լինելը, կարծում եմ՝ լուրջ չի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (16.05.2010)

  13. #11

    չգիտեմ, Կուկ ջան,… չգիտեմ
    գիտես՞, տարօրինակ զուգադիպությամբ, մինչև վերջերս էլ ԱԽՔին էի համարում լավ թեկնածու, ընդիմադիր…
    եթե հարցերիտ պատասխանը չես ստանում քաղաքական դաշտում, ապա սկսում ես Վախենալ, Կասկածել, մտածել /մի գուցե Հորինել/ տարբեր վերսիաներ…
    ինչու՞ ես , կամ դու չպետք է ստանանք մեր հարցերի պատասխանը ու ըստ դրա որոշենք թե դա "մերն" է թե չէ: ինչու՞» Լևոնը թռնում է ԱՄՆ. ու "ուրիշ մանրամասներ չեն հաղորդվում"… ու սենց շարունակ:
    սա ընդամենը ասում եմ վերջին օրերի "խրոնիկան", առանց երկար հետ հայացք ձգելու…

  14. #12
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը

    Վերջերս պարբերաբար տարբեր ԶԼՄ-ներով տեղեկություններ են տարածվում Սամվել Բաբայանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին, ընդ որում՝ այդ ամենը կապվում է Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան այսպես կոչված «հակադրության» հետ:

    Ցանկանում ենք մեկ անգամ եւս նշել, որ եթե Սամվել Բաբայանը որոշի ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, ապա դա կանի հրապարակավ՝ դա չկապելով այլոց հարաբերությունների ու ծրագրերի հետ։

    Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար դառնալուն, ապա Բաբայանը որեւէ պաշտոնի երբեք չի ձգտել և չի ձգտում: Նախկինում իր զբաղեցրած բոլոր պաշտոնները Բաբայանը ստացել է արտակարգ իրավիճակների ժամանակ և անհրաժեշտության թելադրանքով։

    Տեղեկություններ են տարածվում նաեւ այն մասին, որ Սամվել Բաբայանը վերջին օրերին գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի բարձրաստիճան զինվորականների հետ:

    Ցանկանում ենք նշել, որ Սամվել Բաբայանը ժամանակ առ ժամանակ այցելում է տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Անհասկանալի է, թե ինչու հենց Իրան կատարած այցելությունն է առաջացրել նման բամբասանքների շարան: Սամվել Բաբայանը իրոք վերջերս այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, սակայն այդ այցը ուներ մասնավոր, այլ ոչ թե քաղաքական բնույթ:

    http://lragir.am/armsrc/country34969.html
    Ենթադրելով, որ այս հայտարարությունը հենց այսպես է եղել ինչպես գրված է, հետաքրքիր բան կարելի է կարդալ տողատակում։

    Առաջինը - Բաբայանը ակամայից հաստատում է այլոց հարաբերությունների ու ծրագրերի գոյությունը, այիսնքն խժդժությունը ու վնուտրիննի ռազբիրատ ռոբոտների ու սերժանտների մեջ կա։

    Երկրորդը նա փաստացի չի ժխտում իր ՊՆ նախարարի պաշտոնի հվակներլը, այլ զուտ ուշադրուայան է հրավիրում, որ եթե դա տեցի ունենա ուրեմ իրավիճակը արտակարգ լինելուց կլինի։

  15. #13
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արամ Կարապետյանը ով անուղղակի ենթադրվում է, որ պես Մոսկվայի կողմից հայաստանյան քաղաքական դաշտ ներակրված կործիչ, նույնպես այն կարծիքի է, որ պալատական ռազբիրատը շուտով իրականություն է դառնալու http://www.zhamanak.com/article/15058/

  16. #14
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաշինյանը ենթադրում է, թե հայրենի խորհրդարանը լուծում է ՀՔԾ քննիչներին եւ դատախազներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը որպեսզի պալատական հեղաշրջումից ու Քոչարյանին վարչապետ նշանակելուց հետո հնարավորություն ունենա դատախազական համակարգին նույնպես կառավարությանը ենթարկեցնել ու սերժանտներին բոլոր իշխանական լծակներից զրկել։

    Նաև պնդում է, որ հեղաշրջման հավանականությունը ավելի կհաստատվի եթե օրերս սկսվեն ՊՆ, ՆԳ ու ԱԱԾ նախարարություններում վերանշանակումներ Սերժ Սարգսյանին հավատարիմ մարդկանց քանակի ուժեղացման նպատակով...
    http://www.armtimes.com/9175

  17. #15
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ տարվա նախապատրաստություններից հետո սերժանտա-ռոբոտական ռազբիրատը ՍԿՍԵԼ Ա
    Հարկայինը գրոհել է Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի վրա

    Հուլիս 23, 2010 | 10:09
    Մոտ 10 օր է՝ պետեկամուտների կոմիտեի տեսուչները մտել են Արտաշատում Հովիկ Աբրահամյանի, նրա եղբորը եւ մերձավոր շրջապատին պատկանող կազմակերպություններ եւ տոտալ ստուգումներ են իրականացնում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթն իր հուլիսի 23-ի համարում: Ըստ թերթի, նման հրահանգ է իջեցվել անմիջականորեն նախագահականից: Այստեղ որոշել են ԱԺ նախագահին իր տեղը ցույց տալ: Թերթի աղբյուրները նշում են նաեւ, որ հարկայինը հստակ հրահանգ է ստացել բոլոր խոշոր օլիգարխներին, չնչին բացառություններով, բերել հարկային դաշտ: «Դա վերաբերում է նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններին: Եւ Արտաշատում ընթացող ստուգումները հենց այս կոնտեքստում են. բոլորը պետք է հարկվեն, այդ թվում նաեւ ԱԺ նախագահը»,-գրում է թերթը:

    Մեր կողմից հավելենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, Հովիկ Աբրահամյանը վաճառքի է հանել իր բիզնեսներից մի քանիսը: Հովիկ Աբրահամյանը Արտաշատում մի քանի տասնյակ հեկտար հող ունի, որոնց մի մասը, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ խոսնակը որոշել է վաճառել:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սոցիալիզմը որպես քաղաքական մոդել Հայաստանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 14.12.2016, 06:44
  2. Պոեզիա. Աշուն
    Հեղինակ՝ Լուսինե Ալես, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.12.2012, 20:05
  3. Կարո՞ղ է որևէ քաղաքական ուժ փոխել իրավիճակը Հայաստանում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 20.01.2009, 04:10
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. Աշուն էր…...
    Հեղինակ՝ Devushka_noch, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 11.02.2007, 18:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •