Ուրեմն վիճակն այսպիսին է. կիթառիս միացման լարի մեջ կա 3 գիծ` 2 հատ մեկուսացված մեջտեղում, եւ 1 հատ շուրջը` էկրան։ Հիմա կիթառը պիտի միացվի մոնո, այսինքն` հարկավոր են միայն գծերից երկուսը։ Ուզում եմ իմանալ էկրանը պե՞տք է օգտագործվի, թե՞ ոչ։ Տրամաբանորեն` ոչ, քանի որ էկրանը արտաքին աղմուկները կլանում է, իսկ եթե այն դառնա աշխտաող գիծ, ապա աղմուկները չեն կորի։ Մյուս կողմից, էսօր փորձեցի էկրանը դատարկ թողնել ու մյուս երկու գծերով միացնել, տեսա, որ աղմուկը ավելի շատ է, քան առաջ էր։ Ու բացի այդ, նախկինում (երբ էկրանը օգտագործվում էր) եթե կպնում էի կիթառի վրայի որեւէ մետաղական մասի, ապա աղմուկը պակասում էր, իսկ հիմա (առանց էկրանի) հակառակն է, աղմուկը ավելանում է։ Հիմա ո՞նց ճիշտ կլինի միացնել։
Սպասում եմ ինձնից շատ հասկացող մարդկանց խորհուրդներին։
Էջանիշներ