User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Հայաստան, աջակցություն

  1. #1
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստան, աջակցություն

    Ժողովուրդ, սենց առաջարկ եմ ուզում անեմ...

    2 ամիսը մեկ, հավաքվենք, հավաքենք, կուտակենք ինչ կարանք, ու այցելենք շատ վատ վիճակում գտնվող որևէ հայկական գյուղ, ու գոնե մի քանի ընտանիքի մի քանի բանով օգնենք, կամ գոնե մի քիչ դուխ տանք, գոնե իմանան որ մոռացված չեն...մի խոսքով , երևի պարզա միտքը...բոլորն էլ երևի հասկանում են որ ծրագիրը կաշխատի եթե մասսայական մասնակցություն լինի...սպասում եմ ձեր կարծիքներին...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 07.09.2009, 18:55: Պատճառ: անհարկի գունավորում
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (24.09.2009), Ambrosine (15.08.2009), Jarre (15.08.2009), Արիացի (07.09.2009)

  3. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Ձայն բարբառո հանապատի...
    Երեխեք, արձագանքեք, վըյհ: Պարտադիր չի ամեն մեկդ մի տուն վերանորոգեք, նույնիսկ եթե 100 դրամ էլ տաք, էլի օգնություն է, հագուստ, երեխաներին՝ նաև գրենական պիտույքներ

    ես առաջարկում եմ Գյումրիի՝ դոմիկներում բնակվող մարդկանց առաջին հերթին օգնել...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Մեջբերում Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, սենց առաջարկ եմ ուզում անեմ...

    2 ամիսը մեկ, հավաքվենք, հավաքենք, կուտակենք ինչ կարանք, ու այցելենք շատ վատ վիճակում գտնվող որևէ հայկական գյուղ, ու գոնե մի քանի ընտանիքի մի քանի բանով օգնենք, կամ գոնե մի քիչ դուխ տանք, գոնե իմանան որ մոռացված չեն...մի խոսքով , երևի պարզա միտքը...բոլորն էլ երևի հասկանում են որ ծրագիրը կաշխատի եթե մասսայական մասնակցություն լինի...սպասում եմ ձեր կարծիքներին...
    մոտավորապես Մուրացանի "Առաքյալի" նման՞ :
    Կարծեմ Առաքյալը մենակ Ձու էր ուտում էտ գյուղում…
    Նարոդնիկություն լավ բան է: նույնքան լավ բան, որքան որ Մուկին ստիպես որ էտ նույն գյուղացիների թալանը հետ տա

  5. #4
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    շատերտ ձեզ համարում եք օպտիմիստ, կառուցողական ու հեռատես, բայց շատերիդ արժեքները սահմանափակվում են ամենաէժան տիպի , ամենապարզ մակարդակի պիսիմիզմով: Ազգը եսամոլա /եսասեր չէ ,չխառնեք/...
    Կոպիտ ասած ՞եղունգ ունես գլուխդ քորի՞ կարգախոսնա:
    քիչ փիլիսոփայեք, ու ձեր վերամբարձ , փառահեղ մտքերը գործնականորեն արտահայտեք, թե չէ լեզվով , մի քանի րոպում , ցանկացած ճարտարախոս կդառնա Արքա...
    Ինչի եմ ասում էսքանը՞
    Ասեմ՝ակումբում մարդկանց եմ ճանաչում, ովքեր վիրտուալում "երկրի ապագան են", կամ ամենաքիչը "ազգասեր", բայց իրական կյանքում չափազանց էժան ու անհույս մարդիկ են: Դրա մասին ես իրանց դեմ առ դեմ ասել եմ, պատկերացրեք դեմ չեն

    լավ չի, լավ չի...
    ուշքի էկեք, ամեն ինչ ավելի պարզա, քան պատկերացնում եք...
    Ոնց որ վիվասելի գովազդում----"Եթե 2 միլիոն մարդ.................................................լավ կլիներ"

    Եթե ոմանց թանկագին եսասիրությունը վիրավորում եմ , թող ներեն, նման նպատակ չունեմ
    Եթե ոմանց նվիրական երազներն եմ տրորում, թող ուրախանան,որ ստափվում են
    Եթե ոմանց "ակումբում արած դրածն " եմ քանդում թող նորից մտածեն,ավելի ամուր անեն դնեն
    Վերջին խմբագրող՝ Գոռ Ջան - Հայ: 05.09.2009, 20:34:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  6. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Պետք չի այդ մարդկանց օգնել, նախ դա ստորացուցիչ է: Ես օրինակ ինձ ստորացված կզգամ, եթե ես աղքատ սոված լինեմ ու դեռ դա հերիք չի ինձ էլ օգնում են: Այդ մարդիկ սոցիալական ստատուս պիտի ունենան, եթե անաշխատունակ են, պիտի համապատասխան թոշակ ստանան, եթե աշխատունակ են՝ թող այս կապիտալիստական միջավայրում փորձեն աշխատել, եթե չի ստացվում, դժգոհ են, ապա թող դուրս գան կառավարության դեմ, թող լքեն երկիրը, թող պայքարեն: Իսկ իրենց օգնելով դու զրկում ես նրանց պայքարելու հնարավորությունից, դարձնելով հաշմանդամ՝ հոգով ու կամոք:
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (07.09.2009), Tig (23.09.2009), Տրիբուն (05.09.2009)

  8. #6
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չի այդ մարդկանց օգնել, նախ դա ստորացուցիչ է: Ես օրինակ ինձ ստորացված կզգամ, եթե ես աղքատ սոված լինեմ ու դեռ դա հերիք չի ինձ էլ օգնում են: Այդ մարդիկ սոցիալական ստատուս պիտի ունենան, եթե անաշխատունակ են, պիտի համապատասխան թոշակ ստանան, եթե աշխատունակ են՝ թող այս կապիտալիստական միջավայրում փորձեն աշխատել, եթե չի ստացվում, դժգոհ են, ապա թող դուրս գան կառավարության դեմ, թող լքեն երկիրը, թող պայքարեն: Իսկ իրենց օգնելով դու զրկում ես նրանց պայքարելու հնարավորությունից, դարձնելով հաշմանդամ՝ հոգով ու կամոք:
    Լավ էլի...
    Հազար անգամ կներես, մտքերդ հինալի են շարադրված, բայց տեքստդ նմանա նախընտրական քարոզարշավի...
    Իսկ չես մտածում որ մարդիկ կան, որ մի թեթև օգնություն ստանալուց հետո կարան ճակատագրական մասշտաբային շրջադարձերի հեղինակ դառնան՞
    Ու ի միջի այլոց, նույն էդ սոցիալապես անապահով մարդկանց մեծ մասը հոգով ու կամոք ավելի ուժեղ ու կայուն են , ավելի մարտունակ, քան առավել բարվոք վիճակում գտնվողների մեծ մասը: խոսքս վաղուց ստորացած մուրացկանի մասին չի, անապահովների մեծ մասը կարում են պատվով ընդունեն օգնությունը, ու շատ դեպքերում պատասխայն քայլեր են անում:
    Իսկ մտածել ես կամքն ու հոգեբանությունը նոր ձևավորող էրեխու մասին, ով կյանքի բերումով հայտնվելա անարդար սոցիալական մակարդակի վրա՞
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Մեջբերում Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ի միջի այլոց, նույն էդ սոցիալապես անապահով մարդկանց մեծ մասը հոգով ու կամոք ավելի ուժեղ ու կայուն են , ավելի մարտունակ, քան առավել բարվոք վիճակում գտնվողների մեծ մասը:
    որտեղից՞ սա գիտես : սենց խոսքեր ասելու համար շատ լայնածավալ սոցիալական հետազոտություն պետք է որ արած լինես:
    Սոցալական անապահով վիճակը՝ հենց առաջինը հարվածում է մարդու հոգե-կամային հատկանիշներին: Ու շատ անգամ հենց այս վիճակում է, որ մարդ դադարում է հանդես բերել Մարդուն հատուկ հատկանիշներ:

  10. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Լավ էլի, մարդիկ: Ամեն ինչ ծայրահեղության որ չհասցնեք, չի լինի: Մի օրինակ բերեմ. երեկ փողոցում կանգնած էինք, մի միջին տարիքի մարդ մոտեցավ, բարևեց ու սկսեց քաշվելով պատմել, որ մնացել է Երևանում, որտև տուն՝ ռայոններում ինչ-որ տեղ, գնալու փող չունի, ու 450 դրամ խնդրեց: Նորմալ մարդ էր, ոչ բոմժ էր, ոչ էլ ալկաշ: Հիմա ձեր տրամաբանությամբ մենք էդ մարդուն պիտի պասլատ անեինք, որտև ինքը էնքան չէր եղել իրա կյանքով մեկ, որ էդ օրը գրպանում 450 դրամ ունենար: Բայց ընկերս հանեց 500 դրամ տվեց էդ մարդուն, չթողեց, որ շնորհակալությունները հայտնի, ասեց, որ դրա էղա՞ծն ինչ ա, սաղիս հետ էլ կարող ա պատահել (ու էդ ճիշտ ա), ու մենք էլ ամեն կերպ ցույց տվեցինք, որ էդ մարդու արարքը ոչ թե մուրացկանություն էր, այլ նորմալ մարդկային քայլ, ու ինքն էլ մեր աչքին դրանով ոչ մուրացկան ա դառնում, ոչ էլ չորրորդ սորտի մարդ: Էն մարդը ուրախացավ, մեզ հաջող արեց գնաց: Հիմա սխալ է՞ր ընկերոջս էդ քայլը, թե՞ ճիշտ:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.09.2009), Interdenominational (07.09.2009), Բիձա (10.09.2009), Գոռ Ջան - Հայ (09.09.2009), Ռուֆուս (07.09.2009)

  12. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Մեջբերում Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի...
    Հազար անգամ կներես, մտքերդ հինալի են շարադրված, բայց տեքստդ նմանա նախընտրական քարոզարշավի...
    Շնորհակալություն, ինձ ձայն կտա՞ս

    Իսկ չես մտածում որ մարդիկ կան, որ մի թեթև օգնություն ստանալուց հետո կարան ճակատագրական մասշտաբային շրջադարձերի հեղինակ դառնան՞
    Ճիշտ հակառակը՝ մտածում եմ, որ մարդիկ օգնություն չստանալուց ավելի են հակված ճակատագրական մասշտաբային շրջադարձերի հեղինակ դառնալու, քան օգնություն ստանալուց։ Օգնություն ստանալուց հետո հնարավոր է դուրները գա իրենց կարգավիճակը ու ֆիզիկապես ԲՈՄԺ դառնալուց վերածվեն նաև հոգեպես ԲՈՄԺԻ։

    Ու ի միջի այլոց, նույն էդ սոցիալապես անապահով մարդկանց մեծ մասը հոգով ու կամոք ավելի ուժեղ ու կայուն են , ավելի մարտունակ, քան առավել բարվոք վիճակում գտնվողների մեծ մասը:
    Հա՞, իսկ այդ դեպքում ինչու են սոցիալապես անապահով։
    Իսկ մտածել ես կամքն ու հոգեբանությունը նոր ձևավորող էրեխու մասին, ով կյանքի բերումով հայտնվելա անարդար սոցիալական մակարդակի վրա՞
    Արտակարգ է, սովորաբար այդ երեխաներն են հեղաշրջում աշխարհը։
    Հ.Գ. Անարդարություն չկա, կան բնական պրոցեսներ, որոնց մարդը փորձում է խանգարել (ԻՄՀԿ)։ Քաղաքացիների սոց վիճակի մասին հոգ տանող կազմակերպություններից մեկը պետությունն է։ Աջակցենք պետությանը, հեռացնենք չարորակ ուռուցք իշխանություններին։
    Si vis pacem, para bellum

  13. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի, մարդիկ: Ամեն ինչ ծայրահեղության որ չհասցնեք, չի լինի: Մի օրինակ բերեմ. երեկ փողոցում կանգնած էինք, մի միջին տարիքի մարդ մոտեցավ, բարևեց ու սկսեց քաշվելով պատմել, որ մնացել է Երևանում, որտև տուն՝ ռայոններում ինչ-որ տեղ, գնալու փող չունի, ու 450 դրամ խնդրեց: Նորմալ մարդ էր, ոչ բոմժ էր, ոչ էլ ալկաշ: Հիմա ձեր տրամաբանությամբ մենք էդ մարդուն պիտի պասլատ անեինք, որտև ինքը էնքան չէր եղել իրա կյանքով մեկ, որ էդ օրը գրպանում 450 դրամ ունենար: Բայց ընկերս հանեց 500 դրամ տվեց էդ մարդուն, չթողեց, որ շնորհակալությունները հայտնի, ասեց, որ դրա էղա՞ծն ինչ ա, սաղիս հետ էլ կարող ա պատահել (ու էդ ճիշտ ա), ու մենք էլ ամեն կերպ ցույց տվեցինք, որ էդ մարդու արարքը ոչ թե մուրացկանություն էր, այլ նորմալ մարդկային քայլ, ու ինքն էլ մեր աչքին դրանով ոչ մուրացկան ա դառնում, ոչ էլ չորրորդ սորտի մարդ: Էն մարդը ուրախացավ, մեզ հաջող արեց գնաց: Հիմա սխալ է՞ր ընկերոջս էդ քայլը, թե՞ ճիշտ:
    Տարօրինակ է։ Ինձ երևի մի 10 անգամ պատահել են հեռավոր ջրջան գնացող ու երթուղայինի փող չունեցող մարդիկ։ Փողը հանել միամիտ–միամիտ տվել եմ իհարկե։ Գիտե՞ս, բայց որ սթափ մտածում ես, նորմալ մարդը, որը ոչ բոմժ է, ոչ էլ ալկաշ, տրանսպորտի վարորդին կարող էր բացատրել իրադրությունը, ու ասել, որ պարտքը կվերադարձնի հասնելուն պես, կամ հաջորդ օրը։ Ես օրինակ այդպես կանեի, որովհետև շատ անհարմար կզգայի փող խնդրել անցորդներից։ Իհարկե կարող է մի անտաշ վարորդ բռի կերպով մերժի, սական նույնը կարող է և պատահական անցորդը մերժել ու պասլատ անել… Առաջին դեպքում մարդը փողը կվերադարձնի վարորդին, չէ՞ որ նա նորմալ մարդ է, ոչ բոմժ է, ոչ էլ ալկաշ…
    Հ.Գ. օֆֆ, չգիտեմ, չգիտեմ…
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (23.09.2009)

  15. #11
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Հայ: Ասել է թե՝ մերօրյա «թիմուրականություն» եք քարոզու՞մ: Ասվածի տոնը, խնդրեմ, որպես հեգնական չընդունեք, հրաշալի է, երբ հայ պատանու մեջ այդպիսի մղում կա, սակայն Ձեր կոչը, ներեցեք, դժվար իրագործելի է:
    Հայաստանում «լիցենզավորված» են չգիտեմ քանի տասնյակ հասարակական ու կրոնական ուղղվածություն ունեցող կազմակերպություններ. գուցե նրանցից որևէ մեկի՞ն սատարենք, չէ՞ որ նրանցից մեծ մասի կանոնադրությունները փաստորեն «երջանկաբեր մատյաններ» են: Իսկ գուցե համախմբվե՞նք բոլորս: Այստեղ էլ այլ հարց է ծառանում՝ հապա ինչպե՞ս պիտի զատվեն Պողոսյաններն ու Ապողոսյանները:
    Ամենայն հարգանքով Ձեր անձի հանդեպ ասեմ, որ Ձեր ձեռնարկումը թերևս բարի ժպիտ /լավագույն դեպքում/ առաջացնի «լայն մասսաներում: Հուսամ, ինձ մի քիչ հասկացաք, Հայաստանը այն երկիրը չէ, ուր «կաթ ու մեղր է հոսում», նույնիսկ եթե ցանկանաք առվակ «պատենտավորել». հունը փոխողներ կգտնվեն, մի կասկածեք:


    Հ.Գ. ՎիվաՍելի վերաբերյալ՝ «եթե 2 միլիոն մարդ........................» ո՜չ, եթե գործադիրը իր հիմնարկի 2 հարյուրյակ շարքային աշխատակիցների սոցիալական պայմաններին ծանոթանա ու միջոցներ ձեռնարկի՝ այնժամ Ձեր գաղափարը որոշակի ուղղվածություն կունենա

    Ամենայն բարիք Ձեզ

  16. #12
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    որտեղից՞ սա գիտես : սենց խոսքեր ասելու համար շատ լայնածավալ սոցիալական հետազոտություն պետք է որ արած լինես:
    Սոցալական անապահով վիճակը՝ հենց առաջինը հարվածում է մարդու հոգե-կամային հատկանիշներին: Ու շատ անգամ հենց այս վիճակում է, որ մարդ դադարում է հանդես բերել Մարդուն հատուկ հատկանիշներ:
    Հա, գերմանական բարեգործական կազմակերպություն կար, իմ առաջարկով անց կացրին բավական լայն սոցիալական հետազոտություն, ու ասածներս հիմնվում են հենց դրա արդյունքների վրա:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  17. #13
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, ինձ ձայն կտա՞ս


    Ճիշտ հակառակը՝ մտածում եմ, որ մարդիկ օգնություն չստանալուց ավելի են հակված ճակատագրական մասշտաբային շրջադարձերի հեղինակ դառնալու, քան օգնություն ստանալուց։ Օգնություն ստանալուց հետո հնարավոր է դուրները գա իրենց կարգավիճակը ու ֆիզիկապես ԲՈՄԺ դառնալուց վերածվեն նաև հոգեպես ԲՈՄԺԻ։


    Հա՞, իսկ այդ դեպքում ինչու են սոցիալապես անապահով։

    Արտակարգ է, սովորաբար այդ երեխաներն են հեղաշրջում աշխարհը։
    Հ.Գ. Անարդարություն չկա, կան բնական պրոցեսներ, որոնց մարդը փորձում է խանգարել (ԻՄՀԿ)։ Քաղաքացիների սոց վիճակի մասին հոգ տանող կազմակերպություններից մեկը պետությունն է։ Աջակցենք պետությանը, հեռացնենք չարորակ ուռուցք իշխանություններին։
    Հեղափոխություն, պետություն, պետականություն....
    Մեր կառավարիչներն էլ են մարդկանց սոված պահում, որ հանկարծ չըմբոստանան, որ հաց վաստակելուց բացի ուրիշ բանի մասին չմտածեն:
    լավ էլ ստացվումա:
    իսկ ինչի են էտ սորտի մարդիկ դառել սոցիալապես անապահով, որովհետև ինչքան էլ հոգով կամքով ուժեղ լինեն, լիքը պատճառ ունեն գլուխ չբարձրացնելու հարստահարողի դեմ, օրինակ ընտանիքը: Եթե իրան դնեն ընտրության առաջ՝ընտանիք կամ հարստություն պարզա կընտրի ընտանիք, ու կդառնա սոցիալապես անապահով:
    Քո գաղապարները ոնց հասկացա շեղված են գլոբալ փոփոխությունների կողմ, որը երկար ժամանակ կպահանջի, իսկ մեկը ես ուզում եմ որ ես ու իմ հարազատները , իմ ծնողները , հասցնեն տեսնեն բարեկարգ Հայաստան: Մի քիչ ամպագորգոռա հնչում հիմա, բայց համենաըն դեպս քայլեր ձեռնարկում ենք, չենք նստում մտածում գերհանճարեղ մտքեր չենք ծնում...
    Ուրիշ հարցա ուզում ես կողինիդ օգնես թե չէ...
    Եվրեները լավ կարգախոս ունեն, ասումա լավ եվրեն Էն եվրենա ով կարումա լավ ապրի ու օգնի մինիմում 3 ուրիշ եվրեի ,որ լավ ապրեն
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  18. #14
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ: Ասել է թե՝ մերօրյա «թիմուրականություն» եք քարոզու՞մ: Ասվածի տոնը, խնդրեմ, որպես հեգնական չընդունեք, հրաշալի է, երբ հայ պատանու մեջ այդպիսի մղում կա, սակայն Ձեր կոչը, ներեցեք, դժվար իրագործելի է:
    Հայաստանում «լիցենզավորված» են չգիտեմ քանի տասնյակ հասարակական ու կրոնական ուղղվածություն ունեցող կազմակերպություններ. գուցե նրանցից որևէ մեկի՞ն սատարենք, չէ՞ որ նրանցից մեծ մասի կանոնադրությունները փաստորեն «երջանկաբեր մատյաններ» են: Իսկ գուցե համախմբվե՞նք բոլորս: Այստեղ էլ այլ հարց է ծառանում՝ հապա ինչպե՞ս պիտի զատվեն Պողոսյաններն ու Ապողոսյանները:
    Ամենայն հարգանքով Ձեր անձի հանդեպ ասեմ, որ Ձեր ձեռնարկումը թերևս բարի ժպիտ /լավագույն դեպքում/ առաջացնի «լայն մասսաներում: Հուսամ, ինձ մի քիչ հասկացաք, Հայաստանը այն երկիրը չէ, ուր «կաթ ու մեղր է հոսում», նույնիսկ եթե ցանկանաք առվակ «պատենտավորել». հունը փոխողներ կգտնվեն, մի կասկածեք:


    Հ.Գ. ՎիվաՍելի վերաբերյալ՝ «եթե 2 միլիոն մարդ........................» ո՜չ, եթե գործադիրը իր հիմնարկի 2 հարյուրյակ շարքային աշխատակիցների սոցիալական պայմաններին ծանոթանա ու միջոցներ ձեռնարկի՝ այնժամ Ձեր գաղափարը որոշակի ուղղվածություն կունենա

    Ամենայն բարիք Ձեզ
    Շատ պարզ ու տիպիկ էր շարադրված, բայց շատ բաների հետ համաձայն չեմ:
    Եկեք չմտնենք կեղտոտ քաղաքականություն , առայժմ գոնե: Հասարակական ու կրոնական կազմակերպություններն էլ թող ինչ ուզում են անեն:
    Իմ առաջարկը մեծ ֆինանս չի պահանջում ոչ էլ մեծ ջանքեր, ու իրագործման ընթացքում մենք չենք հանդիպում լուրջ խոչընդոտների...Մենք փոքր, բայց այնուամենայնիվ քայլեր ենք անում, համոզվածեմ ապագայում ավելի մեծ քայլեր էլ կանենք, ու կարիք չունենք մեծ ֆինանսավորման կամ որևը օլիգարխի ձեռին նայելու:
    Չգիտեմ, հնարավորա ես չափից դուրս օպտիմիստ եմ, բայց ռեալ իրագործելի բաներ եմ ասում...
    Աբովյանում բոմժ կար , երազի կմախքի մեջ էր ապրոմ, բայց աշխատանք ուներ, շինարարության վրա էր աշխատում...Մոտ 50 հոգի ֆինանսով ու ֆիզիկապես օգնելով, մի ամսում էդ մարդու համար մի հատ քարե փոքր տնակ սարքեցին, լույսով ու ջրով ապահովված...........չերկարացնեմ, էդ մարդը հիմա պռառաբա, տնակին մի կտորելա ավելացրել, դարձրելա սովորական 2 սենյակնոց բնակարան, հիմա էլ փոձումա սեփականացնի...Շատ բան պետք չեղավ դրան հասնելու համար, ընդամենը մի քիչ վազվզոց...
    Այ ստեղ էլի ուզում եմ հիշեմ , եթե 2 միլիոն մարդ...........................
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Interdenominational (20.09.2009)

  20. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան, աջակցություն

    Հայ ջան ողջույնում եմ առաջարկդ:
    Մի հարց ունեմ՝ մոտովորապես քո կարծիքով այդ երկու ամսում ինչքան գումար պիտի հավաքվի որ կարողանաք իրագործել այդ ծրագիրը: Այսինքը ինչ գումար ունենալու սահմաններում կարելի է արդեն մեկնել ինչ որ գյուղ: Թեկուզ այդ գումարը վերածեք ապրանքի կամ համապատասխան գույքի, ինչի կարիքը որ այսօր զգում են գյուղերում:
    Պարտադիր չէ կոնկրետ թվեր ասես, մոտավոր մինիմալ արժեքը ինչքան կլինի որ թույլ կտա իրագործել այդ ծրագիրը:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (10.09.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աջակցություն Ակումբի ֆուտբոլի թիմին
    Հեղինակ՝ ars83, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 20.01.2011, 21:25
  2. Աջակցություն անօթևան շներին
    Հեղինակ՝ Kita, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 24
    Վերջինը: 19.08.2010, 22:05
  3. Հայ, Հայաստան, Հայ Ազգ
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 22.03.2010, 07:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •