Բարև Հովարս ջան: Ուրախ եմ, որ կարողանում ենք հաղորդակցվել, և հիմա քեզ իմ պատասխանը գրել:
Այո, անիմաստ է աղոթել նրանց համար, ովքեր արդեն հանդերձյալ կյանքում որոշված տեղերում են գտնվում: Որովհետև հենց Ղուկ.16:26-ում էլ հստակ նշվում է, որ մեկը չի կարող իր մտած հավիտենությունը փոխել՝ դժոխքից դրախտ անցնել և հակառակը: Աստված արդար է և ճշմարիտ, որ Իր որոշման մեջ չի սխալվում, առավել մարդու հավիտենական վիճակի վերաբերյալ: Ու ինչքան էլ աղոթես, ոչինչ չես կարող փոխել: Անիմաստ է և սխալ:
Արի մի քիչ ուշադրություն դարձրու մեջբերածդ (բացի 2 Մակ. 8:3-4, որովհետև դեռ մոտս չունեմ անկանոն գիրք) սուրբգրային հատվածներին:
- Ծննդ. 4:10 - խոսում է Կայենին տված Աստծո հանդիմանության մասին, որ Աբելի արյունը բողոքում է Աստծուն, և ոչ մի բարեխոսության մասին խոսք չկա:
- Այս երեք Մատթ. 22:31-32, Մարկ. 12:26-27, Ղուկ. 20:37-39 նորկտակարանյան հատվածները նույն ճշմարտության մասին են խոսում Տեր Հիսուս Քրիստոսի մեռելների հարության վկայության մասին: Մատթ. 22 գլխի մեջ հատուկ եմ մեջբերել 31 խոսքը, որովհետև այն կա նաև մնացախ երկուսի մեջ: Եվ ցույց է տալիս «Աստխո ողջերի Աստվածը» լինելու կերպը՝ Տիրոջ մարդիկ հարություն են առնելու հավիտենական կյանքի համար:
- Եվ ի վերջո Ղուկ. 16:19-31 պատմությունը: Ճիշտ է հարուստը բարեխոսում է իր եղբայրների համար, բայց և այնպես մերժվում են նրա խնդրանքները, պատճառաբանվելով, որ աշխարհի երեսին կա Կենդանի Աստծո Խոսքը. «…նրանք Մովսեսին և մարգարեներին ունեն, թող նրանց լսեն» (Ղուկ.16:29) :
Աստվածաշնչում ոչ մեկ տեղ չկա պատվեր կամ հորդոր դիմելու ննջեցյալների բարեխոսությանը:
Ամեն ավանդություն, որ չի համապատասխանում Աստվածաշնչին վնասակար է և վտանգավոր հոգևոր կյանքի համար: Անկախ նրանից ով է ասողը՝ հովիվ, եպիսկոպոս, սուրբ ննջեցյալ, այդ ավանդությունը պիտի համեմատվի Աստծո Խոսքի հետ: Առավել ավանդությունն ինչքան էլ, որ համապատասխանի Աստվածաշնչին, չպիտի փոխարինի Ճշմարիտ Ուսմունքին՝ Սուրբ Գրքին: Այսինքն, եթե ժամանակի ընթացքում ձևավորվել են որոշ վարդապետական ավանդություններ, միևնույնն է դրանք պիտի քննվեն և շտկվեն Ավետարանի Լույսի ներքո:
Արի սխալ պնդումներ մի արա կոնկրետ իմ և իմ եկեղեցու հասցեյին: Մենք այսպիսի բան չենք ասել, ու ես էլ այդպիսի բան չեմ լսել մեզ մոտ: Եվ մեզ մոտ եկեղեցում ոչինչ չի վաճառվում: Իսկ ժողովուրդն օրհնվում է Աստծո Խոսքով և Շնորհքով:
Էջանիշներ