Ողջույն Հովարս ջան: Արդեն մի քանի օր է, ինչ ընթերցում եմ վերջին գրառումդ: Եվ հիմա ուզում եմ պատասխանել դրան:
Երևի ուշադիր չես եղել, երբ կաթողիկոսն օգտագործում է աջը՝ հիմնականում մետաղից պատրաստված մարդկային ձեռքի նմանություն, ինչի մեջ պարփակված են ննջած սուրբերից մեկի մասունքներից մի մասնիկ: Կամ էլ մյուռոնի պատրաստման ժամանակ, երբ նույն աջով՝ ինչի մեջ մասունքներ են, խառնում են զանգվածը, այն օրհնելով: Չե՞ս հիշում նման արարողություններ: Ես շատ եմ տեսել:Պիտի ասեմ, որ առաջին անգամն եմ լսում՝ մջբ.« մեռելների մասունքներով հավատացյալներին օրհնելու» մասին, միգուցե ինչոր բան շփոթում ես (կներես): Այո, ամբողջ Աստվածաշունչը դա Աստվածային ավանդություն է մեզ համար: Բայց կան նաև մարդկային ավանդություններ, որոնք շատ հաճախ հակասում են Աստվածայինին: Օրինակ, Մատթ. 15:1-11 հատվածում Տեր Հիսուսը հանդիմանում է կրոնավորներին նրանց կեղծավորության մեջ, որ մարդկային ավանդությունը առավել էին դասում, քան Աստծո պատվիրանը: Այս պատճառով, ոչ թե ամեն ավանդությունն (մարդկային) է Աստվածհայտնության ձև, այլ միայն Աստվածայինը: Որ է կանոնավոր Աստվածաշունչը:կա Աստվածհայտնության երեք ձև , մեկը՝ դա ավանդությունն է Իսկ Մակաբայեցիների վարաբերյալ խնդրում եմ անպայման հայտնես, որովհետև շատ հետաքրքրի է, միևնույն ժամանակ անհավատալի:Մակաբայեցիներից մեջբերումս քեզ կհայտնեմ , ուղղակի ժամանակ է հարկավոր փնտրելու համար:
Տերն օրհնի քեզ:
Էջանիշներ