Խնդիրը հենց սրանում է, հարգելի Աինի, որ առանց բավարար չափով տեղեկացվածության դատողություններ են արվում, թե ինչքանով է ՀԱԵ դավանաբանությունը մոտ Սուրբ Գրքին կամ նման մի բան: Ձեր ասածը բացարձակապես կապ չունի ՀԱԵ քրիստոսաբանության հետ, դա եվտիքեսական հերետիկոսությունն է, որը ՀԱԵ նզովել է էն գլխից: ՀԱԵ երբևիցե չի մերժել Քրիստոսի մարդկային բնությունը: Նույնիսկ եթե առիթ չեք ունեցել Հայ Եկեղեցու դավանաբանական որևէ ձեռնարկ աչքի անցակցնելու, մի օր կարող եք գնալ Պատարագի և լսել Հավատամքը, մասնավորապես այս հատվածը. «Ով մեզ՝ մարդկանցս համար և հանուն մեր փրկության՝ երկնքից իջնելով՝ մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից։ Որով առավ մարմին, հոգի ու միտք և ամեն ինչ ուր ունի մարդը՝ ճշմարտապես և ոչ կարծյոք։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր Աջ կողմում»:
Էջանիշներ