User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վոթեր, բանն այն է, որ այս թեմայում լղոզված են թե խնդիրները, թե նպատակները, թե բուն ինքը՝ հարցը։ Խոսում եք, բողոքում եք, տագնապալից կանխագուշակումներ եք անում, հետո չգիտես ով, չգիտես ոնց մորթում է չգիտես ում, կամ բացահայտում է չգիտես ինչը, պայքարում է չգիտես ոնց ու տենց Աստված գիտի թե էլ ինչ։ Ես անկեղծորեն զարմանում եմ նմանօրինակ բարդ մտածելակերպի ու մտքերի վրա, որոնք այստեղ արտահայտվում են։ Գուցե ճիշտ կլիներ կարճ ու կոնկրետ, առանց հուզական զեղումների ու ելևէջների ներկայացնել ակտուալ խնդիրները, ասենք.
    1. Ղարաբաղի հարցը – խնդիրներ. Համաժողովդրական անտարբերություն, ինֆորմացիայի պակաս, ժողովդրի կարծիքի շրջանցում իշխանությունների կողմից, անորոշություն։ Սրանք բոլորը փոխշախկապված են։
    2. Օրինականության ու արդարության հարցը – Բացահայտ դիսկրիմինացիա իշխանական թև ու թիկունք ունեցողների ու մնացյալի նկատմամբ, խայտառակ մասշտաբների կոռուպցիա, պետական տնտեսական տափուկ քաղաքականություն, ինֆորմացիայի պակաս, իշխանական օղակների բացարձակ անպատիժ ու անվերահսկելի գործունեություն պետական ունեցվածքի նկատմամբ, օրինապահ մարմիններում ոչ կոմպետենտ անձնակազմ… Սրանք բոլորը փոխշախկապված են։
    3. Դեմոգրաֆիկ ճգնաժամ – Աչքաբաց քաղաքացիները ավելի հարմարավետ կյանք են որոնում դրսերում ու հնարավորության դեպքում ծլկում են երկրից, հոսք գյուղերից դեպի քաղաքներ (հիմնականում՝ Երևան), պատճառը՝ տնտեսական, սոցիալական պետական քաղաքականության բացակայություն։
    4. Տնտեսական ճգնաժամ – Արդյունաբերության ու գյուղատնտեսության ճահճացում, պատճառը՝ պետական տնտեսական քաղաքականության բացակայություն, առևտրական մոնոպոլիստների գերակայություն, իրավաբանական, ապահովագրական աջակցության բացակայություն, գյուղատնտեսական, արդյունաբերական ոլորտներում անգրագիտություն, պետական ծրագրերի բացակայություն, կամ լավագույն դեպքում՝ անկիրառելիություն, միջոցների մսխում։
    5. Մշակութային ճգնաժամ – հիմնական պատճառը՝ վերոհիշյալ խնդիրները հասարակությանը թույլ չեն տալիս դուրս գալ պրոբլեմների հորձանուտից ու անցնել մշակութային պահանջարկը բարձրացնելուն ու լրացնելուն։ Հետևանքը՝ անտաղանդ ու ցածրաճաշակ հաղորդումներ, հանդիսատեսի պակաս ունեցող թատրոններ, դատարկ սերիալներ, անմակարդակ հումոր, հետաքրքրությունների շրջանակը լայնացնող ու մտավոր զարգացումը խթանող ծրագրերի իսպառ բացակայություն։
    5. Բարոյահոգեբանական ճգնաժամ – այս թեմայի հիմնական նյութը երևի սա է Պատճառը՝ վերը նշված բոլոր խնդիրները միասին վերցրած։
    Սա այսպես։
    Հիմա վերոհիշյալ խնդիրները լուծելու ճանապարհների մասին (տեսնենք, մի քանի՞սն են արդյոք): Ինչքան հասկանում եմ, այստեղ ոմանք խնդիրների լուծման համար տեսնում են այնպիսի վերացական ճանապարհ, ինչպիսին է միավորումը, համախմբումը, սակայն ոչ ոք չի նշում թե այն միավորումն ու համախմբումը ինչպես են տեղի ունենում, հանկարծ ու բոլորը մի պահ զգոնանում ու միավորվու՞մ են, տելեպատիկ կապով ոտքի են կանգնում, հանկարծ ու բոլորը միասին որոշում են այլ կերպ ապրել, կամ կյանքը հարամ անողների գլուխնե՞րն են ջարդում…
    Ուրեմն ամենից շատ ինձ զայրացնում է, որ այստեղ բացարձակապես չի հիշատակվում պետության դերը, այսինքն մենք մեզ համարում ենք ամբոխ, ու ամբոխի կտրվածքով էլ ուզում ենք լուծել մեր խնդիրները։ Այնինչ մարդկությունը վաղուց նման խնդիրները լուծել է հնարելով պետություն հասկացությունը, որի մեջ էլ ժողովուրդը, կամ ամբոխը համախմբված, համակարգված, կանոնավորված է այս կամ այն աստիճանի։ Պարզապես այդ աստիճանն է պետք պարզել, եթե այն ցածր է, նշանակում է մեր պետությունը էֆֆեկտիվ չի կառավարվում, այսինքն մենք թույլ կառավարություն ունենք, որոնք էլ վերոհիշյալ խնդիրների բացարձակ պատասխանատուներն են։ Պետք չի մեղավորներ փնտրել անհատների տեսքով, դա աննպատակ ու անիմաստ ժամավաճառություն է։ Տրամաբանական հետևությունը բերում է նրան, որ միակ իրական ճանապարհը պետության կառավարման համակարգի ու անձնակազմի փոփոխությունն է։ Այստեղ անհրաժեշտ պայման է ունենալ այլըտրանքային թիմ, որը ունի համապատասխան խնդիրները իրատեսական հարթության մեջ լուծելու բավարար ծրագիր և ամենակարևորը՝ մոտիվացիա, և որն էլ իր շուջը համախմբում է հասարակության ակտիվին։ Ինչն էլ ուժ է հանդիսանում համապատասխան փոփոխությունը իրականացնելու և հետագա զարգացումները ապահովելու համար։ Այ հենց վերջինս է հիմիկվա ակտուալ խնդիրը, դրանից էլ խոսեք, գրողը տանի։ Ու՞ր էր էն «որձ տղեն»…
    Բարեկամ դու բավականին լավ վերլուծություն ես կատարում ,հետո ,շարունակութ յունը «զանգ կախող »կա թե չէ:
    Եղել է հարցադրում կատարել էմ ըստ իս ճիշտ շտկում ,«մեկ բան որոշենք» առաջարկությունը արել եմ պայքար կաշառակերության դեմ համացանցի միջոցով:
    Ինչ սկզբունքներ կիրառել քննարկման հարց է:
    Կարող է վատ առաջարկ է, կարող է, բայց դուք բան չեք առաջարկում:
    Ձեզ լսելով այպիսի տպավորություն եմ ստանում ,որ ստրկատիրական ժամանակշրջանում ենք ապրում:
    Կաշառակերություն թեմայում լռություն է վախենում եք ասել որ մեր տանն էլ կաշառակեր կա:Գիտեմ դժվար է բայց հո չի կարելի կաշառքը ուտել հետո գոռալ «բռնել գողին» ,չի կարելի օրենքը խախտել հետո արդարնալ թե բոլորն էլ այդպես են անում:
    Հիմա ամրագոտեիների մասին օրենքը դնում են շրջանառության մեջ ոչ մեկի պետքը չէ,գիտեք ինչի «մեքենայի հետնամասում նստածները նույնպես պետք է ամրագորիները կապեն» առանց պարզաբանման թե ինչ է այն նշանակում :Հերթական հաշմանդամ օրենք:
    Ձեր մեջ մեքենա ունեցող կա ,բա ինչի եք անտարբեր ,ախր կոնկրետ ձեր դեմ է ուղղված այս օրենքը :Թե ընդիմախոսները պետք է Լևոնի հետ այս հարցը մտցնեն սահամա նդարկան դատարան:
    Հա ի դեպ իմ առաջարկությունները հավասարապես ընդունելի պետք է լինի բոլոր կողմերի համար , մերկացրեք ձեր հակառակ թիմի կաշառակերներին:
    Օգնեք և կառավարությանը և ընդիմությանը իսկ դա կոգնի ժողովրդին:
    Գիտեմ վախի աչքերը մեծ են ՇԱՏ
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 19.08.2009, 23:46:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ռուսախոս» հայեր
    Հեղինակ՝ Karina, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.02.2010, 00:47
  2. Նոր հայեր /KVN/
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 32
    Վերջինը: 03.02.2009, 09:36
  3. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 16.11.2008, 16:22
  4. Քրդախոս Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.06.2008, 10:46
  5. Այլակրոն Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.01.2008, 16:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •