Լրացում:
Իրականում պետք է լրջորեն հասկանալ իրար դեմ կանգնած ուժերի կառուցվածքը, որակը, շահերը, գործելաոճերը ու դրա հիման վրա իսկույն տեսանելի կլինի հեռանկարը:
Ընդիմությունը կառուցվածքը հետևյալն է - լիդեր, ղեկավար շերտ, ակտիվիստներ- քաղաքացիներ- տնտեսապես փոփոխության ձգտող ոչ քաղաքացիական մասսա:
Իշխանություններն ունեն նախագահ/կլանի պապան/ - կլանային ոհմակներ, /որոնց բաժանված են տնտեսական չալաղաջները/, -սախրագլուխներ- ոստիկանություն-բանակ:
Եթե քննարկվի հակադրությունը ըստ իրար դեմ կանգնած համապատասխան ստորաբաժանումների, ապա կտեսնենք, որ
1- լիդերների մակարդակով իրար դեմ ռեալ գործ առհասարակ չկա:
2-Կլանային շեֆեր- ընդիմության ղեկավար շերտ հակադրույթունը ևս անամպ է:
3- Գործը սկսվում է 3-րդ շերտից սկսած: ակտիվիստներ, քաղաքացիներ, հասարակ մարդկանց դեմ կանգնած են իշխանական բոլոր ուժերը սկսած պապայից, վերջացրած ամենավերջին թափթփուկները:
Սա ծայրահեղ անհամարժեք հակադրություն է: Մի կողմից ընդիմության ղեկավարության կողմից անտեր թողած նվիրյալներ են, մյուս կողմից վարձատրվող, սեփական շահով առաջնորդվող կլանի անդամներ և նրանց վարձատրությամբ գործող ծառայողները:
Ընդիմության 20 տարվա սահմանադրական պայքարի տրաբանությունն այն է,որ ընտրություններին մարդիկ ձայն կտան, իրենք առանց մատը մատին խփելու վերելքի վրա կանցնեն իշխանության: -Չի աշխատում, Սովետից հետո դա չի աշխատել ու չի աշխատելու:
Իմ ասածն այն էր, որ այս հակադրության կառուցվածքը փոխվի, համապատասխանեցվի միջընտրական ժամանակահատվածին:
Գործի բաժանում պետք է լինի, ընդիմության լիդերն ու վերին ղեկավարությունը հենց հիմա պետք է գործի մեջ լինեն, այլ ոչ թե շարքերին բանտերում թողած մեծ մեծ- բրթեն:
Ընդիմության ստորին շերտերը պետք է ոչ թե ամեն օր միլիցու, ու սափրագլխի դեմ անհավասար կռիվ տան, զոհվեն կամ ծաղրուծանակի ենթարկվեն, այլ մարդկանց մեջ հասցեագրված գործ անեն հակառակորդի բանակը տարալուծելու խնդրով:
Նիկոլն այսօր բանտում նստած փորձում է հակասություններ գտնել իր գործում ու մի կերպ դրանով ազատվել: Հակասությունը ոչ թե Նիկոլի գործի մեջ է, այլ ընդիմության կեցվածքի: Ուրեմն Նիկոլը պետք է ազատվի իշխանությունների տհասության կամ ողորմածությամբ այլ ոչ գոնէ ընդիմության լիդերի ու ղեկավար շերտի ճնշման տակ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞:
Ուրեմն գործ անողը էլի միայն դատարանի դեմ կանգնած մի փոքրաթիվ խումբն է լինելու, իսկ ԼՏՊ-ն գիրք գրի՞
Սա է զարհուրելի:![]()
Էջանիշներ