Ոչ թե մաշկիս վրա, այլ ոսկորներիս մակարդակով ու բազմիցս զգացել ու ատըամներս կրճտացնելով տարել եմ քո ինձ մաղթածը: Ու հասկացել եմ որ հասարակ մահկանացուների զգալն ու հասկանալը ոչինչ չի փոխելու: Մեր ոսկորների վրայով միշտ էլ հին կամ նոր սրիկաներն են վերև գնալու:
Հասկացել եմ նաև, որ ոչ- քաղաքացիական հասարակություններում գործի 90 տոկոսը կախված է հակադիր ուժերի լիդերներից և հենց այդ ուժերի գործելաոճից: Դրա համար էլ այս էտապում քանի որ ՀԱԿ-ն ու ԼՏՊ-են ընդիմադիր այդ սուբյեկտները, ապա իմ կարծիքով հենց նրանցն է այդ պարտականությունը:
Նիկոլները 1000-ներով թափված չեն, որ ԼՏՊ-ները նրանց տաշեղ սարքեն ու վառեն:
Եթե դու սպասում ես, որ մեզանում ինքնըստինքյան քաղաքացիական հասարակություն կձևավորվի ու նոր ինչ որ բան տեղից կշարժվի, ապա գոնե պետք է որ քո կարծիքն ասեիր իմ առաջարկած բարեկամ -տականքին շարքային- տականք դարձնելու մեթոդոլոգիան որպես այդ անցման գործելաոճ ընդունելու հարցը:
Եթե այդ մինիմալ գործն էլ հնարավոր չէ անել, ապա հարց չկա, 2000 տարի փալասային կյանքով սպասել ենք, երկու էդքան էլ կսպասենք:
Աշխարհում ոչ մի երկիր ու ոչ մի հասարակություն իր ամբողջ մասսայով չի գործել: Եղել են խելքը- գլխին գործից հասկացող ոչ-մորթապաշտ առաջնորդներ, որոնք գտել են ու իրեն շրջապատող վստահելի մարդկանց տվել են այդ պահի համար հաղթող գործելաոճը և տվել դրան հասնելու ծրագիրը: Այն տարածվել է լայն մասսաների մեջ որպես հասարակական առաջադրանք: Երբ փոփոխությունը արդեն կրիտիկական բավարարություն է ունեցել, հենց լիդերը գլխավորելով ու անտեսելով վտանգները արել է անցումը :
Մենք սովորել ենք նրան, որ լիդերը խոսի, մարդիկ զոհվեն ու վերջում լիդերը դառնա բռնապետ:
Ես առանց դաշնակցական երգ երգելու շատ կոնկրետ անելիք էի մատնանշել
1-Նիկոլին ազատելը
2- Իշխանության հենարահին- տականքին չեզոքացնելը:
Դու քո գործելաոճն ես առաջարկել: Վոտերն էլ իր պատկերացրածն է ասում:
Արդեն ինչ որ արդյունքներ կան: վատ չէ:![]()
Էջանիշներ