Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Վոթեր, բանն այն է, որ այս թեմայում լղոզված են թե խնդիրները, թե նպատակները, թե բուն ինքը՝ հարցը։ Խոսում եք, բողոքում եք, տագնապալից կանխագուշակումներ եք անում, հետո չգիտես ով, չգիտես ոնց մորթում է չգիտես ում, կամ բացահայտում է չգիտես ինչը, պայքարում է չգիտես ոնց ու տենց Աստված գիտի թե էլ ինչ։ Ես անկեղծորեն զարմանում եմ նմանօրինակ բարդ մտածելակերպի ու մտքերի վրա, որոնք այստեղ արտահայտվում են։ Գուցե ճիշտ կլիներ կարճ ու կոնկրետ, առանց հուզական զեղումների ու ելևէջների ներկայացնել ակտուալ խնդիրները, ասենք.
1. Ղարաբաղի հարցը – խնդիրներ. Համաժողովդրական անտարբերություն, ինֆորմացիայի պակաս, ժողովդրի կարծիքի շրջանցում իշխանությունների կողմից, անորոշություն։ Սրանք բոլորը փոխշախկապված են։
2. Օրինականության ու արդարության հարցը – Բացահայտ դիսկրիմինացիա իշխանական թև ու թիկունք ունեցողների ու մնացյալի նկատմամբ, խայտառակ մասշտաբների կոռուպցիա, պետական տնտեսական տափուկ քաղաքականություն, ինֆորմացիայի պակաս, իշխանական օղակների բացարձակ անպատիժ ու անվերահսկելի գործունեություն պետական ունեցվածքի նկատմամբ, օրինապահ մարմիններում ոչ կոմպետենտ անձնակազմ… Սրանք բոլորը փոխշախկապված են։
3. Դեմոգրաֆիկ ճգնաժամ – Աչքաբաց քաղաքացիները ավելի հարմարավետ կյանք են որոնում դրսերում ու հնարավորության դեպքում ծլկում են երկրից, հոսք գյուղերից դեպի քաղաքներ (հիմնականում՝ Երևան), պատճառը՝ տնտեսական, սոցիալական պետական քաղաքականության բացակայություն։
4. Տնտեսական ճգնաժամ – Արդյունաբերության ու գյուղատնտեսության ճահճացում, պատճառը՝ պետական տնտեսական քաղաքականության բացակայություն, առևտրական մոնոպոլիստների գերակայություն, իրավաբանական, ապահովագրական աջակցության բացակայություն, գյուղատնտեսական, արդյունաբերական ոլորտներում անգրագիտություն, պետական ծրագրերի բացակայություն, կամ լավագույն դեպքում՝ անկիրառելիություն, միջոցների մսխում։
5. Մշակութային ճգնաժամ – հիմնական պատճառը՝ վերոհիշյալ խնդիրները հասարակությանը թույլ չեն տալիս դուրս գալ պրոբլեմների հորձանուտից ու անցնել մշակութային պահանջարկը բարձրացնելուն ու լրացնելուն։ Հետևանքը՝ անտաղանդ ու ցածրաճաշակ հաղորդումներ, հանդիսատեսի պակաս ունեցող թատրոններ, դատարկ սերիալներ, անմակարդակ հումոր, հետաքրքրությունների շրջանակը լայնացնող ու մտավոր զարգացումը խթանող ծրագրերի իսպառ բացակայություն։
5. Բարոյահոգեբանական ճգնաժամ – այս թեմայի հիմնական նյութը երևի սա է Պատճառը՝ վերը նշված բոլոր խնդիրները միասին վերցրած։
Սա այսպես։
Հիմա վերոհիշյալ խնդիրները լուծելու ճանապարհների մասին (տեսնենք, մի քանի՞սն են արդյոք): Ինչքան հասկանում եմ, այստեղ ոմանք խնդիրների լուծման համար տեսնում են այնպիսի վերացական ճանապարհ, ինչպիսին է միավորումը, համախմբումը, սակայն ոչ ոք չի նշում թե այն միավորումն ու համախմբումը ինչպես են տեղի ունենում, հանկարծ ու բոլորը մի պահ զգոնանում ու միավորվու՞մ են, տելեպատիկ կապով ոտքի են կանգնում, հանկարծ ու բոլորը միասին որոշում են այլ կերպ ապրել, կամ կյանքը հարամ անողների գլուխնե՞րն են ջարդում…
Ուրեմն ամենից շատ ինձ զայրացնում է, որ այստեղ բացարձակապես չի հիշատակվում պետության դերը, այսինքն մենք մեզ համարում ենք ամբոխ, ու ամբոխի կտրվածքով էլ ուզում ենք լուծել մեր խնդիրները։ Այնինչ մարդկությունը վաղուց նման խնդիրները լուծել է հնարելով պետություն հասկացությունը, որի մեջ էլ ժողովուրդը, կամ ամբոխը համախմբված, համակարգված, կանոնավորված է այս կամ այն աստիճանի։ Պարզապես այդ աստիճանն է պետք պարզել, եթե այն ցածր է, նշանակում է մեր պետությունը էֆֆեկտիվ չի կառավարվում, այսինքն մենք թույլ կառավարություն ունենք, որոնք էլ վերոհիշյալ խնդիրների բացարձակ պատասխանատուներն են։ Պետք չի մեղավորներ փնտրել անհատների տեսքով, դա աննպատակ ու անիմաստ ժամավաճառություն է։ Տրամաբանական հետևությունը բերում է նրան, որ միակ իրական ճանապարհը պետության կառավարման համակարգի ու անձնակազմի փոփոխությունն է։ Այստեղ անհրաժեշտ պայման է ունենալ այլըտրանքային թիմ, որը ունի համապատասխան խնդիրները իրատեսական հարթության մեջ լուծելու բավարար ծրագիր և ամենակարևորը՝ մոտիվացիա, և որն էլ իր շուջը համախմբում է հասարակության ակտիվին։ Ինչն էլ ուժ է հանդիսանում համապատասխան փոփոխությունը իրականացնելու և հետագա զարգացումները ապահովելու համար։ Այ հենց վերջինս է հիմիկվա ակտուալ խնդիրը, դրանից էլ խոսեք, գրողը տանի։ Ու՞ր էր էն «որձ տղեն»…
Գրածներդ «նպատակ-ճանապարհ-միջոց» կամ «միջոց-ճանապարհ-նպատակ» կամ ամեն այլ տեսակ հերդականության մեջ կորած լինելու մասին է վկայում։

Պետք չի փորձել դրանց հերդականությունը կանխորոշել բոլորի համար, ամեն մեկը պիտի անի այն մասը ինչին ընդունակ է ու ինչին իր համար կոչված է համարում։

Պարզ ասած, բերված խնդիրները, որ ոչ մեկ նույնիսկ սերժանտները չեն ժխտում, որ կա, ինքնին արձանագրելով ոչինչ չես փոխի, նույնիսկ եթե դիագնոզը դնես, ասես ինչու է այդպես։ Նման մոտեցմամբ հասկանալի է, որ շատերի համար այս քննարկումը դեմագոգիա ու ժամավաճառություն է թվում։

Բայց իրականությունը այն է, որ նպատակ,պատճառ,մեթոդ, ճանապարհ և այլ կարևոր հանգամանքները, որոնց մասին բոլորս խոսում ենք, անքակտելի են ու չեն կարող գոյություն ունենալ ոչ միայն առանձին այլ նաև անհնար է կողմնորոշվել ինչո է պետք զբաղվել առաջին հերդին, ինչով երկրորդ և երրորդ։

Քո տրամաբանությամբ ստացվում է հայությունը չի գիտակցում, որ դա պետության պարտավորությունն է նպատակներ դնել, պատճառները բացահայտել, մեթոդները որոշել, բայց
ես համոզված եմ, որ գիտակցվում են բոլորն էլ ուղղակի փնտրում են իրենց ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԻՆ, որտեղ այդ ամենը արտահայտելու, իրագործելու հնարավորությունները կլինեն ու իրենք կանեն։

Հայաստան պետությունը այսօր այդ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ անել այն ինչի քեզ կոչված ես համարում չի տալիս, դրանից էլ բոլորը գաղթում են ու ուզում են գաղթել։

Լուծումը մի ձև եմ միայն տեսնում - անել ինչ որ ցանկանում ես անել ու ներկայացնել խոչնդոտները հասարակությանը, բացահայտել ով չի թողնում, ով է խանգարում։

Այսինքն պետք չի ինչ որ ռազբիրատներ կազմակերպել սերժանտների հետ թե ԱՐԱ ԹՈՂԵՔ ԹՈՂԵՔ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՄ ու իրականում ոչինչ չանել ու պնդել, թե չեն թողում, երբ նույնիսկ չես էլ փորձել։

Պետությունը ժողովուրդն է ու իշխանությունը Հայաստանում ժողովրդիննէ, նա ազատ է անել ամենինչ ինչ կցանականա հենց այսօր էլ։ Այսինքն համաձայն եմ, որ մոտիվացիա ունեցողների թիմ է պետք, որ իսկապես անեն, բայց ինչ որ բան կփոխվի միայն երբ բոլորը կամ մեծամասնությունը մոտիվացիաներ ունենան, անկախ թե ինչպիսի, ծառերի պահպանում, թե ռազմական/ոստիկանական համակարգի կոռուպցիայից ազատում։

Դա է կոչվում քաղաքական առողջ դաշտ, ժողովրդավարություն, երբ ամեն մեկը իր առանձին իրեն հուզող հարցով ԱԶԱՏ Է զբաղվել։

Երբ հայաստանում մարդիկ սկսեն մասսայական զբաղվել տարբեր նախաձեռնություններով ոչ մի սերժանտ ու քրեածին էլ չի հասցնի բոլորին լռեցնել, վախեցնել...

Պետք է անել ինչ անում ես անկախ նրանից, քանի հոգի են անելու, քանի հոգի են միտինգիտ գալու։

ԵՎ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ունենալ, որ մնացածն էլ գիտակցեն հասունանան իրենք էլ ինչ որ բանով ԿԱՐևՈՐ ՉԷ ինչով, զբաղվեն։

Այսինքն համախմբումների կոչեր ես երբեք չեմ արել ու չեմ անի, քանի որ դա համարում եմ հիմարություն և համաձայն եմ, որ համախմբվել միայն նրա համար, որ ՇԱՏ ԼԻՆԵՆՔ ախմախություն է ու իսկապես աննպատակ ամբոխի տպավորություն միայն կթողնենք։

Ոչ մի լավ գործ չի կորչում, ոչ մի լավ միտք անհետևանք չի մնում – ինչը միապետական ռեծիմները հասկանում են, դրանից էլ ԱԶԱՏ գործարարություն ու ԱԶԱՏ խոսք չեն հանդուրժում, այլապես կկորցնեն իրենց իշխանությունը։