User Tag List

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

  1. #106
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ստրուկ դառնում են

    Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումները ջնջվել են:
    էսպես չի մնա

  2. #107
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ստրուկ դառնում են

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումները ջնջվել են:
    Էլմ ջան, իսկ մնացյալը թեմայի ներսու՞մ են Ինչի՞ մասին է թեման, ես գլուխ չեմ հանում Բիձեքը հավաքվել զրուցում են դեսից դենից, դժգոհում են, մրցում են՝ թե ով ավելի հոռետեսական մտքեր կարտահայտի, մեղավորներ են որոնում՝ «թաղեմ Լևոնին, սաղ իրենից սկսվեց», այ կտեսնեք, այսպես կլինի, այնպես կլինի…
    Փաստորեն թեմայի վերնագրի առաջին մասը կարելի է ասել կայացել է՝ հայերը հավաքվել են Հայ–հայ, քիչ է մնացել մի բան որոշեն ու սաղին ցույց տան խեցգետինների ձմեռելու վայրը։ Ինչ եմ ասում. սույն թեմայում բացակայում է ինֆորմացիան, առաջակում եմ հավաքված հայերին ցրվել տներով, առանց առաջնորդի ու կազմակերպչի հայերը ինքնաբուխ մի բան հաստատ չեն որոշելու՜
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (19.08.2009)

  4. #108
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Վիշապ ջան ես թեմայի ամբողջ իմաստը չեմ հասկացել ու հենց առաջին էջերում խնդրել եմ բացատրել: Մարդիկ բացատրել են, հասկացել եմ ինչ են ուզում, բայց ոչ մի կերպ թեմայի նկատմամբ հետաքրքրություն չունենալու պատճառով այն համարյա չեմ ուսումնասիրում: Մոդերատորական պարտականությունների շրջանակներում ցենզուրա եմ պահում թեմայում ու մեկ էլ չեմ թողնում, որ վերածվի ժամանցային թեմայի:
    Մնացածը քննարկման մասնակիցների գործն է: Թող քննարկեն ինչքան ուզում են: Դա իրենց իրավունքն է:
    էսպես չի մնա

  5. #109
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայեր, հավաքվեք մեկ բան որոշենք:

    Հայեր, հավաքվեք մի բան որոշենք:Այս մոտեցումը բացարձակապես համարժեք է մեր մտածողությանը,մի բան որոշենք:
    Այս սկզբունքով է ապրում հայ հասաարակությունը մի բան կասեն,մի բան կորոշեն մենք էլ մի բան կանենք կամ չենք անի,պրծավ գնաց:
    Նման կերպ է մտածում պետույունը ,նման կերպ է մտածու ընդիմադիրը:
    Կարելի է նաև մի բան որոշել սակայն ակնհայտ է որ հարկավոր է Մեկ բան որոշել,Մեկ:
    Իսկ նման որոշում չի կարող կայանալ քանի որ խաղի կանոնները թելադրվում են դրսից :
    Որոշող չկա «զանգ կախող չկա» կա «ճառ ասող»:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.08.2009), Գաղթական (03.09.2009)

  7. #110
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմ ջան, իսկ մնացյալը թեմայի ներսու՞մ են Ինչի՞ մասին է թեման, ես գլուխ չեմ հանում Բիձեքը հավաքվել զրուցում են դեսից դենից, դժգոհում են, մրցում են՝ թե ով ավելի հոռետեսական մտքեր կարտահայտի, մեղավորներ են որոնում՝ «թաղեմ Լևոնին, սաղ իրենից սկսվեց», այ կտեսնեք, այսպես կլինի, այնպես կլինի…
    Փաստորեն թեմայի վերնագրի առաջին մասը կարելի է ասել կայացել է՝ հայերը հավաքվել են Հայ–հայ, քիչ է մնացել մի բան որոշեն ու սաղին ցույց տան խեցգետինների ձմեռելու վայրը։ Ինչ եմ ասում. սույն թեմայում բացակայում է ինֆորմացիան, առաջակում եմ հավաքված հայերին ցրվել տներով, առանց առաջնորդի ու կազմակերպչի հայերը ինքնաբուխ մի բան հաստատ չեն որոշելու՜
    Թեման վերնագրում անկապ է բայց կարծում եմ քննարկումը «Հայեր ուժային թե խաղաղ ճանապարհով շարժվենք» մասին է....

    Այդ հարցը դեռ չի լուծված, դրանից էլ կոնկրետ քայլեի մասին պատկերացումներ եթե կան էլ կցկտուր են ու անորոշ։

    Որոշել միասին չի ստավելու, այդ իմաստոց այս քննարկումից սպասելիքներ պետք չի ունենալ, բայց տարբեր ուղիների կողմնակիցների փաստարկները հետաքրքիր է կարդալ։

    Փորձեմ նորից ընդհանրացնել, մեր բիձեքի լեզովով։

    Հայերը եթե հավաքվում են ինչ են սովորաբար որոշում.

    - ուժային լուծման կողմնակիցներ
    ՀԱՄՈԶՎԱԾ։ վռազ ա պետք, նաղդով դնենք սաղին գյուլլենք, կզցնենք ուրիշ վարիանտ չկա,
    ԿԱՍԿԱԾՈՂ։ պետք ա բայց չի ստացվի, մեզ կգյուլել, մենք թույլ ենք, չենք ձգի, ռուսներն ու յանկիները չեն թողնի, պետք է սպասել, համբերել մինչև իրանք թուլանան, թե չէ եղածից էլ կզրկվենք

    - խաղաղ լուծման կողմնակիցներ
    ՀԱՄՈԶՎԱԾ։ պետք է ամեն տեղ ամեն ուր ամեն քայլի ցույց տալ ասել բացահայտել կեղտերը ու եղածի չափով ՕՐԵՆՔՈՎ պայքարել դրա դեմ, ժողովուրդը կգիտակցի, կսովորի, կհասականա, որ այդպես ապրելը ավելի հեշտ է քան քցելով, ծանոթով, դասավորելով, օրենքը շրջանցելով։
    ԿԱՍԿԱԾՈՂ։ դա մի սերնդափոխությամբ չի լինի երկար տանջալի գործ է մենք կմեռնենք չենք տեսնի որ ես երկիրը երկիր դառնա


    ՈՒժային ՀԱՄՈԶՎԱԾՆԵՐԻՑ պետք է զգուշանալ, այս տարածքում բացի ծայրահեռ ազգայնականներից շատ են պրովոկատորները, որ փորձում են դրդել անօրինությունների ու վարկաբեկիչ գործողությունների նրանց, ումից վախենում են, որ կարող է խաղաղ լուծման ժամանակ մեծ դեր խաղալ։ Նման մեկը շեֆիս մի 20 տարի առաջ աղաչում էր մի հատ կռուտոյ բոմբ սարքի սաղին տրաքացնենք պրծնի

    ՈՒժային ԿԱՍԿԱԾՈՂՆԵՐԻ տարբերակը կիրառվում է նաև Արցախի հարցի համար քոչարյանա-սերժանտական համակարգի կողմից, սպասում են մինչև ազրբեջանը թուլանա, նավթը պրծնի ու իրանցից յան տան, առանց հասկանալու, որ այս շրջանում հետաքրքրություններ միշտ լինելու են, մեկ նաֆթ մեկ գազ մեմ տրուբա մեկ երկաթուղի ևյլն...

    Խաղաղ ՀԱՄՈԶՎԱԾ տարբերակի կողմնակիցները, կարճ ասած ես ել, գիտենք, որ պետք է ընդհամենը մարդկանց անընդհադ վարժեցնել, մարզել, օրենքով ու արդար ապրելուն, որ դա իրենց բնական ապրելակերպն դառնա այդ դեպքում առողջ կապրեն ու ամեն ժողովրդավարական, ընտրական, քվեարկման համակարգ էլ կաշխատի։ Անընդհատ պիտի լողաս, որ չկորցնես ֆորմատ։

    Խաղաղ ԿԱՍԿԱԾՈՂները, հուսահատներն են, որոնք հիմա հայաստանում մեծամասնություն են կազմում - ճարպակալած, թախտին նստած բախտին են սպասում...

  8. #111
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Ես կարծում եմ, որ պետք է մտավորականությունը համախմբի ու ծրագրի համահայկական մի ծրագիր:
    Այսպես, ինչ կարող ենք անել մենք, այս ֆորումի շրջանակներում:
    Կարող ենք կոչ անել մտավորականությանը համախմբվել, ոչ թե ասենք, եկեք մեզ միացեք, կամ պողոսին միացեք, այլ, դուք իրար միացեք...և ասեք, մենք երիտասարդներս ինչ անենք:

    Մենք հայերս մենակ ենք, մենք չունենք բարեկամներ, փոքր ազգ ենք, ու մենակ ենք: Եվ ինչքան իմ խելքն է կտրում, աշխարհիս վրա փոթորիկ է սպասում, հարկավոր է, որ համախմբվենք:
    Երբ որոշները ցանկացան վրաց ժողովրդին միավորել, ու մի ժողովուրդ հնարել.../որին մենք ասում ենք ու ասում էինք վրացի` այսինքն վերեևի ժողովուրդ/, անհրաժեշտ եղավ մտածել մի գաղափար, որի շուրջ միավորեն այդ ժողովուրդներին: ՈՒ դա եղավ արտաքին թշնամու գաղափարը: Ի դեպ այդ արտաքին էլ թշնամին հայերն էին Ու կարծես թե ինչ որ բան ստացվեց:
    Հիմա առաջարկեք այն գաղափարը, որի շուրջ մենք կարող ենք միավորվել, ու որի շուրջ միավորվի ժողովուրդի մեծամասնությունը, համարյա բոլորը: ԼՏՊ-ի փորձը չստացվեց, այն միավորում է նրանց, ովքեր չափից դուրս զզված են... այդ պարագայում այն վանում է նրանց, ովքեր զզվացրել են այդ ժողովուրդին: Մի խոսքով կարծում եմ, այն չի աշխատում: Եվ հետո ԼՏՊ-ն իր անցյալով խնդիր հանդիսացավ, որը ևս պատճառ հանդիսացավ, որ լիարժեք համախմբում չլինի:
    Մենք այստեղ նախ կարող ենք ակցիաներ կազմակերպել, որոնց միջոցով մտավորականությանը կոչ անենք համախմբվել... զուգահեռաբար ինքներս էլ փորձենք գտնել ամեն հայիս այն անկյունը, որի շուրջ հայերը կմիավորվեն:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (03.09.2009)

  10. #112
    խենթ երիտասարդ erewanski-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Գրառումներ
    270
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    իմ համեստ կարծիքն էլ ես արտահայտեմ
    այսօր մեզ պետք է ավելի շատ մտահոգի մեր ապագան որն ուղեկցվելու է անցյալի մոռացմամբ ասեմ
    այսօր հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման միջոց պիտի հանդիսանա հայ երիտասարդությունը որը կարող ուժ է և տեղեկատվական պատերազմում և մարտի դաշտում և երկրի հզորացման գործում
    այսօր հայ երիտասարդներն բաժանված են 10նյակ կուսակցությունների երիտասարդական թևերում ու ծառայում են միայն ներքաղաքական նպատակներին
    այսպիսով մենք հանգում ենք մի լուծման որով քաղաքակիրթ պահանջի պարտության դեպքում կգա կռիվն զենքն ու արյունը
    այդ ուղին հայ երիտասարդույան միավորումն է իրենց իսկ ջանքերով
    Ինձնից վերև միայն երկինք

  11. #113
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման վերնագրում անկապ է բայց կարծում եմ քննարկումը «Հայեր ուժային թե խաղաղ ճանապարհով շարժվենք» մասին է....

    Այդ հարցը դեռ չի լուծված, դրանից էլ կոնկրետ քայլեի մասին պատկերացումներ եթե կան էլ կցկտուր են ու անորոշ։
    Վոթեր, բանն այն է, որ այս թեմայում լղոզված են թե խնդիրները, թե նպատակները, թե բուն ինքը՝ հարցը։ Խոսում եք, բողոքում եք, տագնապալից կանխագուշակումներ եք անում, հետո չգիտես ով, չգիտես ոնց մորթում է չգիտես ում, կամ բացահայտում է չգիտես ինչը, պայքարում է չգիտես ոնց ու տենց Աստված գիտի թե էլ ինչ։ Ես անկեղծորեն զարմանում եմ նմանօրինակ բարդ մտածելակերպի ու մտքերի վրա, որոնք այստեղ արտահայտվում են։ Գուցե ճիշտ կլիներ կարճ ու կոնկրետ, առանց հուզական զեղումների ու ելևէջների ներկայացնել ակտուալ խնդիրները, ասենք.
    1. Ղարաբաղի հարցը – խնդիրներ. Համաժողովդրական անտարբերություն, ինֆորմացիայի պակաս, ժողովդրի կարծիքի շրջանցում իշխանությունների կողմից, անորոշություն։ Սրանք բոլորը փոխշախկապված են։
    2. Օրինականության ու արդարության հարցը – Բացահայտ դիսկրիմինացիա իշխանական թև ու թիկունք ունեցողների ու մնացյալի նկատմամբ, խայտառակ մասշտաբների կոռուպցիա, պետական տնտեսական տափուկ քաղաքականություն, ինֆորմացիայի պակաս, իշխանական օղակների բացարձակ անպատիժ ու անվերահսկելի գործունեություն պետական ունեցվածքի նկատմամբ, օրինապահ մարմիններում ոչ կոմպետենտ անձնակազմ… Սրանք բոլորը փոխշախկապված են։
    3. Դեմոգրաֆիկ ճգնաժամ – Աչքաբաց քաղաքացիները ավելի հարմարավետ կյանք են որոնում դրսերում ու հնարավորության դեպքում ծլկում են երկրից, հոսք գյուղերից դեպի քաղաքներ (հիմնականում՝ Երևան), պատճառը՝ տնտեսական, սոցիալական պետական քաղաքականության բացակայություն։
    4. Տնտեսական ճգնաժամ – Արդյունաբերության ու գյուղատնտեսության ճահճացում, պատճառը՝ պետական տնտեսական քաղաքականության բացակայություն, առևտրական մոնոպոլիստների գերակայություն, իրավաբանական, ապահովագրական աջակցության բացակայություն, գյուղատնտեսական, արդյունաբերական ոլորտներում անգրագիտություն, պետական ծրագրերի բացակայություն, կամ լավագույն դեպքում՝ անկիրառելիություն, միջոցների մսխում։
    5. Մշակութային ճգնաժամ – հիմնական պատճառը՝ վերոհիշյալ խնդիրները հասարակությանը թույլ չեն տալիս դուրս գալ պրոբլեմների հորձանուտից ու անցնել մշակութային պահանջարկը բարձրացնելուն ու լրացնելուն։ Հետևանքը՝ անտաղանդ ու ցածրաճաշակ հաղորդումներ, հանդիսատեսի պակաս ունեցող թատրոններ, դատարկ սերիալներ, անմակարդակ հումոր, հետաքրքրությունների շրջանակը լայնացնող ու մտավոր զարգացումը խթանող ծրագրերի իսպառ բացակայություն։
    5. Բարոյահոգեբանական ճգնաժամ – այս թեմայի հիմնական նյութը երևի սա է Պատճառը՝ վերը նշված բոլոր խնդիրները միասին վերցրած։
    Սա այսպես։
    Հիմա վերոհիշյալ խնդիրները լուծելու ճանապարհների մասին (տեսնենք, մի քանի՞սն են արդյոք): Ինչքան հասկանում եմ, այստեղ ոմանք խնդիրների լուծման համար տեսնում են այնպիսի վերացական ճանապարհ, ինչպիսին է միավորումը, համախմբումը, սակայն ոչ ոք չի նշում թե այն միավորումն ու համախմբումը ինչպես են տեղի ունենում, հանկարծ ու բոլորը մի պահ զգոնանում ու միավորվու՞մ են, տելեպատիկ կապով ոտքի են կանգնում, հանկարծ ու բոլորը միասին որոշում են այլ կերպ ապրել, կամ կյանքը հարամ անողների գլուխնե՞րն են ջարդում…
    Ուրեմն ամենից շատ ինձ զայրացնում է, որ այստեղ բացարձակապես չի հիշատակվում պետության դերը, այսինքն մենք մեզ համարում ենք ամբոխ, ու ամբոխի կտրվածքով էլ ուզում ենք լուծել մեր խնդիրները։ Այնինչ մարդկությունը վաղուց նման խնդիրները լուծել է հնարելով պետություն հասկացությունը, որի մեջ էլ ժողովուրդը, կամ ամբոխը համախմբված, համակարգված, կանոնավորված է այս կամ այն աստիճանի։ Պարզապես այդ աստիճանն է պետք պարզել, եթե այն ցածր է, նշանակում է մեր պետությունը էֆֆեկտիվ չի կառավարվում, այսինքն մենք թույլ կառավարություն ունենք, որոնք էլ վերոհիշյալ խնդիրների բացարձակ պատասխանատուներն են։ Պետք չի մեղավորներ փնտրել անհատների տեսքով, դա աննպատակ ու անիմաստ ժամավաճառություն է։ Տրամաբանական հետևությունը բերում է նրան, որ միակ իրական ճանապարհը պետության կառավարման համակարգի ու անձնակազմի փոփոխությունն է։ Այստեղ անհրաժեշտ պայման է ունենալ այլըտրանքային թիմ, որը ունի համապատասխան խնդիրները իրատեսական հարթության մեջ լուծելու բավարար ծրագիր և ամենակարևորը՝ մոտիվացիա, և որն էլ իր շուջը համախմբում է հասարակության ակտիվին։ Ինչն էլ ուժ է հանդիսանում համապատասխան փոփոխությունը իրականացնելու և հետագա զարգացումները ապահովելու համար։ Այ հենց վերջինս է հիմիկվա ակտուալ խնդիրը, դրանից էլ խոսեք, գրողը տանի։ Ու՞ր էր էն «որձ տղեն»…
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (03.09.2009)

  13. #114
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման վերնագրում անկապ է բայց կարծում եմ քննարկումը «Հայեր ուժային թե խաղաղ ճանապարհով շարժվենք» մասին է....

    Այդ հարցը դեռ չի լուծված, դրանից էլ կոնկրետ քայլեի մասին պատկերացումներ եթե կան էլ կցկտուր են ու անորոշ։

    Որոշել միասին չի ստավելու, այդ իմաստոց այս քննարկումից սպասելիքներ պետք չի ունենալ, բայց տարբեր ուղիների կողմնակիցների փաստարկները հետաքրքիր է կարդալ։

    Փորձեմ նորից ընդհանրացնել, մեր բիձեքի լեզովով։


    - ուժային լուծման կողմնակիցներ
    ՀԱՄՈԶՎԱԾ։ վռազ ա պետք, նաղդով դնենք սաղին գյուլլենք, կզցնենք ուրիշ վարիանտ չկա,
    ԿԱՍԿԱԾՈՂ։ պետք ա բայց չի ստացվի, մեզ կգյուլել, մենք թույլ ենք, չենք ձգի, ռուսներն ու յանկիները չեն թողնի, պետք է սպասել, համբերել մինչև իրանք թուլանան, թե չէ եղածից էլ կզրկվենք

    - խաղաղ լուծման կողմնակիցներ
    ՀԱՄՈԶՎԱԾ։ պետք է ամեն տեղ ամեն ուր ամեն քայլի ցույց տալ ասել բացահայտել կեղտերը ու եղածի չափով ՕՐԵՆՔՈՎ պայքարել դրա դեմ, ժողովուրդը կգիտակցի, կսովորի, կհասականա, որ այդպես ապրելը ավելի հեշտ է քան քցելով, ծանոթով, դասավորելով, օրենքը շրջանցելով։
    ԿԱՍԿԱԾՈՂ։ դա մի սերնդափոխությամբ չի լինի երկար տանջալի գործ է մենք կմեռնենք չենք տեսնի որ ես երկիրը երկիր դառնա


    ՈՒժային ՀԱՄՈԶՎԱԾՆԵՐԻՑ պետք է զգուշանալ, այս տարածքում բացի ծայրահեռ ազգայնականներից շատ են պրովոկատորները, որ փորձում են դրդել անօրինությունների ու վարկաբեկիչ գործողությունների նրանց, ումից վախենում են, որ կարող է խաղաղ լուծման ժամանակ մեծ դեր խաղալ։ Նման մեկը շեֆիս մի 20 տարի առաջ աղաչում էր մի հատ կռուտոյ բոմբ սարքի սաղին տրաքացնենք պրծնի

    ՈՒժային ԿԱՍԿԱԾՈՂՆԵՐԻ տարբերակը կիրառվում է նաև Արցախի հարցի համար քոչարյանա-սերժանտական համակարգի կողմից, սպասում են մինչև ազրբեջանը թուլանա, նավթը պրծնի ու իրանցից յան տան, առանց հասկանալու, որ այս շրջանում հետաքրքրություններ միշտ լինելու են, մեկ նաֆթ մեկ գազ մեմ տրուբա մեկ երկաթուղի ևյլն...

    Խաղաղ ՀԱՄՈԶՎԱԾ տարբերակի կողմնակիցները, կարճ ասած ես ել, գիտենք, որ պետք է ընդհամենը մարդկանց անընդհադ վարժեցնել, մարզել, օրենքով ու արդար ապրելուն, որ դա իրենց բնական ապրելակերպն դառնա այդ դեպքում առողջ կապրեն ու ամեն ժողովրդավարական, ընտրական, քվեարկման համակարգ էլ կաշխատի։ Անընդհատ պիտի լողաս, որ չկորցնես ֆորմատ։

    Խաղաղ ԿԱՍԿԱԾՈՂները, հուսահատներն են, որոնք հիմա հայաստանում մեծամասնություն են կազմում - ճարպակալած, թախտին նստած բախտին են սպասում...
    Էսօր նստել եմ լեկցիայիդ և դրա քննարկմանը:
    Լավ չի: Քեզանից պարզ ու հստակ պահանջվում է կոնկրետ 2 հարց, 3 ճգնաժամ ու ակտուալ խնդիրը քննարկել, իսկ դու չոլերն ընկած -չլմփ-չլմփ:
    Համ էլ մեռսի, որ դու էլ ես բիձա:
    Բայց վերադառնալով բուն նյութին ամենայն լրջությամբ խնդրում եմ, եթե «որձ տղա» ես, ասա, այդ 5+1 մտածելակերպը/գործի բանաձևը, մոտեցումը/, քո դասակարգմամբ որին է համապատասխանում-
    ՀԱՄՈԶՎԱԾ- ին՞։
    ԿԱՍԿԱԾՈՂ-ին՞։
    ՈՒժային ՀԱՄՈԶՎԱԾՆԵՐ-ին՞
    ՈՒժային ԿԱՍԿԱԾՈՂՆԵՐ-ին՞
    Խաղաղ ՀԱՄՈԶՎԱԾՆԵՐ-ին՞,
    թէ ։
    Խաղաղ ԿԱՍԿԱԾՈՂ-ին՞

  14. #115
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վոթեր, բանն այն է, որ այս թեմայում լղոզված են թե խնդիրները, թե նպատակները, թե բուն ինքը՝ հարցը։ Խոսում եք, բողոքում եք, տագնապալից կանխագուշակումներ եք անում, հետո չգիտես ով, չգիտես ոնց մորթում է չգիտես ում, կամ բացահայտում է չգիտես ինչը, պայքարում է չգիտես ոնց ու տենց Աստված գիտի թե էլ ինչ։ Ես անկեղծորեն զարմանում եմ նմանօրինակ բարդ մտածելակերպի ու մտքերի վրա, որոնք այստեղ արտահայտվում են։ Գուցե ճիշտ կլիներ կարճ ու կոնկրետ, առանց հուզական զեղումների ու ելևէջների ներկայացնել ակտուալ խնդիրները, ասենք.
    1. Ղարաբաղի հարցը – խնդիրներ. Համաժողովդրական անտարբերություն, ինֆորմացիայի պակաս, ժողովդրի կարծիքի շրջանցում իշխանությունների կողմից, անորոշություն։ Սրանք բոլորը փոխշախկապված են։
    2. Օրինականության ու արդարության հարցը – Բացահայտ դիսկրիմինացիա իշխանական թև ու թիկունք ունեցողների ու մնացյալի նկատմամբ, խայտառակ մասշտաբների կոռուպցիա, պետական տնտեսական տափուկ քաղաքականություն, ինֆորմացիայի պակաս, իշխանական օղակների բացարձակ անպատիժ ու անվերահսկելի գործունեություն պետական ունեցվածքի նկատմամբ, օրինապահ մարմիններում ոչ կոմպետենտ անձնակազմ… Սրանք բոլորը փոխշախկապված են։
    3. Դեմոգրաֆիկ ճգնաժամ – Աչքաբաց քաղաքացիները ավելի հարմարավետ կյանք են որոնում դրսերում ու հնարավորության դեպքում ծլկում են երկրից, հոսք գյուղերից դեպի քաղաքներ (հիմնականում՝ Երևան), պատճառը՝ տնտեսական, սոցիալական պետական քաղաքականության բացակայություն։
    4. Տնտեսական ճգնաժամ – Արդյունաբերության ու գյուղատնտեսության ճահճացում, պատճառը՝ պետական տնտեսական քաղաքականության բացակայություն, առևտրական մոնոպոլիստների գերակայություն, իրավաբանական, ապահովագրական աջակցության բացակայություն, գյուղատնտեսական, արդյունաբերական ոլորտներում անգրագիտություն, պետական ծրագրերի բացակայություն, կամ լավագույն դեպքում՝ անկիրառելիություն, միջոցների մսխում։
    5. Մշակութային ճգնաժամ – հիմնական պատճառը՝ վերոհիշյալ խնդիրները հասարակությանը թույլ չեն տալիս դուրս գալ պրոբլեմների հորձանուտից ու անցնել մշակութային պահանջարկը բարձրացնելուն ու լրացնելուն։ Հետևանքը՝ անտաղանդ ու ցածրաճաշակ հաղորդումներ, հանդիսատեսի պակաս ունեցող թատրոններ, դատարկ սերիալներ, անմակարդակ հումոր, հետաքրքրությունների շրջանակը լայնացնող ու մտավոր զարգացումը խթանող ծրագրերի իսպառ բացակայություն։
    5. Բարոյահոգեբանական ճգնաժամ – այս թեմայի հիմնական նյութը երևի սա է Պատճառը՝ վերը նշված բոլոր խնդիրները միասին վերցրած։
    Սա այսպես։
    Հիմա վերոհիշյալ խնդիրները լուծելու ճանապարհների մասին (տեսնենք, մի քանի՞սն են արդյոք): Ինչքան հասկանում եմ, այստեղ ոմանք խնդիրների լուծման համար տեսնում են այնպիսի վերացական ճանապարհ, ինչպիսին է միավորումը, համախմբումը, սակայն ոչ ոք չի նշում թե այն միավորումն ու համախմբումը ինչպես են տեղի ունենում, հանկարծ ու բոլորը մի պահ զգոնանում ու միավորվու՞մ են, տելեպատիկ կապով ոտքի են կանգնում, հանկարծ ու բոլորը միասին որոշում են այլ կերպ ապրել, կամ կյանքը հարամ անողների գլուխնե՞րն են ջարդում…
    Ուրեմն ամենից շատ ինձ զայրացնում է, որ այստեղ բացարձակապես չի հիշատակվում պետության դերը, այսինքն մենք մեզ համարում ենք ամբոխ, ու ամբոխի կտրվածքով էլ ուզում ենք լուծել մեր խնդիրները։ Այնինչ մարդկությունը վաղուց նման խնդիրները լուծել է հնարելով պետություն հասկացությունը, որի մեջ էլ ժողովուրդը, կամ ամբոխը համախմբված, համակարգված, կանոնավորված է այս կամ այն աստիճանի։ Պարզապես այդ աստիճանն է պետք պարզել, եթե այն ցածր է, նշանակում է մեր պետությունը էֆֆեկտիվ չի կառավարվում, այսինքն մենք թույլ կառավարություն ունենք, որոնք էլ վերոհիշյալ խնդիրների բացարձակ պատասխանատուներն են։ Պետք չի մեղավորներ փնտրել անհատների տեսքով, դա աննպատակ ու անիմաստ ժամավաճառություն է։ Տրամաբանական հետևությունը բերում է նրան, որ միակ իրական ճանապարհը պետության կառավարման համակարգի ու անձնակազմի փոփոխությունն է։ Այստեղ անհրաժեշտ պայման է ունենալ այլըտրանքային թիմ, որը ունի համապատասխան խնդիրները իրատեսական հարթության մեջ լուծելու բավարար ծրագիր և ամենակարևորը՝ մոտիվացիա, և որն էլ իր շուջը համախմբում է հասարակության ակտիվին։ Ինչն էլ ուժ է հանդիսանում համապատասխան փոփոխությունը իրականացնելու և հետագա զարգացումները ապահովելու համար։ Այ հենց վերջինս է հիմիկվա ակտուալ խնդիրը, դրանից էլ խոսեք, գրողը տանի։ Ու՞ր էր էն «որձ տղեն»…
    Բարեկամ դու բավականին լավ վերլուծություն ես կատարում ,հետո ,շարունակութ յունը «զանգ կախող »կա թե չէ:
    Եղել է հարցադրում կատարել էմ ըստ իս ճիշտ շտկում ,«մեկ բան որոշենք» առաջարկությունը արել եմ պայքար կաշառակերության դեմ համացանցի միջոցով:
    Ինչ սկզբունքներ կիրառել քննարկման հարց է:
    Կարող է վատ առաջարկ է, կարող է, բայց դուք բան չեք առաջարկում:
    Ձեզ լսելով այպիսի տպավորություն եմ ստանում ,որ ստրկատիրական ժամանակշրջանում ենք ապրում:
    Կաշառակերություն թեմայում լռություն է վախենում եք ասել որ մեր տանն էլ կաշառակեր կա:Գիտեմ դժվար է բայց հո չի կարելի կաշառքը ուտել հետո գոռալ «բռնել գողին» ,չի կարելի օրենքը խախտել հետո արդարնալ թե բոլորն էլ այդպես են անում:
    Հիմա ամրագոտեիների մասին օրենքը դնում են շրջանառության մեջ ոչ մեկի պետքը չէ,գիտեք ինչի «մեքենայի հետնամասում նստածները նույնպես պետք է ամրագորիները կապեն» առանց պարզաբանման թե ինչ է այն նշանակում :Հերթական հաշմանդամ օրենք:
    Ձեր մեջ մեքենա ունեցող կա ,բա ինչի եք անտարբեր ,ախր կոնկրետ ձեր դեմ է ուղղված այս օրենքը :Թե ընդիմախոսները պետք է Լևոնի հետ այս հարցը մտցնեն սահամա նդարկան դատարան:
    Հա ի դեպ իմ առաջարկությունները հավասարապես ընդունելի պետք է լինի բոլոր կողմերի համար , մերկացրեք ձեր հակառակ թիմի կաշառակերներին:
    Օգնեք և կառավարությանը և ընդիմությանը իսկ դա կոգնի ժողովրդին:
    Գիտեմ վախի աչքերը մեծ են ՇԱՏ
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 19.08.2009, 23:46:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  15. #116
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    .
    Ներող կլինես, տեխնիկական սխալ եմ թույլ տվել,
    -.2 հարց, 4 ճնաժամ, պլյուս մեկի մասին է խոսքը.
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 20.08.2009, 01:08:

  16. #117
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ դու բավականին լավ վերլուծություն ես կատարում ,հետո ,շարունակութ յունը «զանգ կախող »կա թե չէ:
    Հա, հենց այդպես, մկների ժողովի է նման այս թեման։
    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղել է հարցադրում կատարել էմ ըստ իս ճիշտ շտկում ,«մեկ բան որոշենք» առաջարկությունը արել եմ պայքար կաշառակերության դեմ համացանցի միջոցով:
    Ինչ սկզբունքներ կիրառել քննարկման հարց է:
    Կարող է վատ առաջարկ է, կարող է, բայց դուք բան չեք առաջարկում:
    Ձեզ լսելով այպիսի տպավորություն եմ ստանում ,որ ստրկատիրական ժամանակշրջանում ենք ապրում:
    Կաշառակերություն թեմայում լռություն է վախենում եք ասել որ մեր տանն էլ կաշառակեր կա:Գիտեմ դժվար է բայց հո չի կարելի կաշառքը ուտել հետո գոռալ «բռնել գողին» ,չի կարելի օրենքը խախտել հետո արդարնալ թե բոլորն էլ այդպես են անում:
    Հարգելիս, կաշառակերությունն ու կաշառք տալը դա ծխելու նման վնասակար սովորություն չի, կաշառք տվողը ուզում է շրջանցել օրենքը իր ինչ–ինչ ճղճիմ «բաղձանքներին» հասնելու համար։ Ասենք օրենքով իրավունք չունի մայթի վրա շինարարություն անել, դա նույնիսկ հակասահմանադրական է, մարդկանց զրկում ես տեղաշարժվելու իրավունքից իսկ այդ կենդանին ուզում է այնուամենայնիվ մի կես մետր, մի մետր առաջ տալ, տենց հարմարա, կնիկը պիտի կլոր աստիճաններով ազատ բարձրանա ու երկու մերտանոց գաբարիտները չվնասվեն։ Իսկ այն մարդիկ, որոնք կաշառք են տալիս, որ զուտ պետական ծառայողը ըստ կանոնակարգի սահմանված իր իսկ պարտականությունը կատարի, դրանք լոխերն են։ Վերջինս կարգին էլ տարածված էր մինչև վերջերս, հիմա Սերժ ձաձան սկսել է բարեփոխումներ անել, սա ես լուրջ եմ ասում։ Ինձ թվում է Սերժ ձաձան ի վերջո թակելու է ժողովրդի դուռը ու օժանդակություն է խնդրելու, դրա համար նախապատրաստվում է։ Կաշառակերության դեմ պայքարի ամենալավ ձևը օրենքից ու կարգերից ինֆորմացվածությունն է, որի մասին գրել եմ։ Մեկ էլ եթե լկտի դեմքով պետ ծառայողը ինչ–ինչ գործ անելու համար փող է ուզում լկտիորեն, ասենք անձնագրային գրասենյակում կամ պետավտոտեսչությունում ձեզնից ուզում են ինչ–որ սիմվոլիկ գումար ասենք հազար, կամ երկու հազար դրամ, պետք է սովորել չոր մերժել՝ պարզելով թե ինչի համար են ձեզնից գումար ուզում։ Ներկա դրությամբ բոլոր պետ վճարները կատարվում են բանկի միջոցով, գումար մուծելիս դուք պարտադիր պիտի ստանաք կտրոն, որը վկայում է վճարման փաստը։ Նման չափազանց պարզ բաները ընդհամենը պիտի օրեկան մեկ–երկու անգամ պրոպագանդել գովազդի տեսքով և վերջ։ Հիմա ձևերը փոխվել են, կաշառքը վերածվել է պետ վճարի, այսինքն դու օրինական ես մուծում ասենք 2000 դրամ տեղականքի համար, որը նախկինում մուծում էիր անօրինական Որից իհարկե քաղաքացիների կյանքը առանձնապես շատ չի լավացել, որովհետև սպասարկում են նույն կերպ անորակ, թոշակները չեն բարձրացել, ասֆալտի որակն էլ նույնն է։

    Հիմա ամրագոտեիների մասին օրենքը դնում են շրջանառության մեջ ոչ մեկի պետքը չէ,գիտեք ինչի «մեքենայի հետնամասում նստածները նույնպես պետք է ամրագորիները կապեն» առանց պարզաբանման թե ինչ է այն նշանակում :Հերթական հաշմանդամ օրենք:
    Ձեր մեջ մեքենա ունեցող կա ,բա ինչի եք անտարբեր ,ախր կոնկրետ ձեր դեմ է ուղղված այս օրենքը :Թե ընդիմախոսները պետք է Լևոնի հետ այս հարցը մտցնեն սահամա նդարկան դատարան:
    Հա ի դեպ իմ առաջարկությունները հավասարապես ընդունելի պետք է լինի բոլոր կողմերի համար , մերկացրեք ձեր հակառակ թիմի կաշառակերներին:
    Օգնեք և կառավարությանը և ընդիմությանը իսկ դա կոգնի ժողովրդին:
    Գիտեմ վախի աչքերը մեծ են ՇԱՏ
    Օրենքը նորմալ օրենք է, ձևակերպման մեջ գուցե հետնամաս բառն է հա՞ տարակուսելի։ Ուզում է ասել՝ հետևի սիձելնիկներին նստածներն էլ պիտի ռեմենները կապեն Սրա դեմ բողոք ունե՞ս, ես չունեմ։ Ու հետնամասում նստածներին միշտ էլ ստիպել եմ կապել անկախ օրենքից։ Համ էլ էս օրենքը վաղուց կար, սա նորություն չի, Սովետի ժամանակ էլ կար։ Ու չեմ հասկանում, թե ըստ քեզ ինչու է այս օրենքը ուղղված մեր դեմ։ Ճիշտ է այստեղ մի քիչ ուրիշ է խնդիրը, պիտի հարց առաջանար, թե ինչու հենց հիմա վարչապետի մակարդակով ամրագոտիների մասին շուխուր է տարածվում եթե օրենքը վաղուց կար։ Պատասխանը պարզ է՝ էս գեղցիների մտքներով նոր անցել է, որ այսպես տնտեսապես ձեռնտու է, ու տուգանքները շատանում են, պետական գանձարանը՝ լցվում։ Ու հիշել են օրենքի մասին։ Ավելի շուտ ստեղ վարչապետը «վիստուպատ է լինում» ու այդ «վիստուպատից» հետո նոր գործող օրենքը սկսում է իրականում գործել։ ԱՄՆ–ում օրինակ ամրագոտին չկապելու տուգանքը 300$ է։ Բոլորը անխտիր կապում են։ Որովհետև ամրագոտին չկապած ու վթարի ենթարկված վարորդի կամ ուղևորի ռեանիմացիան շատ ավելի թանկ է նստում պետության վրա, քան ամրագոտին կապածինը։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 20.08.2009, 10:07:
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (03.09.2009)

  18. #118
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք օրենքով իրավունք չունի մայթի վրա շինարարություն անել, դա նույնիսկ հակասահմանադրական է, մարդկանց զրկում ես տեղաշարժվելու իրավունքից:

    Իսկ այն մարդիկ, որոնք կաշառք են տալիս, որ զուտ պետական ծառայողը ըստ կանոնակարգի սահմանված իր իսկ պարտականությունը կատարի, դրանք լոխերն են։

    Սերժ ձաձան սկսել է բարեփոխումներ անել, սա ես լուրջ եմ ասում։ Ինձ թվում է Սերժ ձաձան ի վերջո թակելու է ժողովրդի դուռը ու օժանդակություն է խնդրելու, դրա համար նախապատրաստվում է։

    Ու հետնամասում նստածներին միշտ էլ ստիպել եմ կապել անկախ օրենքից։ Համ էլ էս օրենքը վաղուց կար, սա նորություն չի Ու չեմ հասկանում, թե ըստ քեզ ինչու է այս օրենքը ուղղված մեր դեմ։ Ճիշտ է այստեղ մի քիչ ուրիշ է խնդիրը:
    Այ հարգելիս ինչու էս ջուր ծեծում ,ինչու չես ցանկանում պաշտպանել քո իրավունքը ,ինչու ես համակերպվում քո վիճակի հետ, սա է իմ հարցադրումը :
    Գնահատականներ տալը այս թեմայի հիմնական խնդիրըը չէ:
    Ապրի Սերժը ,ցանկացած վճարում պեք է մտնի պետ բյուջե :
    Ամրագոտիների օրենքի լինել չլինելը չենք քննարկում այլ քննարկում ենք մեր իրավունքը, որը այդ օրենքով վոտնահարվելու է և դառնալում է լրացուցիչ դրամաշորթման միջոց:
    Հետնամասում նստած մարդուն ամրագորտիներից օգտվելու անհարժեշտությունը բխում է մեքենայի արագությունից :
    Մայրուղիների վրա որտեղ արագությունը 100 և ավել է այն անհրաժեշտ է :
    Բնակավայրերում թույլատրված արագույունը 50 km է քաղաքներում առավելագույն 80km այն ել որոշ հատվածներում:
    Հետնամասում նստած մարդու համար ամրագոտին ֆունկցիոնալ է դառնում երբ մեքենայի արագությունը հասնում է 100 km ինեվրոպական չափանիշներ)
    Այս խելոք ոստիկանը կանգնեցնելու է և տուգանելու է իսկ ոմն մի վարորդ ականջները կախ մուծելու է :
    Պաշտպանիր դու քո իրավունքը և դարձիր կրողը քո իրավունքի կիրառելով օրենքը :
    Սա լավագույն ճնապահն է :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  19. #119
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Ռափայել Պատկանյան. <<Վարդապետարան Հայաստանի ազատութեան>>

    Ամօթ, յավիտենական ամօթ հայերին:
    Կիսագազան սևամորթ ստրուկը հիմնեց իւր անկախ Լիբերիա պետութիւնը ու դարերով հալածուած ջհուդը փողի ուժով իրեն սեփականութիւն դարձուց Պաղեստինի երկու հինգերորդ մասը, իսկ անօգ հայերը իրենց հարազատ դրախտ Հայաստանի մէջ մէկ թիզ անկախ խորշ չունին ...
    Հարց. Ո±վ պիտի ազատէ Հայաստանը օտարների ձեռքէն:
    Պատ. Ինքը` հայ ազգը պիտի ազատէ Հայաստանը օտարների ձեռքէն:

    Հարց. Ի±նչ հնարքներով:
    Պատ. Հնարքները զանազան են, նայելով հանգամանքներին - երբեմն սեպհական զէնքով, երբեմն փողով ու երբեմն օտարի օգնութեամբ:

    Հարց. Մի±թե կարող է Հայաստանը երբևիցէ հայերի սեպհականութիւնը դառնալ:
    Պատ. Այո, կարող է. անշուշտ կը դառնայ նա հայերի սեպհականությունը, եթե բոլոր հայերը` այր ու կին, հարուստ ու աղքատ, տէր ու պատանի այնպես բաղձան ու ձգտին Հայաստանի ազատութեան, ինչպէս քաղցածը ձգտում ու ծարավածը` ջրին:

    Հարց. Ո±ր երկիրը կոչվում է Հայաստան:
    Պատ. Հայաստան կոչվում է այն երկիրը, որն շրջապատում է Սևան, Վան և Ուրմիա ծովակները, իսկ ամէնը միասին` Մասիս լեռները:

    Հարց. Ո±վ է հայի թշնամին ու ո±վ է նորա բարեկամը:
    Պատ. Հայի թշնամին նա է որ աշխատում է հայերին հեռացնել Հայաստանէն ու սուտ արհաւիրքներով վհատեցնում է նոցա այդ ազգաշէն գործում: Իսկ նորա բարեկամը նա է, որ դիւրացնում է նոցա կամ իրենց աշխարհը վերադառնալու, կամ յորդորում է իւր աշխարհի մէջ հաստատուն մնալու:

    Հարց. Ո±վ է իսկական հայը:
    Պատ. Իսկական հայը նա է, որ անկեղծ կըղձայ ու կը նպաստէ Հայաստանի անկախութեան: Մնացեալները ԱՌՄԵԱՇՔԱՆԵՐ են, այսինքն` ոչ միայն անպիտան հայերը, այլ և անպիտան մարդիկ:

    Հարց. Ո±ր աշխարհի մէջ հայը կարող է երջանիկ լինել:
    Պատ. Հայը երջանիկ լինել կարող է միայն Հայաստանի մէջ. վասն զի նա ամէն տեղ հալածուած ու արհամարուած պանդուխտ է, և միայն Հայաստանի մէջ նա պատուավոր մարդ է մարդկութեան աչքում:

    Հարց. Հայերը Հայաստանէն դուրս որի±ն են նմանում:
    Պատ. Հայերը Հայաստանէն դուրս նմանում են օտարի տուն վարձողի, որն աշխատում է զարդարել այն տան պատերը, որից վաղ կամ ուշ դուրս պիտի ձգէ նորան օրինաւոր տանուտէրը:

    Հարց. Ի±նչ վիճակի կը հանդիպին հայերը, եթէ Հայաստանը չազատեն:
    Պատ. Եթէ հայերը Հայաստանը չազատեն` նոքա շատ շուտ (գուցէ յիսուն տարիէն) բնաջինջ կը լինին աշխարհի երեսէն:

    Հարց. Մի±թէ հարստութիւնը չօգնիլ հայերին պահպանուելու օտարութեան մէջ:
    Պատ. Օտարութեան մէջ աղքատութիւնը անշուշտ կը մաշէ հայերին. բայց աւելի շուտ կը մաշէ հարստութիւնը:

    Հարց. Ի±նչ զանազանութիւն կայ հպատակի ու ստրուկի մէջ: Հայերը օտար պետութիւնների հպատա±կ են, թէ± ստրուկ:
    Պատ. Հպատակ նշանակում է իւր ազգային կառաւարութեան ու նորա օրէնքներին ակամայ, բռնի և կամ յիմարաբար հնազանդող: Հայերը ամէն օտար պետութիւնների ստրուկ են, քանզի նոցա օրէնքների յօրինելուն անմասն են եղել, և ամէն տեղ հայի դաւանած կրօնը ընկճուած է և նորա ազգային ծէսերը հալածուած ու արհամարհուած են:

    Հարց. Առանց վտանգի ի±նչ ազգասիրական գործեր կարող է կատարել ամէն մի հայ մարդ:
    Պատ. Իւր անգը վտանգի չենթարկելով ամէն հայ մարդ կարող է և պարտաւոր է այս գործերը կատարելու.
    1. Հայաստանի մէջ ունենալ (այս ամենագլխաւորն է) մէծ կամ փոքր հողային կալուած.
    2. Հայ ոգով դաստիարակել զավակացը.
    3. Սովորեցնել նոցա զէնքի գործածութիւնը.
    4. Չամուսնանալ օտարի հետ:

    Հարց. Որո±նք են հայկական առաքինութիւնները:
    Պատ. Ամենագլխաւոր հայկական առաքինութիւնն է.
    1. տնով-տեղով գաղթել դէպի Հայաստան.
    2. իւր բոլոր ոյժը թափիլ` յորդորել իւր ծանոթ հայերին չուել Հայաստան.
    3. համոզել և օգնել ամէն մի հայի Հայաստանի մէջ սեպհական անշարժ կալուածք և հող գնելու.
    4. ջանալ Հայաստանի մէջ արուէստական և հողագործական դպրոցներ հիմնելու:

    Հարց. Որ±նք են հայկական մոլորությիւնները:
    Պատ. Ամենագլխաւոր ու ազգակործան հայկական մոլորութիւնն է.
    1. աշխարհաքաղաքացիութիւնն,
    2. պանդխտութիւն,
    3. անձնական շահի համար պէսպէս խարդախութիւններ, որով կոտրւում է հայ ազգի անունը,
    4. շահասիրական ազգասիրութիւն (կեղծի ազգասիրութիւն)
    5. հայ մեծաւորների դէմ ըմբոստութիւն (դավաճանութիւն, մատնութիւն) ու
    6. օտարի հետ ամուսնութիւն

    Հարց. Ի±նչ խոսքեր հայոց լեզուէն դուրս պիտի ձգել
    Պատ. Հայոց լեզուէն առմիշտ պէտք է դուրս ձգել վհատեցուցիչ, յուսահատական, ազգի վարկը ստորացնող, խորամանկուիւն (աչքակապութիւն) սերմանող խօսքերը, առածները, խրատները և խորհուրդները` <<Հայը թակէ Վարդանին, թուրքը թակէ Վարդանին>>, <<որտեղ հայ, այնտեղ վայ>>, <<էլի հայությիւն արիր>> (այսինքն` դարձեալ ամենավատթար գործ գործեցիր), <<հայի տունը քանդողը մեր սևագլուխներն են>>, <<հաստն ու բարակը մէկ գին է, վայ է բարակ մանողին>>, <<հայերը անմիաբան են>>:

    Հարց. Առաւօտ ու գիշեր ի±նչ աղօթք պիտի անէ հայը:
    Պատ. Հայը քնէն զարթնելիս, կամ քուն մտնելիս, միայն այս աղօթքը պիտի կարդայ` <<Ով բարեգութն Աստուած, օգնե ինձ Հայաստանը ազատելու>>: Դորանից աւել ոչ մի ուրիշ աղօթք հարկաւոր չէ հային:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (03.09.2009)

  21. #120
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Հարց. Հայ պատանիների համալսարան մտնելը կը նպաստէ± հայկական նպատակներին:
    Պատ. Այժմ հայ պատանիների համալսարան մտնելը` վերաբերմամբ հայոց նպատակներին այն նշանակութիւնը ունի, ինչ նշանակութիւն որ կունենար աւազակը հենց վրադ յարձակուած րոպէին կամենայիր սուրի ու զէնքի գործարաններ շինելու: Այս մասին հայերը առ սավաւը հարիւր տարի ուշացել են:
    Միւս կողմանէ 40-50 ամեայ փորձը ցույց տուաւ, որ համալսարանների տուած արդիւնքը հայ պատանիներին դոքա էին`
    1. դիւրին միջոց ապահով ապրուստ ճարելու ու ասպարէզ շինելու և
    2. անզգալի կերպով սառչելու իւր ազգէն ու հոգով օտարանալու նորա շահերէն: Իսկ եթէ կան մի քանի իսկապէս արժանաւոր հայ համալսարանականներ, պէտք է կարծել, որ նոքա առանց համալսարան մտնելու ևս ազգի պիտանի անդամները կը լինէին, ինչպէս որ կան ազգի մէջ շատ նշանաւոր մարդիկ, որոնք երբէք համալսարան եղած չեն: Պէտք է ի նկատի ունենալ և այն հանգամանքը, որ այժմուայ համալսարանները և նոյն իսկ գիտութիւնը դարձել են բռնակալների ձեռքումը ազգէր ստրկացնելու հզօր գործիք:

    Հարց. Գալոց ազատուած Հայաստանի մէջ ազնուականութիւն, ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալուածատիրութիւն պիտի լինի±ն թէ ոչ:
    Պատ. Այո, պիտի լինին ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալուածատիրութիւն պիտի ստանան նոքա, կամ նոցա ժառանգները, որոնք առաջինը կը բարձրացնեն սուրբ Հայաստանի ազատութեան համար ու կամ կը զրկուին կեանքներէն արեան դաշտի մեջ: Այսպիսիք (ու միայն այսպիսիք) կը կազմեն Հայաստանի բարձրագոյն ու ամենահարուստ (հողային կալուածներով) դասակարգը:

    Հարց. Ո±րն է հայի նշանաբանը:
    Պատ. Հայի նշանաբանը այս երեք բառն է` <<ազատութիւն կամ մահ>>:

    Հարց. Հայաստանը կարժէ± այդքան մեծամեծ զոհերի:
    Պատ. Այո, Հայաստանը կարժէ ամենամեծ զոհերի, վասն զի նորա մէջ կեցողի կեանքի տևողութիւնը միջին թուով է 75 տարի, Հայաստանի հողը մշակողին տալիս է մեկ ցանած սերմնահատի փոխարէն 45-60 սերմնահատ: Հայաստանի մէջ վազած աղբիւրների կէսը հանքային` բժշկարար ջրեր ունին, Հայաստանի դիրքը միջաշխարհային է, այսինքն Ասիայի ու Եւրոպայի սահմանագլուխներում, Հայաստանի ժողովուրդն եթէ չը լինի ազգերի մէջ ամենահզօրը, գեթ նա կը լինի ամենահարուստը ու ամենաբախտաւորը: Հայաստանը հարուստ է և° կենդանիներով, և° բոյսերով, և° հանքերով:

    Հարց. Ի±նչ պատճառով Հայոց անկախութիւնը չորս անգամ կորաւ:
    Պատ. Հայերի անկախութեան չորս անգամ կորչելու պատճառները մի և նոյնն էին. նախ Հայաստանի հողը պատկանում էր 3-400 մեծամեծների (նախարարների) և ոչ թե իւր միլիոնաւոր ժողովրդին, և երկրորդ` հայերի խելքը չի կտրեց ազգային դրական օրէնքներ յօրինելու: Հայոց ազգը չուներ ո°չ սեպհական հող և ո°չ օրենք: Նորա դրացի տէրութիւններին շատ դիւրին էր ընկճել մի ազգ, որ զրկուած էր և° իրավունքէ, և° սեպհականութիւնէ, իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչինչով աւելի ծանր ու դառն չէր, քան թէ համազգի նախարարի լուծը:

    Հարց. Ո±րը աւելի արեան և փողի զոհ է պահանջում հայերից - թշնամու հետ պատերա±զմը, թե այժմուայ խաղաղ ստրկական վիճակը:
    Պատ. Այն ստոր, արտասւելի, անգոսնելի վիճակը, որ կան այժմ հայերը, աւելի արեան և փողի (նիւթական) զոհ է պահանջում հայերից, քան թէ դէմ առ դէմ պատերազմը սինլքոր թաթարների, քիւրտերի ու չէրքեզների հետ. տարին ու տարենական հազարաւոր հայեր են մորթւում և միլիոնների փող ու ապրանք են կողոպտւում, յափշտակւում, գողացւում, փչացւում անպաշտպան, փոքրոգի հայերից:

    Հարց. Ո±վ պիտի բարձրացնէ ազատուեան դրօշակը և սուրը:
    Պատ. Դրօշակը պիտի բարձրացնէ հայ վարդապէտը, իսկ սուրը բոլոր հայ պատանեկութիւնը, երիտասարդութիւնը և տղամարդիկ, 16 տարեկանից բռնած մինչև 45 տարեկանը:

    Հարց. Ի±նչ փողով ձեռք պիտի բերուին զէնք, պարէն, զգեստ ու այլ ռազմամթերք:
    Պատ. Կանխիկ վաճառուած Հայաստանի մէջի բոլոր անշարժ կալուածքի գնոյ փողով, այն կալուածքի, որ այժմ ապօրինի կերպով տիրապետել են բարբարոս օտարազգիք: Իսկ ով կը հրաժարուի կանխիկ վճարելու Հայաստանի գինը, նա առ միշտ զրկուած կլինի Հայաստանցի-հայ (այսինքն` ազատ հայ) կոչումէ:

    Հարց. Ո±վ պիտի ընտրուի Հայաստանի կառավարիչը:
    Պատ. Հայաստանի կառավարիչը կընտրուի նա, որին զինաւորեալ հայ գունդը կը ճանաչէ ամենախոհեմը, ամենաքաջը ու ամենաազնիւը:

    Հարց. Ի±նչ է նշանակում յաղթիլ և ի±նչ յաղթուիլ:
    Պատ. Յաղթիլ նշանակում է թշնամիի առջև անվախ գնալ և միննելէ չը սարսափիլ: Յաղթուիլ նշանակում է պատերազմի դաշտումը սրտի մէջ երկիւղ տածել: Անվախը (քաջը) վախկոտին միշտ կը յաղթէ:

    Հարց. Հայի ազգային յատկանիշները որո±նք պիտի լինին:
    Պատ. Հայի ազգային յատկանիշները պիտի լինին հայոց լեզուն և Հայաստանը ազատուած տեսնելու փափագը:

    Հարց. Ո±րն է հայ ազգի կրօնը:
    Պատ. Հայի ազգային կրօնն է հաստատուն հաւատը, որ Հայաստանը պիտի ազատուի օտարի լծէն: Ով այս բանին հաւատում է, նա է ուղղափառ հայադաւանը:

    Հարց. Ապա ի±նչ են նշանակում` Լուսաւորչադաւան, պապական կամ կաթոլի ու լիւթերական կոչումները:
    Պատ. Դոքա մարդկային կրքերի և կոշտ տգիտութեան ստեղծած ու այժմ հնացած գաղափարներ են, որոնք մեծապէս վնասեցին ու այժմ ևս վնասում են հայ ազգին:

    Հարց. Ճշմարի±տ է, որ ասում են, թէ ազգը ստրկութենէ ազատելու համար մեծամեծ վտանգների պիտի ենթարկուել ու ահագին փող պիտի վատնել:
    Պատ. Այո, շատ ճիշտ է: Եթէ ազատողք երկու-երեք հոգի լինի, վտանգը շատ մեծ է ու կորուստը անխուսափելի, զոհերն էլ մարդկային ուժէն վեր, բայց եթէ ամբողջ ազգը մասնակցէ` այն ժամանակ և վտանգը և զոհողութիւնը յայն աստիճան կթեթևանան, որ ամէն մի անհատին գրեթէ անզգալի կերևին:

    Հարց. Ո±վ պիտի միաւորէ հայերին այդ մեծ գործի համար:
    Պատ. Ընդհանուր վտանգը մոտալուտ կորստին: Դորա համար ամեն մի հայի վրայ սուրբ պարտք կա միմեանց պատմելու, հասկացնելու, որ եթէ նոքա վաղօրոք չազատեն Հայաստանը` օտար ազգերը բնաջինջ կանեն հայոց լեզուն և հայկական եկեղեցին, ու այնուհետև հայը ինքն ըստ ինքեան կանհետանայ աշխարհիս երեսէն: Այն ժամանակ ամէն գերդաստանի հայ կիմանայ, որ լաւ է նորա մի որդին ծառայէ իր ազգին, քան թէ իւր ամբողջ ընտանիքը ոչնչանայ, ու լավ է իւր հարստութեան մի փոքրիկ մասը ընծայուի իւր ազգի օգտին, քան թէ իւր բոլոր գանձը օտարի սեպհականութիւնը դառնայ:

    Հարց. Ի±նչ են նշանակում այն գեղեցիկ արտօնութիւնները, որն ժամանակից ժամանակ առատ ձեռքով շնորհում են օտար պետութիւնները հայոց ազգին:
    Պատ. Այն արտօնութիւնները, որ օտար պետութիւնները շնորհում են հայերին, նման են թակարդի մէջ դրած այն համով կերին, որով երեխայք բռնում են միամիտ թռչուններին: Այդպիսի արտօնութիւններով ամայացաւ Հայաստանը իւր բնիկ ժողովրդէն ու պարզամիտ հայերը հասան այս օրուայ ցաւալի, թշուառ վիճակին:

    Հարց. Հայերի ոտքի ելնելը բռնութեան դեմ իրաւացի± գործ է, թէ± ապօրինի:
    Պատ. Հայերի ոտքի ելնելը Հայաստանի ազատութեան համար իրաւացի գործ է թէ° քրիստոնեական և° թէ քաղաքական օրինաց կողմանէ, ու աշխարհիս երեսի ամէն լուսաւորեալ ու ազնիւ մարդոց գովասանքը կշարժէ:

    Հարց. Ուրեմն հայերը իրաւունք ունի±ն զէնքի զօրութիւնով ազատել իրենց հայրենիքը:
    Պատ. Հայերը Հայաստանը զէնքի զօրութիւնով ազատելու համար ոչ միայն ունեն իրաւունք, այլ և ամեն մի հայի վրա սուրբ պարտք կա այդ սխրալի գործը կատարելու, ինչպէս որ ամեն հարազատ որդի լիակատար իրաւունք ունի իւր հօր ու նախնիների ժառանգութիւնը ստանալու և մեծ յանցանք է իւր որդուոց ու յետնորդների առջև, եթէ նա այդ ժառանգութիւնեն հրաժարուի կամ կամա, կամ յիմարութեամբ ու կամ փոքրոգիութեամբ:

    Հարց. Ո±ւր կերթան հոգիները այն մարդոց, որոնք կմեռնին ճակատի մէջ:
    Պատ. Աւետարանի խօսքերի հիմանց վրայ, ճակատի (ազգային պատերազմի) մէջ մեռնողի հոգին, ի շարս սրբոց, անշուշտ կերթայ երկնից արքայութիւն, վասն զի այդպիսին կեանքէն զրկուել է ի սէր և ի պաշտպանութիւն իւր նեղեալ մերջաւորներին: Նորա անունը կլինի նահատակ և նորա յիշատակը սուրբ եկեղեցին կտօնե մինչև կատարածը:

    Հարց. Հրացանի ամէ±ն գնդակը դիպչում է ու ամէ±ն խոցուածը մեռնում է:
    Պատ. Վիճակագրական ամենաճիշտ հաշիւներէն երևում է, որ հրացանի տասը հազար գնդակէն մինն է դիպչում մարդուս և 38 խոցուածներէն մինն է միայն մեռնում:

    Հարց. Պատերազմի դաշտում խոցուած հոգեվարը չի± տանջւում:
    Պատ. Ամենափորձառու բժիշկները հաստատում են, որ կակուղ անկողնի մէջ մեռնելը հազարապատիկ աւելի դժուար է, քան թէ պատերազմի դաշտում, իսկ զէնքի պատճառած մահը մահերի մէջ ամենաթեթևն է:

    Հարց. Հնար կա± պատերազմի դաշտում մահից ազատուելու:
    Պատ. Այո կա, ու մի հատիկ հնար է այդ: Եթէ չէս ուզում թշնամին քեզ սպանէ, դու ինքդ ստապէ նորան սպանելու: Ու վտանգը շատ մեծ է ու անխուսափելի, համարձակ վազէ նորա առջև և վստահ եղիր, որ վտանգը ինքը կփախչի քեզանից: Այս փորձուած երևոյթ է: Թշնամիի առջև փախչելը երկու հատ վատ հետևանք ունի. մեկ որ փախչողը անպատճառ կը սպանուի և երկրորդ` դա ակներև կորստի կը մատնէ իւր հաւատարիմ զինակից ընկերին:

    Հարց. Հայերը ե±րբ ոտքի պիտի բարձրանան:
    Պատ. Երբոր մեծամեծ ազգերի մեջ սկսուի կենաց ու մահուան պատերազմը:

    Հարց. Իսկ մինչև այն ժամանակ ի±նչ պիտի անեն հայերը:
    Պատ. Այս Վարդապետարանը իմաստասիրեն ու նորա բովանդակութիւնը սրբութեամբ կատարեն:

    Հարց. Հայի կալուածական հարստութիւնը օտար աշխարհի մէջ ի±նչ է:
    Պատ. Հայի կալուածական հարստութիւնը օտար աշխարհի մէջ ստրկի աներևոյթ, բայց ամենապինդ շղթան է, որով կաշկանդուած են նորա ձեռքերը և ոտքերը:

    Հարց. Ի±նչ են այն պատուանունները, տիտղոսները, աստիճանները, պատուանշանները ու վկայաթղթերը, որ ունեն հայերը օտար պետութեանց մէջ:
    Պատ. Այն պատուանունները, տիտղոսները, աստիճանները, պատուանշանները ու վկայաթղթերը, որ ստացել են հայերը օտար պետութիւններէ` ստրկութեան գլխագիրներ են` ի տրիտուր իրենց կորցրած ազատութեան ու հայրենիքէն ուրացութեան:

    Հարց. Ե±րբ օտարազգիք կդադարին, ինչպես որ այժմ, արհամարհիլ, ատիլ ու հալածիլ հայերին և ե±րբ կսկսեն հակառակ դորա, յարգիլ նոցա:
    Պատ. Երբ հայերը ազատեն իրենց օտարի լծէն, բայց այդ չեղած նոքա մինչև իրենց բնաջինջ լինելը, կմնան արհամարհուած, ատած, անուանարկ, հալածուած ու գարշելի արարածներ օտարի աչքում, աւելի ստոր, քան թէ ջհուդները, ցիգանները, փարիաները:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (03.09.2009)

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ռուսախոս» հայեր
    Հեղինակ՝ Karina, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.02.2010, 00:47
  2. Նոր հայեր /KVN/
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 32
    Վերջինը: 03.02.2009, 09:36
  3. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 16.11.2008, 16:22
  4. Քրդախոս Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.06.2008, 10:46
  5. Այլակրոն Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.01.2008, 16:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •