Չելսին այնպիսի ակումբ է, որը շատ բաներով տարբերվում է մյուս գրանդ-ակումբներին: Նշեմ մի քանի տարեբերություն
1. Չելսին բացարձակապես փողի կարիք չունի և չնայած վնսով է աշխատում, բայց Ռոման Աբրամովիչին դա չի հուզում, քանի որ Չելսին իրա համար հաճույք է, ոչ թե փող աշխատելու միջոց, իսկ մյուս ակումբները վարում են շատ նուրբ ֆինանսական քաղաքականություն, գնում են ֆուտբոլիստներ ու ավելի թանկով վաճառում… մի խոսքով ֆուտբոլը միայն որպես բիզնես են ընկալում
2. Չելսիում անփոխարինելի ֆուտբոլիստները անհամեմատ քիչ են մյուս թիմերի համեմատ, այսինքն՝ Չելսին ունի պահեստաինների երկար նստարան և ֆուտբոլիստներից մեկի բացակայության դեպքում թիմի ցույց տված արդյունքները այնքան էլ չեն փոխվում, ինչը չի կարելի ասել օրինակ Միլան (առանց Շևչենկոյի էդ թիմը կորելա, հիմա նոր մանրից գտնումա իրան), Բարսելոնա ( առանջ Ռոնալդինյոյի էդ թիմի խաղը մի տեսակ դժգույնա դառնում, իսկ արդյունքները ոչ գոհացուցիչ)…
3. Չելսին աշխարհում ունի անհամեմատ ավելի քիչ ֆանատներ, քան Միլանը, Բարսելոնան, Յուվենթուսը, Մանչեստր Յունայթեդը, Արսենալը, Ռեալը… բայց եթե Միլանի երկրպագուն Ռեալին նորմալ է վերաբերվում, ապա Չելսիի նկատմամբ մի տեսակ թշնամաբար է տրամադրված, այսինքն՝ եթե Չելսիի երկրպագու չէ, ապա ամենայն հավանականությամբ ատում է Չելսիին: Ինչու՞: Իմ կարծիքով նախանձից…
4. Չելսիում բոլորը վառ անհատականություններ են, բայց Չելսիի խաղում կա թիմային փոխըմբռնում, այսինքն Չելսին ունի նաև հոյակապ մարզիչ, ով աշխարհում լավագույններից մեկն է…
Չելսիին սկսել եմ երկրպագել 3 տարի առաջ: Հիմա սկսեցիք մտածել՝ հենց Չելսին սկսելա լավ խաղալ՝ նոր դարձել ես Չելսիի երկրպագու: Բայց մի բան եք մոռանում՝ 3 տարի առաջ ես ընդամենը 12 տարեկան էի, և այդ ժամանակ նոր էի սկսել ֆուտբոլից բան հասկանալ: Հիշում եմ Չելսիի մասնակցությամբ իմ դիտած 1-ին խաղը… մրցակիցը չեմ հիշում ով էր, բայց Չելսին պարտվում էր 0-1 հաշվով: Խաղավարտից մոտ 20 րոպե առաջ խաղդաշտ մտավ Ուեյն Բրիջը և 2 րոպե հետո հավասարեցրեց հաշիվը, իսկ վերրջին րոպեներին Դամիեն Դաֆը հաղթական գոլը խփեց… ու էդ օրվանից մինչև հիմա Չելսիի անդավաճան երկրպագուն եմ…
Մի տեսակ հակակրանքով եմ լցվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր 15 տարի առաջ Բարսելոնայի երկրպագու էին, 10 տարի առաջ՝ Յուվենթուսի, 5 տարի առաջ Ռեալի, 3 տարի առաջ Միլանի, հիմա էլ Չելսիի կամ Բարսելոնայի… իմ խորին համոզմամբ պետք է ամբողջ կյանքի ընթացքում երկրպագել 1 թիմի, անկախ նրանից էդ թիմը ի՞նչ վիճակումա տվյալ պահին:
Ուզում եմ այս թեմայում լսել Ձեր կարծիքը Չելսիի մասին՝ անկախ նրանից, թե Չելսիին ինչպե՞ս եք վերաբերվում:
Էջանիշներ