User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: 22. Հայկազն ու Արմոն

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    22. Հայկազն ու Արմոն

    22. Հայկազն ու Արմոն


    - Ես ձեր դասակի հրամանատարն եմ, էնպես որ ինչ անում եք, կարգին պետք է անեք, որ ես խնդիրների առաջ չկանգնեմ:
    - Այսինքն՝ ո՞նց, - ժպտում ենք:
    - Այսինքն ես ձեր համար գլխով ու ոտքով պատասխանատու եմ, ձեր ուզած արարքի համար ես եմ պատասխան տալու ու դուք պետք է ամեն ինչ կարգին տղու պես կարգին անե՞ք:
    - Արմենիայի կարգին տղերքի պե՞ս, - ժպտում ենք:
    - Չէ, իսկական կարգին տղու պես:
    - Ուզու՞մ ես ասես, Հայկոն ու Մկոն կարգի՞ն չենք, - արդեն ծիծաղում ենք, բայց մտքում, իսկ արտաքնապես լուրջ ենք:
    - Դե չէ...
    - Մեր ընկերներն են, գիտե՞ս:
    - Դե ես դա չէի ասում, ուղղակի...
    - Ուղղակի էնքա՞ն էլ կարգին չեն:
    - Էս բանակ ա...
    - Ո՞նց, հանգստյան տուն չի՞:
    - Կատակի մի տվեք, ստեղ մեկս մյուսի մեջքին պիտի կանգնենք..
    - Ծանր չի՞ լինի:
    - Կատակի մի տվեք:
    - Կատակի չենք տալիս, որ ասում ես՝ մեկս մյուսի մեջքին պիտի կանգնենք, ինչի՞ չես ուզում մեր մեջքին կանգնես, ինչի՞ ես ուզում, որ ամեն ինչը քեզ հարմար ձևով անենք...

    Այս խոսակցության մի մասն իրական է, մի մասը վիրտուալ: Դա կարևոր չի: Կարևորն այն է, որ նորեկ զինվորներիս այսպես դիմավորեց հնեկը: Հայկազ դնենք անունը, որտև որոշել ենք, որ ոչ մեկի անունը նույնը չենք թողնելու: Հայկազը միանգամից սկսեց իրեն ցուցադրել: Առաջին իսկ պահից մի զգացողություն կար, որ ինքն իր մաշկի վրա դողում է: Հայկազը լավ զինվոր էր: Նրան սիրում էին հատկապես հրամանատարական կազմում: Այն զինվորներից է, որ առաջ թռնելով անում է հանձնարարությունը... կամ էլ պատրանք ստեղծում, որ արել է: Բայց տպավորությունն այնպիսին էր, որ ինքը միշտ բոլորին հասնում է... առնվազն սպաներին այդպես էր թվում:

    Մի քանի օր էր անցել, որ եկել էինք զորամաս: Ու խոսում էինք, որ արժի գարեջուր խմել, երբ Հայկազն ասաց.

    - Տղերք, զգույշ կլինեք, էս զորամասում պատերն էլ ականջ ունեն, գնանք այգի, պատմեմ:

    Այգին մի քանի ծառն ու կոտրված սեղան, նստարաններն էին: Նստեցինք: Ու Հայկազը սկսեց իր զարհուրելի պատմությունը:

    - Մինչև ձեր գալն ուրիշ զինվորներ կային, հիմա զորացրվել են: Ու մենք չորս հոգով շատ մոտ էինք: Փակվել էինք մի սենյակում ու պլանավորում էինք, թե մյուս օրը ոնց ենք խմիչք բերելու զորամաս ու հարբենք մի քսան հոգով: Սենյակում ուրիշ մարդ չկար, մենակ մենք էինք: Բոլորս էլ վստահելի: Բայց հաջորդ օրը հրամանատարությունն իմացավ մեր պլանի մասին: Չորսիս էլ պատժեց: Խնջույքն էդպես էլ չեղավ: Էստեղ պատերն էլ ականջ ունեն, - ձայնը կամացացրեց, - իմացել ենք, որ ամեն տեղ «ժուչոկներ» են դրել:

    Արդեն ամեն ինչ պարզ էր: Այստեղ պետք էր խիստ զգույշ լինել: Ամեն քայլափոխի քեզ կարող են լսել:

    - Դուք ինձ վստահեք, ուրիշ բան պետք չի, - ասաց Հայկազը: - Ես էստեղի ամեն ծակուծուկը գիտեմ, ձեզ ամեն ինչում կօգնեմ:

    Լավ է, երբ այդպիսի մեկը կա: Կարելի է ոչ մի բանի մասին չմտահոգվել:

    - Հայկազ ջան, մի քիչ փող ունենք, ո՞նց կարող ենք գարեջուր կազմակերպել, այստեղի ձևերը չգիտենք, խանութ, բան-ման կա՞:

    - Դա բարդ ա, - պատասխանեց Հայկազը, - բայց ձեր խաթեր մի բան հեսա կմտածենք: Տղերք, ուղղակի իսկապես բարդ է:

    - Հայկազ ջան, բարդը ո՞րն է, տեղն ասա գնամ, - ասացի ես:
    - Արտակ ջան, իսկապես բարդ է, հավատա ինձ, - պատասխանեց Հայկազը:
    - Ես հետը կգնամ, - կողքից ձայնեց Փանոսը:

    Ու գնացինք: Թե այդ գնալն ինչպես ավարտվեց, գիտեք, Փանոսի մասին ու այդ պատմությունն արդեն գրել եմ, երբ Փանոսը հաջողացրեց ձեռքը թողնել դարբասի տակ: Բայց իմ հիմիկվա պատմությունն այդ մասին չի:

    Խանութը մոտ էր: Չափից ավելի մոտ: Գնալը դժվար չէր: Երբ որ ես արդեն կլինեմ դասակի հրամանատար ու նոր զինվորներ կգան իմ դասակ, ես նրանց ինքս առաջին օրը կտանեմ ու կծանոթացնեմ տեղանքի հետ, վաճառողների հետ, այն բարի մարդկանց հետ, ովքեր հաճախ մեզ պարտքով ապրանք էին տալիս, որովհետև զինվոր էինք: Բայց Հայկազն ասում էր, թե բարդ է: Ի՞նչն էր բարդ, մինչև հիմա չեմ հասկանում: Ու այսպես մեր համար աստիճանաբար ձևավորվում էր Հայկազի կերպարը: Երբեմն նյարդայնանում էինք, երբեմն զվարճանում: Զորամասի հրամանատարության հետ կապը, բայց, ինքն էր: Ու դա համ տհաճ էր, համ պարտավորեցնող: Ուզած հրահանգ նրա միջոցով էինք ստանում: Ու երբեմն նյարդայնանում: Ամենից շատ նյարդայնացնում էր նրա «կարևորությունը»: «Եղածդ դասակի հրամանատար չի՞», - մտածում էինք: Բայց ինքն իր կաշվի վրա դողում էր: Ու թերևս առաջին Արմոյի ներվերը տեղի տվեցին:

    Արմոն... Արմոն չափազանց հանգիստ մարդ էր: Սպորտսպեն էր, հաղթանդամ, լայն ուսերով, ուժեղ ու նաև չափազանց խելոք մի մարդ: Բայց շատ հանգիստ էր, ծառայության ընթացքում հաճախ եմ մտածել, թե ինչպես է կարողանում նյարդերն այդչափ անջատել.. ինքն էլ երևի նույնն իմ մասին էր մտածում: Բայց այդ օրը հումորի ուժող զգացողությամբ Արմոյի նյարդերը չդիմացան:

    - Լսիր, Հայկազ, եթե ես ինքնասպան լինեմ, քեզ ի՞նչ կլինի, - հարցրեց Արմոն:

    Հայկազը սփրթնեց.
    - Ինձ կդատեն:
    - Էդ լու՞րջ ես ասում:
    - Հա, հանկարծ էդպիսի բան չանես, էս բանակ ա, ես քո համար պատասխանատու եմ:
    - Քեզ հաստա՞տ կդատեն:
    - Հա:
    - Ի՜նչ լավ բան ասեցիր, դրա համար արժե ինքնասպան լինել, - ժպտաց Արմոն:

    Մենք ծիծաղեցինք: Հայկազը սփրթնել էր: Բայց տեսավ, որ ծիծաղում ենք, հասկացավ, որ կատակ է: Ինքն էլ ծիծաղեց: Օրն անցավ: Դուրս եկանք զբոսնելու: Արմոն առանձնացավ, մոտեցավ ծառին: Հանեց գոտին, կապեց ծառին, գցեց վիզն ու... կախվեց: Տղերքից մեկը տեսավ ու վախեցած գոռաց, ուզեց նետվել փրկելու, պահեցի: Արմոյին գիտի. ինքը գիտեր, թե ինչպես գոտին գցեր վզին, որ չխեղդվեր, աննորմալ ունակությունների տեր էր: Մինչև հիմա էլ էդ հնարքը մինչև վերջ չեմ հասկանում, բայց դե մարդը գիտեր: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա փորձել, բայց Արմոն էդպես կախվում էր: Չգիտեմ, գուցե մի ձեռքով իրեն վերևում էր պահում, որ չխվեղդվի, իրոք չգիտեմ: Բայց ձևը գիտեր: Հա՛, վտանգավոր էր, շատ վտանգավոր, բայց ինքը ձևը գիտեր:

    - Քաշվեցի, - գոռաց Հայկազն ու նետվեց առաջ:

    Էդ տեսարանը տեսնել էր պետք: Ծիծաղելի էր ու շատ վտանգավոր: Իրականում Հայկազին ոչ մեկը չէր դատի, եթե Արմոն ինքնասպան լիներ, բայց Հայկազն իր մաշկի վրա շատ էր դողում: Ու էդ դողացող ջանով ամուր բռնել էր Արմոյի ոտքերն ու ներքև էր քաշում: Էդպիսի դեպքերում պետք է վերև բարձրացնես, որ օղակը թուլանա, չխեղդի: Բայց Հայկազը վար էր քաշում ու Մեկ էլ էն տեսանք, որ Արմոն խռխռում ա, որովհետև դրան պատրաստ չէր, որովհետև օղակն արդեն խեղդում էր: Վրա հասանք.

    - Հայկա՜զ, թո՛ղ, - գոռում ենք ու հրում Հայկազին:

    Բայց սա գրկել ա ու բաց չի թողնում, վար ա քաշում ու կիսալալիս «Ինձ կդատեն»: Տո դու ի՞նչ, մարդը մեռնում ա, խեղդում ես: Մի կերպ Արմոյին ազատեցինք Հայկազից ու.. փրկեցինք, փաստորեն: Այդ օրն արդեն Հայկազին գնահատեցինք մեր համար. մարդու կյանքը վտանգի մեջ՝ իր մասին էր մտածում:

    Արմոյին մի անգամ էլ էինք կորցնելու, դա շատ հետո էր, թռուցիկ պատմեմ ու անցնեմ առաջ: Արդեն ես էի դասակի հրամանատար, Հայկազը զորացրվել էր, Արմոյի ծնունդն էր: Այնպես ստացվեց, որ ես այդ օրը զորամասն ինքնակամ լքել էի: Իսկ իրենք զորամասում խնջույք էին անում ու բոլորը լավ խմել էին: Ի վերջո գալիս են քնելու, Արմոն պառկում է ու սկսում խռմփացնել. շատ էր խմել: Մեկ էլ ձայնը... կտրվում է: Տղերքը բոլորը խմած, մեկը ձեռքը պահում է Արմոյի քթի մոտ ու գոռում.

    - Չի՜ շնչում:

    Բոլորը խառնվում են իրար. ի՞նչ անեն, ի՞նչ չանեն: Ճիշտ է՝ արթնացնեն: Գալիս ու սկսում են Արմոյին թափահարել: Արմոյի հեչ պետքն էլ չի. մարդը աչքերը փակ, անկենդան պառկած է: Հնարամիտներից մեկը հասկանում է, որ պետք է բարձով խփել. ամեն մեկը մի բարձ գտնում են ու սկսում դրանով «ծեծել» Արմոյին, որ սա զարթնի. Արմոյի հեչ պետք չի:

    - Ոտքի թաթը զգայուն ա, - ասում է ուրիշ հնարամիտ, - եկեք վառենք:

    Ոգևորված կրկայրիչը մոտեցնում են Արմոյի ոտնաթաթին ու սկսում այրել: Արմոյի հեչ պետքն էլ չի. մարդն անկենդան է: Տխուր-տրտում նստում են տղերքը: «Արմոյին կորցրինք», - ասում են: Ու մեկը զանգում է ինձ.

    - Արտակ, զորամաս արի, Արմոն շատ խմեց, մեռավ:
    - Կատա՞կ ես անում:
    - Չէ, իսկական մեռավ, արի:
    - Այ մարդ, տենց կատակ չեն անում:
    - Մեռել ա, արի, - ու դնում է հեռախոսը:

    Արագ տաքսի եմ պատվիրում ու սլանում զորամաս: Իսկ տղերքը տխուր, տրտում, ինչպես մեռելատանը, նստել են Արմոյի կողքի, գլուքներն առել ձեռքների մեջ ու լուռ ողբում են, երբ մեկ էլ հանկարծ Արմոն նստում է տեղում ու ասում.

    - Բլոկնոտս կորցրել եմ:

    Հաջորդ օրը ինչ-որ մի անկյունից գտանք բլոկնոտը, իսկ Արմոն երդում էր, որ ինքը մինչև խմելը չգիտեր, որ բլոկնոտը կորցրել, թե այդ ընթացքում ուղեղն ի՞նչ աշխատանք է կատարել, Աստված գիտի:

    Բայց հետ դառնանք Հայկազին:
    Նույն դասակից էինք, ինքն էլ հրամանատար: Ու ընկերացանք: Վատ տղա չէր: Հետո սկսեց մեզ հրամանատարության հետ ծանոթացնել: Դե... հատկապես ինձ: Դա դժվար չէր: Երկուսս էլ համակարգչային մասնագետներ էինք, համակարգիչների հետ էինք աշխատում: Մի օր եկավ, թե.

    - Արտակ, գումարտակի հրամանատարն ասում է, որ համակարգիչը փչացել է ու որ քո մասին լսել է, որ լավ մասնագետ ես, կանչում է, որ սարքես:

    Գնում ենք: Գումարտակի հրամանատարը տեղում չէ; Բայց դե ավելի լավ: Խնդիրը բավական լուրջ էր: Հայկազը բացատրում է, որ մեկ շաբաթ աշխատել ու չի կարողացել խնդիրը լուծել: 2 ժամ աշխատում եմ, սարքում եմ: Հաջորդ օրը Հայկազը փոխանցում է գումարտակի հրամանատարի շնորհակալությունը: Հետո հրամանատարի սենյակում է այդպիսի խնդիր լինում: Պարզվում է, որ նաև Հայկազի ջանքերի շնորհիվ իմ համբավն արդեն նրան հասել է, գալիս է Հայկազը, ասում, որ հրամանատարը խնդրել է, որ իր մոտ գնամ: Գնում ենք Հայկազի հետ, խնդիրը լուծում եմ, հրամանատարը սենյակում չէ, փառք Աստծո, նրա մոտ կամաչի, դե Հայկազին թողնում էին այնտեղ մտնել, իրար հետ մտնում ենք, սարքում: Հետո Հայկազի միջոցով ստանում եմ բանավոր շնորհակալությունը:

    Հետո այնպես է ստացվում, որ Հայկազը բարեխիղճ ծառայության համար արձակուրդ է գնում, չնայած իր օրերն արդեն սպառել է: Հետո սպաներից խոսակցություններ է հասնում, պարզվում է, որ իմ գործը Հայկազն իր անունով է ներկայացրել ու բոլորովին տարօրինակ չէ, որ իմ գնացած պահին հրամանատարները տեղում չեն լինում, որ դրա համար էլ Հայկազին լավ են նայում, արտահերթ արձակուրդ են տալիս և այլն: Շատ չանցած էլ սպաներից տեղեկություն ենք ստանում, որ զորամասում «ժուչոկներ» չկան: Հետո ամեն ինչ իրար կողքի ենք դնում: Ու հանկարծ տեսնում ենք, որ միշտ, որտեղ Հայկազն է եղել «ժուչոկ» է «եղել», որ երբ հրամանատարներից ինչ-որ մեկը զինվորներից ինչ-որ մեկին բան է հանձնարարել, ինքը տեղում չի եղել, շնորհակալությունը Հայկազն է փոխանցել: Վերջին 2 ամիսների ընթացքում Հայկազը միայն ու միայն հրամանատարների հետ էր խոսում, զինվորները բարև չէին տալիս, չէին խոսում: Լավ էր, պրծավ ծառայությունը. ինքը մեզնից ազատվեց, մենք՝ իրենից:

    Իսկ Արմոն շարունակում էր իր հանգիստ ծառայությունը: Իրականում շատ բան կա պատմելու իրարից էապես տարբերվող այս երկու կերպարների մասին: Նրանք ամեն ինչով իրարից տարբերվում էին: Բայց ուզեցի պատմել ամենահետաքրքիրները, իսկ պատմությունս կպրծնեմ նրանով, թե ինչպես Արմոն մեր երկրի պատիվը բարձրացրեց:

    Զորավարժություններ էին: Եկել էին տարբեր երկրներից: Ամերիկայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Վրաստանից...

    Ու մի օր էնպես ստացվեց, որ «սրճարանում» էինք, այս այլազգի զինվորների հետ: Մեջները մի հուժկու տղամարդ կար, բոյով, թիկնեղ, ուժեղ: Ձեռքի ուժի մրցույթ էր: Նստած էր իր տեղում: Հետո ցուցամատով ցույց էր տալիս ինչ-որ մեկին ու մատով կանչում մոտը: Ում որ կանչել էր, գալիս էր, նստում դիմացը, ձեռքի ուժի մրցույթ էին կպնում, կանչվածը պարտված գնում էր, հաղթողի համերկրացիների ժպիտները՝ մեծանում: Էսպես կանչեց բոլոր ազգերի ներկայացուցիչներին ու արդեն բացահայտ չեմպիոն էր, ժպիտը դեմքին նստել էր, երբ Արմոն հանկարծ ցուցամատով ցույց տվեց նրան ու մատով մոտը կանչեց: Չեմպիոնը շվարեց: Ձեռքով ու աչքերով հարցական շարժում արեց. «ե՞ս»: Արմոն գլխով դրական պատասխան տվեց: Չեմպիոնը վեր կացավ, ու հպարտ ու ծաղրական կեցվածքով մոտեցավ մեր սեղանին, նստեց Արմոյի առաջ ու ձեռքերն իրար մեկնեցին, սկսվեց մրցույթը... 20 վայրկյան անց Արմոն օդում էր: Բոլոր զինվորները նետվել էին նոր Չեպիոնին ձեռքերն առած օդ նետելու համար, մի քանի վայրկյանում մեր Արմոն հաղթեց «Չեմպիոնին»:

    Ծառայությունն ավարտվել է: Արմոյին հաճախ եմ տեսնում, նստում ենք, խոսում, հիշում, զրուցում: Հայկազի մասին էլ լուր ունեմ: Գտել է ծանոթներիցս մեկին ու իմ մասին սուտ ու վատ բաներ է պատմել: Իմացել եմ, որ ուրիշ տեղերում էլ. ոչինչ՝ թող պատմի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.08.2009), armen9494 (06.09.2011), erewanski (13.08.2009), Kita (13.08.2009), Lion (13.08.2009), Maxpayne (14.12.2010), Norton (13.08.2009), Rammstein (11.12.2010), Արամ (13.08.2009), Արևածագ (09.11.2010), Հայկօ (13.08.2009), Մանուլ (14.08.2009), Ներսես_AM (14.08.2009), Նիկեա (25.07.2014), Ուլուանա (14.08.2009), Ֆոտոն (13.08.2009)

  3. #2
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 22. Հայկազն ու Արմոն

    թող, որ շատ Արմոներ ունենանք , իսկ Հայկազներն էնպես էլ շատ են

    Ապրես Չուկ ջան, ինչպես միշտ շատ հետաքրքիր ու լավ պատմություն էր: Սիրում եմ էս զինվորական կյանքի մասին գրածներդ
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (13.08.2009)

  5. #3
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 22. Հայկազն ու Արմոն

    կարդացի....հետո տեսա արյա եսքան բանեմ կարդացել....շատ լավն էր, ազնիվ խոսք մենակ Չուկի գրածներն եմ կարում կարդամ, մնացածը նայում եմ երկարա չեմ կարում

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (13.08.2009)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 22. Հայկազն ու Արմոն

    Շնորհակալ եմ բոլորից
    Հատկապես վարկանշային անկրկնելի մեկնաբանությունների համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #5
    խենթ երիտասարդ erewanski-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Գրառումներ
    270
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 22. Հայկազն ու Արմոն

    ընտիր եր ու հետաքրքիր
    Ինձնից վերև միայն երկինք

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (13.08.2009)

  10. #6
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Շատ լավն էր: Ու բոլոր 22 գլուխներն էլ մի շնչով կարդացվում են
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (13.08.2009)

  12. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 22. Հայկազն ու Արմոն

    Շատ շնորհակալ եմ
    Ուրախ եմ, որ դուր է գալիս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erewanski (13.08.2009)

  14. #8
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 22. Հայկազն ու Արմոն

    Մերկ իրականությունն է նկարագրված հմուտ «գրչով»: Երբեք չեմ հավատացել, որ նման բաներ իրականում լինում են: Բայց ամեն մեկին միշտ էլ ըստ արժանվույն է կյանքը տալիս: Էնպես որ, մարդ ինչ անում է, ինքն իրեն է անում. լա՛վն էլ, վա՛տն էլ...
    Շնորհակալ եմ իրականության հետ ծանոթացնելու համար, այն էլ՝ այս մակարդակով...
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (14.08.2009)

  16. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 22. Հայկազն ու Արմոն

    Ես եմ շնորհակալ գովասանքի համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 22. Հայկազն ու Արմոն

    Արտ, անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի էս բոլոր պատմություններով գիրքը հրատարակես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.08.2009), Ֆոտոն (15.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •