Windows 10-ի ամենակայֆ բաներից մեկն իմ համար էն ա, որ հայերենի համար արդեն լիքը ֆոնտ կա, ի տարբերություն 7-ի (8-ից տեղյակ չեմ, էդ իմ համար Windows-ի հաշիվ չի ընդհանրապես)։ Արդեն բացի Tahoma-ից ու Sylfaen-ից հայերեն կա նաեւ Arial, Courier, Verdana (Վին7ի վերդանայում մենակ դ ու ր տառերը կային), Times New Roman, Segoe UI ու գուցե էլի որոշ ֆոնտերի մեջ։ Ու Win 10-ում էլ չեմ տեսել, որ ինչ-որ տեղ ավտոմատ Սիլֆաեն լինի։
Մակի հայերեն ֆոնտը ես էլ եմ դեռ վաղուցվանից նկատել, որ շատ անդուր ա (կոմպի համար ա անդուր, գիրք կկարդացվի էդ ֆոնտով)։ Հատկապես անդուր ա, որ «դ» ու «ր» տառերը չգիտեմ ոնց Verdana-ով են երեւում։
Իսկ սաղ սիստեմում ա՞ տենց, այսինքն ֆոլդերների հայատառ անուններ, հայերեն ծրագրեր եւ այլն։
Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk
Էջանիշներ