Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
Արագ միանալու պահով մի բան ասեմ․ նոթս, որի պարամետրերը մեղմ ասած սուպեր չեն, ու, որի վրա windows10 է, 11 վայրկյանում է միանում։ Հիմա որ ինձ ասեն 20$ տուր՝ նենց անենք 3 վայրկյանում միանա՝ հաստատ չեմ տա, որտև, էդ ինձ համար թիթիզություն ա, որտև օրվա մեջ մաքսիմում 3-4 անգամ եմ միացնելու, 32 վրկ եմ «տուժելու» վատագույն դեպքում, այսինքն՝ մի հատ կարմիր լույսի տակ կանգնել ։ՃՃՃ ։ Մեկ էլ դիզայնի պահով․ էդ վերջին բանն ա էղել, որ ես նայել եմ (այսինքն չեմ էլ նայել) նոթ առնելուց առաջ։ Ավելի սիրուն դիզայնի համար ևս 5$ պատրաստ չէի վճարել, որտև էդ ինձ համար պակաս թիթիզություն չի, քան միանալու մեջ 8 վրկ․ի տարբերությունը։
Հոս, կարող ա քեզ համար արագ միանալը թիթիզություն ա, իսկ ինձ համար լուրջ խնդիր ա, որովհետև օրը յոթանասուն անգամ պետք ա լինում միացնել, ու բավական անդուր բան ա, երբ հազար հոգի նստած քեզ ա սպասում, դու կոմպդ միացնում ես, հերիք չի դանդաղ ա, մեկ էլ հանկարծակի որոշում ա ափդեյթ անել: Դե արի ու մի քանի րոպե սպասացրու էդքան մարդու: Ու պլյուս իմ ժամանակից էլ ա գնում:

Արտ, նոր օպերացիոն համակարգին սովորելու հետ խնդիր չունեմ: Էս ընթացքում էնքան զիբիլ եմ սովորել, որ մի օպերացիոն համակարգի էղածն ինչ ա, չսովորեմ: Բայց ճիշտ ես, երևի իմ հիմնական ծրագրերը փորձարկեմ: Ասեմ, որ օֆիսից զզվում եմ ու հարմար ալտերնատիվ եմ ման գալիս, նենց որ դա կատաստրոֆիկ չի: Ինձ կարևոր ա, որ իմ R-ն ու PsychoPy-ն աշխատեն (ի դեպ, վերջինը վինդոուզի վրա լրիվ գլխացավանք ա), մնացածը հեչ: