Հա բայց ինչ կապ ունեն վիրտուալ ու ֆիզիկական միջուկները 2600 ու 2600k տարբերության հետ?
Էդ երկու պրոցեսորներն իրարից տարբերվում են ընդամենը ապաբլոկավորված բազմապատկիչով` k-ով տարբերակը ռազգոն անելու համար է:
Իսկ i5 2500-ի ու i7 2600-ի միջև արտադրողականության տարբերությունը ֆոտոշոփի պարագայում պրակտիկորեն հավասար է զրոյի` տարբերվում են միայն հաճախականությունները, մնացած ֆունկցիոնալով, որը կարող է անդրադառնալ ֆոտոշոփով աշխատելու արտադրողականության վրա (դե ներկառուցված տեսաքարտը կարող է մի քիչ նեղվել, բայց դե մի հատ ամենահասարակ դիսկրետը դնում ես ու վերջ) այդ երկու պրոցեսորներն ուղղակի "քյասթմ" են տալիս:
Ի դեպ հենց քո ասածի մասին` և 2500-ը և 2600-ը ունեն 4 միջուկ, ինչպես նաև HyperTreading` վիրտուալ միջուկների միացման հնարավորություն (սովորաբար BIOS-ից է միացվում/անջատվում)
տենց բան չկա: հիմիկվա ոչ մի չիփսեթ էլ ներկառուցված տեսաքարտ չունի: Տեսաքարտն արդեն վաղուց քոչել է պրոցեսորի մեջ
Ուղղակի P չիփսեթները նախատեսված չեն այդ ներկառուցվածն օգտագործելու համար, իսկ Z-ը ունի այդ հնարավորությունը, ինչպես և H-ը, բայց կարող է և չոգտագործվել:
P-ի ու Z-ի հիմնական ֆունկցիոնալ տարբերությունները այլ են:
Էջանիշներ