Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե ուզում ես էժան տարբերակ ընտրել, մանավանդ առանց տեսքարտ, ապա ավելի լավ կլինի ընտրես H61 չիփսեթով մոդելներից: մեկ էլ չեմ հասկանում, թե ինչի ես հենց i7 2600 ուզում:
Էդ համակարգիչն ինչ նպատակների է ծառայելու?
Հա, մեկ էլ SATA3-ի պահով` խորհուրդ չեմ տա, դեռ պրոբլեմներ ունի այդ տեխնոլոգիան:

Իսկ P8h67-ը ավելի թանկ է P8H67-M-ից, որովհետև վերջինը microATX ֆորմատի սալիկ է:
P8H67-ը ունի մի շարք առավելութուններ`
1. Չունի ներկառուցված տեսաքարտի հնարավորություն (դա նշանակում է, որ նախատեսված է դիսկրետ տեսաքարտով համակարգի համար` ավելի բարձր կարգի է)
2. Ավելի լավ հովացման համակարգ սնուցման էլեմենտների վրա:
3. որպես ֆորմատի հետևանք ունի ավելի շատ ընդլայնման սլոթեր
4. ունի 2 հատ USB 3.0
5. ունի PS/2 թե մկնիկի, թե ստեղնաշարի համար:
6. ունի հետին վահանակի վրա 6 հատ ձայնային սարքերի ինտերֆեյս (P8H67-M-ի պարագայում 7.1 միացնելու համար պիտի քեյսի դիմացի ջեքերն էլ օգտագործես` անհարմար է ու տգեղ)
7. ունի ներքին հովացուցիչի միացման ևս մեկ լրացուցիչ պորտ
8. ունի Turbo Key (դե սա ուղղակի հաճելի մանրուք է )

Ինձ "թվում է" քիչ առավելություններ չեն, դրա համար էլ թանկ է
Նախ շնորհակալություն Վարզոր ջան մանրամասն պատասխանի համար,

Համակարգիչը պետք ա, որ FireWorks-ի կարգի ծրագրեր աշխատացնելու համար, վիդեոկոնվերտացիաներ, միաժամանակ շատ գործողություններ անելու համար, i7 2600 վերցնում եմ որ հետագայում համակարգիչը թարմացնելու դեպքում պրոցեսորի խնդիր չառաջանա, ցանկանում եմ օգտագործել պրոցեսորի ներկառուցված գրաֆիկական միջուկը որովհետև չեմ պատրաստվում երբևէ խաղեր խաղալ (որ սկսեցի խաղեր խաղալ, էլ ինձ կանգնեցնել չի լինի. ամբողջ ժամանակս գնալու ա դրա վրա.. ճճճճճ)

ինձ ուղղակի անհնրաժեշտ է արագ աշխատող համակարգիչ՝ հետագայում թարմանալու հնարավորությամբ