Հանրություն ջան, մոտավորապես էս նոթի պարամետրերով ուրիշ ի՞նչ նոթբուք խորհուրդ կտաք։ Ու գնելու ամենահարմար տարբերակը ո՞րն է, եթե գումարը կա, ապառիկի խնդիր չկա։
Հանրություն ջան, մոտավորապես էս նոթի պարամետրերով ուրիշ ի՞նչ նոթբուք խորհուրդ կտաք։ Ու գնելու ամենահարմար տարբերակը ո՞րն է, եթե գումարը կա, ապառիկի խնդիր չկա։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Վերջը ես էլ էս թեմայում հայտնվեցի
Ուրեմն պատրաստվում եմ նոր կոմպ գնել, ավելի հակված եմ մակի: Կարա՞ք պլյուս-մինուսներն ասեք մակի, մեկ էլ կոնկրետ որի՞ց խորհուրդ կտաք: Ու ի՞նչ գներն են խելքին մոտ համարվում:
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 03.11.2014, 23:09:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, գիտեմ, որ մակն ավելի թանկ ա: Ուղղակի դրան գումարվում ա նաև Դանիայի թանկությունը: Չեմ ուզում դրա պատճառով էլ մի քանի անգամ ավել վճարել: Դրա համար ուզում եմ իմանալ մակերի ընդունելի գները:
Տենց հատուկ ծրագրեր չեմ օգտագործում: Ուղղակի ստեղ ինձ խորհուրդ են տալիս մակ զուտ որակի առումով, որ մի երկու տարին մեկ չընկնեմ, նոր կոմպ ման գամ: Հա, հայատառ գրել նորմալ լինում ա, չէ՞ մակով, էդ մի բանը կարևոր ա![]()
Հայատառ գրելու համար՝ http://soft.ovanitas.com/
Իսկ ընդհանրապես չգիտեմ ինչով են հիմնավորել էդ «երկու տարին մեկ չընկնեմ, նոր կոմպ ման գամ»-ի ու Մակի մեջ կապը, բայց ժամանակ ունենալու դեպքում կարամ գտնեմ էն ամերիկյան սերվիսի կայքը, որ ամեն եռամսյակը մեկ ներկայացնում ա նոթբուքների խոտանի տոկոսի վիճակագրություն։ Քանի տարի ես հետևել են խնձորը տենց էլ 3-րդ տեղից վերև չհելավ։
1-ին տեղում հիմնականում լենովոն էր (կարծեմ իրան նվրիված թեմայում հղումները դրել եմ), 2 րդում ասուսը։
Փաստն էն ա, որ հենց սկսվում ա էս քննարկումը ու սկսում են խնձորասերների դեմը փաստերկներ դնել, թե ինչքան բան կա, որ չես կարա անես իրա ՕՀ-ով, հասնում են նրան, որ «կարաս մեջը Windows դնես ու էդ ծրագրերդ աշխատացնես»
1. Անհերքելի ա, որ MacOS-ի տակ չկա ծրագրերի էն առատությունն ինչ կա Windows-ի տակ։
2. Վաղուց արդեն ջախջախվել են էն հեքիաթները թե MacOS-ի վրա վիրուս չի նստում։
3. Իսկապես կան գործեր, որ խնձորով ավելի արագ ա արվում՝ մասնավորապես վիդեոմոնտաժ (չգիտեմ ինչքանով տենց բան նախատեսում մոտակա տասնամյակում)։
Վերցրու նույն պարամետրերով խնձոր ու լենովո ու համեմատի գները։
Հետո սկսի մտածել, թե ինչի՞ համար ես դու էդքան ավել վճարելու։ Եթե որևէ պատճառ գտար, ուրեմն խնձոր առ։
Հ.Գ.
Հըլը էս մուրազը նայի։
Մատովի (ոչ փայլուն) էկրան, 1.83կգ քաշ, 2վինտ, որոնցից մեկը SSD։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, մերսի շատ: Հա, խնձորասերների փաստարկներն ինձ էլ հիմնավոր չեն թվում, մանավանդ որ վերջում ասում են՝ կարաս windows դնես վրան:
Էս քո դրած մուրազը նայեցի, փոքր ա: Ես ավելի մեծ էկրան եմ ուզում:
http://www.nix.ru/price/price_list.h...=notebooks_all
Աջ կողմի մենյուից նշի քո ուզած պարամետրերը (պահանջներդ), տես ինչ մոդելներ են բավարարում քո պահաջները, ու դրանք ման արի ձեր մոտ։
Պարտադիր չի խիստ մասնագիտական մասերը նշել, էկրանի չափ, տեսակ (փայլուն ու ոչ), քաշ, արտադրող և այլն։
Մոդելն ընտրելուց հետո օգտակար ա դրա տեստավորման արդյունքները կարդալ notebookcheck.net կայքում ու market.yandex.ru-ում մարդկանց կարծիքները։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, էդ կայքից բան չեմ հասկանումԱչքիս ուղղակի հասկացողի հետ գնամ խանութ:
Բյուր, որակի մասին լեգենդները կախված խնձորի հետ միանշանակ ուռճացված են, ասեմ քեզ առնվազն տաս խնձորային նոթ եմ քանդել, այփադ ու այֆոնների մասին էլ չասեմ, բոլորի մատրիցան, հայերեն ասած էկրանը philips, LG ու տենց ֆիռմաներ են, այսինքն դու վճարում ես միմիայն վրի պլաստմասայի խնձորի համար:
Նույն սկզբունքով ա հավաքած sony vaio նոթերը, սաղ մեջը կամ samsung ա ՝կամ LG բայց սամսունգից ու լգ-ից առվազն 70% թանկ ա:
Կարամ գամ, իրար հետ գնանք խանութ, էսա մտնեմ դեսպանատուն վիզա ստանամ ու թռնեմ![]()
Alximik (04.11.2014), Cassiopeia (04.11.2014), Աթեիստ (04.11.2014)
Մինչև չճշտես էդ վերևի Մուրազի վրա ՌԱՄ ավելանում ա թե չէ, 4ԳԲ ՌԱՄ-ով կոմպ հանկարծ չառնես։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ